ՆԱԽ ՓՈՐՁԵՑԻՆ ՇՆԵՐԻ ՎՐԱ, ՀԵՏՈ ԱՆՑԱՆ ՀԱՅԵՐԻՆ...
Feb. 24th, 2012 at 3:26 PM
Թուրքական «Սաբահ» պարբերականում Սուլեյման Յաշարը մի հոդված է հրապարակել, որում նա մեջբերում է 1993 թվականին լույս տեսած պրոֆ. Իսմեթ Սունգուրբեյի «Կենդանիների իրավունքները` մարդկության մասին մի գիրք» աշխատությունից հատվածներ:
Մասնավորապես, վերոհիշյալ գրքում տեղ գտած մի հատվածում նշվում է, թե Հայոց ցեղասպանությունը կազմակերպած «Իթիհաթ վե թերաքի» («Միասնություն և առաջադիմություն») կուսակցության առաջին զանգվածային սպանդը որն է եղել:
«Շները Ստամբուլ տեղափոխվեցին թուրքական բանակի հետ դեռ 1453 թվականին: Մի քանի հարյուրամյակ նրանք ապրում էին քաղաքում, առանց որևէ խնդրի: Սակայն «Թերաքիի» իշխանության գալուց հետո սկսվեց շների զանգվածային սպանդը: Ստամբուլում ոչնչացվեցին գրեթե բոլոր շները: Շներին սպանդից թաքցնող մարդկանց նույնպես պատժում էին»,-նշվում է գրքում:
«Սրան հետևեց Առաջին աշխարհամարտի սկիզբը, որի ընթացքում սկսվեց հայերի ջարդերն ու բռնագաղթը: Ահա այսպիսին են «Իթթիհաթ վե Թերաքիի» կողմից կենդանիների և մարդկանց կոտորածների ժամանակագրությունը»,-կարդում ենք հոդվածում:
Նշեմ, որ աշխարհռչակ դերասան, ռեժիսոր Սերժ Ավեդիքյանը 2010 թվականին այս մասին անիմացիոն ֆիլմ է նկարահանել, որը կոչվում է «Շների կղզին»: Մամուլը ֆիլմը համարել է Հայոց ցեղասպանության մետաֆոր:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 3194
Կիսվել : |