22. ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՑ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՇՈՏ II ԵՐԿԱԹԻ ԵՎ ԱԲԱՍԻ ՕՐՈՔ

Հայերը նահատակված Սմբատ I-ի երկու զավակներին` Աշոտ II-ի(914-928) և Աբասի գլխավորությամբ պարտիզանական պայքար ծավալեցին զավթիչների դեմ:
915թ-ին Աշոտ II-ը, որին Ասողիկ պատմիրը խիզախության և կամքի մեծ ուժի համար տվել է «Երկաթ» պատվանունը, Բյուզանդական կայսր` Կոստանդին Ծիրանածինի հրավերով մեկնեց Կ. Պոլիս և կայսր հետ հանդիպելուզ հետո բյուզանդական օժանդակ բանակով վերադարձավ Հայաստան:
Աշոտ II-ին և Աբասին հաջողվեց Հայաստանից վտարել օտար նվաճողներին:
918թ-ին Խալիֆը արքայական թագ ուղարկեց Աշոտին` նրան տալով Շահնշահ տիտղոսը:
Երկրից վտարելով օտարերկրացիներին Աշոտ Երկաթը ձեռնամուխ եղավ տեղական հայ իշխաններին հնազանդեցնելու գործին:
Նա պարտության մատնեց Հայոց Արևելլից կողմից իշխան Մովսեսին և կուրացրեց նրան:
Ապա ճնշեց իր աներոջ` Գարդմանի իշխան Սահակ Սևադայի ապստամբությունը և կուրացրեց, ինչպես Սահակ Սևադային այնպես էլ նրա որդուն:
Մի քանի տարի անց, երբ Աշոտ II-ը փորձեց ընկճել Սևորդիների ղեկավար Ցլիկ Ամրամի ապստամբությունը, Տավուշի կիրճերրի մեկում, նրա զորքը պարտություն կրեց, իսկ թագավորը ստիպված էր հեռանալ Կաքավաքար:
Այս փաստից օգտվելով Ատրպատականի Էմիր Յուսուֆը իր զորավար Նաստի գլխավորությամբ մի բանակ ուղարկեց` Հայաստան:
Այս բանակը գրավեց և թալանեց Այրիվանքը(Գեղարդ), ապա Հովհաննես Դրաստանակերտցի կաթողիկոսի ամառանոց Բյուրականը:
Մոտ 922թ. Յուսուֆի մեկ այլ զորավար` Բեշիրը փորձեց գրավել Սևանա կղզին, ուր ապաստանել էր Աշոտ II-ը:
Թագավորը իր տրամադրության տակ եղած 70 նետաձիգներին տեղավորեղ 2 նավակների մեջ և դուրս չգալով ցամաք նետերի տարափով ցրիվ տվեց Բեշիրի զորքը:
Բեշիրը նահանջելիս փորձեց գրավել Սևանա ափին գտնվող ամրոցներից մեկը, սակայն վրա հասած Գևորգ Իշխանը այստեղ ևս Բեշիրին պարտության մատնեց:
Այս դեպքերից հետո Աշոտ II-ի անունը այլևս չի հիշատակվում:
Աշոտ II Երկաթը մահացել է 928թ-ին, նրան հաջորդել է եղբայր Աբասը:
Աբասն իր մայրաքաղաքն տեղափոխեց Վանանդ գավառի Կարս քաղաքը և ընդհանուր առմամբ նրա թագավորության շրջանը խաղաղ էր:
Աբաս բագրատունին(928-953թթ) պատերազմել է աբխազների կամ եգերների թագավոր Բերի դեմ:
Վերջինս հայտարարեց, որ կներխուժի Հայաստան և Արասի կողմից Կարսում կառուցած կաթողիկե եկեղեցին կվերածի ուղղափառ տաճարի:
Այս հայտարարությունը ռազմական գործողությունների պատճառ հանդիսացավ` կուր գետի ափին տեղի ունեցած ճակատամարտում աբխազները պարտություն կրեցին, գերի ընկած Բերը տարվեց Կարս և այստեղ կուրացվեց:

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
Դիտումների քանակը: 2094
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԲԱԳՐԱՏ ԲՈՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ Խորհրդ. կուս., պետ. գործիչ, պատմաբան: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott