ՓԻԼԻՊՈՍ Ա ԱՂԲԱԿԵՑԻ
Ամենայն հայոց կաթողիկոս 1632-ից:
Ծնվ. 1593թ., գ. Երնկանի (Աղբակի գավառ):
Մահ. 1655թ., Էջմիածին, ամփոփվել է Ս. Հռիփսիմեի տաճարի հս. Խորանում:
Հաջորդել է Մովսես Գ Տաթևացուն:
1630-ին ձեռնադրվել է Եպիսկոպոս:
Ծավալել է կրթական-լուսավորչական գործունեություն:
Նորոգել է Էջմիածնի Մայր տաճարն ու հարակից շինությունները, Մ. Գայանե, Ս. Հռիփսիմե, Հաղպատի, Սանահինի վանքերը, Երևանի Ա. Անանիա առաքյալի անապատը (այժմ՝ Զորավոր Ա. Աստվածածին Եկեղեցի), կառուցել նորերը:
1654-ին սկսել է Մայր տաճարի զանգակատան կառուցումը, որն ավարտվել է նրա վախճանից հետո՝ 1658-ին:
Էջմիածին է փոխադրել Հովհաննավանքի դպրատունը՝ ուսուցիչ նշանակելով Սիմեոն Ջուղայեցուն:
ՓԻԼԻՊՈՍ Ա ԱՂԲԱԿԵՑԻն 1638-ին ուղևորվել է Սպահան և Մայր աթոռ փոխադրել 1612-ից Պարսկաստանում պահվող Հայոց հայրապետական գլխավոր մասունքը՝ Լուսավորչի Աջը:
Հակազդել է Նիկոլ Թորոսովիչի կաթոլիկամետ քաղաքականությանը, նպաստել Հայ եկեղեցու միասնության ամրապնդմանը:
Կաթողիկոսական գահին ՓԻԼԻՊՈՍ Ա ԱՂԲԱԿԵՑուն հաջորդել է Հակոբ Դ Ջուղայեցին:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |