2. ԱՐԱՐԱՏՅԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Տարբեր նվաճողների արշավանքները ետ մղելու համար հայկական ցեղերը սկսում են միավորվել մեկ պետությոն մեջ: Այդ պետությունը մ.թ.ա. 9-10-րդ դարերում գոյություն ունեցած Արարատյան թագավորությունն էր:

Ասորեստանյան աղբյուրները հաղորդում են, որ մ.թ.ա. 853 թ-ին այս պետության բանակը ներխուժել է Արարատյան թագավորոյթուն և գրավել մի շարք բերդեր: Երեք տարի անց ասորեստանցիները կրկնում են իրենց արշավանքը: Մ.թ.ա. 856 թ-ին Ասորեստանի բանակն իր թագավորի գլխավորությամբ գրավում է Վանա լճի հյուսիսում գտնվող Արարատի մայրաքաղաքը: Ասորեստանյան աղբյուրը այն անվանում է Արզաշկու:
Մասնագետներից ոմանք գտնում են, որ այն քաղաքը միջնադարյան հայկական Արծկենն է, իսկ ոմանք էլ հավանական են համարում, որ այն Արճեշն է:

Նույն ասորեստանյան աղբյուրը հաղորդում է, որ Արարատի արքան` Արամեն, պարտություն կրելուց հետո բարձրացավ լեռները: Արամեյի անվան հետ է կապված հայերի նախահայր Արամի մասին լեգենդը: Արամեյի մասին աղբյուրները այս իրադարձություններից հետո լռում են:

Արարատի հաջորդ արքան Սարդուրի I-ին է (մ.թ.ա. 845-825 թթ.): Նա թողել է արձանագրություն, որը ասորերեն է: Սարդուրին նշում է իր տիտղոսաշարը, որը գրեթե ամբողջովին կրկնում է Ասերեստանի արքաների տիտղոսաշարը միակ բացառությամբ` Ասորեստան տերմինի փոխարեն օգտագործվում է Նաիրի տեղանունը: Այս արձանագրության մեջ Սարդուրի I-ը հաղորդում է, որ իր մայրաքաղաքը ավերված Արզաշկուից տեղափոխվել է Վանա լճի արևելյան ափին գտնվող Տուշպա (Վան): Սարդուրի I-ը տալիս է իր հոր անունը` Լուտիպրի: Սարդուրի I-ը իր հորը չի անվանում արքա:
Արևելքում գոյություն ուներ սովորություն, որի համաձայն իշխող գահակալները անխտիր տալիս էին նույն գահին նախկինում բազմած իրենց հայրերի և պապեի անունները: Այս պարագայում դա չկա: Այստեղից կարող ենք եզրակացնել, որ Արամեյից հետո Արարատյան թագավորության իշխող դինաստիան փոխվել է և Սարդուրի I-ը նոր դինաստիայի հիմնադիրն է:

Մ.թ.ա. 832 թ-ին այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Սեբաստիա քաղաքի շրջակայքում գոյություն է ունեցել Խաթե երկիրը, որտեղ էլ տեղի է ունեցել ճակատամարտ Արարատի և Ասորեստանի բանակների միջև: Արարատյան թագավորության զորքը հաղթանակ է տարել: Սարդուրի I-ին հաջորդում է նրա որդին` Իշպուինին (մ.թ.ա. 825-810 թթ.): Նրա գահակալումից մեզ են հասել մի շարք շինարարական բնույթի արձանագրություններ:
Դրանցից մեկում` Քելիշինյան արձանագրությունում (գյուղ Ուրմիա լճի թուրք-իրանական սահմանի վրա), նշվում է Արարատյան թագավորության մեկ այլ անվանում` Բիայնիլի:

Մ.թ.ա. 810 թ-ից սկիզբ է առնում Մենուայի միահեծան գահակալումը: Մենուայի օրոք Արարատի բանակը 3 ուղղիներով արշավանք է կատարում` 1.դեպի Խաթե երկիր,
2.Ուրմիա լճի հարավ ափին ընկած` Մանա երկիր,
3. Արարտյան դաշտ:

Արարատյան դաշտում` Արաքս գետի աջ ափին, ներկայիս Ցոլակերտ գյուղի տեղում, Մենուա արքան հիմնում է Մենուախինիլի քաղաք-ամրոցը:
Մենուա արքան հեղինակն է նաև այդ ժամանակի համար շատ բարդ տեխնիկական ճարտարապետկան կառույցի` մայրաքաղաք Տուշպան ջրով մատակարարող ջրանցքի: Այս ջրանցքը սկիզբ էր առնում Վերին Մժնկերտ գյուղից և ձգվում 80 կմ. երկարությամբ: Մենուա արքայի օրոք Արարատյան թագավորության և Ասորեստանի միջև հաստատվում է ռազմաքաղաքական հավասարակշռություն:

Մենուային հաջորդում է Արգիշտի I-ը (մ.թ.ա. 786-764 թթ.): Այս թագավորի օրոք Արարատյան պետությունը ռազմաքաղաքական գերակշռություն է ստանում Ասորեստանի նկատմամբ: Արգիշտի I-ի օրոք Արարատի բանակը ոտք է դնում Արաքս գետի հյուսիսային ափ: Մ.թ.ա. 782 թ-ին ներկայիս Երևան հարավ-արևելքում գտնվող Կարմիր բլուրի գագաթին Արգիշտի I-ը հիմնում է Էրեբունի քաղաք-ամրոցը: Մ.թ.ա. 776թ-ին Արգիշտի I-ը ներկայիս Արմավիր քաղաքից մի փոքր արևմուտք հիմնում է Արգիշտիխինիլի քաղաքը: Այստեղ է տեղավորվում Արարատյան դաշտի վարչական կառավարումը: Մ.թ.ա. 781 թ-ից Ասորեստանի և Արարատի միջև սկիզբ են առնում հուժկու ռազմական բախումներ: Գերակշռությունը պատկանում էր Արարատին: Արգիշտի I-ի բանակները հասնում են մինչև Բաբելոնի տարածք: Ահաբեկված ասորեստանցինեը իրենց արձանագրություններում գրում են. – «Արգիշտի ուրարտացու անունը սարսափելի է, ինչպես անապատի ահեղ փոթորիկ»:

Արգիշտի I-ին հարջորդում է Սարդուրի II-ը(մ.թ.ա. 764-735 թթ.): Այս թագավորի օրոք Արարատի բանակը վերահսկություն է հաստատում եկրաթի ճանապարհի նկատմամբ, որը Փոքր Ասիան կապում էր Միջագետքի հետ: Արարատի այս հաջողությունը Ասորեստանը չէր կարող հանդորժել: Մ.թ.ա. 743 թ-ին իրականացվում է ռազմական ռեֆորմ Ասորեստանում և Ասորեստանի բանակը ռազմերթի է դուրս գալիս: Այժմյան Սիրիայի հյուսիս-արևմուտքում տեղի է ունենում ճակատամարտ` Արարատյան թագավորության և հս. Ասորիքյան միության միասնական բանակի և Ասորեստանի բանակի միջև: Այս ճակատամարտում Ասորեստանցիները վճռական հաղթանակ են տանում: Մ.թ.ա. 735 թ-ին ասորեստանյան բանակը ներխուժում է Արարատի տարածքը և պաշարում պետության մայրաքաղաք Տուշպան, սակայն քաղաքի միջնաբերդը ասորեստանցիներին գրավել չի հաջողվում: Այս թվականից հետո Սարդուրի II-ի անունը այլևս չի հանդիպում: Նրան հաջորդում է Ռուսա I-ը (մ.թ.ա. 735-714 թթ.):

Այս թագավորը իր տարեգրության մեջ հայտնում է, որ թագավորության սկիզբը իր համար բավականին դժվար է եղել. Արարատյան թագավորության բազմաթիվ նահանգներում ապստամբություններ են բռնկվում. – «Ես միայնակ, իմ կառավարի (ձիավարը) և երկու ձիերի օժանդակությամբ իմ հզոր բազուկը տարածեցի Արարատյան թագավորության վրա»: Քանի որ Ասորեստանը նորից հզորանում էր Ռուսա I-ը ստիպված էր տարածքային նվաճումներ կատարել հյուսիսում:
Այս թագավորի տարեգրությունից հայտնի է, որ Արարատի բանակը Սևանա լճի ավազանը գրավելուց հետո անցել է այժմյան Արցախի տարածք և շարժվելով դեպի հարավ-հասել է Արաքս գետին: Սևանա լճի ավազանում Ռուսա I-ը հիմնել է մի քանի քաղաքներ: Դրանցից առավել կարևորներն են ներկաիս Գավառ քաղաքի տարածքում հիմնված Խալդիի (գերագույն աստված) քաղաքը:Ռուսա I-ը փորձում էր Ասորեստանի դեմ կուալիցիա ստեղծել, նա Արարատյան թագավորության շուրջն է համախմբում այս պետության և Ասորեստանի սահմանին ընկած մանր թագավորությունները:

Վճռական բախումը Ասորեստանի և Արարատի միջև տեղի է ունենում մ.թ.ա. 714 թ-ին` Մանուեկում (Ուրմիա լճից հարավ արևմուտք), որտեղ Արարատի բանակը պարտություն է կրում: Ասորեստանի արքա Սարգոն II-ը ռազմարշավ է կատարում Արարատ թագավորության տարածքով մեկ: Նա հայտնում է, որ Ուրմիա լճի հյուսիսային ափին գտնվող քաղաքներից մեկում հողին է հավասարացրել Արարատի բանակը մարտական ձիեր մատակարորղ ձիաբուծարանը:
Բացի դրանից, մեկ այլ քաղաքում ասորեստանցիները ոչնչացնում են այգիները ոռոգող ստորգետնյա ջրանցքները: Իր արշավանքը Արարատի տարածքում Սարգոն II-ը ավարտում է այս պետության սրբազան կենտրոն` Արդինիի գրավմամբ: Ասորեստանի թագավորը մանրամասն ներկայացնում է, թե ինչ է թալանել Արդինիից: Նրա հաղորդման համաձայն Արդինիից ասորեստանցիները տարել են մոտ 2 տ. Ոսկի, 5 տ. Արծաթ և 10 տ-ից ավելի բրոնզ:
Համեմատության համար նշենք, որ միայն Երուսաղեմից ասորեստանցիները, երբ գրավեցին Սողոմոնի հռչակավոր տաճարը(որից այժմ մնացել է միայն «լացի պատը»), ապա նրանց հաջողվեց թալանել միայն 900 կգ. ոսկի:

Ռուսա I-ին հաջորդում է Արգիշտի II-ը (մ.թ.ա. 714-685 թթ.): Այս թագավորի օրոք Արարատյան թագավորության տարածք են ներխուժում ռազմատենչ կիմերների և սկյութների ցեղերը: Սրանց արշավախմբերը ետ մղելու համար Արգիշտի II-ը երկար ժամանակ և մեծաթիվ միջոցներ է վատնում, սակայն այնուամենայնիվ նրան հաջողվում է ներկայիս Եռզնկա քաղաքի մոտ մի նոր քաղաք հիմնել:

Արգիշտի II-ին հաջորդում է Ռուսա II-ը (մ.թ.ա. 685-645 թթ.): Նրա օրոք ներկայիս Երևանի տարածքում Կարմիր բլուրի վրա հիմնադրվել է Թեյշեբաինի քաղաքը: Այս քաղաքը յուրահատուկ է նրանով, որ կառուցվել է միասնական պլանի համաձայն` ուներ հատակագիծ: Բացի դրանից այս քաղաքում հայտնաբերվել են գինու մառաններ` 450 հզ. Լ. ընդհանուր տարողությամբ:

Ռուսա II-ից հետո Արաարտում իշխում էր Սարդուրի III-ը (մ.թ.ա. 645-635 թթ.): Արարատի թագավորությունը անկում էր ապրում այդ պատճառով Սարդուրի III-ը ստիպված էր ընդունել Ասորեստանի գերիշխանությունը: Ասորեստանի արքան սեփական արձանագրությունների մեջ հայտնում է, որ Սարդուրի III-ը իրեն Հայր է անվանել: Արարատյան թագավորության անկման գործընթացը հանգեցրեց իշխող դինաստիայի կործանմանը, սակայն երեք դար գոյատևած այս պետությունը պահպանեց նրա տարածքում ապրող հայկական ցեղերի տնտեսական, քաղաքական և մշակութային ընդհանուր ծագման գիտակցությունը, ինչի արդյունքում Երվանդունիներին հաջողվեց կանխել պետության վերջնական կործանումը և նոր դինաստիայի հիմք դնել:

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
Դիտումների քանակը: 3785
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԱՂԱԶԱՐ ԼԱԶԱՐՅԱՆ ՆԱԶԱՐԵԹԻ Հասարակական գործիչ, վաճառական: Լազարյանների ազնվական տոհմի հիմնադիրը Ռուսաստանում: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott