49. ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՄԱՐՏԵՐԸ

Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի մի շարք վայրերում հայերը դիմեցին ինքնապաշտպանության ու հերոսության փայլուն օրինակներ դրսևորեցին:
1915թ-ի ապրիլին թուրքերը բնաջնջեցին Վանա լճի հյուսիսային ափում ապրող հայությանը. զոհվեց 65 հազար հայ:
Վանա լճի ավազանում ապրող հայության բեկորները կուտակվեցին Վան քաղաքում:
Վանում ստեղծվեց ինքնապաշտպանական կառույց, քաղաքի կենտրոնում ինքնապաշտպանությունը գլխավորում էր Քյոսեյանը, իսկ Այգեստան թաղամասում` Արամ Մանուկյանը, Հրանտ Գալիկյանը, Փանոս Թերլեմեզյանը:
Ապրիլի 20-ին Ջևդեդ Բեյի գլխավորած թուրքական բանակի կանոնավոր ուժերը գրոհեցին հայերի դիրքերը:
Չնայած` քաղաքի հայ պաշտպանները սակավաթիվ էին, սակայն շատ լավ էին կազմակերպված և կռվում էին անձնուրացաբար:
Հայերին հաջողվեց խիստ կարգապահություն սահմանել:
Հայկական թաղամասում գործում էր ոստիկանություն, կային նաև ինժեներական ստորաբաժանումներ, որոնք գիշերվա ընթացքում վերականգնում էին ցերեկը թուրքերի կրակից ավերված դիրքերը:
Քաղաքում գործում էր զինագործարան, որտեղ ձուլվեց պղնձե 2 հրանոթ, պատրաստվեցին մարտական հրացաններ:
Մայիսի 16-ին Ջևդեդը, տեղեկանալով, որ Վանին են մոտենում ռուսական զորքերը, դադարեցրեց պաշարումն ու նահանջեց:
Հաջորդ օրը Վան մտավ Վարդան Մեհրաբյանի գլխավորած կամավորականների հավաքական Արարատյան գունդը:
Մի քանի օր անց Վան մտան ռուսական բանակի ստորաբաժանումները:
Ռուսական հրամանատարությունը Վանի ժամանակավոր նահանգապետ հաստատեց Արամ Մանուկյանին:
Ռուսները, վախենալով, որ Վանում գոյություն ունեցող կառավարման հայկական մարմինը կարող է հիմք հանդիսանալ հայոց ապագա պետականության համար, 1915թ. հուլիսին հրամայեցին ռուսական զորքերին նահանջել Վանից:
Վանում կուտակված հայությունը ստիպված էր ռուսական զորքի հետ հեռանալ քաղաքից:
Մի քանի շաբաթ անց ռուսները վերագրավեցին Վանը, սակայն քաղաքից նահանջը թույլ տվեց վերացնել հայկական կառավարման մարմինները:

1915թ. մայիսին թուրքերը, ոչնչացնելով Տարոնի հայությանը, խուժեցին Տարոնի կենտրոն Մուշ:
Շուրջ 3 օր Մուշի հայերը դիմադրություն էին ցուցաբերում:
Հունիսի 14-ին թուրքերին հաջողվեց հաշվեհարդար տեսնել Մուշի վերջին հայ պաշտպանների հետ:
Մուշի 59 հազար հայությունից փրկվեց միայն 9.000-ը:


Թուրքական ռազմական հրամանատարությունը 1915թ. ապրիլից մահվան օղակի մեջ վերցրեց Սասունը:
Բոլոր գրոհները սասունցի քաջերը ետ մղեցին և թուրքերը ստիպված էին դադարեցնել գրոհները ու սասունցիներին դատապարտել սովամահության:
1915թ. հուլիսի 22-ին թուրքերին հաջողվեց գրավել Սասունի «միջնաբերդը» հանդիսացող Անդոկ և Քեփին լեռները:
Դրանից հետո միայն դիմադրությունը Սասունում դադարեց. փրկված սասունցիները ապաստանեցին ժայռածերպերում ու ձորերում:
Ռուսական բանակը 1915թ. աշնանը մոտեցավ Սասունին, ինչը հնարավորություն ընձեռեց 5.000 սասունցիների դուրս գալ իրենց ապաստարաններից:

Թուրքական 7.000-անոց բանակին հերոսական դիմադրությունը ցուցաբերեց Շապին Գարահիարի հայությունը:
Քաղաքի թուրք կառավարիչը պահանջեց հայերից զինաթափվել:
Այս պահանջը մերժվեց:
Թուրքերը հրետանային կրակով վառեցին հայերի հիմնականում փայտաշեն տները:
Շապին Գարահիարի հայությունը`շուրջ 5.000 մարդ ամրացավ քաղաքի վրա գերիշխող դիրք ունեցող բերդում.Շապին Գարահիարցիներին գլխավորում էր Ղուկաս Տեովլաթյանը:
Թուրքերը ստիպված էին բերդը պաշարել 20.000-անաոց բանակով:
Երբ այս բանակի հրամանատարը առաջարկեց հայերին անձնատուր լինել ստացավ հետևյալ պատասխանը. «Մեռնելու երկու ձև կա` պատվավոր ու անպատիվ. թող աշխարհն իմանա, որ շատին գարահիարցին պատվով մեռավ»:
Շապին Գարահիարի ինքնապաշտպանությունը շարունակվեց հունիսի 2 մինչև 29:
Թուրքերին ի վերջո հաջողվեց ներխուժել բերդ և այստեղ արյան բաղնիք սարքել:
Մինչ այդ հայերի մի խմբի հաջողվեց ճեղքել պաշարման շղթան ու հեռանալ, բերդում գտնվողների մի մասն էլ թուրքերի ձեռքը չնկնելու համար թույն խմեց:

Դիմադրության փայլուն օրինակ էր Ուրֆայի հայերի ինքնապաշտպանությունը:
1915թ. հուլիսին ձերբակալվեց Ուրֆայի հայերի հոգևոր առաջնորդը:
Նույն ամսին բանակ զորակոչված Ուրֆայի հայ երիտասարդները օգոստոսին գնդակահարվեցին:
Ուրֆայով էին անցնում դեպի Միջագետքի ու Սիրիայի անապատները տանող ճանապարհները, որոնցով թուրքերը քշում էին հայերի զանգվածներին:
Հայերը հրաժարվեցին նույն ճանապարհներով աքսորել:
Ուրֆայի հայկական թաղամասը բարձրադիր էր, ինչից էլ օգտվեցին հայերը:
Թաղամասը բաժանվեց պաշտպանական շրջանների:
Զենք վերցրեց շուրջ 800 հայ:
Ուրֆայի ինքնապաշտպանությունը գլխավորեց 30 ամյա Մկրտիչ Յոթնեղբարյանը:
Թուրքերը 1915 թ. սեպտեմբերի 30-ին հարձակվեցին հայկական թաղամասեի վրա և 400 սպանված տալով` ետ շպրտվեցին:
Հաջորդ օրը հարձակումը կրկնվեց:
Այս անգամ հայերը թույլ տվեցին թուրքերին մուտք գործել թաղամաս, ապա դարանակալ գրոհով սպանեցին շուրջ 450 թուրքերի և դուրս մղեցին հայկական թաղամասից:
Թուրքական կառավարության եռապետներից Ջեմալը հրամայեց Ֆահրի փաշային 7.000-անոց բանակով Սիրիական ռազմաճակատից շարժվել դեպի Ուրֆա:
Հոկտեմբեի 3-ից 24-ն ընկած ժամանակահատվածում թուրքերը գերմանացիների կողմից սպասարկվող հրետանու օժանդակությամբ ավերում էին հայերի տները և դանդաղ առաջ շարժվում:
Հայերի զինամթերքը սպառվեց. թշնամու ձեռքը չնկնելու համար` այդ թվում Մկրտիչ Յոթնեղբարյանը, հայերը ինքնասպանություն գործեցին:

Հաղթական ելքով ավարտվեց Մուսա լեռան ինքնապաշտպանությունը:
Այդ մասին նշանավոր ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելը գրել է «Մուսա լեռան 40 օրը» վեպում:
Թուրքական իշխանությունները 1915թ. հունիսի վերջին պահանջեցին Ալեքսանդրեթի ծովի ափին գտնվող Սուետիայի գավառակի 6 հայկական գյուղերի բնակիչներին մեկ շաբաթվա ընթացքում վաճառել գույքը և բռնել աքսորի ճանապարհը:
Շուրջ 5.000 հայեր որոշեցին դիմադրել և հունիսի 12-ին բարձրացան ծովափից վեր խոյացող Մուսա լեռը:
Թուրքերը պաշարեցին Մուսա լեռը 7.000 բանակով:
Հուլիսի 13-ին թուրքերը գրոհեցին Մուսա լեռը:
Հայերը լեռան գագաթը տանող ճանապարհները փակել էին ժայռաբեկորներով, ինչը դժվարացնում էր թուրքերի գրոհը:
Հայերը իրենց տրամադրության տակ ունեին 350 հրացան, 50 ատրճանակ և 200 դաշույն:
Թուրքերին հաջողվեց օգոստոսի սկզբին ճեղքել հայերի պաշտպանությունը, սակայն նրանք, համարելով հայերի դիմադրությունը վերջնականապես կոտրված, որոշեցին գիշերել անտառում և միայն հաջորդ օրը գրավել լեռան գագաթին գտնվող հայերի ճամբարը:
Դրանից օգտվեցին հայերը, որոնք գիշերը հարձակվեցին քնած թուրքերի վրա ու ստիպեցին վերջիններիս փախուստի դիմել. սպավեց 300 թուրք:
Թուրքերը նոր զորքեր կենտրոնացրին Մուսա լեռան մոտ և ավելի սեղմեցին պաշարման օղակը:
Փրկությունը հնարավոր էր սպասել միայն ծովից, որի ժայռոտ ափը թուրքական զորքերը անկարող էին վերահսկել:
Հայերը լեռան գագաթին գտնվող երկու ամենաբարձր ծառերի կատարներին դրոշներ ամրացրին:
Մեկի վրա անգլերեն գրված էր. «Քրիստոնյաները աղետ են ապրում, փրկեցե'ք մեզ», մյուսի վրա` կարմիր խաչ էր պատկերված:
Մուսա լեռան պաշտպանության 53-րդ օրը ափին մոտեցավ ֆրանսիական Քիշեն ռազմանավը, որի անձնակազմին տեղյակ պահվեց իրավիճակի մասին:
Մի քանի օր հետո ափին մոտեցան ֆրանսիական երկու տրանսպորտային նավեր և անգլիական ռազմանավերի կրակային պաշտպանության տակ Մուսա լեռան գագաթին ապաստանած հայերը բարձրացան նավերի տախտակամած և մի քանի օր հետո ափ ելան Եգիպտոսի Պորտ Սայիդ Նավահանգստում:

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
Դիտումների քանակը: 3331
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՍՐԲՈՒՀԻ ԼԻՍԻՑՅԱՆ ՍՏԵՓԱՆԻ Ազգագրագետ, արվեստաբան: Հայաստանում էթնոխորեոգրաֆիայի հիմնադիրը: Պատմ. գիտ. դ-ր (1959): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott