«Հայոց ցեղասպանության հարցում Ֆրանսուա Օլանդը Նիկոլա Սարկոզիից շատ ավելի վտանգավոր է». Չավուշօղլու
Ադրբեջանական Salam News գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ԵԽԽՎ նախկին նախագահ, Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության հարցում Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդը նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիից էլ վտանգավոր է.
«Օլանդը Սարկոզիից ավելի շատ է աջակցում Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծին: Հենց Օլանդի կուսակցությունն է առաջարկել Ֆրանսիայի Սենատի օրակարգ մտցնել Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը:
Չնայած այդ օրինագիծն առաջին անգամ անցած տարի առաջ է քաշվել Նիկոլա Սարկոզիի կողմից, բոլորից շատ այդ օրինագծի օգտին քվեարկել են Օլանդի կուսակցության սենատորները: Օլանդը խոստացել է, որ ընդունելու է այդ օրինագիծը և ներկայումս փորձում է իրագործել դա: Եվ այդ տեսանկյունից Օլանդը շատ ավելի վտանգավոր է, քան նրա նախորդ Նիկոլա Սարկոզին»:
16:37 Թուրքիա | Երկուշաբթի 09.07.2012
http://www.1in.am/arm/regional_turkey_95659.html
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 646
Կիսվել : |