58. ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ անկախության հռչակումից հետո հայերը ստիպված էին հարաբերվել միայն Քառյակ միության երկրների հետ:
Գերմանիայի և Թուրքիայի միջև առաջ էին եկել հակասություններ, որոնցից փորձեցին օգտվել հայերը:
1918 թ. հունիսին հայկական մի պատվիրակություն, որի անդամներն էին Օհանջանյանը և Զուրաբյանը, մեկնեց Բեռլին:
Այստեղ որոշում ընդունվեց հունիսի 2-րդ կեսին Կ. Պոլսում հրավիրել Քառյակ միության երկրների և Անդրկովկասյան հանրապետությունների կոնֆերանս, ուր քննարկվելու էր Անդրկովկասյան հանրապետությունների և Թուրքիայի միջև առկա խնդիրները:
Այս պատվիրակությունը եղավ նաև Վիեննայում, որտեղ տեղի ունեցած բանակցություններում Ավստրո-հունգարական կառարվարությունը ցանկություն հայտնեց Ավստրիական զորքեր տեղակայել Հայաստանում:
Սակայն այս ամենը տեղի չունեցավ պատերազմում Քառյակ միության պարտության պատճառով:
Թուրքիան 1918թ. հոկտեմբերի 30-ին Մուդրոսի զինադադարով ճանաչեց իր պարտությունը և իր զորքերը հանեց Անդրկովկասից:
Այստեղ քաղաքական գերիշխանությունը անցավ Անտանտի երկրներին:
Բրեստի և Բաթումի պայմանագրերը չեղյալ հայտարարվեցին:

ՀՀ հարաբերությունները Վրաստանի և Ադրբեջանի հետ

ՀՀ-ն ստւպված էր լավ հարաբերություններ ունենալ հարևան Վրաստանի հետ, որի տարածքով է տեղի ունենում բեռնափոխադրումները Հայաստան:
Վրացական կառավարությունը այդ փաստը օգտագործելով տարածքային պահանջներ ներկայացրեց 80.000 հայ բնակչություն ունեցող Ախլքալաքի և 60.000 հայ բնակչություն ունեցող Լոռու նկատմամբ:
Մուդրոսի զինադադարից հետո թուրքերը հանեցին իրենց զորքերը Ախլքալաքից և Լոռուց:
Հայկական բանակը մտավ Լոռի ու կանգ առավ Ալավերդուց 10 կմ հարավ:
Վրաստանի կառավարությունը վերջնագրի ձևով պահանջեց, որպեսզի հայկական զորքերը Ղարաքիլիսայից հյուսիս-արևմուտք չշարժվեն:
Հայաստան այդ պահանջը մերժեց և 1918թ. դեկտեմբերի 13-ին սկսվեց վրաց-հայկական պատերազմը:
Հայկական բանակը ներկայիս Տաշիրի ենթաշրջանից սկսեց առաջ շարժվել:
Վրացական բանակը թույլ դիմադրություն ցուցաբերեց ու սկսեց նահանջել:
Դեկտեմբերի 15-ին ազատագրվեց Ալավերդին, դեկտեմբերի 17-ին` Բոլնիս-Խաչենը:
Սանահին և Ախթալա կայարանների միջև երկաթգիշը երկու տեղ պայթեցվեց և Վրաստանի ունեցած 3 զրահագնացքներից 2-ը հայերը գրավեցին:
Վրացական հրամանատարը, հայերին թողնելով իր վագոն-սրահը, ճողոպրեց Սադախլո:
Ռազմական գործողությունների գագաթնակետն էր Սադախլոյի մոտ տեղի ունեցած ճակատամարտը:
Այստեղ հայերը պարտության մատնեցին վրացական գվարդիան:
Ճանապարհը դեպի թիվլիս բաց էր:
Անգլիացիները ու ֆրանսիացիները միջամտեցին և 1918թ. դեկտեմբերի 31-ին պատերազմը ավարտվեց:
Հայերը իրենց զորքերը պետք է կենտրոնացնեին Քոբեր կայարանի մոտ և չէին կարող շարժվել դեպի հյուսիս-արևելք, վրացիներն էլ չպետք է առաջանային Սադախլոյից:
Լոռիում ստեղծվեց չեզոք գոտի անգլիացի նահանգապետի գլխավորությամբ:
Հայաստանի ու Վրաստանի խորհրդայնացումից հետո Ախալքալաքը մնաց Վրաստանին, իսկ Լոռին` բացի հյուսիսային փոքր հատվածից` Հայաստանին:
Պատերազմի ավարտից հետո 1919թ. մարտ-ապրիլ ամիսներին Հայաստանն ու Վրաստանը փոխադարձաբար ճանաչեցին միմյանց անկախությունը:
Կնքվեց պայմանագիր փոստ-հեռագրային կապի վերականգնման մասին, վերականգնվեց նաև երկաթուղային հաղորդակցությունը:
Վրաստանը համաձայնվեց նաև 2 հանրապետությունների միջև առանց մաքսի բեռնափոխադրումներին:

Շատ ավելի բարդ ու հակասական էին հարաբերությունները Ադրբեջանի հետ:
Ադրբեջանը տարածքային հավակնություններ էր ներկայացնում Ղարաբաղի, Զանգեզուրի և Նախիջևանի նկատմամբ:
Չնայած երկու հանրապետությունների միջև գոյություն ունեին դիվանագիտական հարաբերություններ, սակայն երկու կողմերն էլ չհայտարարված պատերազմի մեջ էին:
Անդրկովկասյան երեք հանրապետությունները տրամագծորեն հակառակ շահեր էին հետապնդում:
1919թ. ապրիլին երեք հանրապետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ կոնֆերանս, որտեղ Վրաստանն ու Արդբեջանը Հայաստանին առաջարկեցին Դենիկինի բանակի ներխուժման դեպքում ռազմական դաշինք կնքել:
Հայաստանը մերժեց առաջարկը:

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
Դիտումների քանակը: 2493
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՐԱՖՖԻ - ՄԵԼԻՔ ՄԵԼԻՔ-ՀԱԿՈԲՅԱՆ ՄԻՐԶԱՅԻ Գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott