28. ԿԻԼԻԿԻԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՈՒՄԸ: ԼԵՎՈՆ II-րդ ՄԵԾԱԳՈՐԾ:

Լևոն II-ի իշխանության սկիզբը ուղեկցվեց Ռումի սուլթանության և Եգիպտոսի դեմ հակամարտությամբ:
1187թ. Կիլիկիա ներխուժեց սելջուկների բանակը Ռուստամի գլխավորությամբ:
Ռավինի դաշտում տեղի ունեցած ճակատամարտում սելջուկները պարտություն կրեցին, Ռոստոմը պասնվեց:
1193թ. Անտիոքի դքսի հրահրմամբ Եգիպտոսի սուլթան Սալահ էդ-Դինը վերջնագիր ներկայացրեց Լևոն II-ին` պահանջելով Կիլիկիան հանձնել իրեն ու անձամբ ներկայանալ Կահիրե:
Սակայն Լևոնը կտրուկ մերժեց այս պահանջը` տալով հետևյալ պատասպանը. «Երկիրը քեզ չեմ տա, սակայն եթե մտնես իմ երկիրը քեզ կտամ երկսայր ըմպելիք, ինչպես քո հավատակից Ռոստոմին»:
Ստանալով այս պատասխանը Սալահ էդ-Դին սուլթանը իր բանակը շարժեց Կիլիկիա, սակայն Կիլիկիայի սահմանային Սև գետի մոտ սուլթանը հանկարծամահ եղավ` նրա բանակը ցրվեց:
Այս իրադարձություններից հետո Կիլիկիայի և նրա իշխանների հեղինակությունը հարևան և շատ ավելի հետու ընկած երկրներում չափազանց բարձրացավ:
Լևոն II-ը ձգտում էր իր իշխանակալ թագը փոխարինել թագավորականով. իրավիճակը նպաստավոր էñ, Լևոն II-ը բանակցություններ էր սկսել 3-րդ Խաչակրաց արշավանքի մասնակից Գերմանիայի կայսր Ֆրիդրիխ Շիկամորուսի հետ:
Սակայն Ֆրիդրիխ Շիկամորուսը Կիլիկիայի գետերից մեկը` Սելևկյան անցնելիս ջրխեղդ եղավ:
Դրանից հետո Լևոն II-ը բանակցություններ սկսեց բյուզանդական կայսր Ալեքսանդր Անգելոսի հետ:
Բյուզանդացիները այնպիսի կրոնական պահանջներ առաջ քաշեցին, որ Լևոն II-ը հրաժարվեց Բյուզանդիայի հետ բանակցություններից և դիմեց Հռոմի Կալեքստինոս Պապին, ինչպես նաև բանակցությունները վերականգնեց Ֆրիդրիխ Շիկամորուսի որդու Հենրիխ II-ի հետ:
Փոխզիջման գալով 1198թ-ի հունվարի 6-ին Տարսոն քաղաքի Ս. Սոֆիա տաճարում Լևոն II-ը թագադրվեց սկզբում հայկական ծեսով Հայոց կաթողիկոսի, ապա կաթոլիկ ծեսով` Հռոմի պապի լեգադի և Գերմանիայի կայսր դեսպանի կողմից:
Հայոց թագավոր օծվելուց հետո Լևոն II-ը, որն արժանացել էր Մեծագործ պատվանվանը` ձեռնամուխ եղավ իշխանության կենտրոնացմանը:
Նա խաբեությամբ Լամբրոնի Հեթումյաններից գրավեց այս ամրոցը և արքունի սեփականություն դարձրեց այն:
Մինչ այդ Լևոն II-ը մրցակցության մեջ էր մտել Անտիոքի դքսության հետ, որը ցանկանում էր կցել Կիլիկիային:
Դեռ 1194թ. Անտիոքի դուքսը որոշեց դավադրությամբ ձերբակալել Կիլիկիայի և Անտիոքի սահմանին ընկած Գսադոն ամրոցում:
Սակայն տեղեկանալով դավադրության մասին Լևոն II-ը Անտիոքի դքսին գցեց այն ծուղակը, որն ինքն էր լարել Լևոնի դեմ:
Լևոն II-ը ձերբակալեց դքսին, պարտադրեց նրան Կիլիկիային զիջել մի շարք սահմանային բերդեր, ինչպես նաև ռազմավարական մեծ նշանակություն ունեցող Դրունք Ասորվույ(Պորտելլա) լեռնանցքը:
Պայմանագրով նախատեսվում էր, որ Անտիոքի դքսի միակ ժառանգը Ռայմոնդը կամուսնանա Կիլիկիայի թագաժառանգ հայտարարված Լևոն II-ի եղբոր աղջկա` Ալիսի հետ:
Նույն պայմանագրով Ռայմոնդը դաստիարակվելու է Լևոնի պալատում:
Քանի որ Լևոն II-ը արու զավակ չուներ, Կիլիկիայի թագաժառանգ հայտարարեց Ալիսի և Ռայմոնդի ամուսնությունից ծնված Ռուբեն-Ռայմոնդին:
Այս իշխանազնը ապաշնորի մեկն էր և չէր կարողանում իր հոր մահից հետո կառավարել Անտիոքի դքսությունը:
Լևոն II-ը ստիպված էր մի քանի անգամ զենքի ուժով պարտադրել, որ Անտիոքի Ֆեոդալները ճանաչեն Ռուբեն-Ռայմոնդին իրենց դուքսը:
1219թ. Անտիոքում վերստին ապստամբություն ծագեց Ռուբեն-Ռայմոնդի դեմ` գահը գրավեց նրա հորեղբայրը` Բոհեմունդ միակնանին:
Տեսնելով, որ իր զարմիկը ապաշնոր անձ է Լևոն II-ը զրկեց նրան Կիլիկիայի գահի նկատմամբ բոլոր իրավունքներից և իր ժառանգ հայտարարեց երկրորդ կնոջից ծնված աղջկան` Զաբելին:
Լևոն II-ի օրոք ձևավորվեց իշխանության խորհրդակցական մարմինը` արքունի դիվանը:
Կիլիկյան Հայաստանում կարգավորվեց նաև դատական գործը:
Կիլիկիայում դատարանը եռաստիճան էր` վերին, Սսի արքեպիսկոպոսական և ստորին կամ Բուրջես:
Լևոն II-ը նաև ձևավորեց գործակալություններ, ինչպես նաև կայազորներ, հաստատեց Կիլիկիայի լեռնանցքները պաշտպանող բերդերում:
Այս թագավորի օրոք Կիլիկյան Հայաստանը լայն կապեր ուներ Եվրապական երկրների հետ:
Ջենովայի և Վենետիկի առևտրական քաղաք-պետությունների հետ առևտուրը հատկապես սերտ էր Կիլիկիայի խոշոր առևտրական նավահանգիստ` Այասում, գոյություն ունեին այս քաղաքի ներկայացուցիչները:
Երբ Լևոն II-ը զբացված էր Անտիոքի դքսությունում տիրող վիճակով Ռումի սուլթանի բանակը ներխուժեց Կիլիկիա և Շողականի դաշտում հաղթանակ տարավ հայկական բանակի նկատմամբ:
Իրավիճակը փրկեց մեկ այլ հայկական բանակ, որը թևանցեց սելջուկների զորքը և շրջապատման սպատնալիք ստեղծեց նրա համար:
Սուլթանը ստիպված էր հայերի համար մեղմ պայմաններով հաշտություն կնքել. Կիլիկիան ամեն տարի որոշակի գումար էր վճարելու և 300 հեծյալ էր տրամադրելու սելջուկներին:
Լևոն II Մեծագործը մահացել է 1219թ. մայիսին, թողնելով հզոր մի պետություն:

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
Դիտումների քանակը: 4595
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԳԱՐՐԻ ԿԱՍՊԱՐՈՎ ԿԻՄԻ Շախմատիստ: Միջազգային վարպետ (1979), միջազգային գրոսմայստեր (1980), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1985): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott