Ռոմնին վատաբանել է Օբամայի կողմնակիցներին և անդրադարձել Հայաստանին
Միացյալ Նահանգների նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին մասնավոր հովանավորների հետ ընթրիքի ժամանակ վատ է արտահայտվել Բարաք Օբամայի կողմնակիցների մասին, հայտնում է BBC-ն:
Թաքնված տեսախցիկով արված տեսագրության մեջ հանրապետական թեկնածուն ասել է, որ ամերիկացի ընտրողների 47 %-ը, ովքեր աջակցում են Օբամային, չեն վճարում եկամտահարկեր և երբեք չեն քվեարկի հանրապետականների օգտին:
«Ինձ երբեք չի հաջողվի համոզել նրանց այն հարցում, որ իրենք պետք է անձնական պատասխանատվություն կրեն և հոգ տանեն իրենց մասին»,- ասել է նա:
Ինչ վերաբերում է ընտրական մրցապայքարին, ապա Ռոմնին նշել է, որ «արտակարգ փորձառու, մեծ հաջողությունների հասած խորհրդատուների շատ լավ թիմ ունի»:
«Մասնավորապես մի քանի մարդ ունեմ, ովքեր կազմակերպել են (ընտրական) մրցապայքարներ ողջ աշխարհում։ Այս մարդիկ, ԱՄՆ–ում նրանք հավասար են Կառլ Ռովին, մրցապայքարներ են կազմակերպում ողջ աշխարհում՝ Հայաստանում, Աֆրիկայում, Իսրայելում։ Նկատի ունեմ նրանք աշխատում են Բենյամին Նեթանյահուի համար՝ նրա մրցապայքարում։ Նրանք կազմակերպում են այս մրցապայքարները և հասկանում, թե որ գովազդներն են արդյունավետ և որ գործընթացներն են ամենալավն աշխատում։ Եվ մենք գաղափարներ ունենք, թե ինչ ենք անում քարոզարշավի ընթացքում»,- ասել է նա:
Տեսագրության բովանդակությունը հրապարակել է Mother Jones-ը, որին ի պատասխան Ռոմնին հայտարարել է, թե նույն բաներն ասել է նաև հրապարակայնորեն:
Դեմոկրատների արձագանքն իրեն երկար սպասեցնել չի տվել: Օբամայի շտաբի ներկայացուցիչ Ջիմ Մեսինան հայտարարել է, որ «դժվար է լինել բոլոր ամերիկացիների նախագահը, եթե արհամարհաբար հաշվից հանել բնակչության կեսին»:
BBC-ի թղթակից Ադամ Բրուքսը Վաշինգտոնից հայտնում է, որ նման խոսքերը կարող են լրջորեն հարվածել Ռոմնիի վարկանիշին:
Չեք տեսնու՞մ վիդեոն,սեղմեք՝ այստեղ
Լուրեր Հայաստանից - Թերթ.am
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 1002
Կիսվել : |