38. ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ 1830-1860թթ.: ՎԱՐՉԱ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ:

Պարսկական տիրապետության օրոք հայ ժողովուրդը զուրկ էր ոչ միայն նյութական ապահովությունից, այլ նաև կյանքի տարրական պայմաններից:
1804-1813թթ. և 1826-1828թթ-ի ռուս-պարսկական պատերազմների արդյունքում Արևելյան Հայաստանի տարածքը Պարսկաստանը զիջեց Ռուսաստանին:
Թուրքմենչայի պայմանագրի (կքվել է 1828թ. փետրվարին) կետերից մեկով շուրջ 50 հազար հայեր Պարսկաստանից տեղափոխվեցին Ռուսաստանին անցած տարածք:
1828-1829թթ. ռուս-թուրքական պատերազմներից հետո շուրջ 90 հազար հայեր Արևմտյան Հայաստանից տեղափոխվեցին Արևելյան Հայաստան:
Պարսկական տիրապետության օրոք սեփական հայրենիքում հայերը փոքրամասնություն էին:
Ազգաբնակչության ընդհանուր թվաքանակում հայերը կազմում էին 33,8 %, թուրքերը` 49,7 %, քրդերը` 16%:
Ռուսական տիրապետության առաջին տարիներին իրավիճակը կտրուկ փոխվեց. հայերը կազմեցին ազգաբնակչության 58,8%, թուրքերը` 34,4%, իսկ քրդերը` 6,6 %:
Ռուսական տիրապետության օրոք հայերի վիճակը բարվոք դարձավ:
Եթե պարսակական տիրապետության օրոք հայը զուրկ էր ոչ միայն նյութկան ապահովությունից, այլև նրա կյանքն էր ամեն պահին վտանգի տակ, ապա Արևելյան Հայաստանի Ռուսաստանին միանալուց հետո այստեղ բնակվող հայերը նորմալ ապրելու հնարավորություն ստացան:
1828թ-ի մարտի 21-ին Նիկոլայ I կայսրը ստորագրեց հայկական մարզ կազմավորելու վերաբերյալ հրովարտակը:
Հայկական մարզը ընդգրկում էր նախկին Երևանի և Նախիջևանի խանությունների տարածքները, ինչպես Օրդուբադի օկրուգը:
Հայկական մարզում կառավարումը կոլեգիալ էր:
Մարզի վարչության ղեկավարը ազգությամբ վրացի գեներալ Ճավճավաձեն էր, վարչության երկու անդամները ռուս սպաներ էին, վարչության մեջ մտնում էր մեկ թուրք և մեկ հայ` Մելիք-Աղամալյան ազգանունով:
Այս մարզը երկար չգոյատևեց:
1837թ-ին, երբ ցարն այցելեց Անդրկովկաս, այնտեղի բնակչությունը արտահայտեց իր դժգոհությունը ստեղծված իրավիճակից:
1837թ. ցարի հրամանով Անդրկովկասը նոր վարչական փոփոխության ենթարկվեց:
Ստեղծվեց Վրացաիմերեթական նահանգը, որի կազմի մեջ մտավ վերացված հայկական մարզը այժմյան Լոռու, Տավուշի և Շիրակի մարզի հյուսիսը, իսկ Կասպիական մարզի մեջ մտավ Զանգեզուրն ու Ղարաբաղը:
Ցարիզմը Անդրկովկասի բնակչության համար մեկ դրական քայլ կատարեց. Անդրկովկասի մելիքների, բեկերի և աղաների իշխանությունից գյուղացիական բնակչության մեծ մասը ազատվեց 1841թ-ի մայիսի օրենքով:
Այս օրենքով միայն Բորչալուի(ընդգրկում է ՀՀ Լոռու մարզը և Վրաստանի Մարնեուլի շրջանը) գավառում 102 հայաբնակ գյուղ ազատվեց թուրք կալվածատերերի իշխանությունից:
Արևելյան Հայաստանում իրենց ազնվական ծագում էին վերագրում 4.000 ընտանիք, որոնցից միայն 712 էր հայ:
Այս օրենքը գործեց մինչև 1847թ. դեկտեմբերը:
Վախենալով Անդրկովկասի «ազնվականության» խռովությունից` ցարիզմը վերականգնեց այս խավի բոլոր արտոնությունները և այս խավի իրավունքները հավասարեցրեց ռուս ազնվականների իրավունքներին:

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
Դիտումների քանակը: 2421
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՊՈՂՈՍ (ՊԱՎԵԼ) ԲԵԿ ՓԻՐՈՒՄՅԱՆ (ՓԻՐՈՒՄՈՎ) ԿԱՐԱՄԱՆԻ Ռազմական գործիչ, ռուսական բանակի գնդապետ (1914): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott