ՄԵՐ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ - Դավիթ Միրզոյան

Նորության նկար ԱՐԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, Ի՞ՆՉ Է ԱՅՆ
Միշտ ցանկություն եմ ունեցել բացահայտել Արիականության բուն էությունն ու այդ մշակույթի առանձնահատկությունները։ Հայաստանի անկախացումից հետո տեղեկատվության հոսքը մեցածացավ ու դարձավ բազմաբնույթ։ Շատերն էին խոսում արիականության մասին, մեզ հայերիս դասելով արիական ժողովուրդների շարքը, բայց սահմանափակվում էին մակերեսային, անկարևոր հարցերով, չխորանալով խնդրի բուն էության մեջ։ Հիասթափված, որ միգուցե ոչ ոք էլ չգիտի ու միգուցե երբեք էլ չիմացվի արիականության բուն էությունը, ես հրաժարվեցի իմ փնտրտուքից։

Մոտ մեկ տարի առաջ իմացա, որ Հայաստանում, նաև սփյուռքում, շարժում է գնում վերականգնել հին հայկական, նախաքրիստոնեական աշխարհճանաչողությունը։ Հետաքրքրությունս սևեռևեց դեպի այդ շարժումը։ Շփվելով տարբեր ուսումնասիրողների, շարժմանը մասնակից ու ոչ մասնակից գիտնականների ուսումնասիրություններին ու վարկածներին, վերջապես բացահայտեցի այն ինչը փափագում էի երկար ժամանակ։

Արիականությունը ռազմատենչ խելահեղություն չէ, ինչպես հավանաբար ենթադրում են շատերը։

Նախ ասենք, որ
Արիացիներն Արարչի կողմից արարված առաջին ղոժովուրդն են։
Արիացիներն արարվել են Հայկական լեռնաշխարհում։
Արիացիներն արարվել են Արարչի նմանությամբ։
Արիացիների մի մասը հետագայում տարածվելով դեպի արևելք ու արևմուտք, իրենց հետ տարել են իրենց գենը, լեզուն ու մշակույթը ։
Նրանք իրենց արտագաղթի ճանապարհին կորցրել են իրենց լեզվի ու մշակույթի շատ առանձնահատկություններ, բայց հիմնականում պահպանել են իրենց գենի էությունը։

Իսկ ո՞րն է արիական գենի էությունը։
Արիական գենի էությունն է արդարության, ճշմարտության, բարու, գեղեցիկի ընկալումն ու ձգտումն այն աստիճան, որ արիացին պատրաստ է զոհաբերել իր, նույնիսկ, իր հարազատների կյանքը արդարության, ճշմարտության, բարու ու գեղեցիկի համար։

Արիացու այս բացառիկ հատկությունն է, որ շատերը սխալմամբ որակում են մեկ որպես լոկ խիզախություն, կամ հասարակ անվախություն, մեկ էլ որպես խելագարություն, նույնիսկ անխելքություն, ընդհուպ մինչև միամտություն, առանց փորձելու խորանալ հարցի բուն էության մեջ։

Արիացու արդարությանը, ճշմարտությանը, բարուն ու գեղեցիկին անսահման նվիրվածությունն է պայմանավորում արիական մշակույթը։ Մշակույթն, իհարկե, ֆոլկլորը չէ, չնայած իր հսկայական ազդեցությունն է ունենում ֆոլկլորի վրա։ Մշակույթը այն ներքին մեխանիզմն է, որ պայմանավորում է հասարակության անդամների միջև փոխհարաբերությունները։

Արդարության, ճշմարտության, բարու ու գեղեցիկի վրա հիմնված արիական մշակույթը բերում է միայն էգալիտարյան հասարակության։ Էգալիտարյան հասարակությունը իրավահավասարների հասարակություն է, ուր չկա մեկը որ ավելի շատ իրավունք ունենա քան մյուսը։ Ասենք, օրինակ իրավունք ունենա սեփականացնել որևէ հողատարածք իր լճերով, գետերով, անտառներով կամ հանքավայրերով, թույլ չտալով մյուսներին օգտվել դրանցից կամ վարձատրություն պահանջել դրանցից օգտվելու հանար։ Այլ կերպ ասած, ոչ մի արիացի չի ասի «էս սարն իմն է, էս ծառն իմն է…»։ Արիական, էգալիտարյան մշակույթում բոլոը հավասար իրավունք ունեն օգտվելու մայր հողի տված բարիքներից։ Արիական էգալիտարյան հասարակությունում ամեն մարդ իրավունք ունի որևէ ազատ տեղ հող վերցնել, մշակել այն ու ընտանիք պահել։ Հետևաբար, արիական մշակույթում չկան հարուստներ ու աղքատներ։ Չկա մեկը որ ստիպված լինի աշխատել ինչ-որ Զիմզիմովի ձեռքի տակ իր հանապազօրյա հացի համար, կամ, մանավանդ մուրալ այն։ Արիական էգալիտարյան հասարակությունը քաղաքակիրթ հասարակություն է, ուր ամեն ոք հարգում է մյուսին այնպես ինչպես ինքն իրեն։ Այստեղ հարկ է նույնականություն տեսնել Քրիստոնեական ուսմունքի «Սիրիր մերձավորիդ այնպես ինչպես քեզ ես սիրում» ամենագլխավոր պատվիրանի հետ։ Արիական մշակույթը ենթադրում է եղբայրների ու քույրերի հասարակություն ուր իշխում է միայն համագործակցությունը։

Ի հակադրություն՝ կապիտալիստական հասարակությունը, ուր մրցակցությունն ու հակամարտությանն են իշխում, որտեղ մարդը մարդուն գայլ է (անգլերեն՝ dog eat dog world, թարգմանաբար՝ «միջավայր ուր շունը շան միս է ուտում) ի սկզբանե ենթադրում է հասարակություն, ուր բոլորը թշնամի են միմյանց։ Հետևաբար, կապիտալիստական տնտեսավարման ձևը ոչ միայն պառակտում ու թուլացնում է հասարակությունը, այլ, որ ամենակարևորն է՝ անհարիր է արիական գենին ու մշակույթին։

ՀԱՅ ՆԱԽԱՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ
Հայ նախաքրիստոնեական մշակույթում չի եղել հարուստ ու աղքատ, չի եղել ստրկատիրություն, չի եղել ֆեոդալիզմ (սրանք իրենց էությամբ կապիտալիզմի դրսևորումներ են)։ Մի խոսքով, Հին Հայաստանը թեկուզև ագրարային, բայց միևնույն ժամանակ էգալիտարյան հասարակություն էր, իրավահավասարների հասարակություն ուր չկար մարդու կողմից մարդու շահագործում։ Էգալիտարյան կացութաձևը համարյա նույնությամբ պահպանվել էր Հայաստանում ընդհուպ մինչև XIX դարի սկիզբը, իսկ արևմտյան Հայաստանում մինչև XX դարի սկիզբը։ Կապիտալիզմի մուտքը ամբողջովին խաթարեց հայ ավանդական մշակույթը։ Մենք իսպառ կորցրինք մեր ազգային նկարագիրը։ Մարդու կողմից մարդու անխնա շահագործումը դարձավ ընդունելի, հետագայում, ցավոք, նաև կյանքի նորմ։ Հազարամյակներ շարունակ իր առաքելությունը պատվով կատարած ազգը կորցրեց իր երբեմնի արիացու նկարագիրը։

ԿՈՐԾԱՆԱՐԱՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ
Բայց ամեն ինչ սկսվեց, երբ Քրիստոնեությունը որպես կրոն տարածելու համար ոչնչացվեց ողջ գրականությունն (ընդհուպ մինչև այբուբենը) ու քրմական դասը, հետո, երբ Պավլիկյան ու հետագայում Թոնդրակյան շարժումները, որոնք փորձում էին վերականգնել մեր մոռացված մշակույթը, խեղդվեցին արյան մեջ, հետո, երբ Ռուսական զորքերը խլեցին Հայաստանը Պարսիկներից 1828-ին ու կապիտալիզմը մտցրին երկրում (հիշենք Թումանյանի «Հառաչանքը». «Հինը չկա, նորից էլ բան չենք հասկանում», ասում է ծերունին մշկույթի մասին խոսելիս. պատահական չի, որ Արևելյան Հայաստանում առաջացան Զիմզիմովներն ու Բազազ Արտեմները, Զամբախովներն ու Մարկոս Աղա Ալիմյանները), հետո, երբ բոլշևիկները գրավեցին Հայաստանը 1920-ին (նկատենք, որ 1918-20 թվականների ընթացքում նույն կապիտալիզմն էր, ինչ Ռուսական կայսրության ժամանակ) ու մտցրին բռնի կոմունիզմ։ 1991-ից այս կողմ մենք միայն բռնի կոմունիզմից վերադարձել ենք կապիտալիզմ ու էլի ուենք նույն Բազազ Արտեմներն ու Զամբախովները։

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Նկատենք, որ մեր դժբախտությունների շարանի սկիզբը համընկնում է վերը նկարագրված ժամանակաշրջանի սկզբի հետ, երբ Քրիստոնեությունը որպես կրոն հրով ու սրով մտցվեց Հայաստանում (ընդ որում եկեղեցին հողեր սեփականացնելով դարձավ առաջին ֆեոդալը, որն ինչպես ասվեց կապիտալիզմի ձև է. իմիջիայլոց, եկեղեցիների որոշ մասն էլ եկեղեցու դեմ ընդվզած հայերն են քանդել. ոչ բոլորն են քանդվել երկրաշարժից կամ օտար նվաճողների կողմից)։ Նկատենք նաև, որ մեր դժբախտությունները գնալով բազմապատկվեցին, ավելի ու ավել անտանելի դարձան ու (չնայած վերջերս արտաքին բարենպաստ գործոնների շնորհիվ ձեռք բերված որոշ տարածքային նվաճումների. ի նկատի ունեմ Արցախի մասնակի ազատագրումը) գնալով ավելի ու ավելի անտանելի են դառնալու կապիտալիզմի, ավելի ճիշտ, մոնոպոլիստական կապիտալիզմի խորացմանը զուգընթաց։ Ինչու՞։ Որովհետև կապիտալիզմը ենթադրում է, մեղմ ասած, հակամարտություն հասարակության մեջ, հետևաբար պառակտում է հասարակությունը, բաժանաելով այն իրար թշնամի խավերի։ Կապիտալիզմն իր անքաղաքակիրթ, գայլային օրենքներով անհարիր է հայ արիացի մարդու իսկական նկարագրին։ Կապիտալիզմն, ըստ էության լեգալացված կողոպուտ է։ Իսկ արիացու էությանը խորթ է կողոպուտի, ընդհանրապես, բռնության որևէ դրսևորում, քանզի կողոպուտը ենթադրում է անիրավահավասարություն, որն անընդունելի է արիացու համար։

Ի՞ՆՉ ԱՆԵԼ
Հայ ազգը, որ առաջին արիացի ազգն է աշխարհում, իրավունք չունի կուլ գնալու կապիտալիզմի անքաղաքակիրթ, լեգալացված կողոպուտի, ջունգլիների, գայլային օրենքների մշակույթին։ Շարունակելով գերի մնալ կապիտալիզմի ճիրաններում, մենք երբեք չենք ձերբազատվի մեր դժբախտություններից ու չենք կարողանա վերամիավորել մեր կորցրած տարածքներն ու կատարել մեր վաղեմի առաքելությունը՝ լուսավորել աշխարհի մյուս ժողովուրդներին ու հավասարակշռություն, հետևաբար, խաղաղություն հաստատել ողջ աշխարհում։



Պետք է հասկանալ, որ կապիտալիզմը պառակտում է մեզ ու ազգովի կործանում է տանում (անիրավահավասարների ազգը երբեք հզոր չի լինի. Գիքորները Բազազ Արտեմների ունեցվածքը պաշտպանելու համար կռիվ չեն գնա)։ Բայց մյուս կողմից կոմունիզմը, ավելի ճիշտ, բոլշևիկյան բռնի կոմունիզմն է սարսափեցնում մեզ։ Ինչ անե՞լ։ Եթե մենք շարունակենք սովետական բռնի կոմունիզմը շփոթել կամավոր կոմունիզմի հետ՝ կմնանք փակուղում։ Պավլիկյանների ու Թոնդրակյանների նման, աշխարհի բոլոր առաջադեմ մտածողների բաղձանքն է եղել կառուցել իրավահավասարների արիական, էգալիտարյան հասարակություն, որին տարբեր ժամանակներում տվել են տարբեր անուններ, «սիոն»-ից մինչև «կոմունիզմ»։ Սովետական կոմունիզմից զանազանելու համար մեր բաղձանքների հասարակությունն անվանենք կամավոր կոմունիզմ, կամ որ ավելի լավ է Արիական Էգալիտարյան՝ ԱՐԷԳակնային հասարակություն։

Շատերը կհիշեն Թումանյանի թարգմանությամբ հնդկական «Ոսկի քաղաքը» հեքիաթը, Թոմաս Մորի «Ուտոպիան», Թոմաս Կամպանելայի, Ֆրենսի Բեկոնի նկարագրած հասարակությունները, ֆրանսիացի ուտոպիստ-սոցիալիստների գաղափարախոսությունը, և այլն (մոռացանք Կառլ Մարքսին)։ ԱՐԷԳակնային հասարակությունը աշխարհի բոլոր առաջադեմ մտածողների բաղձանքն է եղել։ Ներկայումս էլ աշխարհում մեծ թափ է առնում ազնվաբարո, արի մարդկանց շարժումը կապիտալիզմի դեմ, քանզի ներքևներում էլ չեն ուզում հանդուրժել ստրուկի ապրելակերպ։

ԻՆՉՊԵ՞Ս
Հիմա, դառնանք մեզ։ Ինչպե՞ս անցում կատարել կապիտալիզմից դեպի Արեգակնային հասարակություն։ Ստորև ներկայացված ծրագիրը միայն ընդհանուր գծերով է ներկայացնում անհրաժեշտ քայլերը։

1. ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԹՈՆՔ
2. ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ
3. ԵՐԿՐՈՒՄ ԱՐԵԳԱԿՆԱՅԻՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ
4. ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՐԵԳԱԿՆԱՅԻՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ
5. ՏԻԵԶԵՐՔՈՒՄ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ

ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԹՈՆՔ
Մտավորականությունը պատասխնատվություն ունի սկսելու ազգային գիտակցության զարթոնքը, նախ, բացատրելով մեր ժողովրդի դժբախտությունների իսկական պատճառները, միժամանակ, վերականգնելով ու տարածելով հայ նախաքրիստոնեական արիական մշակույթն իր բոլոր դրույթներով ու արվեստով։ Արդյունքում՝ աստիճանաբար դուրս են մղվում օտարածին ազդեցությունները մեր մշակույթից ու հաստատվում է ճիշտ արիական մշակույթ։ Ազգային զարթոնքի այս ճանապարհին ժողովուրդն աստիճանաբար վերածվում է իր արմատներին արժանի արիացի ազգի։ Արիացի ազգն իր միջից առաջադրում է ամենաարժանավորին որպես թագավոր ու դնում նրան իշխանության գլուխ։



ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ
Թագավորը ազգայնացնում և իր իշխանության տակ է վերցնում ամեն ինչ (հողը, ընդերքն իր ջրային և օգտակար հանածոներով, աղբյուրները, գետերն ու լճերը, անտառները, մարգագետինները, ոռոգման, ջրամատակարարման ու ջրահեռացման ողջ համակարգը, ճանապարհներն ու հաղորդակցության ողջ համակարգը, պետական գանձարանը, էլեկտրաէներգիայի և բոլոր տեսակի էներգակիրների արտադրության ու ներկրման ձեռնարկույունները, բոլոր տեսակի արտադրական ու ֆինանսական ձեռնարկությունները, հասարակական տրանսպորտի համակարգը, գիտության, կրթության և առողջապահության ողջ համակարգը, զինված ուժերը, ազգային անվտանգության համակարգը, ներքին գործերի համակարգը, դատաիրավական ողջ համակարգը, զանգվածային լրատվության բոլոր միջոցները, հատկապես հեռուստատեսությունը, արվեստի բոլոր բնագավառները, հատկապես թատրոնը, կինոն, կերպարվեստը, և այլն) բացի քաղաքացիների անձնական սեփականությունից, կահույքից, փոխադրամիջոցներից, գործիքներից, կացարանից, ու անհատական նաև ընտանեկան ձեռնարկություններից։

Վերանում է մասնավոր սեփականությունը։
Վերանում է մարդու կողմից մարդու շահագործումը, որպես տնտեսավարման ձև։
Դրամաիրային հարաբերությունները ժամանակավորապես պահպանվում են։
Դատական համակարգում վերջնական որոշումը կայացնում է ատենակալների մարմինը։

ԵՐԿՐՈՒՄ ԱՐԵԳԱԿՆԱՅԻՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ
Առաջին փուլում Թագավորական համակարգում աշխատողները վարձատրվում են ըստ իրենց ներդրման։ Անձնական կամ ընտանեկան ձեռնարկությունները գործում են ինքնակառավարմամբ պահպանելով անվտանգության ու առողջապահության բոլոր կանոնները։ Նրանք հարկ են մուծում Թագավորական գանձարան իրենց զուտ եկամտի 10%-ի չափով։ Ցանկացած հանցագործ խստագույն պատժի է ենթարկվում։ Թագավորը վերահսկում է Արեգակնային հասարակության ձևավորման գործընթացը։

Երկրորդ փուլում Թագավորական համակարգում աշխատողները վարձատրվում են ըստ իրենց կարիքի։ Թագավորը երկրի կառավարումը հանձնում է ժողովրդին քրմական դասի հետ միասին ու պատրաստվում երկրի փորձը տարածել հարևան երկրներում։

ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՐԵԳԱԿՆԱՅԻՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ
Առաջին փուլում Թագավորը տարածում է երկրի փորձը հարևան երկրներում։
Երկրորդ փուլում Թագավորը տարածում է երկրի փորձը ողջ աշխարհում։

ՏԻԵԶԵՐՔՈՒՄ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ
Երկրի վրա Արեգակնային հասարակության գոյությունը բերում է խաղաղության ու բարորության ողջ մոկորակի վրա ու հետևաբար հավասարակշռության ողջ տիեզերքում։


Նյութը արտատպված է` http://www.facebook.com/permalink.php?story_fbid=305301016183609&id=100001111390857

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 22-02-2012 11:51:53
Դիտումների քանակը: 1129
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՆԻԿՈՂԱՅՈՍ ԱԴՈՆՑ (ՏԵՐ-ԱՎԵՏԻՔՅԱՆ) ԳԵՎՈՐԳԻ "Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում" (1908, ռուս., հայ. հրտ.` 1987) կոթողային մենագրությունում հետազոտել է Հայաստանի պատմաշխարհագրական և հաս-քաղ. կառուցվածքին, հայ-բյու Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott