Հին Հայաստան. ավելի հետաքրքիր, քան կարող էիք պատկերացնել. Cannon Beach Gazette
Երբ բանը վերաբերում է պատմությանը, ապա միշտ էլ ավելին իմանալու բան կա և գրեթե ամեն ինչ ավելի հետաքրքիր է, քան կարող է թվալ սկզբնապես, գրում է Cannon Beach Gazette-ը՝ բերելով Հայաստանի օրինակը:
Ներկայիս Հայաստանը քիչ է նմանվում Հին Հայաստանին: Հայաստանի հետաքրքրությունը հոդվածագիրը՝ Էյփրիլ Նեխթը, նկատել է խաչակիրների ժամանակների մետաղադրամների պեղումների բերումով: Նշվում է, որ Հայաստանի հին պետությունը «ահռելի ազդեցություն է ունեցել 2 կայսրությունների վրա», որոնք գուցե ավելի լավ են հայտնի: Հեղինակը նշում է, որ դրանք հույներն ու հռոմեացիներն էին:
Ի տարբերություն ներկայի՝ ծով ելք չունեցող Հայաստանի, հին հայերը ընդարձակ տարածքներ են վերահսկել՝ ներկայի Լիբանանը, Սիրիան, Հորդանանը, Իսրայելը, Կիպրոսը, Թուրքիայի հարավը և Սինայի թերակղզին, ասվում է հոդվածում:
Խոսելով Տիգրան Մեծի մասին՝ աղբյուրը գրում է. «Միայն պատկերացրեք Տիգրանեսը նվաճեց Փյունիկիան ու Կիլիկիան և վերջ դրեց Սելևկյան կայսրությանը: Շփոթվա՞ծ եք: Պատկերացրեք միայն. այժմ Տիգրանեսն ու իր հույն ընկերները 250 մղոն առաջնակարգ առափնյա տարածք են ունեցել հենց Միջերկրածովում»:
Ներկայացնելով հայերի և այլ ազգերի մի շարք համագործակցություններ, աղբյուրը նշում է, թե 16-րդ դարի սկզբին Հռոմի Պապ Գրիգորիս 13-րդն ինչ է ասել հայերի մասին. «Այն բարի գործերի շարքում, որ հայ ժողովուրդն արել է եկեղեցու և քրիստոնեական աշխարհի համար, պետք է հատկապես առանձնացվի հետևյալը. Այն ժամանակներում, երբ քրիստոնյա իշխաններն ու ռազմիկները գնում էին վերագրավելու Սուրբ հողը, ոչ մի ազգ կամ ժողովուրդ հայերի չափ եռանդով, ուրախությամբ ու հավատով օգնություն չէր առաջարկում նրանց»:
Իսկ հայերի մասին այս բոլոր բացահայտումների սկզբնաղբյուր խաչակիրների պղնձյա մետաղադրամները հեղինակը «ապշելու» է անվանում: Եվ ավելացնում. «Եթե դուք հավանում եք գերմանական կամ ֆրանսիական ամրոցները, ապա դրանց համար պետք է շնորհակալ լինեք Կլիլիկյան Հայաստանին»՝ պատմելով, թե ինչպես են խաչակիրներն իրենց հետ ճարտարապետություն բերել Հայաստանից:
Լուրեր Հայաստանից - Թերթ.am
21:24 • 22.01.13
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 1110
Կիսվել : |