surik.asmaryan
Logo

«Հայկի շրջան» - «Հայկյան տոմարագիտություն»

Article image Հատված Ս. ԱՍՄԱՐՅԱՆԻ
«ԱՐԱՄ ԱՇԽԱՀԱԿԱԼ» հոդվածից


19-րդ դարում Խորենացու և նրա Հայոց պատմության վրա խաչակրած արշավանք սկսվեց Միջագետքի, Արևելքի և Հունաստանի պատմությանը գիտակ պատմաբանների և հնագետների կողմից: Դրանց թվում քիչ չէին նաև հայ պատմաբաններն ու հայագետները: Առաջիններից մեկը, որ հանդես եկավ Խորենացու պաշտպանությամբ, Մխիթարյասն միաբանության պատմաբան Ղևոնդ Ալիշանն էր (1820-1901): Նրա գրչին է պատկանում նաև «Հայկյան տոմարագիտության» հաշվարկը, ըստ որի «Հայկի շրջանի» մեկնարկը նշանավորվել է՝
♣ Ք. ա. 2492 թվականից՝ Հայկի կողմից Բելի-Նեբրովթի դեմ Հայկի տարած հաղթանակով: Հաղթական տարվա սկիզբն էր Նավասարդի 1-ը (օգոստոսի 11):
♣Եկեղեցին եկեղեցական օրացույցում մշտապես նշում է տարիները ըստ «Հայկի շրջանի» :

Ըստ Ալիշանի՝
-Հայկ նահապետը ծնվել էր մ.թ.ա. 2544 թ. մահ. 2444թ:
♣ Հայկի 6-րդ սերունդ՝
- Արամ Արի, մոտ՝ մ.թ.ա. 2364-2306:

Մխիթարյան միաբանության ականավոր հայագետ - պատմաբան Միքայել Չամչյանը իրականացրեց Հայաստանի հին շրջանի պատմության տարեգրության թվագրման ամբողջացման առաջին փորձը՝ պարբերակել է հայոց պատմությունը, առաջադրել է պատմության ըմբռնման նոր սկզբունքներ: «Նոր դարերում հայ պատմագրության հիմնադիր Մ. Չամչյանը նույն ձևով է հաշվում ժամանակագրությունը: Ի սկզբանէ ի Քրիստոսյ» շրջանն ընդունելով 5198 տարի (70 թվականը), նա հաշվում է հայ ժողովրդի պատմությունը հնագույն ժամանակներից։ Օրինակ,
♣ հայ ժողովրդի նախահայր Հայկ նահապետը ըստ Չամչյանի Բելի դեմ ապստամբել է 2853 թ. (5198 - 2853 = 2345 մ.թ.ա.) :
Սակայն բազմաթիվ ու միայն իրեն հայտնի մեթոդով հաշվարկելով Հայազունիներ թագավորման դարաշրջանը, Մ. Չամչյանը սահմանել է՝
♣ Հայկազունիներ մ.թ.ա. 2107 – 331՝ մինչ քրիստոնեության ընդունումը Հայաստանում, ընդ որում,
-Հայկի տարեթվերը համարել է մ.թ.ա. 2107-2026 թվականները, ինչը սխալ է, քանզի այն համընկնում է Տիգրան Հայկազունու սպարապետության տարիներին: Չամչյանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ մ.թ.ա 25- 22-րդ դարերում Հայք-Արատտայի կառավարման ղեկը, ավելի քան 300 տարի, անցել ոչ Հայկազուն քրմերի ձեռքը, իրողությունը, որը վավերագրվել են աքքադական աղբյուրներով:

Ինքս պաշտպանում եմ Չամչյանի ժամանակագրությունը, մեկ բացառությամբ՝ Հայկի ժամանագրություն ճիշտ է հաշվարկել Ալիշանը: Մ. Չամչյանի ժամանակագրությունը մեջ ամողջապես ընդունել են Արմենակից սկսած ժամանակագրությունը՝
♣ Արմենակ որդի (2026-1980) :
Արամայիս որդի (1980-1940):
Ամասիա որդի (1940-1908):
Գեղամ որդի (1908-1858):
Սիսակ որդի:
Հարմա որդի (1858-1827):
Արամ որդի (1827-1769):
Արա Գեղեցիկ որդի (1769-1743):
«Հայոց Հայկ կեսարը» աշխատության էջերում Հայկի և Հայկազունիների ժամանակագրությանը կազմել է Պարիս Հերունին : Վերապահումներով ընդունելով Հերունու շատ «փաստարկներ», սակայն, որպես ուսումնասիրող, իմ պատքը համարեցի մեջբերել նաև գիտնականի կատարած ժամանակագրությունները:

Ըստ Պ. Հերունու՝
- Հայկը ծնվ. (մ.թ.ա. 2544 թ. մահ. 2444 թ):
Մասնակցություն
-Բաբելոնի աշտարակաշինությունը՝ մթա 2526-2495 թթ:
-Արամանյակ ծնվեց Բաբելոնում՝ մթա 2526 թ:
Երբ աշտարակի մեծ մասը կառուցված էր, Հայկի ու տեղի զորավար Բելի միջև կոնֆլիկտ ծագեց և աշտարակի շինարարությունը դադարեց: Հայկն իր մերձավորների հետ վերադարձավ Հայաստան: Թոռան՝ Կադմոսի համար հիմնադրեց ամրոց-պալատը, այսինքն Վանի հիմնադիրը Հայկն էր, թերևս Արամանյակը:
Արամանյակ (մթա 2526-2426 թթ:) :
Հայկի թոռը Արամանյակի որդի Կադմոսը՝ ծնվ մթա 2508 թ( մթա 2509-2409 ), Վանի իշխան է դարձել 2494 թվից, երբ 15 տարեկան էր:
Այսպիսով, ըստ Հերունու՝ Հայկ (մթա 2544 թ. մահ. 2444 թ) :
Բել /Նեբրովթ - ապրել է մթա 2559-2492 թթ :
Հայկ ու Բելի պատերազմը (ճակատամարտը) տեղի է ունեցել մթա 2492 թ.: Հայկը հրամայել է ամեն տարի տոնել այդ հաղթանակի օրը և սահմանել է նոր տոմար: Հայ ժողովուրդն աստվածացրել է կեսար Հայկին: Հայ հին աստղագետները Հայկի անունով են անվանել ամենապայծառ համաստեղություններից մեկը` այժմյան Օրիոն :

Հայկյան Արամի այլ ժամանագրություններ.
♣ Արտաշես Հակոբջանյան: Արամը 23-րդ դարի իրական դեմք էր :
♣ Ըստ Ա.Մկրտչյանի՝ 2020 թվականին:
♣ Ըստ Մհեր Հակոբյանի՝ 1827 թ:
♣ Ըստ Կարեն Մուսայելյան /ԱՄՆ/, Արամը պետք է ծնված լինին մ.թ.ա. 2030 / 2029 թթ: Եվսեբիոս Կեսարացու Ժամանակագրության մեջ, որից օգտվել է Խորենացին, «հայկական վաղնջական ժամանակների հետքեր չկան», այնուամենայնիվ, Արամը պետք է ծնված լիներ մ.թ.ա. 2019-2017 թթ:
Մ. թ.ա. 16-րդ դարից դարդարեց գոյություն ունենալ Հայկյան Արամ հիմնադրած Հայքի Հայկազունիների թագավորությունը՝ կենտրոնացված և միասնական պետականությունը: Հայկական լեռնաշխարհը բաժանվեց նախ «Հինգի թագավորությանը», ապա 28, իսկ առաջին հազարամյակում թագավորությունների թիվը հասավ 48-ի, ասորական նոր վտանգի առաջ՝ միավորվելով Նաիրի ռազմա-քաղաքական դաշինքի մեջ:

Ծանոթագ. և գրակ.Մ 1.Մենք ունենք Ալիշանի Հայկազունիների դարաշրջանի անբողջական ժամանակագրությանը ներկայացնելու աղբյուրների պակաս: Դրդապատճառները ավելի քան հասկանալ են՝ հայկական պաշտոնական պատմագրությունը դեռևս տառապում է 19-20-րդրդ դարում Խորենացու երկը օտար լեզուներով թարգմանած և Խորենացուն դատափետողների (Խալաթյանց, Ն. Ադոնցի, ամերիկյան հայագիտական կենտրոններ), և հայ ու օտար ուրարտագետների ախտերով: Այսինքն, հարկ չեն համարել դրանք գրաբարից թարգմանել կամ փոխադրել աշխարհաբար: Հետաքրքիր է, որ մեր տիտղոսավոր պատմաբանները մերժում են թե՜ Խորենացու և Սեբեոսի Հայկազունիների դինաստիայի գոյությունը, թե՜ Մխիթարյան միաբանության պատմաբանների՝ Հայկազունիների դարաշրջանի համար կազմած ժամանակագրությունները, և թե՜ եկեղեցու կողմից հաստատված Աստվածաշնչյան ժամանակագրությունները, որոնք կազմված են հարգված և տիտղոսավոր անտիկ պատմիչների կողմից: Հայկա Ա և Բ շրջաններ: Ղ. Ալիշանի կողմից հաշվարկված մ. թ. ա. 2492 -ից մինչեւ մ. թ. ա. 1032 թ և 1032թ-ից մինչեւ մ. թ. 428թ. ընկած 1460 տարի տևողությամբ երկու ժամանակաշրջանները: Նորօրյա ուսումնասիրողները Հայոց թվականները հաշվում են այն հասցնելով անգամ «9000 տ. ա.»
2. Է. Լ. Դանիելյան, Հայկի հաղթանակի 4500-ամյակը: «..հիմնվել է հայոց բուն թվականի «Հայկի շրջանի» («Հայկայ շրջանի») պարբերականության վրա: Հին հայկական տոմարը նահանջ տարի չուներ, քանի որ տարին միշտ համարվում էր 365 օր, ուստի տարին և թվականը շարժական էին: Հուլյան տոմարի 1460 տարվա ընթացքում տարբերությունը լրանում է հին Հայկական տոմարի յուրաքանչյուր 1461 տարում:
3.Միքայել Չամչյան: «Պատմութիւն Հայոց ի սկզբանէ աշխարհի մինչեւ ցամ Տեառն 1784» եռահատոր աշխատությունը (1784-86)
4.Հայկ Նահապետ: Ժամանակակից գիտնականների մի մասը հրաժարվում է դիտարկել Հայկին որպես զուտ առասպելական անձ և հակված է ներկայացնել նրան որպես հայոց հերթական թագավոր, ով մեծ ավանդ է ունեցել հայկական արժեհամակարգի պահպանման և տարածման գործում
5.Ա. Տեր-Ղևոնդյան, նույն տեղը
6. Մ. Հակոբյան: Մոռացված մի արքայատոհմ: Հայկ Նահապետի մ.թ.ա. 2107 թ գահակալությունը անհամապատասխանությունն է: Մ.թ.ա. 2107 թ-ը համընկնում է Հայկական առաջին Համաշխարհային գերիշխանության ավարտի (մ.թ.ա. 2108) հետ, երբ որևէ կերպ նշված այդ հայտնի իրադարձությունը և Միջագետքից Հայկական բանակի վերադարձը Տիգրան Հայկազունու գլխավորությամբ Չամչյանը ընկալել է որպես Հայկ Նահապետի` Բաբելոնից վերադարձ և նրա գահակալության սկիզբ:

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 2619
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2014
31
Հոկտ
»14:31
Ս․ ԱՍՄԱՐՅԱՆ․ ՀԱՅԿՅԱՆ ԱՐՔԱՅԱՏՈ ...
Article image Ս, Ասմարյան ՀԱՅԿՅԱՆ ԱՐՔԱՅԱՏՈՀՄ ԱՌԱՋԻՆ ՀԱՅԿՅԱՆ ՆԱՀԱՊԵՏՆԵՐԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆԻ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳԻՐՔ ԱՌԱՋԻՆ...
Կարդալ
2014
15
Մարտ
»04:57
ՍՈՒՐԻԿ ԱՍՄԱՐՅԱՆԻ ԱՐԺԵՔԱՎՈՐ ԱՇԽ ...
Article image Ռաֆայել Սահակյան Հայաստանի գրողների միության անդամ, բանաստեղծ, գրող, հրապարակախոս, Արմավիրի մարզային «Հայրենականչ» թերթի խմբագիր Արամայիս նահապետից մինչև Արմավիրի համայնք ուշագրավ խորագրի տակ «Արմավիր» գիրքը պատմավավերագրական ուսումնասիրության արժեքավոր աշխատություն է, որին համարձակորեն ձեռք է զարկել մեզ հանրածանոթ լրագրող, հասարակական գործիչ, հետազոտող-պատմաբան Սուրիկ Ասմարյանը: «Հեղինակը, որը ծնվել ...
Կարդալ
2013
18
Դեկտ
»17:45
Հայ /Հայասա-Ազզի/-խեթական շփու ...
Article image Հայ /Հայասա-Ազզի/-խեթական շփումների արդյունքում ծնված վիմագիր ժառյապատկե՞ր /տես` ՀԺՊ ՀԽՍՀ ԳԱկադեմիայի հրատարակություն, էջ 177/, թե ՞ Խեթական աստվածների Հազըլ-քայայի ժայռապատկեր......
Կարդալ
2013
14
Օգոս
»21:31
Ասմար
Article image Մ.թ.ա. 2750-2600 դդ Ա ս մ ա ր անունը Միջագետքում հայտնի էր որպես դինաստիական անվանում /նաև միջագետքյան տոմարի ամիսներից մեկի անվանում/: Հայկական անվանումների բառարաններում, չգիտես ինչու Ասմար անունին ինչ ասես որ չեն վերագրում, անգամ արաբական ծագում, երբ այն ընդամենը Միջագետքում Հայկ Նախապետի Հայկազունիների դարաշրջանում իշխած դինաստիաններից մեկի անվանումն է` Ա ս մ ա ր... Պաշտամունքի հնագույն աստվածներ ինտերներ էջ բացատրությունը /Google հայերեն թարգմանությունը/ Արական Figurine ից Ասմար սկ...
Կարդալ
2013
21
Մայ
»16:39
Սարդարապատի հերոսամարտին
Article image Հայոց ցեղասպանությունը: Օգտվելով 1915 - 1923 թթ. պատերազմական իրավիճակից, թուրքական իշխանությունները Արևմտյան Հայաստանում իրականացրեցին հայ ժողովրդի և մարդկության հանդեպ երբևէ գործած ամենադաժան հանցագործությունը. իբրև-թե ռազմական գործողությունների թատերաբեմից հայերին հեռացնելու նպատակով, թուրքերը տեղահանեցին երկրի մեծ ու փոքր քաղաքներում, ավաններում և գյուղական բնակավայրերում ապր...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott