47. ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՎ ՀԱՅԵՐԸ
Առաջին համաշխարհային պատերազմը սկսվեց 1914թ. օգոստոսի 2-ին:
Այս պատերազմի մեջ ներքաշվեցին 33 պետություններ, աշխարհի բնակչության 75%-ը:
Պատերազմի արդյունքում զոհվեց 20 մլն մարդ, 10 մլն վիրավորվեց:
Ռուսաստանի և Թուրքիայի միջև պատերազմն սկսվեց 1914թ. նոյեմբերի 2-ին, երբ թուրքական դրոշի տակ գտնվող երկու ռազմանավեր հրետակոծեցին Օդեսան, Սևաստոպոլը և Յալթան:
Օսմանյան կայսրությունը ռուսաստանի դեմ Կովկասյան ռազմաճակատում, որն ուներ 720 կմ երկարություն, կենտրոնացրել էր ամենամարտունակ 3-րդ բանակը:
Այն բաղկացած էր 9-րդ, 10-րդ և 11-րդ կորպուսներից:
Ընդհանուր առմամբ 300 հզ. զինվոր:
Թուրքիայի ռազմական նախարար Էնվերը, օգտվելով մարդկային գերակշռությունից (Ռուսները Կովկասյան ռազմաճակատում ունեին 200 հզ. զինվոր), նոյեմբերի կեսին հարձակվեց Բաթումի ուղղությամբ:
Թուրքերը գրավեցին Արդվինը և Ադանուջը:
Դեկտեմբերի 20-ին թուրքական բանակը սկսեց հարձակում Սարիղամիշի ուղությամբ:
Թուրքերի նպատակն էր ջախջախել ռուսական բանակը և գրավել Բաքուն:
Սակայն այս հարձակումը ձախողվեց:
Դեկտեմբերի 27-ին ռուսներն անցան հակահարձակման, ինչի արդյունքում թուրքական 9-րդ կորպուսը ջախջախվեց, զոհվեց 40.000 թուրք:
Կորպուսի շտաբը և հրամանատարը` Այբիս-Ալի փաշան գերի ընկան:
Էնվերը փորձեց պաշտպանվել 10-րդ և 11-րդ կորպուսների միջոցով, սակայն այդ փորձը ձախողվեց և իրեն երկրորդ Նապոլեոն երևակայող Էնվերը ստիպված էր փախչել` 3-րդ բանակի մնացորդների հրամանատարությունը հանձնելով գնդապետ Հաքքը Բեյին:
Թուրքական ճակատը փլուզվեց, երբ ռուսները գրավեցին Կարաուրգանը(1915թ. հունվարի 17):
Դրանից հետո թուրքերը, դեն նետելով զենքը, մասսայաբար փախչում էին:
Սարիղամիշի ճակատամարտի արդյունքները ծանր էին թուրքերի համար:
Նրանք կորցրին 90 հզ. մարդ, ռուսները` 20 հազար:
1915թ. հունվար-փետրվար ամիսներին թուրքերի կորուստները կազմեցին 60 հզ. մարդ:
1915թ-ի ապրիլին ռուսները Դիլմանի ճակատամարտում հաղթանակ տանելուց հետո թուրքական բանակին դուրս մեղեցին Պարսկաստանից:
Այս ճակատամարտում աչքի ընկավ Անդրանիկի կամավորական ջոկատը:
1916թ-ի փետրվարի 16-ին ռուսները գրավեցին Արևմտյան Հայաստանի կենտրոն Էրզրումը, մարտի 16-ին` Տրապիզոնը, հուլիսի 16-ին` Բաբերդը, հուլիսի 25-ին` Երզնկան:
Այս առաջխաղաղցման արդյունքում ռուսական բանակը համարյա ամբողջովին գրավեց Արևմտյան Հայաստանը:
Հայերը ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին առաջին համաշխարհային պատերազմում:
Պատերազմի ամբողջ ընթացքում ռուսական բանակ զորակոչվեց 250 հզ. հայ` ամբողջ արևմտահայության 13%:
Ռուսների դաշնակից ֆրանսիայի և Անգլիայի բանակներում կռվում էր 52.000 հայ:
Դեռ մինչ պատերազմի սկիզբը ռուսական կառավարությունը բանակը կամավորներով համլրելու հայտարարություն արեց:
Նույն թվականին (1914թ. օգոստոս) Թիֆլիսի հայկական Ազգային խորհուրդի (որի մեջ ներգրավված էին Լեոն և Հովհաննես Թումանյանը) և ցարական իշխանությունների միջև բանակցություններ սկսվեցին:
Մինչև 1915թ-ի դեկտեմբերը ռուսական բանակի կազմում ստեղծվեցին հայկական կամավորական 7 ջոկատներ, որոնք բոլորը միասին բաղկացած էին 6 հզ. մարտիկներից:
Ամենամեծ ջոկատը Առաջին ջոկատն էր, այն բաղկացած էր 1.200 զինվորներից, հրամանատարն էր Անդրանիկը:
Ռուսական հրամանատարությունը, վախենալով, որ հայկական կամավորական ջոկատները ապագա անկախ Հայաստանի բանակի հիմքը կարող են հանդինասնալ, 1916թ-ի հուլիսին ցրեցին դրանք:
Կիսվել : |