«Vivelohoy». Աբդուլա Գյուլն ու Հայոց ցեղասպանության ժխտումը
Մայիս 25, 2012 | 00:51
NEWS.am-ը նկատելի կրճատումներով ներկայացնում է իսպաներենով լույս տեսնող ամերիկյան «Vivelohoy» պարբերականում հրապարկված Ջեֆ Քելի Լովենշտեյնի հոդվածը.
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը հարցազրույց է տվել ամերիկյան «Chicago Tribune»-ին` խոսելով Թուրքիայի նոր սահմանադրության, Իրանի, Իրաքի եւ Իսրայելի հետ հարաբերությունների մասին:
Դրանք բոլորը կարեւոր հարցեր են, սակայն հետաքրքիր էր լսել Գյուլի կարծիքը մեկ այլ կարեւոր հարցի` թուրքական կառավարության կողմից Հայոց ցեղասպանության շարունակական ժխտման մասին:
Քննդատելով ֆրանսիական օրինագիծը, որը քրեական պատասխանատվություն էր նախատեսում Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար, Գյուլն ասաց, որ խոսքի ազատությունը «բոլոր ազատությունների հիմքն է»:
Ես հարցրեցի Գյուլին` ծրագրո՞ւմ է նրա կառավարությունը վերացնել այդ խոչընդոտը եւ ե՞րբ իր երկրում վերջ կդրվի Հայոց ցեղասպանության ժխտմանը: Այդ հարցի պատճառով ես կարող էի հետապնդման ենթարկվել, եթե լինեի Թուրքիայում:
Գյուլն ասաց, որ Թուրքիայում գոյություն ունի Հայոց ցեղասպանության բաց քննարկում: «Մարդիկ հայկական հարցի մասին ազատ կարող են ասել այն, ինչ ուզում են: Այդ մասին հնարավոր է խոսել»,-ասաց նա:
Գուցե հնարավոր է, սակայն այդ խոսակցություններն ունենում են հետեւանքներ: 301-րդ հոդվածը վերացական հասկացություն չէ, որը կիրառվել է տասնյակ լրագրողների եւ գրողների նկատմամբ վերջին տասնամյակում:
Մի պահ զրույցի ժամանակ Գյուլը խոսեց «ընդհանուր ցավի եւ տառապանքների մասին», որոնց հետ բախվել էին հայերն ու թուրքերը: Նա ասաց, որ հայերի սպանությունը այնպիսին չէր, ինչպես Հոլոքոստի ժամանակ սպանությունները: Գյուլի վերջնական պնդման մեջ թուրքերը, այլ ոչ թե հայերն են ներկայանում որպես պատմական հիշողության պայքարի զոհ: «Մենք չպետք է պատմությունն օգտագործենք որպես ապագա սերունդներին ատելություն սերմանելու միջոց»,-ասաց նա:
Լուրեր Հայաստանից - NEWS.amhttp://news.am/arm/news/106801.html
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 690
Կիսվել : |