51. ԲՐԵՍՏԻ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԵՎ ՏՐԱՊԻԶՈՆԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1917թ. հոկտեմբերի 25-ին Պետրոգրադում բոլշևիկներին հաջողվեց հեղաշրջման ճանապարհով գրավել իշխանությունը:
Բոլշևիկները Լենինի գլխավորությամբ ժողովրդական զանգվածների մոտ հեղինակություն չէին վայելում, այդ պատճառով ստիպված էին Անգլիայից և Ֆրնասիայից անջատ հաշտություն կնքել Քառյակ միության երկրների հետ(Գերմանիա, Ավստրոհունգարիա, Թուրքիա և Բուլղարիա):
Հաշտության բանակցությունները տեղի ունեցան Բրեստ-Լիտովսկում և ընթացան 3 փուլով` 1917թ. դեկտեմբեր – 1918 մարտ:
1918թ. մարտի 3-ին Բրեստ-Լիտովսկում Խորհրդային Ռուսաստանի և Քառյակ միության պետությունների միջև կնքվեց հաշտության պայմանագիր:
Ըստ որի շուրջ 1 մլն. քառ. կմ. Ռուսաստանը զիջում էր:
Հայկական հարցին վերաբերում էր Բրեստի պայմանագրի 4-րդ հոդվածը:
Այս հոդվածով Ռուսաստանը թուրքիային էր վերադարձնում պատերազմի ժամանակ գրավված Արևմտյան Հայաստանը, ինչպես նաև Կարսի մարզը` 30 հզ. կմ. քառ.:
Ռուսաստանը պարտավորվեց Անդրկովկասում մեկ դիվիզիայից ավել զորք չունենալ, ինչպես նաև ցրել հայերից բաղկացած ռազմական միավորումները և հակաթուրքական քարոզչություն վարող հայկական կազմակերպությունները:
Փաստորեն Բրեստի պայմանագրով պարտվող Թուրքիան դարձավ հաղթող պետություն և իր կաքը թելադրող:
1918թ. փետրվարի 10-ին տեղի ունեցավ Անդրկովկասյան սեյմի առաջին նիստը:
Սեյմը չճանաչեց Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը` հայտարարելով, որ թուրքերի հետ հաշտության շուրջ կվարի առանձին բանակցություններ:
Անդրկովկասյան պատվիրակությունը մարտի 14-ին Տրապիզոնում սկսեց բանակցություններ թուրքերի հետ, որոնց գլխավորում էր Ռաուֆ Բեյը:
Թուրքերը պահանջեցին հայտարարել Ռուսաստանից Անդրկովկասի անջատվելու և անկախություն հռչակելու վերաբերյալ որոշում ընդունել:
Թուրքերի ճնշման տակ ապրիլի 9-ին Անդրկովկասը անկախ հռչակվեց:
Անդրկովկասյան պատվիրակությունը Տրապիզոնում ստիպված էր հայտարարել, որ ընդունում է Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագրի դրույթները:
Թուրքական պատվիրակության ղեկավար Ռաուֆ Բեյը իր պատասխան ելույթում ասաց, որ կողմերի միջև պատերազմ է տեղի ունեցել, այս պատճառով Օսմանյան կայսրությունը իրեն իրավունք է վերապահում հանդես գալ նոր տարածքային պահանջներով:
Ապրիլի 13-ին բանակցությունները Տրապիզոնում ընդհատվեցին, քանի որ թուրքական պահանջները չընդունվեցին Անդրկովկասյան պատվիրակության կողմից:

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
Դիտումների քանակը: 3283
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԲԱԳՐԱՏ ԻՈԱՆՆԻՍՅԱՆ (ԻՈՆԻՍԻԱՆԻ) ԿՈՆՍՏԱՆՏԻՆԻ Կոնստրուկտոր, տեխ. գիտ. պատվ. դոկտոր (1964): Սոց. աշխատանքի հերոս (1977): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott