54. ՄԱՅԻՍՅԱՆ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ՓՈՐՁԸ
Անդրկովկասյան երեք հանրապետություններում բոլշևիկները ազատ գործելու իրավունք ունեին միայն Հայաստանի Հանրապետությունում:
Այս իրավունքը ի չարս գործադրեցին:
1920թ. մայիսի մեկյան տոնակատարությունների ժամանակ Ալեքսանդրապոլում կանգնած «Վարդան զորավար» զրահագնացքն ապստամբեց:
Զրահագնացքի հրամանատար բոլշևիկ Սարգիս Մուսաելյանը գրաժարվեց ենթարկվել ՀՀ կառավարությանը:
1920թ. մայիսի 7-ին Ալեքսանդրապոլում տեղի ունեցավ խորհրդակցություն ապստամբների պարագլուխների և Հայաստանում բոլշևիկների ղեկավար մարմնի` Արմենկոմի ներկայացուցիչների միջև:
Որոշում ընդունվեց Ալեքսանդրապոլում, Կարսում և Ադրբեջանին հարող Հայաստանին տարածքներում ապստամբություն բարձրացնելու վերաբերյալ:
Երբ Մուսաելյանը մերժեց Երևան ներկայանալու Խատիսյանի պահանջը, Սեպուհի գլխավորած հայկական զորքերը շարժվեցին Ալեքսանդրապոլ և քաղաքը գրավեցին մայիսի 14-ին:
Խռովության պարագլուխները որոշեցին դիմադրություն չցուցաբերել և փապուստի դիմեցին:
Զինված բախում տեղի ունեցան միայն Կարսում, որտեղ ապստամբությունը գլխավորող Ղուկաս Ղուկասյանը գնդակահարվեց:
Չնայած ապստամբությունը ճնշվեց և նրա պարագլուխներ Մուսաելյանը, Ալավերդյանը և Ղարիբջանյանը գնդակահարվեցին, սակայն ապստամբության պատճառով ՀՀ և Խորհրդային Ռուսաստանի հարաբերությունները խիստ լարվեցին:
Ապստամբությունը ցույց տվեց նաև, որ ՀՀ բանակում դիսցիպլինան թույլ է:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


