The Armenian Mirror-Spectator. Հայերը սփռված ժողովուրդ են
NEWS.am-ը կրճատումներով ներկայացնում է Էդմոնդ Ազադյանի հոդվածը, որը հրապարակվել է «The Armenian Mirror-Spectator»-ում:
Հայ նշանավոր բանաստեղծ Վահան Թեքեյանը մի շարք բանաստեղծություններ է գրել, որոնք կարճ եւ արդյունավետ նկարագրում են ողջ պատմության ընթացքում հայերի հետ պատահած դժբախտությունները: Բանաստեղծություններից մեկը կոչվում է «Ցրված ժողովուրդ» եւ սկսվում է այսպես. «Դու փոքր, փոքրացած երկիր, ավելի բարակ, քան փոշեհատիկը…»:
Այս կարճ արտահայտությունը ցավագին ճիչ է, որը բխում է փոշու վերածված հայ ժողովրդի եւ նրա հայրենիքի իրավիճակից: Հաճախ վատատես մարգարեի դեչում հանդես եկող բանաստեղծը եզրափակում է լավատեսությամբ. «Փոշին դարձյալ քար է դառնալու»:
Թուրքերը որոշել էին հողին հավասարեցնել հայ ժողովրդին, որպեսզի նա այլեւս չկարողանա պահանջել իր պապենական հողերը: Չնայած Թեքեյանի լավատեսական եզրահանգմանը, հայերը շարունակում են ցրված մնալ ներքին մահացու պայքարի պատճառով: Այն, ինչ մտադիր էին թուրքերն իրականացնել, մենք ինքներս ենք կյանքի կոչում:
Մենք կանգնած ենք Եղեռնի հարյուրամյա տարելիցի շեմին, եւ չնայած որոշակի ճարատախոսության ու հսկայական ծրագրերի, մենք, որպես ազգ շարունակում ենք ինքնախարազանվել, իսկ Թուրքիան պատասխան քայլեր է ձեռնարկում, որպեսզի չեզոքացնի հայերի կողմից աշխարհին ուղղված որեւէ կոչի փորձ: Թուքրերն արդեն ռազմավարական ծրագրեր են մշակել, քանի որ գիտակցում են այս «ցրված ժողովրդից» եկող սպառնալիքը իրենց ազգային անվտանգությանը:
Եթե Թեքեյանը հարություն առներ, ապա, վերանայելով իր բանաստեղծության լավատեսական նոտան, կասեր, որ թշնամու կողմից վերածվեցինք «ցրված ժողովրդի» ու շարունակելու ենք պայքարել այդ կարգավիճակում մնալու համար:
Հայտնում է news.am-ը
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 5463
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


