QAJIK OHANYAN MARTIROSI / ՔԱՋԻԿ ՕՀԱՆՅԱՆ ՄԱՐՏԻՐՈՍԻ
Փիլիսոփա, սոցիոլոգ:
Փիլ. գիտ. դ-ր (1991), պրոֆ. (1992):
Ծնվ. 27.10.1953թ., գ. Աշոտավան (ՀՀ Սյունիքի մարզ):
Ավարտել է ՀՊՄԻ (1976), Լենինգրադի պետ. համալսարանը (1982):
1984-88-ին աշխատել է նույն համալսարանում,
1988-91-ին՝ Ս. Պետերբուրգի բարձրագույն կուս. դպրոցում,
1992- 2002-ին՝ Սերվիսի և էկոնոմիկայի պետական ինստիտուտի սոցիալ. տեխնոլոգիայի և փիլիսոփայության ֆակուլտետի հիմնադիր-դեկան, ամբիոնի վարիչ.
1997-2000-ին՝ պրոռեկտոր,
2002-ից՝ Ս. Պետերբուրգի ճարտարագիտատնտեսագիտ. համալսարանի սոցիոլոգիայի ամբիոնի հիմնադիր-վարիչ և հումանիտար ֆակուլտետի դեկան:
Աշխատությունները վերաբերում են սոցիալական տեխնոլոգիայի տեսության և պրակտիկայի մշակման հիմնախնդիրներին, ժամանակակից սոցիումի օրինաչափություններին, փոխակերպման ու արդիականացման հեռանկարներին:
Հեղինակ է բուհական դասագրքերի, ուսումնական ձեռնարկների:
Բալթիական միջազգային մանկավարժական (1995), ՌԴ սոցիալ. կրթության (1997), ՌԴ ոչ սեռահասունաբանության ազգ. (2000) ակադեմիաների անդամ:
Երկեր.
Генезис и развитие теоретического уровня естественно-научного знания, Е., 1990;
Социально защищенные и незащищенные семьи в изменяющейся России, СП б , 1999;
О сновы построения и организации адаптивных систем профессионального отбора, СПб, 2003;
Социальная политика государства, СП б , 2004.
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |