1.6. «ՎԱՆԻ ՊՍՏԻԿ ԿՌԻՎՆԵՐ»

1896թ. սեպտեմբերի (օգոստոսի 18-ի լույս 19-ի գիշերը). Վանի հունիսյ ան ինքնքնապաշտպանական մարտերից ու Ս. Բարդուղիմեոս վանքի մոտակայքում եւ Գարահիսար լեռան լանջին Վանի հարյուրավոր մարտիկն երի ուխտադրուժ կոտորածից հետո, դեռևս հոգեկան ծանր մղձավանջում խարխափող տեղի հայության համար անսպասելի, քաղաքում է հայտնվում ընդամենը 12 ֆիդայիներից բաղկացած մի նոր մարտախումբ:

«1896թ. սեպտեմբերին Սամատից Վան մեկնեց Պետրոս Սէրէմճյանի - Բուլգարացի Պետոյի զինուած խումբը՝ միանալու համա Վազգենի (Տիգրան Դերոյան) և Վարդանի ( Խանասորի Վարդան Մեհրաբյան) ուժերին»1:

Առաջին հայացքից կարելի է անհասկանալի ու տարօրինակ համարել ՀՅԴ Թավրիզի «Վրեժ» և Վանի «Շանթ» կենտր. կոմիտեների դիրքորոշումը, որոնք շատ լավ գիտենալով Վանում տիրող իրավիճակի մասին, չէին խոչընդոտել Պետրոս Սերեմջյանի գլխավորած մարտական խմբերի մուտքը Վան, ուր արդեն հանգրվանել էին Վարդան Մեհրաբյանի (Խանասորի Վարդան) և Վազգենի (Տիգրան Դերոյան)գլխավորած մարտախումբը: Ինչ նշանակալի ու օգտակար գործ կարող էին անել ընդամենը մի քանի տասնյակ մարտիկներից բաղկացած մարտախմբերը, մանավանդ արդեն գաղտնիք չէր, որ թուրք իշխանությունները մտացածին պաճառներ էին որոնում արդարացնելու Արևմտահայաստանի գրեթե բոլոր բնակավայրերում և մասնավորապես Վանում սանձազերծած սպանդը և, ինչու չէ, պատրվակներ որոնում շարունակելու հայ բնակչության կոտորածը: Թվում է, թե Հայոց Ազատամարտի ղեկն ստանձնած կազմակերպությունները՝ սթափ գնահատելով Արևմտահայաստանում տիրող ծանրագույն կացությունը, այդ օրերին պիտի առաջնորդվեին միանգամայն ճիշտ հակառակ մարտ ավարությամբ, այն է՝ որևէ պատրվակ չընձեռել թուրք իշխանություններին նոր կոտորածներ սանձազերծելու համար և գոնե ժամանակավորապես ձեռնպահ մնալ մարտական խմբերը Երկիր, հատկապես ջարդերի սարս ափներն ապրած շրջաններն ուղարկելու ձեռնարկումներից:

Փոքրաքանակ կազմ ունեցող մարտախմբեր Երկիր ուղարկելը, մանավանդ Վան, ուր դեռ նոր-նոր էին ավարտվել ինքնապաշտպանական մարտ երը, որևէ պարագայում չէր կարող նշանավորել գործունեության նոր մարտավարության կենսագործում և ինչ-որ բաղձալի ակնկալիքի սպասում: Եթե եւրոպական գերհզոր տերությունների ուշադրությանը դույզնինչ չարժանացան 1894-1896թթ. հայկական կոտորածներն ու մի քանի բնակավայրերի ինքնապաշտպանական մարտերը, ապա միթե հնարավոր էր մի քանի փոքրաքանակ մարտախմբեր Երկիր ուղարկելով, ակնկալել այդ նույն տերությունների ուշադրությունն ու աջակցությունը:

Հ.Յ. Դաշնակցության ղեկավար գործիչների նամակագրություների ուսումնասիրությունը մատնանշում է ճիշտ հակառակը: 1894-1896թթ. ողբերգական դեպքերի թելադրանքով ՀՅԴ ծրագրում է որդեգրել ճիշտ հակառակ մարտավարություն, այն է՝ կենսագործել հարձակողական բնույթի մեծածավալ մարտական գործողություններ:

«Հ.Յ. Դաշնակցութեան ղեկաւարութիւնը,- նշում է Ս.Վրացյանը,- չէր կարող չգիտակցել տագնապի ծանրութիւնը: Եւ ահա նրա մեջ հասունանում է հարուածին հարուածով պատասխանելու միտքը»2:

Որպես պատասխան Հայկական հարցին և հայ ազատագրական պայքարին թուրք իշխանությունների հասցրած հարվածների, ՀՅԴ ծրագրում է իրականացնել իր հարվածն ու «...որոշւում է 1896-ին, միաժամանակ,Պոլսում եւ Երկրի ներսը՝ Պարսկաստանից ու Կարսի շրջանից կատարել յեղափոխական ձեռն արկներ, որոնց բնոյթը թողնւում էր որոշել տեղական մարմիններին...»3: ՀՅԴ համաժողովների նյութերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նման որոշում չի քննարկվել ու չի ընդունվել կուսակցության որևէ «ընդհանուր» ռայոնական և շրջանային ժողովներում: Համաձայն Ս.Վրացյանի, այդ որոշումը ընդունվել է ՀՅԴ Բյուրոյի, Երկրի և Պարսկաստանի կուսակց ական մարմինների ու գործիչների համաձայնությամբ, մի շարք գրավոր և բանավոր խորհրդակցություններից հետո 4:

Քանի դեռ ՀՅԴ կողմից հստակ չէր որոշվել հեղափոխական ձեռնարկնե- րի բնույթը, ստույգ ժամկետներն ու գործողության վայրերը, ապա կարելի է ասել, որ կուսակցության ապակենտրոն կառույցները, ինչպես նաև հեղին ակավոր գործիչները, առաջնորդվելով ընդունված մարտավարությամբ, իրենք էին որոշում և ուղորդում մարտական ուժերի գործողությունները:

Մինչև Վանի 1896թ. հունիսյան դեպքերը(«Վանի Մեծ կռիվ») Հ.Յ. Դաշնակցությունը, ինչպես արդեն նշվել է ներկա աշխատասիրության «Ներածություն»-ում, առաջնորդվելով իր որդեգրած նոր մարտավարությամբ, այն է՝ անցում պաշտպ անական գործողություններից հարձակողականի, Պոլսում ձեռնարկում և իրականացնում է Օսմանյան կայսրության գլխավոր դրամանատան («Բանկ Օտոմ ան») գրավման գործողությունը: «Բանկ Օտոման»-ի ձեռնարկումը ՀՅԴ Արևմտյ ան Բյուրոյի համաձայնությամբ իրականացվել է ՀՅԴ Պոլսի կենտր. կոմիտ եի նախաձեռնությամբ ու միջոցներով: 1896թ. դեկտեմբերի 27-ին Թիֆլիսում կայացածՀՅԴ «ընդհանուր» ռայոնական ժողովի ընդունած «Մեծ արշավանք»-ի մասին որոշմամբ 1897թ. օգոստոսի 25-ին տեղի է ունենում հանրահայտ «Խանասորի արշավանք»-ը, որը ազատագրական պայքարում գերիշխող և բացառապես պաշտպանական բնույթ կրող հայդուկային կռիվների մեջ նշանավորեց նոր՝ հարձակողական գործողություններով բնութագրվող շրջանի հիմնադրումը 2*:

Ա. Նորյանը իր «Դրւագներ Հ.Յ. Դաշնակցութեան գործունեութիւնից» աշխատությունում Հ.Յ. Դաշնակցության գործունեությունը դիտարկելիս այն բաժանում եւ դասակարգում է առանձին շրջանների ու յուրաքանչյուր շրջան անվանակոչում, բնութագրում է՝ հիմք ունենալով կուսակցության կենսագործած ռազմավարությունն ու մարտավարությունը:

Համաձայն Ա. Նորյանի դասակարգման՝ «... 90-ական թւականներից Հ.Յ. Դաշնակցութիւնը, պաշտպանական-կազմակերպական շրջանից անցաւ հարձակողական ու անընդհատ կռիւների շրջանին»5:

Նրա կարծիքով ՀՅԴ գործունեության այդ շրջանը, որը սկզբնավորվում է Բանկ Օտոմանով, շարունակվում է մինչեւ 1899-ի դեկտեմբերը՝ իր մեջ ներառում է Խանասորի արշավանքը, Վանի 2-րդ, Սպահան լճի, Խաթավինի և Ավերակ ջրաղացի, Ցրոնքի ու Խաստուրի կռիվները 6: Ա. Նորյանի տված վերոհիշյալ գնահատականին կարելի է համաձայնել մասնակիորեն: Իրոք, Բանկ Օտոմանն ու Խանասորի արշավանքը, ինչպ ես արդեն բազմիցս նշվել է, հարձակողական բնույթի գործողություններ էին: Իսկ նրա թվարկած մյուս կռիվներն իրենց ուղղվածությամբ ու նպատակով ոչ թե հարձակողական, այլ սովորական մարտական-հայդուկային գործողություններ էին:

Այդ ժամանակ Վանում ու առավել ևս գավառներում տիրում էր սարսափելի ծանր իրավիճակ: Բիթլիսի, ապա նաև Վանի հայության ջարդերի գլխավոր կազմակերպիչ Սաադեդին փաշան չբավարարվելով ավերի ու թալանի ենթարկված հայկական թաղամասերի անմխիթար վիճակով , քաղաքի հայության կոտորածից անմիջապես հետո, Վանի հայ երևելիներին է ներկայացնում հետևյալ պահանջ-վերջնագիրը.«...հանրագիտութեամբ դիմեն սուլթանին և խոստովանելով բոլոր չարիքների պատճառ հայ ֆէտայիներին(անձնազոհներ) ներումն խնդրեն»7:

Վանի հայ երևելինները, նոր կոտորածների սպառնալիքը կանխելու նպատակով, ճարահատյալ կատարում են Սաադեդին փաշայի ներկայացր ած պահանջը, որին հետևում է երկրորդ պահանջ- վերջնագիրը.«...հայերից- իբր ապստամբներից- պահանջեց նաև զէնքերի յանձնելը»8:

Հայկական կողմը պարտավորված կատարում է նաև այդ պահանջը: Հավաքում են մի քանի հրացաններ և հանձնում նահանգի իշխանությանը: Սաադեդին փաշայի ներկայացրած պահանջ-վերջնագիրն ընդունելուց հետո միայն, քաղաքի բողոքականների տանը կայացած հանդիպման ժամանակ, նահանգի թուրք իշխանության ներկայացուցիչը անգլիացի հյուպատոսի՝ Ուիլյ ամսի, Վանի պատրիարքարանի փոխանորդ Սահակ վարդապետի ու կուս ակալի օգնական Ստեփան Մելիք էֆենդիի ներկայությամբ ներկայացնում է սուլթանի ներման հրովարտակը: Համաձայն այդ հրովարտակի սուլթանը հայերին կոչ է անում, առանց վախենալու, վերադառնալ տներ:

Թեև այդ հրովարտակով քաղաքում խաղաղություն է հաստատվում, սակայն գավառի մի շարք գյուղերում առավել մեծ ուժգնությամբ շարունակվում է կոտորածը: Բազմաթիվ հայկական բնակավայրեր դառնում են քուրդթուրք հրոսակախմբերի վայրագությունների ու ավարառության զոհերը: Նահանգի հայկական գյուղերում իրենց սանձազերծած կոտորածն երով և ավարառությամբ հատկապես աչքի են ընկել Աբաղայի հայդարանցի քրդերը, որոնք ուշանալու պատճառով, «բախտ» չէին ունեցել մասնակցելու քաղաքի կոտորածին ու կողոպուտին 9:

Թեև ՀՅԴ մինչ այդ որոշակի քայլեր ձեռնարկել էր Վանի ու գավառների հայության ինքնապաշտպանությունը կազմակերպելու ուղղությամբ, սակայն այդ ամենը եղել է խիստ սահմանափակ, որի մասին իր նամակում ընդգծում է ՀՅԴ Վանի «Շամ» կենտր. կոմիտեի անդամ Վազգեն Դերոյանը. «...96-ի մեծ կռուի ժամանակ Դաշնակցութիւն ամենէն փոքր տեղ կը բռնէր գրեթէ, մինչդեռ պատրաստի ուժեր անգործութեան մատնուած էին Պարսկաստանի մէջ» 10: Եթե այդ օրերին հայ մարտական խմբերը մեկնեին գավառներ ու հայ գյուղացիներին պաշտպանեին թուրք և քուրդ հրոսակախմբերի հարձակումներից, ապա միանգամայն հասկանալի ու նպատակային կլիներ նրանց գործունեության իմաստը:

Վարդանը, Վանում իրենց մարտախմբերի ներկայության անհրաժեշտությունը պատճառաբանելիս, վկայակոչում է հետևյալ փաստարկը.
«Գլուխ գլխի տվինք և որոշեցինք գործ ձեռնարկել՝ վերականգնելու համար մեր քանդված կազմակերպությունը: Նորից ժողովներ ու խորհրդակցությունն եր: Վերակազմեցինք խմբերը, տասնապետական ժողովներ ենք գում արում, Պետոյի փոխարեն Վանում ՀՅԴ ներկայացուցիչ է ընտրվում Վազգենը: Փորձում ենք մտնել ժողովրդի մեջ ու քաջալերել,սիրտ տալ նրան, բայց հուսահատությունը շատ մեծ էր, ամեն տուն մի կորուստ ուներ, յուրաքանչյուր հարկի տակ ողբ ու շիվան էր լցվում»11:

Ահա նման ճգնաժամային իրավիճակում Վարդանն ու ՀՅԴ Վանի «Շանթ» կենտր. կոմիտեն որոշում են մինչև Պարսկաստանից նոր մարտ ախմբերի գալը, ժողովրդի տրամադրությունը բարձրացնելու նպատակով իրականացնել ահաբեկչական գործողություն:

«Դեռ, - նշում է Վարդանը, - Պետոյի կենդանության ժամանակ Վանի կոմիտ են վճռել էր ահաբեկել տեղական հայտնի դավաճաններից Բոզոյին, բայց ինչ-ինչ պատճառով հետաձգել և այդպես էլ մնացել էր: Նպատակահարմար գտանք իրագործել այդ վճիռը: Մահափորձը սակայն անցավ անհաջող... Թեթև վիրավորված Բոզոն շտապում է կառավարության դուռը և հայտնում իր դեմ գնդակ արձակողի ինքնությունը»12:

Վանում Վարդանի ու նրա գլխավորած ֆիդայիների ներկայությունն ավելի է շիկացնում առանց այդ էլ ջարդերից հետո քաղաքում տիրող վախի ու սարսափի մթնոլորտը: Պատմական այդ ժամանակաշրջանում արևմտահայության կյանքում տեղի ունեցող իրադարձությունները հրամայողաբար թելադրում էին, որպեսզի հայ ազգային-քաղաքական կուսակցություններն ու հատկապես Հ.Յ.Դաշնակցության և նրա կազմակերպական կառույցների՝ Վանի «Շամ» և Թավրիզի «Վրեժ» կենտր. կոմիտեներն առաջնորդվեին առավել հստակ ու կշռադատված դիրքորոշմամբ: Այսինքն, ՀՅԴ մարտավարությունը լիներ համակողմանիորեն փաստարկված, ժամանակաշրջանի յուրահատկություններին և իր հնարավորություններին ու կարողություններին համահունչ:

Տվյալ իրավիճակում որն էր այն արդյունավետ ու կշռադատված քայլը, որը պիտի կատարեր Հ.Յ.Դաշնակցությունը և նրա «Շամ» ու «Վրեժ» կենտր. կոմիտեները: Թեպետ հեղափոխական մեծածավալ գործողություն (Մեծ արշավանք) կազմակերպելու վերաբերյալ ՀՅԴ որևէ համաժողովում դեռևս համապատասխան որոշում չէր կայացվել, բայց կուսակցական կառույցներն այդ ուղղությամբ որոշակի քայլեր արդեն ձեռնարկվում էին:

Բազմաթիվ հայրենանվեր հայորդիներ արշավանքին մասնակցելու նպատակով խմբերով, իսկ հաճախ նաև միայնակ գալիս էին Սալմաստ ու ներկ այանում արշավանքի գլխավոր կազմակերպիչ Նիկոլ Դումանի շտաբը:

Կամավորները կենտրոնանում էին Սալմաստի շրջանում, սակայն չափազանց դժվար է եղել դրականորեն լուծել արշավանքի կազմակերպման հետ կապված բազմապիսի խնդիրները: Անհրաժեշտ էր հարյուրավոր մարտիկն երի տեղավորել ու հոգալ նրանց զինելու, հանդերձավորելու ու սնունդով ապահովելու հարցերը: Իսկ այդ ամենի համար նախ և առաջ հարկավոր էին ֆինանսական հսկայական միջոցներ, որոնք խիստ սահմանափակ էին:

Սահմանամերձ շրջանում թեև արդեն Մեծ արշավանքը ձեռնարկելու նախապատրաստական աշխատանքներն էին ընթանում, սակայն կապը Երկրի, նույնիսկ Վան քաղաքի հետ խափանվել էր: Այդ օրերին անգամ ՀՅԴ Թավրիզի «Վրեժ» կենտր, կոմիտեն որևէ տեղեկություն չուներ, թե ինչպիսի իրավիճ ակ էր տիրում Վանում: Դումանը այդ անորոշ կացությունից դուրս գալու, Վանից տեղեկություններ ստանալու նպատակով, կաշառելով, այնտեղ է ուղարկում մի պարսիկ սուրհանդակ: Նրա կատարած այդ քայլը՝ պարսիկ սուրհանդակ ուղարկելը, թեպետ հարուցում է զինակիցների զարմանքը, սակայն տվյալ իրավիճակում այլընտրանք գոյություն չուներ: Դումանի մտահղ ացումը պսակվում է հաջողությամբ, տասն օր անց Վանից վերադառնում է սուրհանդակը և հուրախություն Սալմաստում համախմբված մարտիկների, իր հետ բերում Վարդանի և Վազգենի նամակները13:

Վարդանն իր նամակում նկարագրում է Վասպուրականում տիրող ողբերգական կացությունը և հայության կոտորածի ողջ ծանրությունն ու պատասխ անատվությունը բարդում Սալմաստում գտնվող մարտիկների վրա, որոնք, նրա պնդմամբ, դեռևս մայիսին պետք է լինեին գավառներում և պաշտպանեին ժողովրդին: Այնուհետև, նկարագրելով երեք կուսակցությունների գլխավորությամբ տեղի ունեցած Վանի յոթնօրյա հերոսամարտերի, կոտոր ածների ու բազում այլ դեպքերի մանրամասները գրում է. « Բայց կոտորածից սոսկալին այն է, որ ժողովուրդն այժմ մեզ ուրիշ աչքով է նայում, այժմ մենք նրա թշնամիներն ենք, և իւրաքանչիւր րոպէ շատերը պատրաստ են ինձ ու Վազգէնին կառաւարութեան ձեռքը մատնելու, եթէ իմանային որտեղ լինելնիս: Կոտորածի հեղինակը մեզ են համարում եւ մեզ մեղադրում, որը մեծ մասամբ արդարացի է. մեր զէնքերն այդտեղ թափւած, զինւորները յոր անջելիս՝ իսկ այստեղ ժողովուրդը հազարներով է մորթւում...»14:

Համառոտակիորեն ներկայացնելով Վանում տիրող իրավիճակը և զին ակիցներին հաղորդելով իր դժգոհությունը՝ Վարդանը ընկերներին, որպես ապագա գործողության ուղեցույց, խորհուրդ է տալիս. «Խմբերի անցնելն այժմ ոչ մի օգուտ չէ կարող. ուրիշ բան է, եթէ աննկատելի կերպով քարոզիչներ գան ու գաւառներում ցրւեն, ապագայի համար ժողովուր դ պատրաստելու»15:

Վազգենն իր նամակում զարգացնում է ճիշտ հակառակ տեսակետը: Նա նույնպես նկարագրում է կոտորածների մանրամասները, ժողովրդի ծայր ահեղ հուսալքված վիճակն ու հոգեբեկությունը, բայց վճռականորեն պնդում է. « Երբէ’ք,երբէ’ք չը պէտք է դադարել կռւելուց, երբէ’ք չը պէտք է յուսահատւել. թող մեռնի, ով ընդունակ չէ կռւելու, ապրելու. իսկ մենք պէտք է կռւենք, մինչեւ վերջին շնչերնիս... խմբերը տեղաւորելու համար մի մտածէք. մենք կը հոգանք, միայն շուտով մեզ ընկերներ հասցրէք...»16:

Նամակներն ընթերցելու պահին, ըստ Արամայիսի վկայության, ներկա են եղել 11 հոգի, որոնց թվում՝ Նիկոլ Դումանը, բժիշկ Քր. Օհանյանը, բուլղ արացի Պետոն(Պետրոս Սերեմջյան), Հովսեփ Արղությանը և այլոք 17:

Թեպետ, ինչպես արդեն նշվել է, կայացվել էր Մեծ արշավանք ձեռնարկ ելու մասին ՀՅԴ «Ընդհանուր» ռայոնական ժողովի որոշումը, բայց Վանից ստացված Վարդանի, և հատկապես Վազգենի մեղադրական եզրահանգումներով ու զինակիցներին ներկայացրած դժգոհություններով հագեցած նամակներն ալեկոծում են Սալմաստում գտնվող մարտիկներից շատերին:

Ինչ պիտի անեին: Ներկա գտնվողներից Կարոն (Ռոստոմի եղբայրը՝ Արիստակես Զորյան - Հ.Գ.), որն հայտնի էր իր դյուրաբորբոք բնավորությ ամբ, առաջարկում է զինել 60 հայդուկների ու նրանց ուղարկել Վան: Սալմ աստում գտնվող մնացած հայդուկները, համաձայն Կարոյի առաջարկությ անը, Վան պետք է ուղևորվեին աստիճանաբար, փոքր խմբերով18:

Եթե ընդունվեր Կարոյի առաջարկությունը, ապա դա անխուսափելիորեն կհանգեցներ «Մեծ արշավանք»-ի ձեռնարկման տապալմանը: Բնական է, որ նման ծանրագույն և տագնապալի իրավիճակում, հատկապես մարտավարական խնդիրները վճռելիս, տարակարծություններն անխուսափելի էին, սակայն Արևմտահայաստանում և մասնավորապես Վասպուրականում տիրող իրավիճակը պետք է պարտադրեր, որպեսզի ՀՅԴ գործեր ավելի նպատակասլաց և իր գործունեությունում նախ և առաջ առաջնորդվեր կուսակցության վեհաժողովներում և ղեկավար մարմինների կողմից ընդունած որոշումներով: Հակառակ պարագայում ինչու էին ընդունվում որոշումներ, որոնք համահունչ չէին ժամանակաշրջանի յուրահատկություններին ու պահանջներին և տեղի տալով բուռն, երկարատեւ վիճաբանությունների՝ չէին կենսագործվում:

Պիտի ընդգծել, որ մարտավարության հարցում եւ ընդհանրապես որեւէ արմատական նշանակություն ունեցող վճիռներ կայացնելիս, նկատելի էր ազգային - ազատագրական պայքարի ավագ եւ նոր սերնդի ներկայացուցիչն երի դիրքորոշումների տարբերությունը: Քանի որ Վան մեկնելու կապակցությամբ նրանց միջեւ տեղի ունեցող վիճաբանությունները ընթացել են բուռն և հետաքրքիր մթնոլորտում, ուստի ավելորդ չէ այն ներկայացնել փոքր-ինչ մանրամասնությամբ:

Նիկոլ Դումանը, որպես ավագ սերնդի ներկայացուցիչ, կրտսեր սերնդի ներկ այացուցիչ Կարոյին պատասխանել է.« - Կարօ’, հարկաւոր է մի քիչ սառը դատել: Վազգէնը նոյնպէս շուտ յուզւող է, մի րոպէում բռնկուող բնաւորութիւն ունի, ինչպէս եւ դու. Նա, ես համոզւած եմ, այդ նամակը րոպէի ազդեցութեան տակ է գրել եւ չի մտածել հետեւանքի մասին: Խնդրին արժէ լուրջ վերաբերւել: Խաղը տանուլ ենք տւել. այժմ մեզ հարկաւոր է նոր ծրագրով գործել»19: Փոքր խմբերով աստիճանաբար Երկիր անցնելուն, որի ջերմեռանդ կողմն ակիցներն էին նաեւ բուլղարացի Պետոն եւ Արամայիսը, եւ «Մեծ արշավանք» ձեռնարկին առնչվող վիճաբանությունները շարունակվել են բազմիցս ու միշտ էլ ավագ սերնդի ներկայացուցիչները, հատկապես Նիկոլ Դումանը և բժ. Քր. Օհանյանը կարողացել են, թեև մեծ դժվարությամբ, համոզել փոքր խմբերով Երկիր մեկնելու բուռն ցանկությամբ համակված մարտիկներին, գոնե ժամանակավորապես ձեռնպահ մնալ Երկիր մեկնելու մտադրությունից, սակայն նրանց համառությունը ի վերջո տալիս է իր պտուղները: Փոքր խմբերով Երկիր մեկնելու կողմնակիցները ոչ միայն համառորեն ու անդադար անհանգստացրել են «Վրեժ» կենտր. կոմիտեի անդամներին և «Մեծ արշավանք» ձեռնարկումի կազմակերպիչներին, այլևև դիմումներ են հղել ՀՅԴ Արևելյան ու Արևմտյան Բյուրոներին: Շաբաթներ շարունակ ընթացող երկար վիճաբանություններից հետո, այդ հարցին ինչ-որ լուծում, գոհացում տալու նպատակով, Ղալասար գյուղում, նույն գյուղի ուսուցիչ Թադևոսի այգում գումարվում է ժողով, որին մասնակցել են Երկիր մեկնելու կողմնակիցն երը՝ Դումանը, Կարոն, Արղությանը և բժ. Քր. Օհանյանը:

Ժողովը սկսելուն պես Պետրոս Սերեմջյանը, դիմելով հավաքվածներին, կանչում է. «- Եղբա’յր, մինչեւ երբ պէտք է մեզ տանջէք. միթէ չէք թողնիլ գնալ, ու թէկուզ մեր արիւնն էլ խառնել մեր ընկերների արեան հետ: Դումանը ժպտաց: Այդ ժպիտն ինձ աւելի վատ թւաց, քան հայհոյանքը, եւ ես էլ գոչեցի Պետրոսի պէս»20:

Այդ օրը Պետոն, Գուրգենը, Արամայիսը և նրանց կողմնակիցները դարձյալ չեն կարողանում համոզել իրենց ավագ գործընկերներին, որպեսզի ստանային նրանց համաձայնությունը ու խմբով մեկնեին Երկիր: «Մեծ արշավանք» ձեռն արկումի կողմնակիցների, հատկապես Դումանի ու Արղությանի վկայակոչած փաստարկներն այս անգամ ևս ավելի ծանրակշիռ էին ու համոզիչ:

Հուլիսի 7-ին, բժիշկ Քր. Օհանյանի բնակարանում, դարձյալ նույն օրակարգով, տեղի է ունենում հաջորդ ժողովը, որտեղ Երկիր մեկնելու կողմնակիցները նախկին համոզվածությամբ ու համառությամբ պահանջում են իրենց տրամադրել զենք ու թուլատրել մեկնել Երկիր: Նրանց ցանկությունը մերժելու փաստարկներից մեկն այն էր, որ չպետք է ջլատեին ու թուլացնեին ապագա Մեծ արշավանքի համար նախատեսված մարտական ուժերը: Դիմ ելով նրանց ՝ Դումանն ասել է. «- Տղէ’րք, թողէք Վան գնալու միտքը, մի’ ջլատէք ոյժը...

-12 հոգով ոյժ չի ջլատւիլ, - ասաց Յարութիւնը:
- Կը ջլատւի,Յարութիւն, կը ջլատուի,- խօսեց Դումանը,- մեր զինւորների մէջ կրթւած մարդկանց պակասութիւնը զգալի է. ձեզնից իւրաքանչիւրը կարող է մի խումբ կառաւարել,իսկ խմբապետներ հարկաւոր են. եթէ դուք գնաք, պակասը լրացնելու համար, աւելի անյարմարներին պէտք է դիմեն»21:

Բացի բերված փաստարկից, ելնելով այն իրողությունից, որ հազարավոր զինյալ քրդեր կազմ ու պատրաստ, սահմանամերձ շրջաններում սպասում էին հայ ֆիդայիների հայտնվելուն, Դումանը զգուշացնում է ընկերներին, որ նրանք կարող են հեշտությամբ քրդերի հարվածների զոհը դառնալ:

Չհամաձայնվելով Դումանի վկայակոչած փաստարկներին՝ Պետոն ասել է. «... Մեզ մի’ ստիպէք մնալու. ախր արշաւանքն էլ, Աստւած գիտէ՝ թէ երբ է լինելու. կամ լինելու է արդեօք, փամփուշտները էսօր կը հասնեն, վաղը, մի ամսից յետոյ՝ յայտնի չէ: Իսկ Դաշնակցութիւնը չի կարող այդքան մարդկանց ամիսներով կերակրել...»22:

Իհարկե, Պետրոս Սերեմջյանը՝ Պետոն, այս պարագայում փոքր-ինչ խտացնում է գույները: Ճիշտ է, Սալմաստում հավաքված մարտիկները այնտեղ էին եկել գլխավորապես Հ.Յ.Դաշնակցության կանչով ու նախաձեռնությամբ, սակայն նրանց կերակրողն ու կարիքները հոգացողը՝՝ Սալմ աստի գյուղերի հայ բնակչությունն էր:

Պետոն խորին համոզվածությամբ հայտարարել է, որ իրենց կհաջողվի անկորուստ հասնել Վան: Իր համոզվածությունն առավելագույնս ապացուցելու ու ընդդիմադիրներին համոզելու նպատակով նա վկայակոչում է հնչակների 50 մարտիկներից բաղկացած մարտախմբին, որը հուլիսի 16-ին մեկնել էր Վան: Ի դեպ, հնչակների խումբը, սահմանը թուրք կանոնավոր զորամասերի և քրդական զինյալ խմբերի կողմից խստորեն վերահսկվելու պատճառով չի կարղանում անցնել Երկիր ու հարկադրված հետ է վերադառնում:

Դժվար է կանխատեսել, թե այդ վիճաբանությունները որքան կշարունակվ եին և ինչպիսի ընթացք կունենային, եթե նրանք չստանային ՀՅԴ Արևմտյ ան ու Արևելյան բյուրոյի նամակները, որոնցում «...յորդորում էին Պարսկ աստանի գործիչներին, չը յուսահատւել պատահած դժբախտութիւնից եւ ամենայն ջանք գործ դնել, մարդիք անցկացնել Երկիր փոքր խմբերով»23:

Կարելի է ասել, սահմանամերձ տարածքից Մեծ արշավանք ձեռնարկելու, թե փոքրաքանակ մարտախմբերով Երկիր մեկնելու ու այնտեղ գործելու վիճահարույց հարցը, ՀՅԴ ղեկավար մարմինների համաձայնությամբ, լուծվում է, հոգուտ հակոտնյա տեսակետներ դավանող՝ երկու կողմերի: Մեծ արշավանքը պետք է ձեռնարկվեր, իսկ փոքրաքանակ մարտական խմբերը կարող էին մեկնել Երկիր:

Ստանալով ՀՅԴ ղեկավար մարմինների երկար սպասված բաղձալի համաձայնությունը, 12 մարտիկներից բաղկացած մարտախումբը, մեծ ոգևորությամբ և առանց ժամանակ կորցնելու, ստանում է զենքերն ու հանդերձանքը և պատրաստվում մեկնել Վան: Խմբի անդամների հաշվ արկների համաձայն իրենք ընդամենը 9 օրում պիտի հասնեին Վան, որոշում են նաև հանգստի կայանները: Մարտական խմբի յուրաքանչյուր անդամ իր հետ վերցնում է «...400-550 փամփուշտ, մի-մի ջրաման, ուր ջրի փոխարէն՝ սուրճ էինք ածել, բժշկի խորհրդով. 3-4 պատրօնդաշ, մի տեսակ կաշւէ աման, որին ճզդան էինք կոչում, և մէջը լցրել էինք հրացա- նի անհրաժեշտ մասերով... մի-մի իւղաման, իւղոտ շշերով, մի քանիսս էլ ատրճանակ և դաշոյն ունէինք 24:

Մարտախմբի անդամներից 5-ը, որոնց թվում Պետոն և Գուրգենը, զինվ ած էին մոսիններով, իսկ մյուսները՝ բերդանկա հրացաններով: Հուլիսի 3-ին, Ռոստոմի եղբոր՝ Կարոյի ուղեկցությամբ մարտախմբին ճանապարհելու համար Փայաջուկ է գալիս նաև Նիկոլ Դումանը: Այդ ժամանակ ընդունված է եղել, որ երբ մարտական և զինատար խմբերը մեկնում էին Երկիր կամ այլ վայրեր հանձնարարություններ կատարելու, ապա հնարավորության դեպքում անպայմանորեն պիտի լուսանկարվեին: Ավանդույթը պահպանվում է նաև այս պարագայում:

«Կէսօրից մի ժամ անց, մեզ մօտ եկան Նիկօլը ու Կարօն. մտադրւած էինք նկարւել. շուտով եկաւ եւ լուսանկարիչը: Մենք հագնւեցանք, ինչպէս որ պէտք է ճանապարհւելուց հագնւէինք, Դումանին մէջ տեղ կանգնեցրինք, ու հենց դռանը նկարւեցինք»25:

Ընդունված կարգի համաձայն, մութն ընկնելուն պես, մարտական խումբը դուրս է գալիս Փայաջուկ գյուղից և ուղեւորվում Վան: Այն պահին, երբ մարտախմբի անդամները շարք կազմած՝ պատրաստվում էին ուղեւորվելու, «Նիկօլը կանգնեց եւ ասաց բեկբեկուն ձայնով.

- Բարի ճանապա~րհ . հիացած եմ ձեր զգացմունքներով: Ասելիք չունիմ, ձեզ ոգեւորող բառեր հարկաւոր չեն, միայն աւելորդ չի լսել մի խորհուրդ: Արամայիս, Պետրոս, Յարութիւն եւ Լեւոն, դուք մի չորրորդութիւն էք, որ միութիւն կարելի է կոչել. ձեզնից մէկն ու մէկը առանձին խմբապետ լինել չի կարող. չորսդ էլ մի ձայն էք, մի խմբապետ. բայց եւ այնպես՝ Պետրոսը, իբրեւ զինւորական (Պետրոս Սերեմջյանը ավարտել էր Սոֆիայի զինվորական ուսումն արանը եւ ստացել էր բուլղարական բանակի սպայական աստիճան և այդ պատճառով նրան անվանել են բուլղարացի Պետո - Հ.Գ.)մարդ՝ թող իր խորհուրդներով ղեկավարէ կռւի ժամանակ...»26:

Չէր սխալվում բազմափորձ հայդուկապետը: Բուլղարացի Պետոն ստանձնում է մարտախմբի հրամանատարությունը և բոլոր կռիվներում իրեն դրսևորում է որպես քաջարի և կարող հրամանատար:

Ուղևորության ընթացքում, բնական է, որ պետք է հաղորդակցվեին հայկ ական գյուղերի բնակիչների հետ, ծանոթանային նրանց նիստ ու կացին և իհարկե իրենց՝ ազատագրական պայքարի զինվորագրված մարտիկների նկատմամբ նրանց դրսևորած վերաբերմունքին:

Հ.Յ.Դաշնակցության Կենտրոնական Արխիվում (ՀՅԴ ԿԱ ) պահպանվող վավերագրերից մեկում նշված են Փայաջուկ գյուղից մինչև Վան ընկած տարածքում գտնվող այն բնակավայրերը, որտեղ դադար են առել ու հանգստացել ֆիդայիները: Այդ բնակավայրերն էին . «Սանամերիկ, Դիզա, Սէյդաւար, Կօռել, Սբ. Թադէոսի վանք, Սադալա, Խաչեն, Կիրծօթ, Վարագ...»27:

Համաձայն այդ նույն վավերագրի, հայ գյուղացիների վերաբերմունքը հեղափոխական գործիչների ու ֆիդայիների նկատմամբ միանշանակ չէր:

Գյուղացիներից ոմանք նրանց ընդունել են ոչ այնքան ջերմորեն ու համակրանքով, իսկ ոմանք էլ ունեցել են ճիշտ հակառակ վերաբերմունքը: Ֆիդայիների համար թերևս ամենացավալին, եղել է այն, որ հայկական գյուղերը կազմակերպված չէին ու անպաշտպան էին: Գյուղերում իսպառ բացակայում էին մարտական ուժերը, չկար զենք, որպեսզի վտանգի պահին հայ գյուղացին ի զորու լիներ կռվել ու պաշտպանել իր ֆիզիկական գոյությունն ու ունեցվածքը 28:

Գյուղերից մեկում, գյուղի ռեսը (գյուղապետ) տեսնելով ֆիդայիների զենք երն ու չկարողանալով զսպել իր գայթակղությունը՝ ասել է . « - Ա’խ, Տէր-Աստւ ած, ինչ կը լինէր, որ այս հրացաններից ամեն մէկս մի հատ ունենայինք:
- Ինչ կանէիք . - հարցրինք նրան:
- Ինչ կանէի~նք... մէկ-մէկ կը բրդէինք այս անիրաւ քուրդ ու տաճիկ հարստահարողներին: Սակայն ուր է. մեր գիւղումը մի միայն ես ու մի ուրիշն ունինք սիւրմալու (բերդանկա) հրացան»29:

Գյուղացիներից շատերը նույնիսկ խնդրել են, որպեսզի ֆիդայիները մնան իրենց գյուղում՝ խոստանալով լավ պահել ու անգամ պաշտել նրանց: Ֆիդայիները, իհարկե, պիտի կատարեին իրենց հանձնարարությունը և այդ պատճ առով ցանկանային էլ, չէին կարող մնալ և գործել գյուղերում: Մարտախմբի խմբապետը՝ Պետոն, գյուղերից մեկի ռեսին իրենց Վան մեկնելու անհրաժեշտությունը պատճառաբանելիս ասել է. «- Սիրելի’ ռէս,- մենք ձեզ չէնք թողնի.... Վանը ամբողջ Վասպուրականի հոգին է. այդ հոգին միշտ արթուն, կենդանի պէտք է պահել… Հենց այդ պատճառով է, որ մենք առ այժմ ձեզ կը թողնենք և կը շտապենք այնտեղ»30:

Մարտախումբը, ճանապարհին հանգրվանելով հայկական մի շարք գյուղերում և այդ հետաքրքիր հանդիպումներից բազում իրարամերժ տպավորությունն եր ստացած, օգոստոսի 18-ին մուտք է գործում Վան, Այգեստան, ուր նրանց զինավառ դիմավորում են Վարդանն ու Վազգենը:

Ինչ պետք է աներ Պետոյի գլխավորած մարտախումբը. պիտի մնար վանում, թե մեկներ գավառներ՝ աշխատելու ժողովրդի հետ:

Ըստ Ռուբենի հավաստման, Վարդանը պնդել է, որ Պետոյի մարտախումբը պիտի մնար գործելու ոչ թե քաղաքում, այլ պիտի մեկներ գավառն եր, դրանով իսկ կխուսափեր թուրք իշխանությունների հետապնդումներից ու կռիվների բռնվելուց: Վազգենը մարտախմբի գործելու տեղի՝ քաղաք թե գավառ, վերաբերյալ, պաշտպանել է ճիշտ հակառակ տեսակետը 31:

«Վազգենը,- գրում է Ռուբենը,- սակայն, ճակատագրական սխալ մը կգործե, պնդելով որ պետք է ուժեղացնել քաղաքը: Վազգենը, կրթւած և սնւած Վանի մթնոլորտի մէջ, նախկին Արմենական էր. ան յուրացուցած էր այն համոզումը, թէ յեղափոխական գործի կեդրոնը Վանն էր, որ անոր միջոցով պիտի լուծւի Վասպուրականի խնդիրը... Ըլլալով տեղացի, ուժեղ կամքի տեր ու ազդեցիկ, ան կը հաջողի անցկացնել իր տեսակետը եւ պահել խումբը Վանի մէջ»32:

Վանի հայությունը այնքան էլ հոժարակամ ու ջերմությամբ չի ընդունել ֆիդայիներին: Կոտորածի հետևանքով սարսափի մատնված ժողովրդի համար զարհուրելի էր նորից ջարդերի վտանգը տեսնելու սպառնալիքը: Առաջնորդվելով հենց այդ իրողությամբ՝ վանեցիները, ըստ Արամայիսի խոստովանության. «... այնքան էլ սիրով չէին վերաբերւում դէպի յեղափոխականները եւ աւելի տրամադիր էին նրանց մատնելու, քան թէ պաշտպանելու»33:

Ըստ Ռուբենի դասակարգման, ժողովուրդն իր տրամադրվածությամբ և հեղափոխական մարտիկների նկատմամբ դրսևորած վերաբերմունքով բաժանվում էր 3 մասի: Առաջին փոքրաքանակ մասը, խիստ հակառակ լինելով հեղափոխական մարտիկներին, պահանջում է, որպեսզի նրանք անմիջապես հեռանային քաղաքից: Երկրորդ՝ մեծաքանակ մասը, որը թեպետ նույնպես ահաբեկված էր տեղի ունեցած մահասարսուռ դեպքերից, չեզոք դիրք ուներ: Երրորդ մասը կողմնակից էր հեղափոխական մարտիկն երին: Նրանք հիմնականում հարազատներին, տուն ու տեղը կորցրածն երն էին և կողմնակից էին հեղափոխական գործողությունների, նույնիսկ կռիվների: 34:

Չնայած ժողովրդի ցուցաբերած սառը ընդունելությանը` մարտախմբի անդամներին, այնուամենայնիվ, հաջողվում է խստորեն պահպանել քող արկման կանոնները՝ թաքնվել Վանի Արարուց թաղամասում: Սերեմջյանի մարտախմբից հետո Վան է գալիս նաև Շեկոյի (Արշակ Պարսամյան) գլխավորած՝ կրկնակի անգամ ավելի մեծ մարտախումբը:

Իր հիշատակարանում անդրադառնալով Շեկոյի գլխավորած մարտ ախմբի՝ Վանում հայտնվելու իրողությանը՝ Վարդանը գրում է. «Վարագա սարից մի նոր տոմսակ բերին, թե՝ Պարսկաստանից 22 հոգի են եկել եւ կարգադրության են սպասում: Գիշերը դրանց էլ քաղաք մտցրինք...

Նրանց խմբապետը եկավ մոտս և պատմեց իրենց ճամփորդության պարագաները: 22 հոգի համարյա բոլորն էլ մոսիներով զինված կտրիճ տղամարդիկ էին...Այսպիսով Վանում ունեցանք դրսից եկած 40 հայդուկներ, նոր ձեւի առաջնակարգ զենքերով 35:

Շեկոյի մարտախմբի մարտիկները նույնպես զգուշությամբ թաքնվում են քաղաքի թաղամասերում: Ռուբենի գնահատմամբ .«Այդքան մեծ քանակությ ամբ դրսեցի զինվորներ դժվար պիտի ըլլար Վանի մեջ պարտկել, պահպ անել ու կերակրել, արդեն այդ պահուն նոր դժբախտություն կպատահի 36:

1896թ. Վանի հունիսյան արյունալի դեպքերից հետո ավերումի ու թալանի ենթարկված քաղաքում էին հանգրվանել գավառներից եկած տասնյակ հազարավոր գաղթականներ: Քաղաքում բռնկվում է տիֆ հիվանդությունը, որը տարածվում է նաև ֆիդայիների մեջ: Տիֆով վարակվում են նաև Վարդանն ու Վազգենը 37:

Մի քանի մատնիչներ խմբի քաղաքում գտնվելու մասին անմիջապես հայտնում են տեղի թուրք իշխանություններին: Վանի նահանգապետ Շաքիր փաշան, նոր կոտորածներ կազմակերպելու սպառնալիքով, խստորեն պահանջում է Վանի հայոց առաջնորդարանից անհապաղ քաղաքից հեռացնել հայդուկային խմբերին և հրամայում փողոցներում, տների պատերին կպցնել հայերին ահաբեկող թռուցիկներ: «Սարսափը տիրում է. ամենքը երեսները դարձնում են յեղափոխականներից: Ոչ ոք չէր համաձայնվում ապաստան, տեղ տալ անգամ խմբերին: Տեսն ելով ժողովրդի այդ վերաբերումը, Վարդանը (հայդուկային խմբի հրամանատար - Հ.Գ.) բռնի ուժով տեղաւորում է խմբերը այն հայերի տներում, որոնք կռւի տեսակէտից յարմար դիրքեր ունէին»38:

Նույն իրողությունը,Վարդանի համանման գործելակերպը իր հուշերում հաստատում է նաեւ Ռուբենը 39:

Զաքիր փաշան որոշում է դիմել զենքի և տներում ամրացած հայ մարտիկն երի վրա շարժում կանոնավոր զորաջոկատները: Թուրքական 300 հոգանոց զորախումբը սեպտեմբերի 10-ին պաշարում է Արարուց թաղի տներից մեկը, ուր ապաստանել էին հայդուկները:

Նույն պահին, երբ թուրքական զորախումբը գրոհում է Պետոյի մարտ ախմբի ապաստանած տների վրա, Վարդանն ու Վազգենը գտնվում էին քաղաքի մեկ այլ թաղամասում և դեռևս չէին ենթարկվել հարձակման:

«Սեպտեմբերի 1-ին, - գրում է Վարդանը, - լուր բերին, թե Արարոց թաղում գտնվող մեր տղերքը պաշարված էին զորքերի կողմից... օգնության գնալ անհն արին էր: Շարունակ մեզ տեղեկացնում էին, որ մի բուռ հայդուկները հաջող դիմադրություն էին ցույց տալիս, և զորքերը ոչինչ չէին կարողանում անել»40:

Թուրք զինվորների կողմից ֆիդայիների վրա հարձակում գործելը Վարդանի, Վազգենի և մյուսների համար չէր կարող անակնկալ լինել, քանի որ մինչ հարձակում ձեռնարկելը, հակառակորդը փորձել է համոզել հայ մարտիկն երին, որպեսզի նրանք դուրս գային իրենց ապաստանած տներից և առանց որևէ դիմադրության փորձ անելու՝ հանձնվեին: Ընդ որում, նահանգի իշխանությունները հայ ֆիդայիներին համոզելու ու անձնատուր լինելու առաջարկությունը կատարում են հայերի միջոցով: Հայ մարտիկները, նախկին դեպքերից քաջատեղյակ լինելով թուրք իշխանությունների խոստումն երի կեղծությանը, մերժում են նրանց առաջարկությունը 41:

Այն պահին,- համաձայն Արամայիսի պատմածի,- երբ թուրք զինվորները, պաշարելով Պետոյի և նրա զինակիցների ապաստանած բնակարանը, չորս կողմից կրակ էին տեղում, ինքը Գուրգենի և Հարությունի հետ տարված էին թղթախաղությամբ, իսկ դեռևս չապաքինված Վարդանն ու Վազգենը անկողնում հանգստանում էին: Հանկարծ Այգեստանի կողմից լսվում է հրացանների դղրդյունը, և նույն պահին հևասպառ ներս է մտնում մի պատանի ու հայտնում, որ Արարուց թաղամասում Պետոյենց խումբը պաշարվել է թուրք զինվորների կողմից 42:

Դժվար չէր հասկանալ, որ Պետոյի գլխավորած` ընդամենը յոթ մարտիկն երից բաղկացած մարտախումբը հայտնվել է ծանրագույն կացությունում: Ուստի հարկավոր էր ինչ-որ ելք գտնել, օգնել անելանելի իրավիճակում հայտնված ընկերներին՝ ազատվելու շրջափակումից:

Մենք ծրագրում ենք, որ մութն ընկնի թե չէ, հայդուկներից մի ուրիշ խումբ ուղարկենք, որ հարձակվեն զինվորների վրա և տղաներին ազատեն»43: Մինչ Վարդանի ու Վազգենի գլխավորած հայդուկները կսպասեին մութն ընկնելուն, որպեսզի օգնության հասնեին իրենց զինակիցներին, Արարուց թաղամասում պաշարված մարտիկները քաջաբար դիմադրում էին և կարող անում հետ մղել թուրքական զորախմբի ձեռնարկած գրոհները:

Հայ ֆիդայիների դիպուկ համազարկերից զգալի կորուստներ տալով՝ գազազած թուրքերը հրդեհում են տունը:

Թվում է, թե ֆիդայիները հայտնվել էին անելանելի կացությունում, և այդ իրավիճակից դուրս գալու ելքը միակն էր.«...յեղափոխականները վճռում են մի կողմից կռւել՝ թշնամուն զբաղեցնելու համար, իսկ միւս կողմից էլ պատը ծակել խուսափելու ապագայ վտանգից»44:

Մինչ թշնամին հրճվանքով դիտում էր, թե ինչպես էր կրակի բոցերում այրվում ֆիդայիների ապաստարանը, հայ մարտիկներին հաջողվում է քանդել տան պատերից մեկը և անվնաս հեռանալ: Այդ ընթացքում խմբի մի քանի անդամներ Գուրգենի առաջնորդությամբ շտապում են Արարուց թաղ և այգիներից մեկում հանդիպում պաշարման օղակից դուրս եկած Պետոյին ու նրա ընկերներին 45:

Սեպտեմբերի 10-ին տեղի ունեցած կռվում հայ մարտիկներին հաջողվում է անկորուստ դիմակայել թուրք զնորների ձեռնարկած բոլոր գրոհները: Քանի որ Վանի թուրք իշխանություններին արդեն հայտնի էր ֆիդայիների գտնվելու ստույգ վայրը, ուստի միանգամայն պարզ էր ու հասկանալի, որ շուտով նրանք հարկադրված կլինեն դիմակայել հակառակորդի նոր հարձակումները: Արժանվույնս գնահատելով այդ իրողությունը՝ հայ մարտախմբերի հրամանատարները հայդուկներին նպատակաուղղում են ավելի ծանր գոտեմարտի և որոշում մարտական ուժերը տեղաբաշխել Այգեստանի չորս այնպիսի հարմարագույն դիրքերում, որոնք իրարից հեռու պիտի լինեին 500- 1000 քայլից ոչ ավելի: Ըստ Ռուբենի հավաստման, չորս դիրքերում մարտնչող մարտախմբերի հրամանատարներն էին Վարդանը, Պետոն, Միքոն( Միքայել Ազիզ Մելիքյան) և Մոկացի Ախպերը 46:

Թուրքական զորքերը, նաև թնդանոթներով զինված, գիշերը պաշարում են հայ մարտիկների ապաստանած տները, իսկ առավոտյան Վարդանին է ներկայանում ռուսաց հյուպատոսի ներկայացուցիչը և հյուպատոսի անունից խորհուրդ տալիս դադարեցնել կռիվն ու անձնատուր լինել, ընդսմին խոստանալով պաշտպանել ֆիդայիներին և նրանց ապահով ուղարկել Ռուսաստան: Ռուս հյուպատոսը իր խոսքն ավելի համոզիչ դարձնելու նպատակով Վարդանին ներկայացրած գրությունում նշում է. « Պարոնայք, Շաքիր փաշան առաջարկում է ձեզ՝ անձնատուր լինել եւ խոստանում է կեանք պարգևել ձեզ: Նա ձեզ վրայ պիտի նայի իբրև ժողովրդի միջից խռովարարների, եւ ես, ռուսաց հզոր պետութեան հիւպատոսս, երաշխաւորում եմ Շաքիր փաշայի ասածները... Երբէք մտքներիցդ չհանէք, որ ձեր այդ վարմունքը շատ անյաջող եւ վնասակար հետեւանքներ պիտի ունենայ թէ’ ձեզ եւ թէ’ Վասպուրականի ժողովրդի համար»47:

Հայ մարտիկները դարձյալ մերժում են, այս անգամ արդեն հյուպատոսի առաջարկությունը:

« Մենք, - նշում է Վարդանը, - արդեն ծանոթ էինք մի ուրիշ «հզոր պետությ ան» հյուպատոսի տված երաշխիքներին (նկատի ունի Անգլիայի հյուպատոս Ուիլյամսին - Հ.Գ.), բնավ պատճառ չունենք հավատալու, որ այդ «հզոր պետության» ներկայացուցչի խոսքը ավելի ազդու կլինի... Մեզ մնում է ապավինել մեր ուժին... Այնուամենայնիվ, հայտնեցինք հյուպատոսին, թե Շաքիր փաշային անձնատուր չենք լինի, բայց պատրաստ ենք այս գիշերն իսկ հեռանալ քաղաքից, եթե կառավարությունը ապահովե մեր ազատ ելքը»48:

Հյուպատոսի միջոցով ստանալով ֆիդայիների մերժողական պատասխ անն ու առաջարկությունը` Շաքիր փաշան չի ըդունում ֆիդայիների առաջարկությունը և հրամայում է զորքին՝ սկսել հարձակումը: Թուրք զինվորները թնդանոթներից և հարյուրավոր հրացաններից տեղացող կրակի աջակցությ ամբ գրոհում են այն թաղամասերի ու տների վրա, որտեղ ապաստանել էին հայ մարտիկները: Պիտի նկատել, որ հակառակորդն այս անգամ հարձ ակումը նախապատրաստել էր խնամքով ու պատշաճ մակարդակի: Վաղօրոք գիտենալով ֆիդայիների ապաստանած տների տեղը՝ թուրք հրամանատարությունը զինվորների հոծ շղթայով շրջափակում է ոչ միայն թաղամասերը, այլև զինվորներ է կանգնեցնում բոլոր այն տների կտուրների վրա, որտեղից կարելի էր ուղիղ նշանառությամբ համազարկեր տեղալ հայդուկների վրա: Հակառակորդն առավել ուժգին հարվածներ է տեղում Վարդանի ու խմբապետ Միքոյի մարտախմբերի վրա և թնդանոթների կրակով քանդում և հրդեհում է այն տները, որտեղ ապաստանել էին նրանց գլխավորած մարտիկն երը: Վարդանն ու Վազգենը, հաղթահարելով հիվանդությունն ու ֆիզիկական թուլությունը, արագորեն զինվելով, հայտնվում են մարտաշարքերում և ղեկավարում իրենց զինակիցների գործողությունները: Նկարագրելով թնդանոթից արձակած կրակի հետևանքով բռնկված հրդեհի բոցերի մեջ մարտնչող հայդուկների չափազանց ծանր կացությունը՝ Վարդանը նշում է.«...թնդանոթի առաջին ռումբ արձակողը եղել էր անգլիական հյուպատոսը, որը թնդանոթաձիգ սպա էր: Թնդանոթների որոտ, հրացանների դղրդոց - կատարյալ դժողք էր ստեղծել մեր շուրջը...

Կռվում էինք վերեւի հարկից, գրեթե երեսուն քայլ հեռու թշնամուց: Մեր սենյակների տակը բերին երկու թնդանոթ դրին եւ սկսեցին վարից ռմբակոծել սենյակների հատակները... ռումբերն ու գնդակները թափվում էին մեր եւ հարեւան սենյակները: Պատ, հատակ, առաստաղ ծակծկված էին մաղի պես: Ուղղակի հրաշք էր,որ մեզանից ոչ ոք չէր խփվում»49:

Որպեսզի խույս տային ու զոհ չգնային թնդանոթների ու հրացանների հարվածներին, հայդուկները, անընդհատ տեղաշարժվելով, արագորեն մի սենյակից տեղափոխվել ենմկ այլ սենյակ: Հայ մարտիկների անվտանգ տեղաշարժերին մեծապես օգնել և աջակցել են նաև այդ թաղամասի հայ բնակիչները, որոնք, արհամարհելով վտանգը, նրանց մշտապես մատնացույց են արել մերձակայքում գտնվող անվնաս մնացած տներն ու սենյակն երը, որտեղ կարելի էր դիրքավորվել ու շարունակել կռիվը:

Եթե ծանրագույն կացությունում հայտնված Վարդանի և Միքոյի մարտ ախմբերին ցույց չտային անհրաժեշտ օգնությունը, ապա նրանք դժվար թե կարողանային հաջողությամբ պաշտպանվել մինչև մութն ընկնելը: Վարդանի դիրքերից բուլղարացի Պետոյի ուղարկած մարտիկը հետ վերադառնալով՝ հայտնում է .«... հազիւ մինչեւ մութը դիմանալ կարողանայ: Նրա վրա(նկատի ունի Վարդանի մարտախմբին - Հ.Գ.) երեք թնդանօթ է բան անում եւ երկու բեօլուկ զինւորներ: Դիրքի մի պատն արդեն քանդւելու վրայ է»50:

Քանի որ իրենց վիճակը դեռևս այնքան էլ տագնապալի չէր, ուստի Պետոյի մարտախմբի հայդուկները շտապում են օգնության հասնել Վարդանին: Սակայն ճանապարհին տեղեկանալով, որ Միքոյի մարտախմբի դրությունը շատ ավելի է տագնապալի, որոշում են առաջին հերթին օգնությ ան հասնել Միքոյի հայդուկներին: Արագորեն հասնելով այն տներին, որտեղ ամրացած կռվում էր Միքոյի մարտախումբը, Պետոյի գլխավորած մարտիկները տեսնում են, որ Միքոյի մարտախմբի ծանրագույն իրավիճակի մասին իրենց ստացած տեղեկությունը չափազանցած էր: Միքոյի մարտիկն երը հաջողությամբ դիմադրում էին և նրանց վիճակն այնքան էլ տագնապալի չէր: Եթե Պետոյի մարտախումբը չկարողանար արագորեն ճիշտ կողմնորոշվել և համապատասխան հուսալի դիրքեր գրավել, ապա անխուս ափելիորեն ինքը կարող էր հայտնվել շրջափակման մեջ:

«Պետրոսը, - գրում է Արամայիսը, - իր ռազմագիտական հմտութեամբ ամեն ինչ չափել էր. բայց չէ որ մենք եւս կռւել էինք ցանկանում. սակայն Պետրոսն ուղիղ էր ասում. պէտք է վերադառնալ...

Դարձանք «մեր տունը» (նկատի ունի իրենց նախկին դիրքերը - Հ.Գ.): Մենք տխուր էինք. մեր մէջ հառաչողներ եւս գտնւեցան. մեր ընկերները կռւեն, իսկ մենք հեռւից ձայներին ականջ դնենք...»51:

Սեպտեմբերի 12-ին ընթացող լարված կռիվների ու հայ մարտիկների հերոսական գործողությունների վկան էր նաև Վանի բնակչությունը: «Ժողովուրդը, - նշում է Ռուբենը, - հանդիսատես է այս տեսարանին: Մաս մը, սարսափած, վախեն հավաքվեր է դպրոցներու մեջ, իսկ ավելի հեռու գտնվողները, տանիքները ելած, կդիտեն կռիվը...52:

Այդ օրերին ընթացող կռիվների ժամանակ, ըստ Վարդանի, թուրք բարձրաստիճան պաշտոնյաները, որոնց թվում նաև Վանի կուսակալ Շամսետտին, նահանգի զինվորական ուժերի հրամանատար Սաատետին փաշաներն ու Արևելյան նահանգների «բարենորոգիչ» Շաքիր փաշան հյուրընկալվել են անգլիական հյուպատոսի տանը և սպասել հայ ֆիդայիների դիմադրության վախճանին: Բայց իզուր էին նրանց սպասելիքները: Ամբողջ օրը դաժան կռիվներ մղելով՝ հայ մարտիկները աննկուն պաշտպանությամբ կարողանում են դիմագրավել թնդանոթների համազարկերի աջակցությամբ իրենց վրա գրոհող թուրք զինվորներին ու մութն ընկնելուն պես դուրս են գալիս հրդեհվող տներից ու հեռանում: Անդրադառնալով Վանի երկօրյա մարտերի գնահատմանը՝ Ա.Նորյանը պնդում է,որ այն ունեցել է իր քաղաքական և բարոյական ազդեցությունը: Եւրոպ ական լրագրերում հայ հեղափոխականների ձեռնարկած գործողությունն երի, ինչպես նաև Վանում տեղի ունեցած դեպքերի ազդեցությամբ, վերսկսում են իրենց թերթերում դարձյալ արծարծել Հայկական Հարցը և տերություններին հիշեցնել նրանց ստանձնած պարտավորություններն ու տված խոստումները 53:

Միաժամանակ, գունազարդված ներկայացնելով Վան քաղաքում տեղի ունեցած կռիվներում հայ մարտիկների գործողությունները, նշում են` «Վանում մեծ խռովություններ են տեղի ունեցել. ահագին թւով զինւած հայեր, ըստ լուրերի 6000, յարձակւել են թրքական բերդապահ զօրքի վրայ եւ ծանր կորուստ են պատճառել նրան...»54:

Ներկայացնելով վերոհիշյալ հաղորդագրությունը՝ Ա. Նորյանը գտնում է,որ 52 զինված հայդուկների դիմադրությունը նույնպես կարող է որոշ ազդեցություն թողնել 55:

Համաձայն «Դրօշակ»-ի երկու օր են տևել Վանի «Պստիկ կռիւներ» անվանումը ստացած մարտերը: Հայ մարտիկները, հայտնվելով շրջափակման մեջ կարողացել են ոչ միայն աներեր մարտնչել, այլև անհավասար գոտեմարտում դրսևորելով անընկճելի մարտական ոգի՝ հաղթել բազմիցս գերակշռող ուժերին ու անկորուստ հեռանալ վտանգված շրջանից 56:

Հայերի հեռանալուց անտեղյակ, նահանգապետի հրամանով թնդանոթներից հարյուրավոր ռումբեր են տեղում ֆիդայիների վրա, և կրակի ավերածությունն երից ոգևորված զինվորները նետվում են գրոհի, ու խորտակելով «բոլոր պատնեշները», ներխուժում են տներ. «բայց ի՜նչ զարմանք, այնտեղ ոչ ոք չկայ, բոլորն էլ անյայտացել են»57:

Իրենց կրքերին հագուրդ տալու ցանկությունից հուսախաբ թուրքերը գլխիկոր թողնում են մարտադաշտը: Երեկոյան, Վարդանի խումբը նույնպ ես կարողանում է հաջողությամբ դուրս գալ քաղաքից, իսկ Վազգենը, հիվ անդության պատճառով անկարող լինելով տեղաշարժվել, մնում է Վանում և թաքնվում Այգեստան թաղամասի տներից մեկում: Համաձայն վաղօրոք պայմանավորվածությանը` խմբերը երեկոյան պետք է դուրս գային Այգեստանից ու հեռանալով Վանից՝ միանային Հայոց Ձորի Կեմ գյուղի մերձակայքում գտնվող սարում: Վարդանի խումբը, դուրս գալով քաղաքից, արագորեն առաջ է շարժվում և առանց որևէ խոչընդոտի հանդիպելու, հասնում է Կեմա սարի մոտ ու սպասում Սերեմջյանի խմբին: «Որոշված տեղը, - գրում է Վարդանը, - մարդ չկար: Դես ու դեն ընկանք, փնտրեցինք, պայմանական այներհանեցինք - միայն մի խումբ գտանք, մյուսները չկային ու չկային...

Մտածեցինք՝ գուցե, ճանապարհին մոլորվելով, Վարագա սարն են անց ել: Վարագին լավ ծանոթ հայդուկներից ուղարկում ենք այնտեղ, իսկ մենք սպասում ենք Կեմա բարձունքներում...»58:

Պարզվում է, որ մարտախմբի մարտիկները փոխանակ դեպի Կեմասարը գնային, ճանապարհին նկատում են ինչ-որ ոտնահետքեր և կարծելով, որ դրանք դեպի Շատախ ուղեվորվող Վարդանի խմբի ոտնահետքերն են, սխալմամբ ընթանում են նույն ուղղությամբ: Ճանապարհին հանդիպած մի անակնկալ պատահարի պատճառով նրանք չեն կարողանում հասնել պայմանավորված վայրն ու միանալ իրենց սպասող Վարդանի խմբին: Քանի որ մարտական խումբը շարժվում էր գիշերով, ապա շտապելիս ֆիդայիները մթության մեջ հանկարծ նշմարում են ինչ-որ սև կետեր և չկարողանալով ճիշտ կողմնորոշվել ու ենթադրելով, որ դրանք թշնամիներ են, սկսում են կրակել իրենց դեմ առ դեմ դուրս եկած այդ սև կետերի ուղղությ ամբ: Խմբի նման գործելակերպը մարտավարական վրիպում էր:

Փոխանակ աննկատ և անաղմուկ առաջ շարժվելու, նրանք կռվի են բռնվում: Պարզվում է, որ նրանց հանդիպածները ընդամենը երկու հոգի էին, որոնք կարողանում են խույս տալ ֆիդայիների գնդակներից, արագորեն հասնում են գյուղ և իրենց տեսածի մասին հայտնում գյուղում գտնվող թուրք զինվորներին 59:

Հասկանալով իրենց սխալը, խմբի անդամները իրենց ուղեցույցի (վալլադ) խորհրդով որոշում են «... փոխանակ հարաւ-արեւմուտք գնալու, ծռուէցինք արեւելք, սեպտեմբերի 12-ը Նոր-Գեղի դիմացի լերան վրայ անցկացնելու...» 60:

Այդ օրը հորդառատ անձրև էր տեղում: Խմբի թրջված, հոգնած և քաղց ած մարտիկները, ճարահատյալ փոքր-ինչ հանգստանալու ու կազդուրվելու նպատակով, մտնում են Կեմ գյուղը և հանգրվանելով գյուղի մարագներից մեկում՝ փորձում քնել:

Սեպտեմբերի 14-ի լուսաբացին, երբ հայդուկները դեռևս քնած էին, հանկարծ մարագ է մտնում մի հայ կին և տեսնելով զինված տղամարդկանց՝ աղերսագին թախանձում. «Ամա՜ն, դուրս եկէք, ես ձեր բաղդ, տունս կը քանդէք»61:

Ֆիդայիները հանգստացնում են կնոջը և հարկադրված հայտնում նրան, որ իրենք սոված են ու խնդրում, որ նա իրենց հաշվին հաց ու պաշար բերի: Հայդուկները միաժամանակ խոստանում են անմիջապես հեռանալ, եթե կինը բերի իրենց խնդրած հացն ու պաշարը: Կինը կատարում է ֆիդայիների խնդրանքը և քիչ անց «... ներս է մտնում 9 հաց բերելով: Երկու օր սոված մնացած 22 հայդուկին 9-ը հացն ինչ աներ, այն էլ միայն չոր հաց»62:

Հայդուկները դեռ չէին հասցրել հացը բաժանել, երբ ներս է մտնում մի գյուղացի և հայտնում, որ նրանք մատնված են և շուտով շրջապատվելու են թուրք զինվորների կողմից: Եվ իրոք, Կեմ գյուղում գտնվող զինվորները, տեղեկանալով գյուղում նրանց գտնվելու մասին, անհապաղ գալիս ու պաշարում են այն մարագը, ուր ապաստանել էին հայդուկները: Համաձայն Վարդանի վկայության «... կինը (նկատի ունի հաց բերող կնոջը - Հ.Գ.) հայտնում է մի քանի մարդկանց, սրանք էլ քրդերի ականջն են ձգում: Հավար է ընկնում... վրա են հասնում զորքերը եւ քրդերի հետ կրակ են տալիս հարդանոցը»63:

Հակառակորդի հարձակումը հայ մարտիկների համար եղել է այնքան անսպասելի, որ նրանք նույնիսկ չեն հասցնում գրավել պաշտպանական փոքր- ինչ տանելի դիրքեր:

Մարագում ապաստանած հայդուկները հայտնվում են ծանրագույն և, թվում է, անելանելի կացությունում: Ելքը մեկն էր. հարկավոր էր դուրս գալ մարագից ու սրընթաց գրոհով խորտակել թուրք զինվորների դիմադրությունը և հեռանալ: Ֆիդայիները, հրացանները ձեռքներին սպասում են իրենց խմբապետի հրահանգին: Ներկայացնելով այդ դրամատիկ պահը` «Դրօշ ակ»-ի հոդվածագիրը, որը նաև կռվի մասնակից է, պատմում է. «...յանկարծ հընչեց «տղե՛րք, ելնե՜նք» աղաղակը: «Ելնե՜նք, ելնե՜նք» լսուեցան նոյնպէս մի քանի ձայներ եւ մենք դիմեցինք դէպի դուռը, հրացանները որոտացնելով: Խեչօն, մեր համարձակ Խեչօն, մի րոպէի մէջ հրացանի փողով ցիրուցան արաւ անցքի մօտ դարսած խուրձերը, եւ ամենից առաջ երկու հօգով դուրս թռաւ: Ելա՜նք... դրան առաջ, մի քայլ միայն մեզանից հեռու, ձեռքը կրծքին դրած, պառկած էր մեր սիրելի ընկերը, ղարաբաղցի Խեչօն»64:

Իրենց ընկերոջ՝ ղարաբաղցի Խեչոյի զոհվելուց առավել զգաստացած ու բորբոքված ֆիդայինները հողմի արագությամբ դուրս են թռչում մարագից և չորս ուղղությամբ համազարկեր տեղալով՝ փորձում ճեղքել պաշարման օղակը: Առաջինը, ըստ Ռուբենի հավաստման, խմբապետ Պետրոս Սերեմջյանի և ղարաբաղցի Խեչոյի հետ մարագից դուրս է եկել Գուրգենը 65:

Ֆիդայիների սրընթաց և խիզախ գրոհը պսակվում է հաջողությամբ: Չնայած գոմից դուրս գալու պահին զոհվում են ղարաբաղցի Խեչոն և վանեցի Դավիթը, բայց մյուս տասը ֆիդայիները կարողանում են անվնաս դուրս գալ մարագից ու փոքր-ինչ կտրվել հակառակորդից: Թուրք զինվորն երը մարագը շրջափակելիս այնպես էին քողարկվել, որ երևացել են միայն հայդուկների վրա ուղղված հրացանների փողերը: Մարագից դուրս ելնելիս, չնկատելով քողարկված զինվորներին, հայդուկները ճարահատյալ կրակել են միայն երևացող հրացանների փողերի ուղղությամբ: Իսկ թուրքերը հարմ արավետ դիրքերից համազարկեր են տեղում արագորեն հեռանալու փորձ անող հայդուկների վրա: Կատարվում է հրաշքը, որն առավելապես զարմ անք է հարուցում հենց հայ մարտիկներին:

«Այժմ էլ, - խոստովանում է Արամայիսը, - զարմանում եմ թէ ինչպէս պատահեց, որ ամենքս էլ արիւնաթաթախ չը փռւեցինք կալի մէջ. կարծես մի գերբնական զօրութիւն մեզ պաշտպանում էր, մեզ կախարդական շրջանի մէջ էր դրել, որի մէջ գնդակ չը պէտք է ընկնէր...» 66:

Ֆիդայիների գրոհն այնքան սրընթաց էր ու անակնկալ, իսկ համազարկ երն այնքան դիպուկ, որ թուրք զինվորները, չնայած իրենց բազմաքանակությանը, մի ահ ուճապի են մատնվում: Ֆիդայիներն, ակնթարթորեն օգտվ ելով հակառակորդի շարքում առաջացած շփոթությունից, արագորեն անցնում են հակառակորդի թիկունքն ու շարժվում դեպի Անգղ ( Խոշաբ) գետի կամուրջը: Թվում է, թե նրանց արդեն հաջողվել էր դուրս պրծնել շրջափակումից, բայց պարզվում է, որ նրանց մի մասը, չկարողանալով ժամանակին դուրս գալ, դեռևս մնացել էր մարագում: Իսկ թուրք զինվորները, սթափվելով խուճապից, ձգտում են գրավել կամուրջը և դարձյալ պաշարել հայ մարտիկներին: Ճիշտ գնահատելով հակառակորդի մտադրությունը` ֆիդայիները ,կանխելով նրանց, առաջ են շարժվում, գրավում կամուրջը և հարմ ար դիրքավորվելով՝ շարունակում կռիվը: Միաժամանակ նրանց մտահոգում էր մարագում գտնվող իրենց ընկերների ճակատագիրը և փորձում էին որևէ ելք որոնել, օգնել ազատվելու դեռևս շրջափակման մեջ գտնվող ընկերներին: Ճիշտ այդ նույն պահին Վարդանն իր մարտիկներով գտնվում էր Կեմա սարի վրա և սպասում Սերեմջյանի մարտախմբին:

«Մինչեւ կեսօր, - գրում է Վարդանը, - նստեցինք անորոշության մեջ: Մեկ էլ Կեմից հրացանի ձայներ լսվեցին, որոնք կամաց-կամաց սաստկանում էին... Գյուղից թանձր ծուխ էր բարձրացնում: Ինչ անել: Մեր դիրքերից մինչև գյուղը կլիներ մեկուկես ժամ: Տրամաբանական էր, որ անմիջապես հարձակվ եինք թշնամու վրա թիկունքից և խուճապի մատնելով ազատեինք ընկերներին, բայց իմ մեջ ոչ մի ուժ չէր մնացել...Ինձ փոխարինող հարմար մեկն էլ չկար, որ հարձակումը վարեր»67:

Մինչ Վարդանն իր մարտիկներով նման տատանվողական մտորումների մեջ էր, կռիվը Կեմում ավելի ու ավելի էր ծավալվում: Այդ օրն ընթացող մարտում ֆիդայիները դարձյալ փայլում են իրենց մարտավարությամբ, գործելու արագությամբ ու համարձակությամբ: Անգղ գետի կամրջի մերձ ակայքում գտնվում է մի բլուր, որը իշխող դիրք ունի շրջակա միջավայրում: Հակառակորդը, ճիշտ գնահատելով այդ բլուրի նշանակությունը, քուրդ հեծյալների ուժերով փորձում է տիրել այն: Եթե քուրդ հեծյալներին հաջողվեր գրավել բլուրը, ապա նրանք մարտադաշտում ձեռք կբերեին վճռական գերազանցություն, և ֆիդայիներն անխուսափելիորեն կհայտնվ եին շրջափակման մեջ: Սակայն անբասիր էին ֆիդայիների գործողությունն երը: Նրանք կանխելով քուրդ հեծյալներին՝ գրավում են բլուրը, համապատասխան դիրքեր ընտրում և պատրաստվում դիմագրավելու հակառակորդի գրոհները:

Քանի որ Արտոս լեռը այնքան էլ հեռու չէր գտնվում, ուստի նրանք մտադրվում են, քանի դեռ ամբողջովին չէին ենթարկվել շրջափակման, հուժկու հարվածով հաղթահարել արգելապատնեշն ու գնալ Արտոս: Բայց նրանց նաև մտահոգում էր մարագում գտնվող զինակիցների ճակատագիրը և այդ պատճառով հրաժարվում են Արտոս մեկնելու մտադրությունից ու որոշում մնալ բլրի վրա՝ դիրքերում և շարունակել կռիվը:

«Արտոսը, - նշում է Արամայիսը, - ձյունափառ գագաթով մեր դիմացն էր. եթէ այնտեղ լինէինք եւ ամբողջ Տաճկաստանը մեզ վրայ քայլէր, երկիւղ չէինք ունենայ... Դարմօն առաջարկեց՝ քանի որ թշնամիները բաժան-բաժան են, իրար հետ միանալու, շղթայ կազմելու համար չեն հոգում, խփենք անցնենք Արտօս. ամենքս ընդունեցինք նրա առաջարկութիւնը, բացի Պետրոսից, որն առարկեց, թէ գուցէ մեր ընկերները Կէմում դեռ կենդանի են եւ մեզ պիտի հասնեն»68:

Ֆիդայիները համաձայնելով Պետրոսի առաջարկությանը, որոշում են սպասել մինչև մութն ընկնելը: Իսկ այդ ընթացքում հակառակորդի մարտա- շարքերը գնալով ավելի ու ավելի են ստվարանում:

«Մինչ այս, մինչ այն, - նշում է «Դրօշակ»-ի հոդվածագիրը, - հաւար հաւարի ետեւից թռաւ դէպի Ոստան եւ շրջակայ քրդերի գիւղերը՝ մի կամ երկու ժամւայ ընթացքում ձիաւորների եւ ոտնաւորների ահագին բազմութիւնը՝ գայլէրի ոհմակների նման, եկան թափւեցան մեր չորս կողմը...մենք 10-12 հոգով նստել էինք բլրի վրայ՝ շրջապատուած այդ անթիւ բազմութեամբ»69: Թուրք զինվորներն ու նրանց միացած քրդերն անընդմեջ հարձակումներ են գործում բլրի վրա ամրացած հայ մարտիկների դիրքերի վրա: Թվում է, թե մի բուռ մարտիկների ուժերից վեր էր դիմագրավել հարյուրավոր զինվորն երի ու քուրդ զինյալների հարձակումները: Սակայն ֆիդայիները սառնասրտորեն ու վարպետությամբ մարտնչելով, միաժամանակ իրենց ուշադրությունն են բեւեռում այն մարագի վրա, ուր տակավին գտնվում էին իրենց ընկերները:

«Ես ու Գուրգէնը, - շարունակում է Արամայիսը, - հարաւային կողմն էինք պահում: Յանկարծ Ոստանայ կողմից սրարշաւ ձիաւորների խումբ երեւաց, որ Ղզլդաղի ձորը կտրելով՝ ուզում էր արեւելյան դիրքի քրդերի հետ միանալ: Մի քանի րոպէում ես ու Գուրգէնը քառասնաչափ փամփուշտ արձակեցինք... Ձիաւորները ետ խաղալով՝ ձորը մտան...»70:

Ինչպես նախորդ մարտերում, այս անգամ ևս իրենց ծանրակշիռ խոսքն են ասում հեռահար մոսիններն ու նրանց հմտորեն տիրապետող հայ ֆիդայիների վարպետությունը: Քուրդ հեծյալները, որոնք փորձում էին մոտենալ բլրին, գտնվելով 1500-2000 մետր հեռավորության վրա, գնդակահար ցած էին գլորվում բլրի գագաթից արձակած կրակոցներից: Քրդերը, սարսափելով հայ մարտիկների հեռահար դիպուկ հարվածներից, այլևս չէին համարձակվում մոտենալ բարձունքին: Թեպետ բարձունքում դիրքավորված ֆիդայիները արդեն գտնվում էին ավելի ապահով կացությունում, բայց նրանց գլխավոր մտահոգությունն ու անհանգստություն պատճառողը գյուղի մարագում պատսպարված զինակիցների ճակատագիրն էր: Ուշադրությամբ հետևելով հակառակորդի շարժումներին` հայ մարտիկները կռվի ընթացքում միմյանց հարցնում էին .
« - Տղէրքը չերեւացին,- հոգոց հանելով ասաց Գուրգէնը:

Դեռ այս խօսքի վրայ էինք, մեր ընկերներն էինք ողբում, երբ Կէմի կողմից մօսիների եւ մարտիների խառն ձայները հասան մեր ականջին...»71:

Շուտով, հուրախություն բլրի վրա դիրքավորվածների, գյուղի կողմից լսվում են մոսինների համազարկերի ձայները: Մարագում պատսպարված մարտիկները, օգտվելով այն հանգամանքից, որ հակառակորդի հիմնական ուժերը գրոհում են բլրի վրա դիրքավորված իրենց զինակիցների վրա, ծակում են մարագի պատերը, արագորեն դուրս են գալիս և կռվելով շարժվում դեպի բլուրը ու «Քիչ յետոյ, - նշում է Ա. Նորյանը, - նրանք «ուռաներով» իրար են հանդիպում. դիրքերի վրայ այժմ 20 կռւող կար:

Թիւրք զինուորները, միացած քրդերին, աշխատում են բլուրը գրաւել, բայց 2500 ոտի վրայ ձգող մօսիների գնդակները յետ են մղում նրանց: Մութն արդէն վրայ է հասնում եւ թշնամին, ըստ սովորութեան, աշխատում է իր վերջին ճիգը թափել»72:

Թշնամու վերջին գրոհները նույնպես ապարդյուն էին: Երեկոյան, երբ արդեն մութն ընկել էր, մարտախմբի հրամանատարներից Ախպերը, դիմելով մարտիկներին կանչում է.«- Տղերք, մութն ընկել է, բլրից իջնելու ժամանակն է...»73:

Ամբողջ օրն ընթացող կռիվներում թեև ֆիդայիները հոգնել էին, բայց տրամադրված էին մարտականորեն: Նրանք բլրից իջնում են ձորը և այնտեղով հոսող առվակի ջրով հագեցնում ծարավն ու ապա վճռում բարձրանալ Արտոս ապա անցնել Շատախ: Նրանք դեռևս չէին հասցրել քննարկել իրենց վերջնական անելիքները, երբ հանկարծ հայտնվում են թշնամու հեծյալները: Հապաղելու ժամանակ չկար: Ֆիդայիները դուրս են գալիս հակառակորդին ընդառաջ ու «...Պատրաստի հրացաննիս ի նշան վերցրինք եւ երկու անգամ միմեանց ետեւից կրակեցինք բազմութեան մէջ... մթութեան միջից վիրաւորն երի ոռնոցն ու ընկնողների թրմփոցն էր լսւում...»74:

Գիշերային մթության մեջ դիմահար հարվածներով հայդուկները գնդակահարում են հեծյալներից մի քանիսին, իսկ մյուսներին փախուստի մատնելով՝ շարժվում դեպի Արտոս լեռը` նպատակ ունենալով այդ սարի վրա մի փոքր հանգստանալ և որոշել իրենց հետագա անելիքները:

«Խղճալի էր, - շարունակում է Ա. Նորյանը, - տղաների դրութիւնը: Երրոր դ օրն էր, հացի երես չէին տեսել. Կէմի 9 հացն էլ (նկատի ուներ կնոջ բերած չոր հացերը-Հ.Գ.) մնացել էր մարագում: Նրանք փորձում են գարու հասկերը մաքրել եւ ուտել, բայց անյաջող է անցնում այդ փորձը եւ ստիպւ ած են լինում ստամոքսները լեցնել՝ սինձ եւ աւելուկի թեւեր ուտելով: Հետեւէալ գիշերը նրանք հասնում են մի հայաբնակ գիւղ, ուր մի քանի գարի հացով իրենց քաղցն են յագեցնում»75:

Ֆիդայիները հայկական գյուղում մնում են մի քանի օր, որտեղ նրանց վերջ ապես գտնում է Վարդանի ուղարկած սուրհանդակը՝ Նախոն:

Վարդանի սուրհանդակի՝ Նախոյի հայտնվելը մեծ ուրախություն է պատճա- ռում հայդուկներին, իսկ ճանապարհին նրա ու զինյալ քրդի միջև տեղի ունեցած միջադեպի հետևյալ զվարճալի պատմությունը ավելի է ոգևորում նրանց: Նախոն Վանի «Պստիկ կռւի» ժամանակ եղել է Միքոյի մարտախմբի կազմում: Երեկոյան` Այգեստանից դուրս ելնելիս, նրանք հանդիպում են Վարդանի մարտախմբին: Երկու օր ընթացած մարտերի հնոցից մեծագույն դժվարությամբ նոր-նոր դուրս եկած ֆիդայիներին տանջել է ոչ միայն հոգնածությունը, այլև քաղցածությունը: Վարդանը Նախոյին ուղարկում է Ղզլդաղ գյուղ՝ ուտելիք բերելու: Նախոն կատարում է հանձն արարությունը և ուտելիքի պաշարով բեռնված՝ վերադառնում, սակայն նախանշված վայրում չգտնելով Վարդանենց խմբին, շարժվում է դեպի Շատախ՝ հույս ունենալով այնտեղ հանդիպել իր զինակիցներին: «Արտօսը, - պատմում է Նախոն, - նոր շուռ էի եկել, մի քուրդ բէկի խօլ ամքեար ճանապարհին ինձ բռնեց, ասելով, որ ես «ֆըդայի» եմ, ինձ պէտք է տանի Վան, հիւքըմաթին յանձնելու»76:

Նախոյի մոտ ոչ մի զենք չի եղել, իսկ քուրդը, որը հսկայատիպ տղամարդ էր, զինված է եղել հրացանով և զույգ դաշույններով: Նախոն շատ լավ հասկացել է, որ քուրդը ցանկացած պահի կարող էր փոխել Վան տանելու մտադրությունը ու սպանել իրեն: Քրդից ազատվելու միակ ելքը նրան սպանելն էր: Բայց ինչպես, քուրդը շատ լավ զինված էր, իսկ ինքը անզեն. Մի առ ժամանակ, - շարունակում է Նախոն, - գնացի, գնացի եւ մտքումս «եա’ Տէ’ր- Աստւած» կանչելով՝ յանկարծ երեսս շուռ տւի, կայծակի արագութեամբ վրայ թռայ, ջուխտ եաթաղանները դուրս չանթեցի պատեանից, եւ շեշտակի՝ մինչեւ երախակալները նրա կողերը մղեցի...

- Կեցցէ’ Նախօ, ապրի Նախօն,- հիացած կանչեցինք մենք,- ուրեմն ունեցած զէնքերտ ու շորերդ նրանն են »77:

Իր հուշերում անդրադառնալով նաեւ Սերեմջյանի գլխավորած մարտ ախմբի գործունեությանը՝ Վարդանը նշում է.

«Շատախում տղաները մի քանի օր փնտրում են ինձ, բայց չեն գտնում: Գնում են Սիվտկին, որտեղ լավ ընդունելություն են գտնում գյուղացիներից:

Ապա նորից անցնում են Հայոց Ձոր, ուր Կեմա սարում մի թեթև ընդհարում են ունենում: Այնտեղից գնում են Վարագա սար, ուր նրանց միանում են մի քանի արմենականներ, եւ բոլորը միասին շարժվում են դեպի Պարսկաստան»78:

Վարդանն իր հուշերում չի նշում, որ մինչև Պարսկաստան հասնելը Սերեմջյանի մարտախումբը ևս մի ընդհարում է ունեցել, որն իր դաժանությ ամբ ու ընդգրկումով ոչնչով չի զիջել նախորդ մարտերին:

Այս պարագայում անհասկանալի և տարօրինակ են Վարդանի դիրքորոշումն ու նրա խմբի ցուցաբերած հանգստություը: Նրանք շատ լավ տեղյակ էին, որ Գուրգենի ու Պետոյի խմբերը հայտնվել են դժվարին իրավիճակում և փորձ չեն ձեռնարկել որևէ ձևով օգնել իրենց զինակիցներին: Վարդանն իր այդ անվճռական քայլն արդարացնում է նրանով, որ ինքը հիվանդ էր և չուներ արժանի փոխարինող: Բայց չէ որ նրա մարտախումբը համալրված էր այնպիսի մարտիկներով, որոնք, իր իսկ խոստովանությամբ, իրենց քաջաբար էին դրսևորել Շատախի ինքնապաշտպանական մարտերում ու Վանի «Պստիկ կռվում» և արդեն ձեռք էին բերել մարտական նշանակալի փորձառություն 79: Եթե նրա փաստարկը նույնիսկ ճիշտ է, այնուամենայնիվ, նա պարտա- վոր էր ինչ-որ քայլեր ձեռնարկել ու օգնության հասնել իր մարտական ընկերներին:

Վարդանի պատմածում կա մի բացթողու ևս:Կեմի կռվից հետո Պետոյի մարտախմբին չի հաջողվում ապահով, առանց որևէ խոչընդոտի անցնել Պարսկաստան: Այնտեղ ուղևորվելիս, սահմանագլխին՝ Ախոռկա լեռների մոտ, մարտախմբին, որը համալրվել էր Վանից եկած մարտիկներով, սպասում էր ևս մի նոր փորձություն: Մարտախումբը դեռ նոր էր հասել Ախոռկա լեռներին, երբ նրա առաջապահները լուսաբացին հանդիպում են մի քրդի, որը նկատելով զինված մարդկանց, հետաքրքրվու է նրաց ով լինելով: Ֆիդայիներն այստեղ թույլ են տալիս մի չմտածված քայլ: Նրանք, փոխանակ գնդակահարելու քրդին, որպեսզի քողարկեին իրենց այդ վայրում գտնվելու իրողությունը, միամտաբար բաց են թողնում նրան` հավատացնելով, թե իբր իրենք` թուրք զինվորներ են (ասկեար): Իսկ քուրդը կռահելով, որ նրանք հայ ֆիդայիներ են, գնում և նրանց մասին հայտնում է Ախոռկայի քրդերին ու Սարայ գյուղաքաղաքում տեղաբաշխված թուրք զինվորներին: Մարտիկները բարձրանում են Ախոռկա լեռը, մտնում քարանձավներից մեկի մեջ և աշխատում չորացնել իրենց թրջված շորերը: Երկու ժամ քարանձ ավում անցկացնելուց հետո նրանք իջնում են ձորը և տաքանալու նպատակով կրակ վառում ու ապահովության նկատառումով որոշում գիշերն անցկացնել լեռան լանջին: Խմբի անդամներից մի քանիսը շրջում են լեռան լանջերը, որպեսզի գիշերելու համար հարմար քարանձավներ գտնեին, իսկ մյուսները բոլորու են կրակի շուրջն ու հանգիստ խորհում իրենց անելիքները: Հանկարծ «Հօ՜յ-հօ՜յ» - լերան կատարից լսեցինք խառնիխուռն աղաղակներ: Ուշադրութիւն դարձրինք վերեւ, ձիաւոր զինւորները սեւ մրջիւների նման սփռւել էին մեր դիմացի սարի վրայ: Նրանց հիմարութիւնը մեզ զարմացրեց. եթէ ուզենային կարող էին առանց իրենց գոռում-գոչիւներով մեզ իմացնելու իրենց գոյութիւնը, յետ դառնալ եւ միւս կողմից թիկունքից յարձ ակւելով, ահագին հարւած հասցնել մեզ»80:

Ֆիդայիների համար հակառակորդի սխալ մարտավարությունը, բարձր ացրած աղմուկ-աղաղակը փրկարար էին: Նրանք իսկույն ոտքի են կանգ- նում և Պետոյի հրահանգով արագորեն բարձրանում սարը, բաժանվում խմբերի ու չորս հուսալի դիրքեր գրավելով՝ պատրաստվում մարտի:

Ախոռկայի կռիվն իր դաժանությամբ և հատկապես քուրդ զինյալների դրսևորած ոչ իրենց յուրահատուկ մարտավարությամբ, զգալիորեն տարբերվ ել է նախորդ կռիվներից: Կռվի մասնակիցների վկայությամբ քուրդ զիյալնե- րը այդ օրը կռիվ մղելու վարպետությամբ ու համարձակությամբ նկատելիորեն գերազանցում էին նախորդ՝ Կեմի և Ղզլդղի կռիվների մասնակից քրդերին: Իսկ թուրք զինվորների ներկայությունը ավելի է ոգևորել նրանց: Ախոռկայի քրդերը, որոնք ֆիդայիների հետ ունեցած բախումների շնորհիվ զգալի փորձ առություն էին ձեռք բերել, գիտեին, որ իրենց հակառակորդի գլխավոր զենքը «... լոկ յանդգնութիւնն է եւ անձնազոհութիւնը»: Հայդուկներին հաղթելու հա- մար քրդերն այդ կռվում մարտնչել են հենց այդ նույն ոգով ու մարտավարությ ամբ: Ինչպես նախորդ, Ախոռկայի կռվում նույպես իր ծանրակշիռ խոսքն է ասել հեռահար մոսիններից անվրեպ հարվածներ արձակող ֆիդայիների վարպետությունը: Այդ օրը, չնայած ֆիդայիների գործադրած գերմարդկային ջանքերին, քուրդ զինյալներին ու նրանց աջակցող թուրք զինվորներին, այնու ամենայնիվ, հաջողվում է մոտենալ նրանց պաշտպանական դիրքերին: Հայ մարտիկները, հայտնվելով դժվարագույն իրավիճակում, մարտնչել են աննահանջ և հրամանատարներից ոչ պակաս վարպետությամբ: Մարտի ընթ ացքում տեղի ունեցած մի դիպված թեթևացնում է հայ մարտիկների վիճակը: Հակառակորդի հերթական գրոհներից մեկի ժամանակ, Պետոն հեռու տարա- ծությունից գնդակահարում է հեծյալներից մեկին: Որպեսզի հեծյալին դուրս բերեին մարտադաշտից «...Իսկոյն սեւ զինւորականը դուրս եկաւ եւ նրան դիրքի յետեւը քաշեց: Հազիւ թէ այդ մարդը հասարակ կռւող լինէր. Պետրոսը հե- ռադիտակով նայեց, « հը~մ» արաւ, եւ կարծես ինքն իրան ասաց.

- Մելիազիմին մելիազիմը (սպան սպային) կը պատասխանէ-Պետրոսն աֆիցէր էր: Եւ Պետրոս պատասխանեց: Երբ տաճիկ մելիազիմը դուրս եկաւ, բարձրաձայն հրամաններ տալով, վերեւ էր շարժւում, Պետրոսը նշան առաւ, հրացանը բացւեց եւ մելիազիմը ձեռները տարածելով՝ ձգւեց» 81:

Ոգևորվելով իրենց հրամանատարի վարպետությամբ՝ ֆիդայիներն, այս անգամ ևս մոռանալով քաղցն ու հոգնածությունը, դրսևորում են իրենց անկոտրում կամքն ու մարտական ոգին և ազգային երգեր երգելով ու միմյանց ոգևորելով, անվրեպ նշանառությամբ գնդակահարում են բազմաթիվ թուրք զինվորների ու քրդերի և հետ մղում նրանց ձեռնարկած գրոհները:

Ներկայացնելով այդ հերոսական դրվագը՝ կռվի մասնակիցներից մեկը պատմում է. «Քրդերը թագնւելով քարերի յետեւում, չէին համարձակւում իրենց գլուխները դուրս հանել, վախենալով ֆիդայիների անշեղ գնդակներից: Մօսիների սարսափ ազդող գնդակները ձիաներից վար են գլորում թիւրք զինւորներին...»82:

Այդ օրը շատ ցուրտ է եղել: Քրդերն ու թուրք զինվորների մի մասը հերթական ապարդյուն գրոհից հետո խարույկ են վառում և խմբվում կրակի շուրջը՝ տաքանալու ու հանգստանալու: Զուգահեռաբար քուրդ հեծյալ խմբերից մեկը սրարշավ մոտենում է Գուրգենի դիրքին: Քանի որ Գուրգենի դիրքից տեսադաշտը փակ է եղել, և քուրդ հեծյալները չէին երևում, ուստի այդ տհաճ իրավիճակը կարելի էր շտկել միմիայն ճկուն ու խելամիտ մարտավարությ ամբ: Անհապաղ անհրաժեշտ էր օգնել Գուրգենենց խմբին:

«Անպիտան ձիաւորներն, - պատմում է արդեն բազմիցս նշված Արամայիսը, - ուժեղ գրոհով՝ Գուրգէնին, Սամւէլին, Գրէին եւ միւս ընկերներին դիրքից հանել էին, որ բաւական պատասխանատու դիւրք էր. բարեբախտաբար՝ թշնմամին դեռեւս չէր կարողացել այնտեղ մտնել...» 83:

Պետոյի գլխավորած մարտիկները շտապում են օգնության, բայց նան չի հաջողվում ամբողջովին վնասազերծել Գուրգենի խմբի դիրքերին սպառնացող վտանգը: Նույն պահին, երբ հայդուկները շտապում էին օգնելու Գուրգենի խմբին, թուրք զինվորներն ու քրդերը ուժեղ գրոհ են ձեռնարկում արմենականների դիրքերին: Պետոն իր մարտիկներով այս անգամ շտապում է օգնելու առավել դժվարին կացությունում հայտնված արմենականներին: Քուրդ հեծյալներն ու թուրք զինվորներն աներկյուղ և անգամ անուշադրության մատնելով մոսիններից տեղացող դիպուկ հարվածները, շարուն ակում են հարձակումը և մոտենալով հայ մարտիկների դիրքերին՝ կատաղի կրակ են տեղում: Կռվի մասնակիցների վկայությամբ՝ իրենց դիրքերին հակառակորդն այնպիսի ուժգին համազարկեր է տեղացել, որ իրենք անկարող են եղել գլուխը հանել ու նշան բռնել:

Այդ անելանելի ու ճգնաժամային պահին «Յանկարծ ամեն բան փոխւեց. բոլորից վերեւի, երրորդ դիրքից՝ Ախպէրը, Դարմօն և Յովսեփը դուրս էին եկել, սողալով անցել փոքրիկ ձորակը եւ թշնամու կողքին, 300 քայլի վրայ դիրք բռնել... հրացանները որոտացին, գլորւեցին երկու ձիաւոր, ընկան 5-6 ձի, միւսները թռչելով ձիանց վրայ, սրարշաւ դուրս փախան» 84:

Երբ արևն արդեն մայր էր մտնում, քուրդ հեծյալներն ու թուրք զինվորները մեկ անգամ ևս փորձում են գրոհել հայ մարտիկների դիրքերը: Կարելի է ասել, որ մահասարսուռ վտանգն արդեն մնացել էր հետևում: Հայդուկները հանգիստ դիմավորում են գրոհողներին և գնդակահարելով թշնամու մի քանի զինվորների՝ հարկադրում հակառակորդին դադարեցնել հարձակումը: Երեսունմեկ հայդուկներ, ամրացած պաշտպանական չորս դիրքերի վրա, աննահանջ և մեծ հաջողությամբ մարտնչում են մինչև մութն ընկնելը: Թեպետ Ախոռկա լեռան լանջին տեղի ունեցած կռիվն իր բնույթով եղել է չափազանց դաժան և ընթացել ամբողջ օրը, բայց ֆիդայիները չեն ունեցել որևէ զոհ, անգամ վիրավոր: Ամփոփելով կռվի արդյունքները՝ վավերագիրը նշում է. «Վերջապէս հեռացանք կռւի տեղից, առանց մի կաթիլ արիւն գցելու մեզնից, իսկ թէ թշնամին ինչքան զոհ տւաւ, Աստւած գիտէ, հաշւելը դժւար էր…»85

Մութն ընկնելուն պես, վերջին համազարկներն արձակելով հակառակորդի ուղղությամբ, հայդուկներն անկորուստ թողնում են դիրքերը ու կտրվելով հակառակորդի հետապնդումից, այս անգամ արդեն առանց որևէ միջադեպի, անցնում են Պարսկաստան և ուղևորվում Սալմաստի Ղալասար գյուղ: Ավելի քան երկու ամիս բազում փորձություններ հաղթահարելով` հայդուկները հանգրվանում են Սալմաստի հայկական գյուղերում, ուր բացի նրանցից, արդեն ամիսներ շարունակ, հավաքվել էին Հայոց Ազատամարտին զինվորագրվ ած ավելի քան 200-250 հայորդիներ, որոնք Սալմաստ էին եկել՝ մասնակցելու վրեժխնդրությամբ ձեռնարկվող Մեծ արշավանքին:

Մոտենում էին ձմռան խստաշունչ օրերը, դրսում արդեն ցուրտ էր և որևէ գաղտնիք լինել չէր կարող, որ նախատեսված Մեծ արշավանքը եղանակի աննպաստ պայմանների ու այլ խոչընդոտող պատճառների հետևանքով չէր կայանալու: Չափազանց դժվար էր լուծել մի քանի հարյուր մարտիկների գյուղերում պահելու ու մարզելու խնդիրները:

«Խեղճ գյուղացիները, - նշում է Արամայիսը, - արդէն ամիսներով մեզ եղբօրց նման պահել պահպանել էին, շարունակ իրենց գրպանից մսխելով. այժմ, եթէ ձմեռն էլ մնայինք նրանց տներում, ապա ամենքին տնտեսապէս կը քայքայէինք»86:

Քանի որ Մեծ արշավանքի ձեռնարկումը ձգձգվում էր և հայտնի չէր, թե երբ էր կայանալու, իսկ Սալմաստի գյուղերում մնալը այնքան էլ գրավիչ չէր, ֆիդայիներից շատերն այլևս չցանկանալով մնալ՝ հեռանում են: Մարտական խմբի խմբապետ Պետրոս Սերեմջյանը,մեկնում է Բուլղարիա և այնտեղ Ռոստոմի հանձնարարությամբ ստեղծում հայ-մակեդոնական մարտ ախումբ: Պետոյի մարտախումբը հանձնարարություն է ստանում թուրք-բուլղարական սահմանի վրա գերևարել թուրք բարձրաստիճան պաշտոնիայի ու նրան փոխանակել հայ և հույն գերիների հետ: Թուրք պաշտոնիային գերևարելու ձեռնարկումը ձախողվում է: Թուրքերը ձերբակալում են Պետոյին և նրա երեք ընկերներին ու 1901 թ-ին կախաղան բարձրացնում:

Գուրգենը (Բաղդասար Մալյան, հայ ազգային-ազատագրական պայք արի ականավոր գործիչ) Խանասորի արշավանքի նախօրեին ընգրկվելով Վազգենի խմբում՝ մեկնում է Վան, ապա անցնում է Ախլաթ, միանում Աղբյուր Սերոբի խմբին 3*:

Արամայիսը (Միսաք Տեր-Դավթյան) նույնպես հեռանում է Սալմաստից: 1904թ.-ին նա Գյումրեցի Պադվալի Վաղոյի, Սեբաստացի Հարությունի (Բիձ ա), Վռամի, Ուսուլ Գրիգորի, Ուսուլ Խեչոյի ընկերակցությամբ Ալեքսանդրապոլի ռուսական պահեստից փախցնում են հարյուրավոր հրացաններ ու տասյակ հազարավոր փամփուշտներ: 1905-1906թ.թ. հայ-թաթարական ընդ- հարումների ժամանակ, որպես մարտական խմբի հրամանատար մասնակցում է Զանգեզուրի և Արցախի ինքնապաշտպանական մարտերին: Նրա հե- ղինակությամբ լույս է ընծայվել հայ ազգային-ազատագրական պայքարի արժանահիշատակ դեպքերի լուսաբանմանը նվիրված արժեքավոր մի շարք գործեր . «Գաղափարի Ճանապարհին», «Ազատութան Արալույսին», «Զարհուր ելի Ոճիրը», «Կարօն եւ Մարօն» և այլն:

Մարտախմբերից մեկի հրամանատար Ախպերը (Մոկացի Հարություն) մնում է գործելու Ատրպատականում և որպես հարյուրապետ մասնակցում է Խանասորի արշավանքին:

Խմբապետ Միքոն(Միքայել Ազիզ-Մելիքյան) նույնպես մնում է գործելու Ատրպատականում և Վասպուրականում: 1898թ.-ին մատնության հետևանքով, Վազգենի հետ միասին, Կուռապաշ գյուղում պաշարվում են թուրք զինվորն երի կողմից և մինչև վերջին փամփուշտը մարտնչելով՝ զոհվում:

Քանի որ մարտախմբերի հրամանատարներն ու նրանց հետ առնչվող ՀՅԴ - կառույցների ներկայացուցիչները համատասխան լուրջ փաստարկներով չեն բացատրում այդ մարտախմբերի մղած կռրվների հետապնդած նպատակը, ապա կարելի է ասել, որ այդ ամենը Հ.Յ.Դաշնակցության կողմից կիրառվող մարտավարության դրսևորում էր, այն է` հայդուկային գործողություններ, որոնք այդ օրերին որևէ դրական նպաստ չէին կարող բերել արևմտահայությանը:

Անտարակույս, վերոհիշյալ մարտերին մասնակցած հայ մարտիկների դրսևորած նվիրվածությունը, խիզախություն և ամենադաժան պայմաննե- րին դիմակայելու կարողությունը վեր են որևէ գովասանքից: Թեպետ ֆիդայիները ներկայացված մարտերում նվաճում են հաղթանակներ, սա- կայն դժվար է միանշանակորեն արժևորել նրանց գործունեության բերած իրական նպաստը Հայոց Ազատամարտին: Այնուհանդերձ մի փաստ, անժխտելի է: Իրենց հերոսական ու անբասիր գործողություններով և կեցվ ածքով Հայոց Ազատամարտը զարդարող մարտական ու զինատար խմբերի գործունեությունը յուրօրինակ արտացոլումն է հայ ազգային-ազա- տագրական պայքարի, որի ուսումնասիրությունը, մեկնաբանությունն ու պատշաճ մակարդակով մատուցելը միտվում է առավել խորությամբ ներկ այացնելու Հայոց Ազատամարտն իր ամբողջական պատկերով ու նկա- րագրով և իր զարգացման էտապներով ու բազմազանությամբ:


ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2 *.«Բանկ Օտոմանի գրավումը» և «Խանասորի արշավանքը» մանրամասնությ ամբ ներկայացված է տողերիս հեղինակի «Նիկոլ Դուման» և «Էջեր Հայոց Ազատամարտի» մենագրություններում:

3 *Գուրգենի մասին մանրամասն տե’ս Համլետ Գեւորգյան, Էջեր Հայոց Ազատամարտի, Երևան, 2010, էջ 186-254:


1. «Յուշապատում Հ.Յ. Դաշնակցութեան 1890-1950», Բոստոն, 1950, էջ 411:
2.«Պատմագրութիւն Հ.Յ. Դաշնակցութեան», հ.1, էջ305:
3. Նույն տեղում:
4. Տե’ս «Դիվան Հ.Յ. Դաշնակցութեան», հ.1, Պոսթըն, 1974, էջ 281:
5. «Արաքս», 1898, գիրք Ա, Ս. Պետերբուրգ, էջ113:
6. Նույն տեղում:
7. Նույնը, էջ 3-4:
8. «Նիւթեր Հ.Յ.Դաշնակցութեան պատմութեան», հ. Բ 1985 Պէյրութ. էջ 35:
9. «Խանասորա Վարդան», Երեւան, 1992, էջ 155:
10. Նույն տեղում, էջ 157:
11. Արամայիս, Գաղափարի ճանապարհին, հ. 1,Թիֆլիս, 1909, էջ 100
12. Նույն տեղում:
13. Նույն տեղում, էջ 101:
14. Նույն տեղում:
15. Նույն տեղում:
16. Տե’ս, Նույն տեղում:
17. Նույն, էջ 102:
18. Նույն տեղում:
18. Նույն տեղում, էջ 109:
19. Նույն տեղում, էջ 111:
20. Նույն տեղում:
21 .Նույն տեղում, էջ116:
22. ՀՀ ՊԿՊԱ ֆ. 314,ց. 2, գ. 2 էջ 196:
23. Նույն տեղում, էջ 208:
24. Նույն տեղում, էջ 208-9:
25. ՀՅԴ ԿԱ, թծ. 285, գ. 6:
26. Նույն տեղում:
27. ՀՀ ՊԿՊԱ ֆ.314, ց. 2, գ. 2 էջ 256:
28.Նույն տեղում, էջ 258:
27. Տե’ս Ռուբէն, նշվ. աշխ., էջ 109:
30. Նույն տեղում:
31. Արամայիս, Գաղափարի ճանապարհին, հ.2, էջ 61:
32. «Պատմագրութիւն Հայ Յեղափոխական Դաշնակցութեան», հ.Ա, ջ 336:
33. «Խանասորա Վարդան», էջ 159:
34.«Պատմագրութիւն Հայ Յեղափոխական Դաշնակցութեան», հ.Ա, էջ 335:
35. Տե’ս նույն տեղում, էջ 335-336:
36. Ա. Նորեան, նշվ. աշխ., էջ 267:
37.«Պատմագրութիւն Հայ Յեղափոխական Դաշնակցութեան», հ.Ա, էջ 335:
38. «Խանասորա Վարդան», էջ 160:
39. Տե’ս ՀՅԴ ԿԱ թծ. 283, գ. 6:
40. Տե’ս Արամայիս, Գաղափարի ճանապարհին, հ. 2, էջ 117:
41. Նույն տեղում:
42. Նույն տեղում:
43. Նույն տեղում, էջ 119-120:
44. Տե’ս Ռուբեն, նշվ. աշխ., հ. 2, էջ 111:
45.. Ա.Նորեան, նշվ. աշխ., էջ 268:
46. «Խանասորա Վարդան», էջ 162-163:
47. Նույն տեղում, էջ 165:
48. Արամայիս, Գաղափարի ճանապարհին, հ . 2, էջ 129:
49. Նույն տեղում, էջ 131:
50. «Պատմագրութիւն Հայ Յեղափոխական Դաշնակցութեան», հ. Ա, էջ 338
51. Տե’ս Ա.Նորեան, նշվ. աշխ., էջ 270
52. Նույն տեղում:
53. Նույն տեղում, էջ 271:
54. Տե’ս «Դրօշակ», 1899, թիւ 3, էջ 38-40:
55.«Պատմագրութիւն Հայ Յեղափոխական Դաշնակցութեան», հ. Ա, էջ 403:
56. «Խանասորա Վարդան», էջ 169:
57. Տե’ս «Դրօշակ», 1897, թիւ 1, էջ 4:
58. Նույն տեղում:
59. Նույն տեղում :
60. Նույն տեղում:
61.«Խանասորա Վարդան», էջ 170 :
62.«Դրօշակ», 1897, թիւ 1, էջ 5:
63. «Պատմագրութիւն Հայ Յեղափոխական Դաշնակցութեան», հ. Ա, էջ 277:
64. Արամայիս, Գաղափարի ճանապարհին, հ. 2, էջ 147:
65.«Խանասորա Վարդան», էջ 170 :
66. Արամայիս, Գաղափարի ճանապարհին, հ. 2, էջ 149:
67. «Դրօշակ», 1897, թիւ 1, էջ 5:
68. Արամայիս, Գաղափարի ճանապարհին, հ. 2, էջ 150:
69. Նույն տեղում, էջ 151:
70. Ա.Նորեան, նշվ. աշխ., էջ 277:
71. Արամայիս, Գաղափարի ճանապարհին, հ. 2, էջ 157:
72. Նույն տեղում:
73. Ա.Նորեան, նշվ. աշխ., էջ 277:
74. Արամայիս, Գաղափարի ճանապարհին, հ. 2, էջ 188:
75. Նույն տեղում:
76. «Խանասորի Վարդան», էջ 171:
77. Տե’ս նույն տեղում:
78. «Դրօշակ», 1897, թիւ 1, էջ 11
79. ՀՀ ՊԿՊԱ ֆ.314, ց. 2, գ. 2 էջ 41:
80. Ա.Նորեան, նշվ. աշխ., էջ 279:
81. ՀՀ ՊԿՊԱ ֆ.314, ց. 2, գ. 2 էջ 441:
82. Նույն տեղում, էջ 443:
83. Նույն տեղում, էջ 444:
84. Արամայիս, Գաղափարի ճանապարհին, հ. 2, էջ 229:
85. Նույն տեղում:
86. Նույ տեղում

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
Դիտումների քանակը: 3548
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԱՐՄԵՆ ԳՈՒԼԱԿՅԱՆ ԿԱՐԱՊԵՏԻ Ռեժիսոր, դրամատուրգ, թատերական գործիչ, մանկավարժ: ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1940): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott