ԳԻՏԵ՞Ք ՈՐ ...

Օդաչու ՍԱՐԳԻՍ ԳԱՎՈՒՔՋՅԱՆԸ (ԱՄՆ) 1972-ին օդ է բարձրացրել աշխարհի ամենածախսաշատ և ամենածանր օդանավը «Լոքհիդ Սի-5»-ը, վայրէջք կատարել Նյու Յորքի Քենեդի օդակայանում:Բժիշկ ՄԻՀՐԱՆ ԳԱՍԱԲՅԱՆԸ (ԱՄՆ) 1903-ին Ֆիլադելֆիայում հիմնադրել է ԱՄՆ-ի առաջին ռենտգենային լաբորատորիան: Մշակել է չարորակ ուռուցքների բուժման մեթոդներ, գրել աշխատություն, որն օգտագործվել է որպես դասագիրք: Նրա անունը փորագրված է Համբուրգի Սուրբ Գևորգ հիվանդանոցի սյանը՝ գիտության 159 զոհերի անունների շարքում:Կոմպոզիտոր ԳՐԻԳՈՐ ԳԱԼԱՖԱՅԱՆԸ (ԱՄՆ)1910-ին գրել է օսմանյան «Ազատություն» քայլերգը: Տեղափոխվելով ԱՄՆ գրել է մեծ տարածում ստացած «0, Ամերիկա» երգը:Երաժշտագետ, ձայնագրող ՋՈՐՋ ԱՎԱԳՅԱՆը թողարկել է աշխարհում ԱՌԱՋԻՆ LP ձայնապնակները և կենդանի (Live) ձայնագրությունը (Բեննի Գուդմենի 1938թ-ին "Քարնեգի Հոլ" համերգասրահում տված մենահամերգը): Եղել է Դեյվ Բրուբեքի, Լուի Արմսթրոնգի, Մայլս Դևիսի և շատ այլոց պրոդյուսերը: 1962 թ-ին կազմակերպել է Բենի Գուդմանի համերգային շրջագայությունները ԽՍՀՄ-ում։ Արժանացել է Գրեմմի մրցանակի:Երգչուհի ԱՄԱՐԱ ԼՈՒՍԻՆ (Թագուհի Արմաղանյան)(ԱՄՆ) 1948-ին մասնակցել է Լոս Անջելեսում կազմակերպված համաամերիկյան մրցանակաբաշխությանը և 1500 կատարողներից հաղթանակել են ինքը և մեկ այլ հայուհի Դորոթի Հովհաննիսյանը: 1950-ից Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայի երգչուհի է: Նշանավոր ջութակահար Իսահակ Սթերնը նրան անվանել է «Երգող ջութակ»:ՉԱՐԼԶ ԱՃԵՄՅԱՆԸ (ԱՄՆ) 1952-60 թթ. եղել է Նյու Յորքի Մանհաթեն բանկի փոխտնօրենը և վերահսկողը:ՌԵՅ ԱՂԱՅԱԸ (ԱՄՆ) 14 տարեկանից զգեստներ է ստեղծել Եգիպտոսի արքայաքրոջ, ապա պարսից շահի կնոջ համար: Զգեստներ է ստեղծել կինոաստղեր Ռաքել Ուելչի, Բարբարա Սթրայզենդի, էլկե Սոմերի, Շերի, Դայանա Ռոսի և այլոց համար: Արժանացել է հեռատեսիլի «էմմի» բարձրագույն մրցանակի:Երկրորդ աշխարհամարտի ժամանակ ամերիկյան բանակում ծառայած միակ երկվորյակները եղել են ԾԱՂԻԿ և ՄԱՆՈՒՇԱԿ ԱՍԼԱՆՅԱՆՆԵՐԸ:1934-ին` Աֆղանստանում, 1936-ին` Թուրքիայում արտաքին հետախուզության գործակալի պաշտոնում պաշտոնավարել, 1941-44-ին Աֆղանստանում անգլ. հետախուզության հետ բացահայտել ու գերմ. հետախուզ. ցանցը ոչնչացրել, ինչպես նաև Աֆղանստանում և Իրանում նացիստական հեղաշրջման փորձը կանխել է հայազագի գեներալ-մայոր ՄԻՔԱՅԵԼ ԱԼԱՎԵՐԴՈՎԸ:Թբիլիսաբնակ ԳԱՌՆԻԿ ՍԻՄՈՆՅԱՆԸ, որը միլիցիայի մայոր է, Վրաստանի ազգային հերոս է:Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի առաջին տեսուչը եղել է ՀԱՐՈՒԹՅՈՒՆ (Գևորգ) ԱԼԱՄԴԱՐՅԱՆԸ (1824-30):Խորհրդային Միության կրկնակի հերոս ՀՈՎՀԱՆՆԵՍ (ԻՎԱՆ) ԲԱՂՐԱՄՅԱՆը 1941թ. նոյեմբերին անձնական նախաձեռնությամբ մշակել և կազմակերպել է Հայրենական Մեծ Պատերազմի ԱՌԱՋԻՆ հակագրոհը, պարտության մատնել ֆաշիտական գերմանաիայի զորքերին, ազատագրել Ռոստովը:ԱՄՆ ամենանաշանավոր խորհրդանիշը` Ազատության արձանը, ձուլվել է Հայաստանի Ախթալա քաղաքի պղնձամոլիբդենական գործարանից պեղված հումքից, երբ Ֆրանասիացիները տնօրինում էին այն:Քանդակագործուհի ՆՎԱՐԴ ԶԱՐՅԱՆԸ (գրող Կոստան Զարյանի դուստրը) Հռոմի կենտրոնական կայարանի շենքի խճանկարի համար արժանացել է համաիտալական առաջին մրցանակի:Եթովպիայի կայսր Թեֆերի Հայլե Սելասիե Առաջինը որդեգրելով 40 հայ երեխաների, Ադիս-Աբեբայում նրանցից կազմել է արքայական երգչախումբ, որն անվանել է «Աբպա լիճոճ»(«Քառասուն մանկունք»):Առաջին հայը, որ ոտք դրեց Բելգիայի հողին, ՄԱԿԱՐ եպիսկոպոսն էր (11-րդ դար):Առաջին բաժնետիրական ընկերությունը Ռուսաստանում (Մոսկվա) 1755 թ. կազմակերպել է ԲԱՐՍԵՂ ԽԱՍՏՈՒՏՈՎԸ:Մոսկվայի Կույբիշևի անվան ինժեներական ինստիտուտի նիստերի դահլիճի կենտրոնական ջահի հեղինակն է ԼԵՎՈՆ ԿՈՏՈՅԱՆԸ: Ջահը եզակի է իր չափերով, տրամագիծը 8 մետր է, բարձրությունը՝ 2 մետր, քաշը՝ 25 տոննա:Յուպիտերի 6-րդ արբանյակը հայտնաբերել է ս. Ղազարի աստղադիտարանի աստղագետ Խ. ՄԻՆԱՍՅԱՆԸ 1894 թ-ին:Տիեզերքում կա 16,3 աստղային մեծությամբ աստղակերպ (Հրատի և Լուսնթագի միջև), որը կրում է ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ անունը:

Դիտումների քանակը: 36191
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՎԱՀՐԱՄ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆ ԱՎԱԳԻ Պարուսույց, բալետմայստեր: ՀԽՍՀ արվ. վաստ. գործիչ (1958): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott