ONNIK CHIFTE-SARAF / ՕՆՆԻԿ ՉԻՖԹԵ-ՍԱՐԱՖ
Նույն ինքը՝ Հովհաննես Աբիսողոմյան Ասպետ
Գրող:
Ծնվ. 26.10.1874թ., Կ. Պոլիս:
Մահ. 11.07.1932թ., Ժնև:
Սովորել է Կ. Պոլսի Գատըգյուղի Արամյան դպրոցում, Ղալաթիայի Կեդրոնական վարժարանում:
Ընտրվել է Տրապիզոնի երեսփոխան՝ Ազգային ժողովում:
Հիմնադրել է «Հայ միտք» (1919) շաբաթաթերթը, դասավանդել Կորֆուի հայկական որբանոցում, եղել Մարսելի ազգային վարժարանի տնօրեն:
1928-ին հաստատվել է Ժնևում:
1900-ից տարբեր պարբերականներում հրատարակել է նորավեպեր, քրոնիկներ, ուղեգրություններ, հոդվածներ, խորհրդածություն-աֆորիզմներ («Մտքի կաթիլներ», «ճակատագրային տռամներ», «Պզտիկ պատկերներ», «Գիւղական եւ պոլսական տեսարաններ», «Բարի եւ չարի խօսքեր», «Արեւելքի պատկերներ», «Սիրուած դէմքեր» և այլն):
ՕՆՆԻԿ ՉԻՖԹԵ-ՍԱՐԱՖին ճանաչում է բերել «Միամիտի մը արկածները» (1908) վեպը, որտեղ նկարագրված են հարուստ հայ երիտասարդի զեխ ու շվայտ կյանքը եվրոպական քաղաքներում, նրա բարոյական վերափոխումն ու վերադարձը հայրենի տուն:
Կատարել է թարգմանություններ եվրոպական գրականությունից (Պ. Բուրժեի «Փիլիսոփային աշակերտը», 1901, վեպ):
Հանդես է եկել նաև Հովհաննես Ասպետ ծածկանունով:
Երկեր.
Երկ., Ե., 1981: Թուրք տեռորի օրերէն: Իմ բանտարկութիւնս, ԿՊ, 1909:
Գրակ.
Պետրոպան Ե., Գրական դեմքեր, Ե., 1977:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |