1.4. ՇԱՏԱԽ ԳԱՎԱՌԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

1895թ. Վասպուրականում և Վան քաղաքում հայ ազգային կուսակցությունն երից գործում էին առավելապես արմենականներն ու Հ.Յ.Դաշն ակցությունը: Իսկ հնչակյանները « …հազիւ 5-6 խումբ կունենան քաղքին մէջ. այնուամենայնիւ կը փորձին նաեւ կազմակերպութիւն ստեղծել գաւառին մէջ, սակայն այդ աշխատանքը անյաջող կանցնի եւ իւրաքանչիւր գաւառին մէջ հազիւ մէկ կամ երկու անհատ համակիրներ կը գտնին»1:

Արևմտյան Հայաստանում Հ.Յ. Դաշնակցությունը իր գործունեությունն առավելապես ծավալել է Վանի և Բիթլիսի նահանգներում, ընսմին Վան-Վասպուր ականում փոքր-ինչ ավելի շուտ, քան Տարոնում ու Սասունում, որոնք մասն էին կազմում Բիթլիսի նահանգի:

1. Վանը հայ բնակչության թվաքանակով, քաղաքին բնորոշ առանձնահատկություններով և կրթամշակութային հաստատություններով նկատելի գերակշռություն ուներ Արևմտյան Հայաստանի մյուս քաղաքների նկատմամբ: Բնական է, որ հայ ազգային կուսակցությունները, իրենց գործունեությունում անպայմանորեն պիտի գնահատեին այդ հանգամանքը: Իր կազմակերպական կառույցները հիմնելով Վան-Վասպուրականում, ՀՅԴ ձգտում էր քաղաքն ու նահանգը դարձնել ազատագրական պայքարի կարևորագույն կենտրոններից մեկը:

2. Վասպուրականը սահմանակից էր Պարսկաստանին, և այդ հանգամանքը ավելի մեծ հնարավորություն էր ընձեռում հայ ազգային-քաղաքական կազմակերպություններին, մասնավորապես Հ.Յ. Դաշնակցությանը, այնտեղ ուղարկել կուսակցական գործիչների, ինչպես նաև զենք ու զինամթերք:

3. ՀՅԴ թեպետ իր կազմակերպական կառույցները Վան-Վասպուրականում հիմնում է փոքր-ինչ ավելի վաղ, քան Տարոնում, բայց նրա գործունեությունն ու հիմնավորումը Վան-Վասպուրականում համեմատաբար ընթացել է փոքր-ինչ ավելի դժվարությամբ:

Հայ ազգային կուսակցությունների ներկայացուցիչներից առաջինը Տարոնում գործել են հնչակյանները, որոնցից առավելապես հայտնի են Միհր ան Տամատյանն ու Համբարձում Բոյաջյանը (Մեծ Մուրադ): Կուսակցություններից ոչ մեկը մինչև 1894 թ. վերջը, Տարոնում չի ունեցել կազմակերպական կառույցներ: Այդ հանգամանքը հնարավորություն է ընձեռում Հ.Յ.Դաշնակցությանը, առավել դյուրին ու հաջողությամբ իր գուրծունեությունը ծավալելու տարոնահայության շրջանում: Վան-Վասպուրականում

Հ.Յ.Դաշնակցությունից ավելի վաղ հաստատվել ու գործում էին արմենականները, որոնք ավելի մեծ հեղինակություն և ազդեցություն ունեին քաղաքում ու հայկական գյուղերում: Այդ հանգամանքը որոշ ակի խոչընդոտներ է հարուցել, որպեսզի ՀՅԴ նույն հաջողությամբ, ինչպ ես Տարոնում, կարողանար կարճ ժամանակահատվածում իր կառույցները հիմնել ու տարածվել նաև Վան-Վասպուրականում:

Չնայած այն իրողությանը, որ Հ.Յ. Դաշնակցությունը դեռևս նոր-նոր էր հաստ ատվել Վասպուրականում և իր կազմակերպական կառույցներով զիջում էր արմենականներին, բայց արդեն 1895 թ. նրա ղեկավար մարմինների օրակարգում քննարկման առարկա էր դարձել Վասպուրական նահանգում ապստամբություն բարձրացնելու խնդիրը 1:

Ռոստոմի հավաստմամբ, Տաշրյանը (Հովսեփ Արղության) ՀՅԴ բյուրոյին է ներկայացնում անգամ Վասպուրական նահանգում ապստամբություն բարձր ացնելու ծրագիրը:

«Նա,- գրում է Ռոստոմը,- ցոյց է տալիս բոլոր յարմարութիւնները Շ.(նկատի ունի Շատախ - Հ.Գ.) ապստամբեցնելու: Յատուկ մարդ է գնացել դիրքն ուսումնասիրելու. սա մինչեւ անգամ քարտէս է կազմել: Բայց այդ ծրագիրը իրագործելու համար հարկաւոր է սուս ու փուս գործունէութիւն տեղափոխելու համար 400 հրացան եւ 200 մարդ այստեղեցիներից: Ապստամբութիւն պէտք էր աշխատել առաջ բերել այս աշնանը» 2:

Եթե նկատի ունենանք Դաշնակցության սահմանափակ կարողությունն երն ու հնարավորությունները, ապա պիտի նշել, որ այդ ժամանակահատվ ածում Վասպուրական նահանգում ապստամբություն բարձրացնելու հարցի քննարկումը չէր կարող փաստարկվել որևէ լուրջ և իրական նախադրյալներով: Նույն նամակում Ռոստոմը խոստովանում է, որ ո’չ Տաշրյանը և ո’չ էլ Վասպուրականում ՀՅԴ ներկայացուցիչ Պետոն, չեն եղել Երկրի համապատասխան շրջաններում և ներկայացրած ծրագիրը կազմել են ուրիշների ցուցմունքների հիման վրա:

Վասպուրականում ապստամբություն բարձրացնելու հնարավորությունն երն ու մանրամասները քննարկելու համար, ըստ Ռոստոմի հավաստման, 1895 թ. ամռանը Թիֆլիսում խորհրդակցության են հրավիրվում Վասպուրական նահանգում գործող ՀՅԴ ներկայացուցիչները: Խորհրդակցությունում կայացած քննարկումները միանշանակորեն հաստատում են, որ «Իրերի դրությիւնն ամենապարզ ապացոյց էր, որ անկարելի է գլուխ բերել այդ մտադրութիւնը եւ այն էլ այդքան կարճ ժամանակամիջոցում…» 3:

Արմենականները, որոնք, ինչպես արդեն նշվել է, ավելի վաղ էին հաստատվել և ավելի մեծ ուժեր ու ազդեցություն ունեին Վան-Վասպուրականում, ավելի խոհեմ գործելակերպ են որդեգրել և այդ նույն ժամանակահատվածում չեն ծրագրել ապստամբություն բարձրացնել Վանի նահանգում:

Հ.Յ.Դաշնակցությունն առաջնորդվելով 1-ին Ընդհանուր Ժողովում ընդուն ած ապակենտրոն կառույցներով գործելու սկզբունքով, չսահմանափակեց իր գործունեությունը միայն Հայաստանի երկու՝ արևմտյան ու արևելյան հատվածներում: Հայությանը մեծ պայքարի նախապատրաստելու անհրաժեշտության թելադրանքով` ՀՅԴ իր կազմակերպական կառույցներն է հաստ ատում նաև Օսմանյան կայսրության հարակից հայաբնակ վայրերում, մասնավորապես Պարսկաստանի հայաբնակ վայրերում, հիմնականում՝ Թավրիզում և Սալմաստի ու Խոյի շրջաններում:

1895 թ. Սալմաստ գավառում կային 28 հայաբնակ գյուղեր, որոնցից միայն վեցն են ունեցել զուտ հայ բնակչություն, մյուսները խառը` հայ, ասորի, թուրք, քուրդ, հրեա: Զուտ հայաբնակ Հավթվան գյուղը ունեցել է 310 տուն, Փայաջուկը` 226, Մահլամը` 176, Սառնան` 74, Ղալասարը` 54, Հախվերանը`46: Խառը բնակչություն ունեցող գյուղերից հայերն ունեցել են Սավրայում 109 տուն, Սանամերկում 81, Հին քաղաքում 62, Աթխանանում 46, Կզլճանում 41, իսկ մյուս գյուղերում ավելի պակաս: Սալմաստ գավառում կային հայաբնակ 1504 տուն և 8957 հայ բնակիչ4:

Շնորհիվ իր աշխարհագրական դիրքի ու հայ բնակչության, Սալմաստը Հայաստանի երկու՝ արևմտյան ու արևելյան հատվածները միմյանց շաղկ ապող կամուրջն էր և Երկիր մեկնող հեղափոխական գործիչների, մարտ ական ու զինատար խմբերի հուսալի հենակետը (խարիսխ):

Որպեսզի գավառը Երկիր մեկնող հեղափոխական գործիչների, մարտական ու զինատար խմբերի համար դառնար հուսալի խարիսխ, անհրաժեշտ էր կազմակերպել սալմաստահայությանը, նրանց համախմբել հայրենասիր ական և ազատագրական պայքարի գաղափարների շուրջ:

Բնական է, եթե չլիներ հայ բնակչության գործուն աջակցությունը, ապա հեղափոխական կազմակերպությունները չէին կարողանա ամրապնդվել գավառում և կապեր հաստատել Երկրի հետ:

Այդ նկատառումով հայ ազգային կուսակցությունները, այդ թվում` ՀՅԴ իր կազմակերպական առաջին կառույցներն է հիմնում նաև Սալմաստ գավառում, ուր առավել գործուն հենակետերից մեկը թուրքական սահմանի մերձակայքում, պարսից հողի վրա գտնվող Դերիկի վանքն էր: ՀՅԴ հաշվի առնելով վանքի աշխ արհագրական դիրքը, հույս ուներ, որ Դերիկը ապագայում կարող էր հարմարավետ հենակետ դառնալ մարտական ուժերի համախմբման, զինատար խմբերի կազմակերպման և այլ ձեռնարկումների համար:

Դերիկի շրջաններում դաշնակցական ֆիդայիներից ավելի վաղ հաստատվ ել ու գործում էին արմենականները: Արմենակ Եկարյանի հավաստմամբ` Դերիկի գծով առաջինը իրենք` արմենականներն են, Սալմաստից զենքեր տեղափոխել Վան 5:

Վանքում հանգրվանած հայդուկները, անկախ կուսակցական պատկանելությունից, ճիշտ է, ունեցել են որոշակի տարաձայնություններ, բայց գործել են համերաշխ ու միասնական, հատկապես քրդերի ու ավազակների դեմ մղած կռիվներում: Արմենական գործիչ Արտակ Դարբինյանը, որն այդ օր երին եղել է վանքում, իր հուշերում նշում է. «Տասնևհինգի հասնող այդ վառվռուն. երիտասարդ «վանական»ներուն մեծամասնութիւնը ինձ ծանոթ էր: Վանի մէջ թիւրք ոստիկանութենէն հետապնդած արմենականներն էին. հինգ-վեց դաշնակցականներ ալ կային. որոնցմէ կը յիշեմ Սաքոյի, Վարդանի, Յովսեփ Արղութեանի եւ Նիկոլի անունները: ...համերաշխ կապրէին իրարու հետ վանքին խցերուն մէջ…» 6 Դերիկը շրջապատված լինելով քուրդ աշիրեթներով, նրանց կողմից մշտապես ենթարկվել է հարձակումների: Դերիկում հանգրվանած ֆիդայի ները, անընդմեջ ընթացող կռիվներում վարպետանալով, դառնում են քաջավարժ մարտիկներ ու միշտ հաղթանակներ տոնում քրդերի դեմ մղած մարտերում: Պայքարելով քուրդ ավարառու ավազակախմբերի դեմ` նրանք պաշտպանում էին նաև պարսիկ գյուղացիությանը: Այդ պատճառով պարսիկ իշխանությունները բարյացակամորեն էին վերաբերվում վանքի շրջակայքում հանգրվանած հայ ֆիդայիներին:

Ֆիդայիների հաղթանակները պայմանավորված էին ոչ միայն նրանց վարպետությամբ, այլ նաև գործածած զենքի՝ ռուսական մոսին հրացանի առավելությամբ: 1893 թ. հայ ֆիդայիները սկսել են գործածել նաև 2700 մետր հեռահարությամբ օժտված մոսինները, թուրքերի և քրդերի գործածած մարտին, ղափաղլի, բերդան հրացանները, որոնց առավելագույն հեռահարությունը 800-1200 մետր էր: Կռիվներում կոփված ֆիդայիները մոսիններով կարողանում էին 800-1200 մետր հեռավորությունից մահացու հարվածներ հասցնել: Թուրք զինվորներն ու քրդերը կարողանում էին մահացու հարված հասցնել 200-400 մետր հեռավորությունից: Բացի դրանից, մոսինները կրակելիս համեմատաբար ավելի թույլ ձայն են արձակում և ծուխ չեն հանում: Հակառակորդի գործածած զենքերը ոչ միայն խլացնող ձայն էին արձակում, այլև հեռվից նկատվող ծուխ էին հանում ու դրանով իսկ մատնում կրակողի տեղը, հարմար թիրախ դառնում ֆիդայիների համար 7:

Դերիկի վանքում հաստատված հայդուկների գործունեությունը սահմանափակված չէր միայն հայդուկային գործողություններով: Նրանք սերտ կապեր ունեին ՀՅԴ Թավրիզի «Վրեժ» կենտր. կոմիտեի անդամների և Թավրիզի, Սալմաստի հայկական դպրոցներում աշխատող ուսուցիչ-հեղափոխական գործիչների հետ: Այդ տարիներին հայ հեղափոխական կազմակերպությունների բազմաթիվ գործիչներ, իբրև ուսուցիչ, մուտք էին գործում դպրոցները և, մանկավարժական աշխատանքի հետ մեկտեղ, գործունեություն էին ծավալում մարտական կազմակերպություններ հիմնելու, ազատագրական պայքարին զինվորագրվող մարտիկն եր կրթելու նպատակով:

Հայ ազգային երեք՝ Արմենական, Հնչակյան և Հ.Յ. Դաշնակցություն կուսակցություններն, առանց բացառության, իրենց գործունեությունը ժողովր դի մեջ արմատավորելու նպատակով բազմիցս օգտագործում էին այդ հնարավորությունը: Թավրիզի և Սալմաստի հայկական դպրոցներում հաստ ատված ուսուցիչ-հեղափոխական գործիչներից ոմանք, օրինակ՝ Նիկոլ Դում անը, Հովսեփ Արղությանը, Ֆարհադը (Սարգիս Օհանջանյան) իրենց մարտ ական մկրտությունը ստացել են հենց Դերիկի վանքում հաստատված հայդուկների՝ Սևքարեցի Սաքոյի, Վարդանի, Փոխիկի, Ջալլադի, Չաթոյի, Շերոյի և այլոց համագործակցությամբ մղած կռիվներում 8:

Հ.Յ.Դաշնակցությունը թեպետ դեռևս նոր-նոր էր արմատավորվել Վանում, բայց 1895 թ. արդեն հասցրել էր ոչ միայն իր կազմակերպական կառույցները հիմնել Վան քաղաքում, այլև այդ կառույցները համադրող ՀՅԴ «Շամ»(Շամիրամ) կենտր. կոմիտեն: Ի տարբերություն արմենականների, - որոնք գործում էին նաև քաղաքի մերձակա բնակավայրերում, մասնավորապես Հայոց Ձորի շրջանում, դաշնակցությունը գավառներում դեռևս չէր հասցրել արմատավորվել:

ՀՅԴ «Շամ» կենտր. կոմիտեի գործիչ Ներսես Պասյանը ներկայացնում է փաստեր, որոնք վկայում են, որ գավառներում կուսակցական կառույցն եր հիմնելու ուղղությամբ ՀՅԴ, այնուամենայնիվ, այդ ժամանակահատվ ածում արդեն հասցրել էր որոշակի քայլեր ձեռնարկել, և «1894-ի գարնան կազմակերպուած էին Արճակի, Թիմարի և Սարայի շրջանները» 9:

Ավելին, Ն. Պասյանի հավաստմամբ` Վանում հաստատված ՀՅԴ գործիչն երը կարողացել էին նաև սերտ կապեր հաստատել նահանգում բնակվող ասորիների հետ, որոնք «... մեծ ծառայութիւն կը մատուցեին Դաշնակցութ եան, տալով սուրհանդակներ եւ միանգամայն օժանդակելով կուսակցութ եան փոխադրական խումբերու եւ զէնքի փոխադրութեան գործի մէջ» 10: ՀՅԴ առաջնորդվելով իր որդեգրած ռազմավարությամբ` չպետք է իր գործուն եությունը սահմանափակեր սոսկ Վան քաղաքով: Կազմակերպական կառույցներն անպայմանորեն պիտի հիմներ նաև գավառներում:

Վանում գտնվող հեղափոխական գործիչները գավառները կազմակերպ ելու, այնտեղ կառույցներ հիմնելու հարցում միակարծիք չէին: Դրսից եկած գործիչները գտնում էին, որ անհրաժեշտ է գործել և կառույցներ հիմն ել նաև գավառներում: Այս հարցում վանեցի գործիչներից նրանց հետ համակարծիք էր Վազգենը (Տիգրան Տերոյան), իսկ մյուսները պաշտպանել են հակառակ տեսակետը:

ՀՅԴ Վանի կոմիտեի պարագլուխ Ոսկանը պնդում էր. «Ինչ կարիք կա գավառները կազմակերպելու, անոնց ձայն տալու, անոնց զենք հայթայթելու, անոնք դեռ հեղափոխության մասին գաղափար չունին, զենքը չեն կրնար պահել. մենք հազիվ կրնանք մեզ զինել»11:

Համանման սկզբունք և գործելակերպ դավանել են նաև արմենականները, որոնք նույնպես անտեսում էին գավառներում գործելու կարևորությունը և ձգտում էին ողջ ուշադրությունը կենտրոնացնել Վան քաղաքի վրա: Ներկայացնելով այս հարցում արմենականների և ՀՅԴ դիրքորոշումները՝ Ռուբենը գրում է. «Մինչեւ 1896 թիւը, գաւառներու կազմակերպութիւնը դեռ եւս անտես առնուած էր եւ ան կարեւոր կը համարուէր Արմենականն երու կողմէ: Առհասարակ այն մտայնութիւնը կար, որ Վանն է հոգին ամբողջ Վասպուրականի և եթէ Վան քաղաքը այս կամ այն դիրքը բռնէր կառաւարութեան հանդէպ և հաջողութիւն ունենար, ատով կը լուծէր ամբողջ Վասպուրականի խնդիրը»12:

ՀՅԴ Վանի գործիչները ազատագրական պայքարի ողջ ընթացքում միշտ էլ ձգտել են կուսակցության գլխավոր ուշադրությունը բևեռել Վան քաղաքի վրա և շատ հաճախ մյուս շրջանների համար նախատեսված զենքերն ու այլ միջոցն երը պահել են Վանում և չեն ուղարկել հասցեատերերին:

Վանի ընկերների նման պահվածքը, ինչ խոսք, չէր կարող չառաջացնել Տարոնի, Սասունի և Բիթլիսի Հ.Յ.Դաշնակցության կառույցների դժգոհությունը: Նրանք իրավացիորեն Վանի «Շամ» կենտր. կոմիտեից պարբերաբար պահանջում էին իրենց տնօրինությանը հանձնել «Դուրան-Բարձրավանդակ»-ին և «Սալնո Ձոր»-ին հատկացված զենքն ու այլ միջոցները 13: Որքան էլ Վանի գործիչները փորձեին կուսակցության հիմնական ուժերն օգտագործել Վան քաղաքում, այնուամենայնիվ, ազատագրական պայքարի ռազմավարությունը թելադրում էր, որպեսզի ՀՅԴ կառույցներն ու մարտ ական խմբերը հիմնվեին և գործեին նաև գավառներում:

Այդ նպատակով որոշվում է «...մի փոքրիկ խումբ ուղարկելու մի քանի գավառներ, դաշնակցական կոմիտեներ հիմնելու եւ գավառի ձայնն էլ Կեդրոնական կոմիտեի մեջ լսելի դարձնելու համար. այլեւ զենք պետք է մտցվեր գյուղերը» 14: Պիտի նկատել, որ Արճակի, Թիմարի և Սարայի շրջանները Դաշնակցությ ան կողմից կազմակերպված լինելու մասին Ն. Պասյանի վկյայությունը չափազանցված է: Չէր բացառվում, որ ՀՅԴ որոշակի կապեր կարողացել էր հատատել նահանգում բնակվող ասորիների հետ, սակայն համաձայն Վարդանի վկայության, մինչև իր խմբի մուտքը Դաշնակցությունը դեռևս չէր հասցրել կուսակցական կառույցներ հիմնել գավառներում 15:

1895 թվականն էր, համիդյան ջարդարարության ամենաարյունալի տարին: Հայաստանի արևմտյան հատվածից բազմաթիվ գաղթականներ, թուրքական բռնություններից խուսափելով, գալիս էին նաև Սալմաստի հայկական գյուղերը, ուր հանգրվանած հայդուկներն ամեն օր Երկրում կատարվող դեպքերի մասին փախստականներից լսում էին սարսափելի լուրեր: Միաժամանակ չէր դադարում Երկիր մեկնելու և այնտեղ գործելու ցանկությամբ համակված կամավորների հոսքը: Ազատագրական պայքարին զինվորագրված մարտիկների համար այլևս որևէ դժվարություն և գաղտնիք չպետք է լինեին ըմբռնելու ու գնահատելու Օսմանյան կայսրությունում տիրող այն կացությունը, որը հստակորեն մատնանշում էր արևմտ ահայության գլխին ծառացած մահացու վտանգի իսկությունը:

Հայ ազգային-քաղաքական կազմակերպությունների առջև ծառացած կարևորագույն խնդիրը արևմտահայության ինքնապաշտպանության կազմակերպումն էր: Այդ նպատակով, հատկապես Կարսի և Սալմաստի շրջաններում կազմավորում էին մարտական ու զինատար խմբեր, որոնք պետք է մեկնեին Արևմտահայաստանի տարբեր շրջանները:

Սալմաստում կենտրոնացած մարտական ուժերի մի մասը պատրաստվում էր մեկնել նաեւ Շատախ: Որպեսզի կարողանար կազմակերպել արևմտահայության ինքնապաշտպանությունը, առավել ևս ապստամբական ձեռնարկներ, հայ ազգային-քաղաքական կուսակցությունները, մասն ավորապես Հ.Յ.Դաշնակցությունը պիտի ձգտեր իր կազմակերպական կառույցները հիմնել Երկրի զանազան գավառներում, այդ թվում նաև Շատախում, Մոկսում և Ռշտունիքում:

Խանասորա Վարդանը իր հուշագրությունում նշում է, որ այդ օրերին Սալմ աստում կազմակերպվում է մի մեծ խումբ, որը պիտի մեկներ Շատախ և մասնակցեր այնտեղ կազմակերպվող ապստամբությանը: Ըստ Վարդանի վկայության 1895 թ. մայիսին շատախցիների խմբով Սալմ աստ է եկել նաև Երվանդ Արղությանը, որն իր հետ բերել է Շատախի ապագա ապստամբության ծրագիրն ու քարտեզը: Իհարկե, Վարդանը չի նշում և չէր կարող նշել, թե փոքրիկ Շատախը ինչպես և ինչ ուժերով էր պատրաստվում ապստամբել ու պատերազմել ընդդեմ Օսմանյան կայսրության 16: Նույն թվականի գարնան վերջերին ՀՅԴ Թավրիզի «Վրեժ» կենտր. կոմիտ եի նախաձեռնությամբ Սալմաստում կազմակերպված մարտական խմբերից մեկը առաջադրանք է ստանում մեկնել Շատախ և նրա հարակից գավառները: Մարտախմբի կազմում էին ընդգրկվել հայ ազատագրական պայքարում արդեն նշանակալի անուն և վաստակ ունեցող հայդուկներ Նիկոլ Դումանը, Սևքարեցի Սաքոն, Վարդանը, Երվանդը, Ֆահրադը (Սարգիս Օհանջանյան) և այլոք:

Մարտախմբի մեկնումը Երկիր փոքր-ինչ ձգձգվում է: Սալմաստում գտնվող հեղափոխական գործիչները Երկիր մեկնելու և այնտեղ հաստատվ ելու ու գործելու հարցում պաշտպանում էին տարբեր տեսակետներ: Տարակարծությունները երբեմն վերածվել են տաք վիճաբանությունների և տեղիք տվել անցանկալի միջադեպերի: Մարտախմբի անդամ Ֆարհադը, անդրադառնալով Երկիր մեկնելու նախօրեին տեղի ունեցած միջադեպերից մեկին, գրում է. «Արմէնական կուսակցութիւնից դժգոհ՝ եկել միացել էին Դաշնակցութ եան երկու վանեցիներ` Որսկան Զադոն և Ծուռ Դավիթը: Երկուսը խոզ կերպով մրցում էին միմեանց հետ, եւ խոզ հակամարտութիւնը մի օր ճաշի սեղանին փոխուեց բացարձակ կռուի: Ոսկան Զադոյի չգիտեմ որ վիրաւոր ական խոսքի համար, Ծուռ Դավիթը մերկացրեց խանչալը եւ հարձակւեց նրա վրայ: Ես ու Նիկօլը մէջ ընկանք բաժանելու, սակայն, խանչալի քափը Նիկօլի ոտքը ծակեց ու անցաւ Ոսկան Զադոյի ազդրը»17:

Այս միջադեպից նոր միայն 20 օր անց հայդուկները, մոռանալով տարաձայնություններն ու վեճերը՝ հաշտվում են եւ զինատար խմբի կազմում մեկնում Երկիր: Զինախումբը, որ բաղկացած էր 22 անդամներից, իր հետ Երկիր պիտի տաներ 33 հրացան: Զինատար խմբի խմբապետ է ընտրվում Ոսկ անը, կամ ինչպես Վանում են կոչել՝ Աքլոր Ոսկան, օգնականներ՝ Վարդանն ու Սևքարեցի Սաքոն: Զինախումբն առանց որևէ պատահարի հաղթահարում է ճանապարհի բնական խոչընդոտները, հասնում քրդական Չոխ գյուղին և դադար առնելու նպատակով փորձում աննկատ բարձրանալ այդ գյուղի մերձակա լեռը:

Մարտական խմբի գործողությունների մասին իր հուշագրությունում գրի է առել Վարդան Մեհրաբյան, որը ղեկավարել է Շատախ, Մոկս, Ռշտունիք (Գավաշ) գավառներում գործող հենց այդ մարտախումբը: Վարդանի հուշ ագրությունը, կարելի է ասել, այն միակ սկզբնաղբյուրն է, որը ներկայացնում է վերոհիշյալ գավառներում հայ մարտական ուժերի ծավալած գործուն եությունը: Ներկա ուսումնասիրությունում համառոտակիորեն անդրադառն ալով Շատախ, Մոկս, Ռշտունիք(Գավաշ) գավառներում 1895թ. տեղի ունեցած իրադարձություններին, բնականաբար, օգտագործել ենք հիմնականում Վարդանի անտիպ և տպագրված հուշագրությունները18: Մարտական և զինատար խմբերը, որպես կանոն, շարժվել են գիշերով և իրենց համար որպես դադարի, հանգստյան կայաններ ընտրել ճանապարհին գտնվող լեռները, որոնց լանջերին հայդուկները ոչ միայն հանգստանում էին, այլ նաև թշնամու կողմից հարձակման ենթարկվելու դեպքում՝ դիրքավորվում ու պաշտպանվում:

Վարդանի զինախումբը գիշերով անցնում է նաև Բարդուղիմեոս վանքի մոտակայքով: «Գարուն էր, - գրում է Վարդանը, - ջրերի առատ ժամանակը. ամեն մի ձորակով վտակներ էին վազում: Բարդուղիմեոս վանքի մոտ գտնված բոլոր չիմանները (արոտ) ծածկված էին ջրով: Մենք էլ հենց այդ չիմաններով էինք գնում և գրեթե ամբողջ գիշերը ջրերի միջով էինք անցնում...Քայլում էինք արագությամբ, երբեմն վազեվազ, որպեսզի լուսաբացին դաշտում չմնանք»19:

Զինախումբը թեև շարժվում էր գիշերով և աշխատում էր աննկատ մնալ, բայց նկատվում է Չուխ գյուղի քրդերից մեկի կողմից: Քուրդն անմիջապես շտապում է գյուղ և իր տեսածը հայտնում համագյուղացիներին: Հաշված րոպեներ անց քուրդ հեծյալները, ապա նաև զինյալ ամբոխը տարբեր ուղղություններով շարժվում են դեպի լեռը, ուր գիշերային հոգնատանջ ճանապարհից հետո հանգստանում էին զինախմբի անդամները: Հայդուկներին բնավ ձեռնտու չէր կռվի բռնվել քրդերի հետ: Այդ պատճառով նրանք փորձել են հաշտության եզրեր գտնել իրենց վրա հարձակվողների հետ ու խուսափել զինված բախումից: Սակայն քրդերը ուշադրություն չեն դարձնում իրենց ներկայացված առաջարկությանը և շարունակում են առաջանալ դեպի հայդուկների դիրքերը: Այդ օրը իրենց վճռորոշ խոսքն են ասում հայդուկների մոտ եղած մի քանի մոսին հրացանները: Բարեբախտաբար այդ պահին թուրքական որևէ կանոնավոր զորամաս մոտակայքում չի եղել, իսկ քրդերը, որոնք զինված էին հնացած զենքերով, առաջին անգամ տեսնելով անծանոթ զենքի հզորությունը, չեն համարձակվում դիմել վճռական գրոհի: Հայդուկների հեռահար մոսինն երի համազարկերը սարսափի են մատնել և մինչև մութն ընկնելը տեղում գամել քրդերին: Ամբողջ օրը քարերի և թփերի հետեւում պատսպարվելով՝ քրդերը չեն համարձակվել փորձ անել բարձրանալ և մոտենալ հայդուկների դիրքերին: Մարտադաշտին առավել մոտ գտնվող քրդաբնակ Դուավա գյուղի բնակիչները հետաքրքրությունից դրդված հավաքվել են տների կտուրներին ու ուշադրությամբ դիտել իրենց արյունակիցների և հայ մարտիկների մենամարտը: Մարտի ականատես քրդերին վախեցնելու նպատակով «Հրացանս, - պատմում է Վարդանը, - ուղղեցի գյուղացին երի վրա եւ արձակեցի. ոչ ոք տեղից չշարժվեց: Իսկ երբ երկրորդը արձակեցի, մեկ էլ տեսնենք, ամբողջ ժողովուրդը ցիր ու ցան եղավ: Ապացույց էր, որ գնդակը շատ մոտ էր ընկել»20:

Երեկոյան, երբ մութն ընկնելու պատճառով քրդեը հեռանում են մարտադաշտից, հայդուկները իջնում են լեռնալանջից և շարունակելով երթուղին՝ հասնում Վարագա լեռը, ապա ուղևորվում Վան:

Հ.Յ. Դաշնակցությունը դեռևս նոր-նոր էր արմատավորվել Վանում, և համաձայն ապակենտրոն կառույցներով գործելու ռազմավարությանը, արդեն հասցրել էր իր կազմակերպական կառույցը հիմնել Վան քաղաքում, ուր գործում էր ՀՅԴ «Շամ» կենտր. կոմիտեն:

Ի տարբերություն արմենականների, որոնք գործում էին նաև քաղաքի մերձ ակա բնակավայրերում, մասնավորապես Հայոց Ձորի շրջանում, ՀՅԴ , համաձայն Վարդանի վկայության, գավառներում դեռևս չուներ իր կառույցները: ՀՅԴ ԲԿԱ (Բոստոնի կենտրոնական արխիվ)-ում պահպանվող «Դրուագներ Վասպուրականի Յեղափոխական Պատմութեան 1890-1900 թիւ» անվանումը կրող վավերագրի հեղինակ Ներսես Պասյանը ներկայացնում է փաստեր, որոնք հավաստում են ճիշտ հակառակ իրողությունը: Ըստ այդ վավերագրի, պարզվում է, որ գավառներում կուսակցական կառույցն եր հիմնելու ուղղությամբ ՀՅԴ, այնուամենայնիվ, այդ ժամանակահատվ ածում արդեն հասցրել էր որոշակի քայլեր ձեռնարկել, և «1984-ի գարնան կազմակերպուած էին Արճակի, Թիմարի եւ Սարայի շրջանները»21:

Ավելին, Վանում հաստատված ՀՅԴ գործիչները կարողացել էին նաև սերտ կապեր հաստատել Վասպուրականի նահանգում բնակվող ասորին երի հետ, որոնք «... մեծ ծառայութիւն կը մատուցեին Դաշնակցութեան, տալով սուրհանդակներ եւ միանգամայն օժանդակելով կուսակցութեան փոխադրական խումբերու եւ զէնքի փոխադրութեան գործի մէջ»22:

Վասպուրականում և մասնավորապես Վանում Հ.Յ. Դաշնակցության գործուն եության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ՀՅԴ գործիչներ Պետոն, Իշխանը (Հովսեփ Արղության), Վազգենը (Տիգրան Դերոյան), Ոսկան-Զադոն (Եղիազար Հովսեփյան) և այլոք, իրոք, զգալի աշխատանքներ էին կատարել ու կուսակցական կառույցներ էին հիմնել քաղաքում, բայց անհամեմատ սահմանափակ շրջաններում: Վարդանը հաստատվելով Վանում առավելապես զբաղվել է մարտական խմբերը մարզելու գործով: «Կենտր. կոմիտէն, - գրում է Ներսես Պասյանը, - բոլոր կազմակերպուած շրջաններից զենքի գործածութեան ընկերներին հերթով քաղաք կը հրավիր է, որոնց հետ Վարդան զինաւարժութեամբ կը պարապի, որպէսզի անոնք ևս վերադառնալով իրենց շրջանները, գիւղական խումբերին զինաւարժութիւն սորվեցնէին»23:

Որքան էլ Վանի գործիչները փորձեին կուսակցության հիմնական ուժերն օգտագործել ի շահ Վան քաղաքի, այնուամենայնիվ, ազատագրական պայք արի ռազմավարությունը հրամայաբար թելադրում էր, որպեսզի ՀՅԴ կազմակերպական կառույցներ հիմնվեին նաև գավառներում: Այդ նպատակով որոշվում է «...մի փոքրիկ առաքելական խումբ ուղարկել մի քանի գավառներ, դաշնակցական կոմիտեներ հիմնելու եւ գավառի ձայնն էլ Կեդրոնական կոմիտ եի մեջ լսելի դարձնելու համար, այլեւ զենք պետք է մտցվեր գյուղերը»24: Օգոստոսի վերջերին 12 անդամներից բաղկացած մարտախումբը Վարդանի առաջնորդությամբ դուրս է գալիս Վանից և ուղևորվում Հայոց Ձոր: Այս խմբի Երկիր մեկնելն ի սկզբանե առավելապես կուսակցական նպատակներ էր հետապնդում:

Ներսես Պասյանի հավաստմամբ, կուսակցական կառույցներ հիմնելու, ժողովրդին կազմակերպելու նպատակով Հայոց Ձոր, Շատախ, Ռշտունիք (Գավաշ) և Մոկս գավառներում 1893 թ. ընդամենը 10 անդամներից բաղկացած անդամներով արդեն աշխատանքներ էին տարել Պետոն, Սևքարեցի Սաքոն և Իշխանը, որոնք շրջագայելով «...իւրաքանչիւր գաւառի մէջ կը հրաւիրեն այդ շրջանի կազմակերպուած ընկերներու խմբապետական ժողովն եր, հոն կը խօսին անոնց յեղափոխութեան մասին ու կը բացատրին կուս ակցութեան ծրագիրը» 25:

Գյուղերում շրջագայելիս, երբ մարտախումբը հերթական խմբապետական ժողովն է հրավիրում Գավաշի Փայխներ գյուղի մոտակայքում գտնվող «Նարեկացու աղոթատեղ» անվանումը կրող քարայրում, անսպ ասելիորեն հարձակման է ենթարկվում քուրդ զինյալների կողմից: Այն պահին, երբ ժողովի մասնակիցները հավաքվում էին քարայրում, պատահաբար նրանց նկատում է մի քուրդ հովիվ և անմիջապես այդ մասին հայտնում մերձակայքում գտնվող քրդերին: Քուրդ ցեղապետերն անհապաղ ոտքի են հանում իրենց ցեղախմբերին և գալիս ու փորձում են շրջապատել քարայրը: Ժողովի մասնակիցները ժամանակին նկատում են քրդերին: Նրանք արագորեն դուրս են գալիս քարայրից և անվ արան կռվի բռնվելով՝ դիպուկ կրակոցներով դիմավորում քրդերին: Հայերի դիմադրությունն ու անվրեպ հարվածները կատարյալ անակնկալ էին հարձակվողների համար: Նրանք ավելի քան վստահ են եղել, որ փոքրաքանակ խումբը չէր համարձակվի դիմադրություն ցույց տալ: Քրդերը մի քանի զոհ ու վիրավոր տալով «...երկար չեն կարող դիմադրել ու նեղ մնալով կը փախչին»26:

Անտարակույս Պետոյի, Սևքարեցի Սաքոյի և Իշխանի գլխավորած փոքրաքանակ մարտախումբը , անգամ կուսակցական կառույցներ հիմնելու ուղղությամբ, սահմանափակ ժամանակահատվածում արդյունավետ գործունեություն չէր կարող ծավալել թւ բնականաբար էր կարող հասնել որևէ նշանակալի հաջողությունների:

Ամիսներ անց նույն շրջանններում Պետոյին, Սևքարեցի Սաքոյին, Իշխանին ու նրանց զինակիցներին փոխարինելու էին եկել, դարձյալ նույն նպատակով, Վարդանի գլխավորած մարտախմբի անդամները:

ՀՅԴ հավատարիմ իր ռազմավարությանը, ձգտում էր իր ապակենտրոն կառույցները հիմնել Արևմտահայաստանի գավառներում: Վարդանի գլխավորած մարտախմբի անդամները գավառներում պիտի աշխատեին ժողովրդի հետ, նրանց ներկայացնեին ՀՅԴ ծրագիրը և հնարավորության սահմաններում կուսակցական կառույցներ հիմնեին իրենց վստահված շրջաններում: Հայոց Ձորում մարտախմբի անդամների առաքելությունը պսակվում է հաջողությամբ: Զինավառ խմբի ներկայությունը հայ գյուղացիների համար ոգևորող գործոնն էր: Ի դեմս հեղափոխական գործիչների, գյուղացին երը տեսնում էին կարող անհատների, որոնք ի զորու էին անհրաժեշտությ ան դեպքում բռնություններից պաշտպանել իրենց իրավունքները: Իսկ հայ գյուղացիությունը անպաշտպան էր ու անկազմակերպ: Մարտական խմբի անդամների ներկայությունից ու նրանց քարոզչությունից ոգևորված՝ Հայոց Ձորի Քերծ, Խուսպ, Հիրիճ, Կղզի, Ղզդաշ գյուղերի բնակիչներից ոմանք ընդունվել են ՀՅԴ շարքերն ու հիմնել առաջին խմբերը: «Այսպես, - գրում է Վարդանը, - Հայոց Ձորի մի քանի գյուղերը կազմակերպ ելուց հետո, Արտոսյան լեռներով անցանք Շատախի կողմերը»27:

Հայոց Ձորից մարտախումբն անցնում է Շատախ, ապա Մոքս և Ռշտունիք: Իր հիշատակարանում Վարդանը արժեքավոր տեղեկություններ է հաղորդում հայկական վերոհիշյալ գավառների աշխարհագրական դիրքի, հայ-թուրք-քուրդ բնակչության թվային հարաբերակցության, նրանց նիստ ու կացի, սովորությունների և այլ առանձնահատկությունների վերաբերյալ 28: Նրա վկայությունից պարզվում է, որ քրդական ցեղախմբերից ոչ բոլորն էին թշնամաբար տրամադրված հայերի նկատմամբ: Քրդերի մեջ եղել են հեղինակավոր մարդիկ, որոնք համակրել ու օգնել էին հայերին:

Օրինակ, Շատախի հայ-քրդական խառը բնակչություն ունեցող Սակ գյուղի ազդեցիկ քրդերից մեկին՝ Սլոյին հայ ղաչաղներին օգնելու, նրանց պահելու մեղադրանքով Շատախի թուրք իշխանությունը ձերբակալում է և ենթարկում խիստ հարցաքննության:

«Սըլոն շատ հնարագետ կերպով պատասխանում է, առանց վախենալու, թէ բէյ-էֆենտի մենք ապրում ենք անտառի մոտ, ուրիշ գիւղերից հեռու եւ չենք կարող հայերի հետ թշնամաբար վարվել: Գալիս հաց են ուզում, ինչպ ես կարող ենք մերժել...»29:

Հայ-քուրդ հարաբերակցությունում առավել ուշագրավ է հայերի նկատմ ամբ Մոկսի Մուրթուլլա բեկի դրսևորած չափազանց ջերմ և օգտակար վերաբերմունքն ու կեցվածքը:

Հայոց 15 աշխարհներից ամենափոքրը՝ Մոկաց աշխարհը «...բռնում էր Առնոսի հարավային փեշերը: Լեռնոտ և անտառներից զուրկ մի երկիր: Ազգաբնակչությունը՝ հայեր ու քրտեր: Գավառում հայերը մեծամասնություն էին կազմում, մոտավորապես 30 հայաբնակ գյուղեր, որոնցից մի քանիսն էին միայն քրդախառը: Հողը շատ սակավ էր, եւ գյուղացիք իրենց հացը Ռշտունիքից էին ստանում»30:

Գավառի կենտրոնը չորս գյուղերից բաղկացած Մոկսն էր, կամ ինչպես ընդունված էր անվանել՝ Մոկաց քաղաքը, որը նաև 60 զինվորներից կազմված թիկնազոր ունեցող գայմագամի (գավառապետ) նստավայրն էր: Մոկսում էր բնակվում նաև գավառում, ինչպես նաև հարևան շրջաններում մեծ հեղինակություն և հարգանք վայելող քուրդ ցեղապետ Մուրթուլլա բեկը: Համաձայն Վարդանի վկայության, Մուրթուլլա բեկը շատ լավ տիրապետել է հայոց լեզվին և «Ավետարանը ամբողջ կարդացել էր հայերեն եւ ուսումնասիրել, անշուշտ, ավելի լավ, քան մեր քահանաները: Ամեն անգամ, ի հարկին, տեղական հայերին մեծ օգնություն էր անում, մանավանդ շատ էր օգնել վերջին կոտորածների միջոցին: Ամբողջ գավառում ո’չ մի հայի վնաս չհասավ շնորհիվ գլխավորապես Մուրթուլլա բեկի»31:

Ամիսներ շարունակ անընդմեջ շրջելով Շատախի, Մոկսի, Ռշտունիքի գյուղերը, մարտախմբի անդամները գրեթե առանց որևէ լուրջ միջադեպի մեծ աշխատանք են ծավալում ժողովրդի մեջ և կարողանում ՀՅԴ կառույցն եր հիմնել վերոհիշյալ գավառների մի շարք գյուղերում: Շատախում նրանց նույնիսկ հաջողվում է հիմնել նաև կանանցից բաղկացած խմբեր: Գյուղերում կազմակերպական և քարոզչական աշխատանքներ ծավալելու ընթացքում, գործիչների համար, թերևս, ամենադժվարինը եղել է կազմակերպական կառույցներ հիմնելը, որի անհրաժեշտությունը գյուղացիները ընկալել են դժվարությամբ, բազմիցս կրկնելուց ու բացատրելուց հետո:

Գավառներում հայ գյուղացիների հետ տարվող աշխատանքները հստակորեն մատնանշում էին, որ ազատագրական պայքարի գաղափարն ու խնդիրները ժողովրդի մեջ արմատավորելու և կուսակցական կառույցներ հիմնելու գործում կարելի էր առավել մեծ հաջողություններ ակնկալել, եթե քարոզչական աշխատանքները զուգորդվեին որոշակի գործնական քայլերով: Հայկական բոլոր բնակավայրերում, առանց բացառության, գյուղացին երին առավելապես հետաքրքրում էր զենք ձեռք բերելու ու զինվելու խնդիրը: Եթե ՀՅԴ և մյուս ազգային-քաղաքական կուսակցությունները ի զորու լին եին ժողովրդին կամ գոնե իրենց կառույցներին ապահովել զենքով, ապա որևէ կասկած լինել չի կարող, որ այդ կառույցները կլինեին ավելի կազմակերպված ու հզոր: Ժամանակը միանշանակորեն ապացուցում է, որ դա ինքն ապաշտպանություն, առավել ևս ազատագրական պայքար կազմակերպելու ամենակարևոր երաշխիքներից մեկն էր, եթէ ոչ ամենակարևորը: Մարտախմբի անդամները հստակ գիտակցել են այդ իրողությունը, և աշխատել են հնարավոր միջոցներով զենք ձեռք բերել ու զինել իրենց իսկ նախաձեռնությամբ կազմակերպված խմբերին: Բայց զենք ձեռք բերելը չափազանց դժվար խնդիր էր, անհրաժեշտ էին ֆինանսական միջոցներ, որի բացակայությունը միշտ էլ եղել է ազատագրական պայքարի կազմակերպման ամենադժվար լուծվող հարցերից մեկը: Այն զենքերը, որոնք հնարավոր էր ձեռք բերել տեղերում՝ քրդերից ու թուրքերից, հնացած էին և ոչ գործածելի:

Մարտախմբի անդամները գավառներում պիտի շարունակեին իրենց գործունեությունը, բայց Վանից ստանում են Պետոյի տագնապալի նամակը, որը հայտնում է. «... թե քաղաքին վտանգ է սպառնում. կառավարությունը օրը ցերեկով զենքեր է բաժանել տաճիկ ժողովրդին. ժամ առ ժամ սպասում ենք հարձակման»32:

Համիդյան ջարդերի օրերն էին: Մահացու վտանգը սպառնում է Օսմանյան կայսրության տարածքում բնակվող բովանդակ հայությանը: Քուրդ հրոսակն երի և թուրքերի «մարտական տրամադրվածությունը հստակորեն երևում էր նաև Շատախի, Ռշտունիքի և Մոկսի շրջաններում, այսինքն այն վայրերում, որտև գործում էին Վարդանի գլխավորած հայդուկները: Վերոհիշյալ գավառն երի գյուղերից շատերը դիմում էին նրանց և խնդրում, որ նրանք մեկնեին իրենց գյուղերն ու ժողովրդին պաշտպանեին քրդերից և թուրքերից: «Բայց, - խոստովանում է Վարդանը, - Պետոյի նամակը այլեւս իրավունք չէր տալիս տատանվելու. պետք էր շտապել քաղաք, որովհետեւ այնտ եղ շահերը ավելի ընդհանուր էին, Հայկական հարցին սերտորեն կապվ ած: Գյուղացիներին թողինք լքված ու հուսահատ...»33:

Թեպետ մարտախմբի անդամները թողնում են Շատախը և մեկնում Վան, սակայն, այնուամենայնիվ, հասցնում են կատարել որոշակի դրական աշխատանք: Տարիներ անց, 1904 թ. վերոհիշալ գավառներում հիմնվ ած կուսացական կառույցների հենքի վրա Իշխանի գլխավորությամբ հիմնադրվում է ՀՅԴ «Լեռնապար» կենտր. կոմիտեն: Այդ գավառները Արևմտյան Հայաստանի այն եզակի շրջաններից էին, որոնց հայ բնակչությունը 1915 թ. Մեծ եղեռնի ժամանակ մեծամասամբ հենց

Հ.Յ.Դաշնակցության կառույցների գլխավորությամբ կարողացավ կազմակերպել ինքնապաշտպանությունը և փրկվել անխուսափելի կործանումից: Եթե անաչառորեն գնահատենք, ապա կարելի է հաստատել, որ գավառներում, մասնավորապես Շատախում ժողովրդին կազմակերպելու, ՀՅԴ կառույցներ ստեղծելու գործում, ի դեմս Վարդան Մեհրաբյանի առաջնորդած հայդուկների, անկասկած զգալի է Դաշնակցության առաջին սերնդի գործիչների ներդրումը:

«Մինչեւ այսօր ալ, - նշում է Ռուբենը, - Շատախի այրերը կը կրեն մեծ մասամբ Վարդան անունը: Ափսոս որ Արմենականները գաւառի կազմակերպմ ան այդ կարեւոր գործը բարձի թողի ըրած էին : Այդ աշխատանքը մնացել էր դեռեւս լայն ժողովրդականութիւն չւայելող Դաշնակցութեան վրայ»34: Վանում տիրող կացությունը հետզհետե դառնում էր ավելի լարված ու շիկացած: Նախկին նահանգապետ Նազմ փաշային, որը զգույշ ու մեղմ քաղաքականություն էր վարում և վատ չէր վերաբերվում հայ բնակչությանը, փոխարինում է Սաատեդին փաշան, որը Օսմանյան կառավարության կողմից առաջադրանք է ստանում նախապատրաստել Վասպուրականի հայության կոտորածը 35:

«Ան, - գրում է Ռուբենը, - պաշտօնի գլուխ անցնելով, կը սկսի շրջիլ գիւղերը, կը կազմակերպէ քիւրտերը եւ զանոնք կը գրգռէ հայերու դէմ: Ատոր հետեւանքով սպանութիւնները եւ ալան-թալանը կը շատանան շրջաններու մէջ»36:

Պիտի նկատել, որ թուրք իշխանություններն առանձնահատուկ ուշադրություն էին դարձնում Վան քաղաքի վրա: Վանը իր մեծաքանակ հայ բնակչությ ամբ ու կազմակերպվածությամբ, մշակութային և կրթական հարուստ հաստ ատություններով թուրք իշխանավորների կողմից դիտվում էր որպես վտանգավոր բնակավայր, որը նաև պարսկական սահմանին մոտ լինելու պատճառով, առավել դյուրությամբ կարող էր դառնալ Օսմանյան տերության դեմ պայքարող հայ հեղափոխական կազմակերպությունների կենտրոնավայրը: Վարդանի բնորոշմամբ.«Վանը տաճիկ կառավարութեան համար մի չարիք էր, նորա աչքի փուշն էր. ինչ միջոցների դիմում էր, վոր հեղափոխականներին ձերբակալի, բան չէր դուրս գալիս: Վանի դիրքը, նորա այգիները մեծ յարմարություններ էին տալիս պահվելու, թագնվելու, կռվելու եւ հեռանալու»37:

Քաղաքում և գավառներում կատարած խուզարկություններն ու ավարառությունները, իսկ երբեմն նաև սպանությունները արդարացնելու նպատակով թուրք իշխանությունները լուրեր են տարածում, որ այդ ամենը կատարվում են տերության դեմ զենք վերցրած հայ հեղափոխականներին փնտրելու նպատակով: Հայ բնակչությանն ապակողմնորոշելու, համակրանքը շահելու և նրանց հեղափոխականների դեմ տրամադրելու նպատակադրությամբ, ժողովր դի մեջ տարածում են այն մտացածին վարկածը, համաձայն որի «...դրսի մարդիկ եկան հոն եւ որ եթէ անոնք չլինէին՝ երկրի վիճակը խաղաղ պիտի մնար: Ժողովրդին կառաջարկէ վտարել իր մէջէն յեղափոխականները, հակառակ պարագային խստորէն պիտի պատժուի...»38:

Վանի կուսակալի քարոզչությունը որոշակի ազդեցություն է գործում նահանգի հայ բնակչության վրա: Թեպետ Վասպուրականի քաղաքների և գյուղերի բնակիչների մեծամասնությունը, հասկանալով այդ քարոզչությ ան կեղծությունը, չի տրվում սադրանքներին, այնուամենայնիվ, եղել են մարդիկ, որոնք չդիմանալով բռնություններին և հավատ ընծայելով թուրք իշխանավորների խոսքերին, դառնում էին նրանց կամակատարները: Վանի կուսակալը հայ հեղափոխականներին որսալու նպատակով նահանգում ավելացնում է զորքի և ոստիկանական ուժերի քանակը և օգտագործելով նաև գործակալների հաղորդած տեղեկությունները՝ ավելի է ուժեղացնում խուզարկություններն ու բռնությունները: Չնայած սպառնացող ստույգ վտանգին, Վասպուրականի հայ բնակչությունը հեղափոխական գործիչների նկատմամբ դրսևորում է ջերմ ու հարգալից վերաբերմունք և բազմիցս օգնում և աջակցում է նրանց:

Վարդանը իր հուշագրությունում պատմում է մի դեպքի մասին, երբ հայ գյուղացները հնարամտությամբ կարողացել են ապակողմնորոշել թուրքերին և փրկել իրենց գյուղում ապաստանած հայդուկներին:

Հայդուկներին ձերբակալելու նպատակով թուրք զինվորները վաղօրոք տեղեկանալով Շուշանց գյուղում նրանց գտնվելու մասին, գիշերով շրջապատում են գյուղը: Լուսաբացին գյուղացիները նոր միայն նկատում են, որ գյուղը շրջապատված է, իսկ այդ պահին գյուղում էին գտնվում մի քանի ֆիդայիներ:

Ինչ պիտի անեին, որպեսզի փրկվեին և հայդուկները, և բնակչությունը: Հայդուկները, իհարկե, կարող էին կռվել, բայց նրանց ուժերը խիստ սահմանափակ էին: Եթե նրանք կռվեին և փորձեին ճեղքել պաշարման շղթան, որը ուժերի խիստ սահմանափակ լինելու պատճառով գրեթե բացառվում էր, ապա անկասկած հարվածի տակ կդնեին գյուղի բնակչությանը: Ելքը միակն էր. «Գյուղացիք դիմում են խորամանկության... հայդուկներին հագցնում են հովվի զգեստները եւ ոչխարները ձգելով առաջները՝ դուրս բերում գյուղից, իսկ զենքերը պահում ապահով տեղեր: Զինվորները ընկնում են տները, մանրակրկիտ խուզարկում ամեն ծակուծուկ, բայց ոչ մի կասկածելի բան չեն գտնում. հեղափոխականները դուրսը ոչխար էին արածացնում»39:

Թուրք ոստիկանական ու զինվորական ուժերի հետապնդումներից խուսա- փելու և ժողովրդին հարվածի տակ չդնելու ու բռնություններից զերծ պահելու նպատակով Վանում գտնվող մարտական ուժերը ժամանակավորապես հեռանում են քաղաքից և հեռանում Պարսկաստան:

«Վանում, - գրում է Վարդանը, - զինվորներից թեթեւացանք, շատ քիչ մարդ մնաց: Այդ գարնան Արմենականներից էլ մի լավ խումբ գնաց Պարսկաստ ան, դարձյալ զէնքի: Ուրեմն Վանի կռվող ոյժը հեռացան»40:

Վարդանի գլխավորած ընդհամենը 8 մարտիկներից բաղկացած մարտախումբը նույնպես թողնում է Վանը և մեկնում նախկին ուղղությամբ: Նրա խմբին առաջադրանք է տրվում Շատախ, Մոկս և Ռշտունիք գավառներում շարունակել աշխատանքները, կուսակցական նոր կառույցներ հիմնել և ավելի խորացնել ու ամրապնդել հայ բնակչության ինքնապաշտպանության կազմակերպման հիմքերը: Մարտախումբը երբ հասնում է Բերդակ, որտեղից պետք է անցներ Հայոց Ձորի Կեմ գյուղը, քիչ է մնացել, որ բախվեր Շատախից դեպի Վան գնացող թուրք զինվորներին: Հայդուկների վրա Վան մեկնող թուրք զինվորների ներկայությունը խիստ ճնշող ազդեցություն է գործում: Ամենայն հավանականությամբ թուրք իշխանությունները լուրջ նախապատր աստություն էին տեսնում: Իզուր չէր նոր զորամասի մեկնումը Շատախից Վան: Հայդուկներին այդ անցանկալի ու չնախատեսված բախումից ազատում է Բերդակ գյուղի պատանի հովիվներից մեկը, որը քաջատեղյակ լինելով տեղանքին, կարողանում է մարտախումբն աննկատ դուրս բերել գյուղից և ապահով հասցնել գյուղի մոտակայքում գտնվող մի հուսալի վայր 41:

Հայոց Ձորից մարտախումբն առանց որևէ միջադեպի անցնում է Շատախ: Օսմանյան կայսրությունում իրականացվող հայկական կոտորածների արձագանքները արդեն հասել էին Շատախ, ուր տեղի հայ բնակչությունը որոշակի քայլեր էր ձեռնարկում՝ դիմագրավելու գալիք արհավիրքներին:

Շատախի շրջանը բաժանված էր երկու կարևոր կենտրոնների. «- Թաղ գիւղը , 200-ից աւելի հայ տուն բնակչությամբ, որն ընկած է Սիվտիկ գետի եւ Տիգրիսի խառնարանում, եւ Փեսան Դաշտը, որ առաջին դիրքից վեց ժամ դէպի հիւսյիս հեռավորութեան վրայ կը գտնւի: Վերջինս բաղկացած է չորս հայ գիւղերից՝ Շիտան, Կաղավիզ, Ասեղ եւ Կահնամիրան» 42:

Թեպետ գավառում արդեն գործում էին ՀՅԴ խմբեր, բայց Շատախի հայ բնակչության ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար, Դաշնակցությունը դեռևս չէր հասցրել զենք տրամադրել անգամ իր կառույցներին: Իսկ առանց պաշտպանվելու համապատասխան միջոցների բացակայության պայմ աններում ինչ կարող էին անել այդ խմբերը, երբ սկսվեին կոտորածները: Համաձայն Ա. Նորյանի Շատախի երկու կարևոր կենտրոնները « -Թաղի բնակիչները երեք դիրք են բռնել, որոնց վրայ հսկում են տեղական կռւող երիտասարդներ՝ 70 շէշխանաներով եւ մի քանի հատ էլ փամփուշտաւոր հրացաններով: Սիվտիկ գիւղացիներն էլ 30 շէշխանայով եւ 3-4 հրացանով իրենց գիւղի վերեւի սարի վրայ են դիրք բռնել»43:

Կարելի է ասել, որ միակ մարտական ուժը, որը զինված էր մոսիններով, փաստորեն Վարդանի գլխավորած հայդուկներն էին, որոնք կենտրոնացել էին Փեսանդաշտում: Ավելին, որպեսզի հայերին ապակողմնորոշեր և թույլ չտար դիմելու ինքնապաշտպանության, թուրք իշխանությունները քրդերի միջոցով ձգտում էին կեղծ խոստումներով խաբել գյուղացիներին և հավաքել նրանց մոտ եղած սակավաթիվ հնատիպ զենքերը, հավատացնելով, թե «Զանազան քրտեր կարող են հարձակւել եւ ձեր զենքերը խլել. լաւ է տւեք մենք պահենք, հետո էլ վերադարձնենք »44:

Կացությունը շատ ավելի վատ է եղել մյուս շրջաններում, որտեղ ժողովուր դը որևէ լուրջ պատրաստություն չէր տեսել և անկարող էր անհրաժեշտությ ան դեպքում դիմելու ինքնապաշտպանության: Բազմաթիվ բնակավայրերում հայ բնակիչները պաշտպանվելու համար չեն ունեցել անգամ գոնե մեկ հրացան:

Վերոհիշյալ գավառների հայ բնակչության ինքնապաշտպանությունը և անվտանգությունն ապահովելու համար Վարդանի փոքրաքանակ մարտախումբը, բնական է, չէր կարող լուրջ քայլեր ձեռնարկել: Բայց, այնուամենայնիվ, անհրաժեշտ էր ինչ-որ քայլեր ձեռնարկել, խրախուսել ու ոգևորել ժողովրդին և թույլ չտալ, որ թշնամին հեշտությամբ, առանց դիմադրության հանդիպելու ջարդեր իրականացներ Շատախ, Մոկս և Ռշտունիք գավառներում: Այդ նպատակով Վարդանը նամակներ է գրում շրջանի գիւղացիներին, ինչպես և թաղեցիներին, որոշ հրահանգներ է տալիս ու շեշտում «թէ չխաբւիլ երբէք կառաւարութեան խոստումներէն, կռւել մինչեւ վերջին շունչը: Հասեր է ժամը, երբ անվեհեր կերպով պէտք է նահատակւել հայրենի հողի վրա 45:

1896 թ. հունիսի սկզբներին մարտական խումբը գիշերով դուրս է գալիս Շատախից, մեկնում է Արտոս, ուր պիտի հանգստանային, ապա անցնեին Ռշտունիք: Արտոսի գագաթից երեւացող համայնապատկերով զմայլված՝ Վարդանը նշում է. «Մեր ոտների տակ փռված էր պատմական Ռշտունյաց սարահարթը փռված բազմաթիվ հայ գյուղերով և արգավանդ ու բերրի դաշտերով: Քիչ այն կողմ՝ Վանա կապուտակ լիճը, որ արծաթե գույներով խաղում էր երեկոյան արեգակի ճառագայթների տակ: Ավելի հեռուն, ամեն կողմ լեռներ, պատմ ական վայրեր, սքանչելի հուշարձաններ հայկական անցյալ փառքի...»46:

Լեռան լանջից հեռադիտակով զննելով շրջակայքը՝ հայդուկները նկատում են Վան քաղաքից բարձրացող ծխի թանձր ամպերը: Նույն պահին, երբ հայդուկները մտահոգված փորձում էին հասկանալ, թե ինչ է կատարվում Վանում, գալիս է սուրհանդակն ու հայտնում, որ քրդերը կոտոր ել են Նարեկ գյուղի բնակչությանը, իսկ Տշողի և Հիրիճի բնակիչները քուրդ հրոսակախմբերի հայտնվելուց սարսափահար, լքել են բնակավայր երն ու փախել դեպի լեռները 47:

Վան քաղաքից երևացող տեսարանն ու գյուղերից ստացած լուրերն արդեն որևէ կասկած չէին թողնում, որ կոտորածները սկսվել էին նաև Վասպուր ականում, Շատախում, Մոկսում և Ռշտունիքում: Նույնն էր պատկերը նաև Փեսանդաշտի չորս գյուղերում: Ոստանցի քրդերը հարձակվել էին Կաղազիզ գյուղի վրա և չհանդիպելով դիմադրության, սպանել էին 7 հայերի, թալանել էին գյուղը և հեռացել 48:

Փեսանդաշտի գյուղերի բնակիչները նույնպես լքել էին իրենց բնակավայրերը և հեռացել լեռները: Թեև ինքնապաշտպանություն կազմակերպելու համար կացությունն աննպաստ էր, ուժերը՝ բացարձակապես անբավարար, բայց անհրաժեշտ էր ինչ-որ միջոցներ ձեռնարկել և հակահարված տալ հայկական գյուղերն ասպատակող քուրդ հրոսակախմբերի ոտնձգություններին: Մարտախմբի անդամները խուճապի մատնված, դեպի լեռները փախչող գյուղացիներին մեծ դժվարությամբ հավաքում են Արտոսի լեռնալանջերին ու վճռում իրենց ուժերը կենտրոնացնել Փեսանդաշտում և այն վերածելով ինքնապաշտպանության կենտրոնի՝ դիմագրավել թշնամուն:

Շատախում, ինչպես նաև մյուս գավառներում, հայկական գյուղերի վրա հարձակվողները գլխավորապես ավարառու քուրդ ցեղախմբերն էին, որոնք մարտադաշտում աչքի չէին ընկնում մարտունակությամբ և կարգապահությամբ: Հայդուկներն իրենց վարած կռիվների փորձից համոզվել էին, որ թեկուզ փոքր ուժերով դիմադրելու դեպքում, կարելի էր վնասազերծ ել, փախուստի մատնել քրդերին և փրկել սարսափի մատնված հայ գյուղ ացիներին: Խուճապի մատնված հայկական գյուղերի ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար անհրաժեշտ էր, որ հայդուկներն իրենց անձնական օրինակով ոգեշնչեին ու մարտնչելու տրամադրություն հաղորդեին բնակչությանը:

Հայդուկները գյուղացիներին խրախուսելով ու ոգևորելով Արտոսից իջեցնում են գյուղերը, դիրքեր են գրավում Փեսանդաշտի Շիտան գյուղի մատույցներում և պատրաստում դիմագրավելու թշնամու հարձակումները: Այդ նույն օրերին, երբ հայդուկները որպես ինքնապաշտպանության կենտրոն ամրացնում էին Փեսանդաշտը, տագնապալի լուրեր էին հասնում Շատախի մյուս, մասնավորապես, Գոմեր, Թաղ ու Սիվտկնի գյուղերից: Գոմերի և Սիվտկնի բնակիչները հեռացել էին գյուղերից և բարձրացել էին լեռները: Գոմերի գյուղացիները նույնիսկ հավատացել էին քրդերի կեղծ խոստումներին ու նրանց հանձնել գյուղում եղած սակավաթիվ զենքերը:

Վերոհիշյալ գյուղերի բնակիչները իրենց դիմումներով հայդուկներին թախանձագին խնդրում էին, որ նրանք գնան և պաշտպանեն իրենց:

Ներկայացնելով Շատախում տիրող կացությունը՝ Վարդանն իրավացիոր են նշում է. «Ես, ութը հայդուկներով, Փեսանդաշտն էլ պիտի պաշտպանեի, Թաղին էլ օգնության պիտի հասնեի, գոմերցոց ու սիվտկնցոց էլ պիտի փրկեի, իսկ ժողովուրդը ինքն իրեն պաշտպանելու մասին ոչ մի քայլ չէր անում - ի~նչ դառն հեգնանք: Ես ինչ կարող էի անել իմ փոքրաթիվ ուժերով...» 49:

Հայդուկները մտադրվում են Շատախի գյուղացիներին կենտրոնացնել Թաղ գյուղում և այն դարձնելով ինքնապաշտպանության կենտրոն՝ դիմագրավել հակառակորդին: Սակայն պարզվում է, որ Թաղ գյուղում ուտելիք չկար և այնտեղ կենտրոնանալու դեպքում անհնարին կլիներ կերակրելու ժողովր դին: Այդ պատճառով հայդուկները հրաժարվում են Շատախի բնակչությ անը Թաղ գյուղում կենտրոնացնելու մտադրությունից; Թաղը, ի տարբերություն մյուս գյուղերի, փոքր-ինչ լավ էր զինված: Թաղեցիները ունեցել են շեշխանա և ՀՅԴ կողմից տրված 10 փամփշտավոր հրացաներ 50:

Թաղեցիները, դրսևորելով գովելի կազմակերպվածություն, մարտական ոգի և կամք, կարողանում են կազմակերպել գյուղի ինքնապաշտպանությունը: Հունիսի վերջերին քուրդ ցեղախմբերը, որոնց օգնում և աջակցում էին թուրք զինվորները , հարձակվում են Թաղ գյուղի վրա: Ըստ Ա.Նորյանի, կռիվների ընթացքում թաղեցիներին ղեկավարել են հեղափոխական ուժերը 51:

Ա. Նորյանը, շեշտելով Թաղի ինքնապաշտպանության կազմակերպման գործում հեղափոխական ուժերի մասնակցության փաստը, ամենայն հավանականությամբ նկատի ունի ՀՅԴ տեղի կառույցը: Այդ օրերին, բացառությ ամբ Վարդանի գլխավորած մրտախմբի, Շատախում դրսից եկած այլ ուժեր չեն գործել: Թաղեցիներն, ապավինելով միմիայն իրենց ուժերին, կարողանում են դիմադրել քուրդ հրոսակախմբերին ու հետ մղել գյուղի վրա ձեռնարկած հարձակումները: Չկարողանալով ընկճել գյուղի պաշտպանների դիմադրությունը՝ քրդերը հրդեհում են գյուղը և դրանով փորձում հարկադրել «...դիրքերից դուրս հանել յեղափոխականներին՝ ստիպելով որ կրակը հանգցնեն, բայց այդ պաշտօնի համար գտնւում են քաջարի հայ կանայք, որոնք հերոսաբար առաջ են նետւում, մարում կրակն ու հնարաւորութիւն տալիս տղաներին՝ կռւելու»52:

Քրդերի գրոհները որևէ արդյունք չեն տալիս, կռիվների ընթացքում տալով տասնյակ սպանվածներ և վիրավորներ, նրանք մութն ընկնելուն պես հեռանում են Թաղի մոտերքից և այլևս փորձ չեն անում հայտնվել մարտադաշտում: Թաղ գյուղի վրա ձեռնարկվող գրոհները անմիջականորեն ղեկավարող գայմագամը , անկարող լինելով ընկճել թաղեցիների դիմադրությունը, դիմում է Վանի կուսակալին, նրանից խնդրելով լրացուցիչ ուժեր, նաև թնդանոթներ: Շատախցիների դիմադրությունը կոտրելու նպատակով « Այդ օժանդակութիւնը չի ուշանում եւ Սարի բինբաշին շտապում է Շատախ, բայց հասնում է այն ժամանակ, երբ կռւող քիւրտերն արդէն նահանջել էին»53:

Թաղեցիները իրենց հերոսական ինքնապաշտպանությամբ նվաճում են ավիճելի հաղթանակ: Քանի որ քուրդ ցեղախմբերը հրաժարվում են Թաղ գյուղի վրա հարձակվելուց, թուրք իշխանության ներկայացուցիչները ձերբակալում են մի քանի թաղեցիների, գյուղացիներից առգրավում երեք տասնյակ շեշխանա և հեռանում 54:

Ինչ էր կատարվում Փեսանդաշտում, ուր հայդուկների առաջնորդությամբ հայ ինքնապաշտպանական ուժերը նույնպես մարտնչում էին ընդդեմ թուրք զինվորների ու քուրդ հրոսակների: Փեսանդաշտում հայ մարտական ուժերը կարողացել են մինչև մութն ընկնելը աննահանջ դիմադրել: «Պետք էր, - խոստովանում է Վարդանը, - տեսնել գյուղացիներին՝ ինչպ ե~ս առյուծ կտրած կռվում էին: Առաջին անգամ էի տեսնում նրանց կողմից այդպիսի սրտոտություն…»55:

Կռվի առաջին օրը հայ ինքնապաշտպանական ուժերը, չնայած ենթ արկվում էին անընդմեջ գրոհների, բայց կարողանում են պաշտպանել իրենց դիրքերը: Կռիվների ընթացքում թշնամու ուժերը գնալով ավելի ու ավելի էր համալրվում, իսկ հայ մարտիկների մոտ խիստ սահմանափակ էին փամփուշտները: Քրդերը սովորաբար կռվել են մինչև մութն ընկնելը, բայց այդ օրը թուրք զինվորների ներկայությունից ոգևորված, չեն հեռացել մարտադաշտից: Անկասկած, շատախցիները հայդուկների առաջնորդությամբ կարող էին հաջողությամբ դիմագրավել հակառակորդին, եթե ունենային բավարար քանակության փամփուշտներ: Բայց, դժբախտաբար, փամփուշտներն արդեն սպառվում էին: Թեև Փեսանդաշտը պաշարվ ած էր թշնամու մեծաքանակ ուժերով, բայց անհրաժեշտ էր փրկության ելք գտնել և դուրս գալ շրջապատումից: Ելքը միակն էր. հարկավոր էր գյուղացիներին դուրս բերել գյուղից ու տեղափոխել առավել ապահով վայր: Գյուղացիների սնվելու կարիքները հոգալու նպատակով «...կարգադրեցի գյուղի բոլոր թոնիրները վառեն եւ ինչքան կարելի էր շատ հաց, մանավանդ յուղով հաց թխեն, վոր գյուղից դուրս գալուց, ժողովուրդը հետը վերցնի...»56:

Թուրք զինվորներն ու քուրդ զինյալները շրջափակման մեջ պահելով Փեսանդաշտը, հավանաբար չեն մտածել, որ պաշարված հայերը կհանդգնեին դուրս գալ գյուղից: Գիշերը նրանք մնացել են գյուղի մերձակայքում` իրենց գրաված դիրքերում և սպասել են, որպեսզի լույսը բացվելուն պես վերսկսեն հարձակումը: Սակայն, նրանք իրենց հաշիվներում սխալվում են: «Երբ,- գրում է Վարդանը,-արդէն մթնեց, կարգադրեցի վոր ժողովուրդը հացը վերցնի հետները եւ գյուղից դուրս գան դէպի մյուս կողմի լեռները: Ամբողջ գյուղի ժողովուրդը աննկատելի կերպով գյուղից հեռացավ, մնացինք մենք դիրքերում, մեր դիմացն էլ քրդերը կրակ էին արել ու նստել…»57:

Գիշերը, շատախցիները հայդուկների պաշտպանությամբ դատարկում են Փեսանդաշտը և ամբողջ գիշերն առաջ շարժվելով, լուսաբացին հասնում են Մոկսի ու Ռշտունիքի միջնամասում գտնվող Վարա Լավեշ լեռը:

Լույսը բացվելուն պես, քրդերը՝ ձիավոր և հետևակ, լցվում են Փեսան-դաշտ ու տեսնելով այն դատարկված, այրում են Շիտան գյուղը և սկսում հետապնդել հեռացող գյուղացիներին:

Լեռան լանջին խմբված գյուղացիները, ականատես լինելով իրենց հարազատ օջախների այրվող տեսարաններին և խորապես տխրելով ու վրդովվելով, այդ ամենի համար մեղադրել են հայդուկներին: Գյուղացիները կշտամբելով նրանց՝ ասել են. «Ձեր մեղքն է. դուք մեր տունը ավերեցիք. եթե դուք չլինեիք,կգային՝ 20-30 մարդ կսպանեին ու կհեռանային…»58:

Գյուղացիների արտահայտած վրդովմունքն ու մեղադրանքը եզակիներից չէ: Շատերն են մեղադրել և մեղադրում, որ Արևմտահայության ջարդերի պատճառն էր նաև Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում հայ հեղափոխական գործիչների և ֆիդայիների ներկայությունն ու նրանց ծավալած հակապետական գործողությունները: Վարդանը, որպես պատասխան նման որակավորման ու մեղադրանքների՝ նշում է. «Մեր պաշտպանության շնորհիվ մարդկային ոչ մի զոհ չէին տվել. իրենց ունեցվ ածքի մեծ մասը փրկել էին, իսկ այժմ մի քանի փայտերի համար մեր գլխին այսպիսի խոսքեր էին թափում, կարծես 20-30 մարդը անարժեք բան էր. «20-30 մարդ կսպանեին ու կհեռանային»: Արդյոք այդքանով էլ կբավականանային: Ավելի հավանական չէր, որ բոլորին սրի քաշեին»59:

Շատախի ինքնապաշտպանությունը պերճախոս ապացույցն է այն իրողությ ան, որ փոքր-ինչ կազմակերպվածության և անգամ թույլ դիմադրության դեպքում կարելի էր դիմել ինքնապաշտպանության ու փրկվել կոտորածներից: Հանրահայտ փաստ է. հայ բնակչության կոտորածները թուրք իշխանությունները իրականացրել են քրդական ցեղախմբերի միջոցով: Իսկ կռվելու վարպետությամբ այնքան էլ աչքի չընկնող քրդերի ասպատակությունն երն ու ոտնձգությունները կարելի էր չեզոքացնել, վնասազերծել, ինչը մեկ անգամ ևս փաստեց Շատախի ինքնապաշտպանական մարտերը, անգամ փոքրաքանակ մարտական ուժեր ունենալու դեպքում: Արժևորելով իր գլխավորած մարտախմբի մասնակցությամբ տեղի ունեցած Շատախի ինքն ապաշտպանական մարտերի արդյունքը՝ Վարդանը խոստովանում է. «Պետք է ասել թույլ կռիվ էր եւ մեզ համար անվտանգ: Չնայած քրդերը բավականին մեծ թիվ էին ներկայացնում, մեզ վոչ մի վնաս չհասավ, վոչ մի զոհ չտվեցինք, իսկ իրենց սպանվածները շատ էին» 60:

Երեք օր լեռնալանջերին հանգրվանելուց հետո հայդուկները շատախցին երին առաջնորդում են և տեղավորում Մոկսի գյուղերում: Մոկաց աշխարհի հայ բնակչությանը ջարդերից ազատելու գործում դարձյալ իր ծանրակշիռ ու փրկարար խոսքն է ասում Մոկաց Մուրթուլա բեկը որը ...միշտ բարեացկամ եղած է հանդեպ հայերի եւ ամեն անգամ զերծ պահեր է հայութիւնը կողոպուտից, թալանից ու ամեն կարգի վտանգներից...»:

Մոկսից մարտախումբն անցնում է Ռշտունիք ու ականատես լինում սարս ափազդու տեսարանների: Ռշտունիքի գյուղերի մի մասը, ի զորու չլինելով դիմելու ինքնապաշտպանության, քրդերի կողմից ենթարկվել էին կոտոր ածների: Ներկայացնելով ջարդերից հետո Ռշտունյաց գավառում տիրող սարսափազդու տեսարանները՝ Վարդանը գրում է. «... ամեն քայլափոխի հայերի նեխած դիակներ, որոնց գարշահոտությունը շշմեցնում էր անցորդին... 1000-ից ավելի հայ սպանված, իսկ թշնամուց՝ ոչ մի հոգի...Հապա ինչի համար էին մեր քարոզները, մեր կազմած խմբերը, ինչի համար...» 61:

Եթե Ռշտունիքի հայությանը և Վարդանի նշած «կազմած խմբերը» փոքրինչ զինված լինեին, ու առաջնորդվեին փոձառու մարտիկների կողմից, ապա չէր բացառվում, որ նրանք նույնպես դիմեին ինքնապաշտպանության: Զենքի և փորձառու առաջնորդների բացակայության պայմաններում ինչպես ու ինչ միջոցներով գյուղացին կարող էր կազմակերպել ինքնապաշտպանությունը: Չնայած Վարդանը իր հուշագրությունում չափազանց մռայլ գույներով է ներկայացնում Ռշտունիքում տիրող կացությունը, այդ ժամանակաշրջանի անցքերը լուսաբանող վավերագրերը մատնանշում են, որ Ռշտունիքի լեռն ականները մի շարք գյուղերում օգտագործելով պաշտպանվելու փոքրագույն հնարավորությունը, նույնպես դիմել են ինքնապաշտպանության 62:

Ուսանելի ու ինչ-որ տեղ անհավատալի է թվում Ռշտունիքի Փայխներ գյուղի ինքնապաշտպանությունը: Քուրդ հրոսակախմբերը Փայխների բնակչությ անը կոտորելու և նրանց ունեցվածքը զավթելու նպատակով՝ հարձակվում են այդ գյուղի վրա: Չունենալով ոչ մի զենք, փայխներցիները համարձակորեն դիմագրավում են քրդերին և «...ինքնապաշտպանութեան ոչ մի միջոց չունենալով կստիպուին պարսետով՝պարսիտաքարերով կռուիլ իրենց վրայ հարձ ակվոց ամբոխին դեմ եւ այդ միջոցով էլ կը յաջողին գիւղը ազատել...» 63:

Ինքնապաշտպանության հերոսական և ուսանելի էջեր են նաև Արճակ ու Խառակոնիս գյուղերի մարտերը: Այդ գյուղերի բնակիչները նույնպես օգտագործելով ինքնապաշտպանություն կազմակերպելու նվազագույն հնարավորությունը, կարողացել են հաջողությամբ դիմագրավել ու փախուստի մատնել իրենց գյուղի վրա հարձակվող, նահանգում իր ավարառու և դաժան գործողություններով հայտնի, քուրդ ցեղապետ Արուխան բեկի առաջնոր դած ցեղախմբին: Իսկ Հնդստան գյուղի բնակիչները իրենց ունեցած մի քանի հնամաշ հրացաններով գնդակահարում են գյուղի վրա հարձակվող քուրդ հեծյալներից մի քանիսին ու փախուստի մատնելով նրանց՝ փրկվում անխուսափելի կոտորածից 64:

Հարևան գավառներում իրարամերժ տեսարաններ էին, եթե մի շարք գյուղերում հայությունը ենթարկվել է կոտորածների, ապա մի շարք վայրերում, օրինակ Շատախում, ինչպես իրավացիորեն նշում է Ա.Նորյանը «Հաղթանակը ժողովրդի կողմն է եւ այդ զգում է շատախցին... Ժողովրդի ոգևորութեան եւ հաւատքին չափ ու սահման չկար եւ նա միշտ կրկնում է, որ Շատախի կռիւները փրկեցին թէ’ իրենց կեանքը, եւ թէ’ մանաւանդ պատիւը»65:

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Տե’ս Դիւան Հ.Յ.Դաշնակցութեան, էջ183:
2. Նույն տեղում, էջ183-184:
3. Նույն տեղում:
4. Տե’ս «Արարատ», 1895, էջ 173-174:
5. Տե’ս Յուշէր Արմենակ Եկարեանի, էջ 40-43:
6. Դարբինեան Ա., Հայ ազատագրական շարժման օրերէն, Երևան, 2003, էջ 37-38:
7. Տե’ս Ռուբէն, նշվ. աշխ., հ. 2, էջ 27:
8. Տես Վարանդեան Մ., նշվ. աշխ., էջ 107-111:
9. ՀՅԴ ԿԱ, թծ.1045, գ.15, էջ 28:
10. Նույն տեղում, էջ 28-29:
11. Խանասորա Վարդան, էջ 47:
12. Ռուբէն, նշվ. աշխ., հ. բ, էջ 87:
13. Տե’ս ՀՅԴ ԿԱ, թծ. 1045, գ. 15, էջ 30:
14. Խանասորա Վարդան, էջ 47:
15. Տե’ս նույն տեղում
16. Տե’ս նույն տեղում, էջ 13-14:
17. «Հայրենիք», ամս. 1942, մայիս-յունիս, էջ 93:
18. Տե’ս ՀԱԱ, ֆ. 402, ց. 2, գ 3, տետր 1, 2, 3: «Հայրենիք» ամս. 136 թիւ12, 1937 թիւ1, 2, 3:
19. «Հայրենիք», ամս., 1936 թիւ 12, էջ 73:
20. Նույնը, էջ 74:
21. ՀՅԴ ԿԱ, թծ.1045, գ.15, էջ28:
22. Նույնը, էջ28-29:
23. ՀՅԴ ԿԱ, թծ.1045, գ.15, էջ 30:
24. «Խանասորա Վարդան», էջ 47: 12. Նույնը, էջ 50:
25. ՀՅԴ ԿԱ, թծ.1045, գ. 15, էջ 24:
26. Նույն տեղում:
27. Տե’ս ՀԱԱ, Ֆ.402, ց. 2, գ. 2, տետր 1, էջ 2:
28. Տե’ս նույն տեղւմ:
29. Նույն տեղում:
30. Խանասորա Վարդան», էջ 61-62:
31. Նույնը, էջ 91:
32. Նույն տեղում:
33. Նույն տեղում
34. Ռուբէն, նշվ. աշխ., հ.բ,էջ 87:
35. Նույն տեղում, էջ 88:
36. Նույն տեղում:
37. ՀԱԱ, Ֆ. 402, ց. 2, գ. 2, տետր 1, էջ 13:
38. Նույն տեղում:
39. Նույն տեղում:
40. Նույն տեղում:
41. Տե’սՆույն տեղում:
42. Ա. Նորեան, նշվ. աշխ., էջ 168:
43. Նույն տեղում:
44. «Խանասորա Վարդան», էջ 124:
45. Ա. Նորեան, նշվ. աշխ., էջ 169:
46 . «Խանասորա Վարդան», էջ 127-128:
47. Նույն տեղում, էջ 128:
48. Տե’ս նույն տեղում , էջ 131:
49. Նույն տեղում, էջ 135:
50. Տե’ս նույն տեղում, էջ 136:
51. Ա. Նորեան, նշվ. աշխ.,, էջ 170:
52. Նույն տեղում, էջ170-171:
53. Նույն տեղում, էջ172:
54. Նույն տեղում:
55. «Խանասորա Վարդան», էջ 138:
56. ՀԱԱ, ֆ.402, ց. 2, գ. 2, տետր 2, էջ12:
57. Նույն տեղում, տետր 3, էջ 2:
58. «Խանասորա Վարդան», էջ 139:
59. Նույն տեղում, էջ139-140:
60. ՀԱԱ, ֆ. 402, ց. 2, գ. 2, տետր 2, էջ12:
61. ՀՅԴ ԿԱ, թծ. 1045, գ.15, էջ 55:
62. «Խանասորա Վարդան», էջ 140:
63. ՀՅԴ ԿԱ, թծ. 1045, գ. 15, էջ 56:
64. Նույն տեղում:
65. Ա. Նորեան, նշվ. աշխ., էջ 170:

ՀԵՂԻՆԱԿ՝ ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ - ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԷՋԵՐ ՆՐԱ ՀԵՐՈՍԱՊԱՏՈՒՄԻՑ, ԵՐԵՎԱՆ 2011թ.:

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
Դիտումների քանակը: 3745
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԹՈՎՄԱՍ ԹԵՐԶՅԱՆ ՀԱԿՈԲԻ Բանաստեղծ, դրամատուրգ, մշակութային գործիչ: Գրել է Տ. Չուխաճյանի «Արշակ Բ» օպերայի լիբրետոն (1868, հրտ.՝ 1871, առաջինը հայ իրականության մեջ՝ հայերեն և իտալերեն): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott