48. 1915 թ. ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵԾ ԵՂԵՌՆԸ

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տեղի ունեցավ մարդկության պատմության մեջ ամենամեծ ողբերգություններից մեկը` հայոց Մեծ եղեռնը:
Երիտթուրքական կառավարությունը իր պարագլուխներ` Թալիաթի, Էնվերի, Ջեմալի, Նազիմի, Բեհաեդին Շաքիրի, Միդհատ Շուքրի գլխավորությամբ պլանավորեցին և իրականացրին ցեղասպանությունը, որին զոհ գնաց 1,5 մլն. արևմտահայ:
Երիտթուրքական կառավարությունը հայկական ցեղասպանությունը իրականացրեց 3 փուլով:
Առաջին փուլում թուրքերը զորակոչեցին դիմադրության ունակ բոլոր տղամարդկանց, սկզբում օգտագործեցին շինարարական աշխատանքներում, ապա ոչնչացրին:
Երկրորդ փուլում թուրքերն ավերեցին հայերի կոմպակտ բնակեցման վայրերը և ոչնչացրին այստեղ ապրող կանանց, երեխաներին ու ծերերին:
Երրորդ փուլում կենդանի մնացած շուրջ 600.000 հայերի արտաքսեցին Հյուսիսային Սիրայի և Միջագետքի անապատները` կենտրոնացնելով նրանց Դեր Էլ-Զորի, Ռաքքայի, Ռասուլ-Այնի և Մոսուլի համակենտրոնացման ճամբարներում:
Ցեղասպանությունը սկսելու համար որպես հրահանգ ծառայեց Օսմանյան կայսրության ռազմական նախարար Էնվերի 1915թ. փետրվարի 27 հրամանը:
Այս հրամանի համաձայն հայկական քաղաքներում բնակչությունը պետք է կոտորվեր, իսկ թուրքական բանակի զորամասերում ծառայողները հայ ծառայողները գնդակահարվելու էին:
1915 թ. ապրիլի 24-ին ձերբակալվեցին 230 ականավոր հայ մտավորականներ:
Մեկ շաբաթ անց ձերբակալված հայ մտավորականների քանակը հասավ 800-ի:
Ձերբակալվածների մեջ էին Գրիգոր Զոհրաբը, Դանիել Վարուժանը, Սիամանթոն, Երուխանը, Ռուբեն Սևակը:
Նրանք բոլորը աքսորի ճանապարհին հոշոտվեցին:
Օսմանյան կայսրության ղեկավար երիտթուրքերը չսահմանափակվեցին 1,5 մլն արևմտահայերի ոչնչացմամբ:
Ցեղասպանությունը ուներ նաև տնտեսական դրդապատճառներ` հայերը տնօրինում էին Օսմանյան կայսրության ներմուծման 60%-ի, արտահանման 40% և ներքին առևտրի 80%-ին:
Այդ էր նաև պատճառը, որ Կայսրության մայրաքաղաք Կ. Պոլսում հայկական կոտորած տեղի չունեցավ:
Շուտով սկսեցին կոտորել նաև արևելահայությանը:
1918 թ-ին թուրքական բանակը Բաքու տանող ճանապարհին բնաջնջում էր հայ բնակչությանը, ինչի հետևանքով զոհվեց կես միլիոն արևելահայ:
Միայն Էջմիածնում կուտակված հայ գաղթականներից սովի և համաճարակի պատճառով զոհվեց շուրջ 60 հազար հայ:
Բաքուն գրավելուց հետո թուրքերը 30 հազար հայ կոտորեցին:
Երբ թուրքական բանակը սկսեց առաջանալ Ախալքալակի ուղղությամբ, տեղի հայերը շարժվեցին դեպի Ծալկա և ցուրտ կլիմայի ու Վրաստանի կառավարության անմարդկային վերաբերմունքի պատճառով 60 հազար զոհ տվին:

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
Դիտումների քանակը: 3368
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԳՐԻԳՈՐ ԶՈՀՐԱՊ ԽԱՉԻԿԻ Գրող, հրապարակախոս, փաստաբան-իրավագետ, հաս-քաղ. գործիչ: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott