ԽՈՍՔ ՄԵԾԱՑ

... Մեր երգն ու լեզուն են, որ առաւել զտուած նիւթական տարրերէ, կը մնան իբրեւ զուտ ոգեկան ազատութիւններ: Համաձայն այս դասակարգումին, Վարդապետը կու գայ Ս. Մեսրոպէն վերջ, իբրեւ երկրորդ Սուրբ մը: Ան կըլլայ մեծագոյնը Ապրիլ 11-ի [24] մեր կորուստներուն...:
Շահան Շահնուր
***ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ՕՐԱԳՐԻՑ
«14.03.1934
Մահվան մեջ միշտ կա ինչ-որ խայտառակ, ստորացուցիչ, ամոթալի բան: Գոնե այսպիսի տպավորություն է միշտ թողել ինձ վրա ինձ անձամբ ծանոթ մարդկանց մահը: Երբ տեսել եմ ինձ ծանոթ մարդկանց դագաղում` միշտ այս է եղել իմ առաջին զգացմունքը: Կարծես մեռնողը մի ինչ-որ ծայր աստիճանի, աններելի, քստմնելի, կեղտոտ հանցանք է կատարել – թե մեր, այսինքն կենդանի մնացողների, թե, մանավանդ, իր հանդեպ: Թե ինչից է գալիս այս տպավորությունը, չգիտեմ: Երևի կյանքի հանդեպ ամենամեծ հանցանքը նրա բացասումն է, հերքումը: Տարօրինակն այն է, որ քո ողջ գիտակցությամբ զգում ես, որ ամենից քիչ այդ բանում մեղավոր է մահացողը, բայց- արդեն ամենից շատ նրա դեմ ես դառնանում-… լցվում քստմնելի վախով ու զզվանքով: Այդ զգացմունքը մի փոքր նման է այն արգահատելի զզվանքի ու արհամարհանքի զգացմունքին, որ մարդու մեջ առաջացնում է թղթախաղում անաջողակ մարդը. տարվում է, տարվում է վերջին ունեցածը, պարզապես թուղթը չի գալիս,- փոխանակ խղճալու,- արհամարհանք ես զգում- զզվանք դեպի նա… Կենդանի, առողջ, նորմալ մարդը առհասարակ չի սիրում դժբախտությունն ու անաջողականությունը: Իսկ ինչ է մահը – եթե ոչ ամենածանր, ամենամեծ «տանուլ տալը», անաջողությունը:- Եվ այս չէ՞ պատճառը, որ առողջ, լիարյուն ազգերը… չեն սիրում հայերին, որ հանճարեղ տանուլ տվող դժբախտներ-անաջողներ են, քստմնելի լինելու աստիճան թշվառ ու անաջողակ… Եվ ինչ մոլորություն, որ իբր թշվառությունը վեհ է ու ազնիվ… Արգահատելի է թշվառությունը, ինչպես մահը -ուրիշ ոչինչ…»
***Եթե դիմենք պատկերի օգնության, ապա հին շրջանի գրական քննադատությունը շատ նման է այն ոսկի հատիկներին, որոնք որոշ քանակով, ձևականորեն, բայց ցրված երևան են գալիս ուրիշ հանքատեսակների հետ միասին, դառնալով ուրույն բաղադրիչ ընդհանուր նստվածքի մեջ:
Հրանտ Թամրազյան
***Հազար անգամ եմ ասել ու այսօր էլ կասեմ, որ չի կարելի նմանվել պիղծ ու վատթար գործերով լցված մարդկանց, որոնք իրենց աչքի գերանը չտեսնելով, որիշի աչքն են զննում, որ շղյուն հանեն:
Ղազար Փարպեցի
***Ստողների խոսքերը լորի պես պարարտ են, և հիմարները կլանում են դրանք:
Արիստակես Լաստիվերցի
***Մեր լեզվին նման ու՞ր գտնել սակայն զգացումներու ճշմարիտ թարգման:
Հերանուշ Արշակյան
***Ժողովուրդն ու ամբոխը իրար հակառակ բաներ են: Ժողովուրդն իմաստուն է, ամբոխը՝ հիմար: Ժողովուրդը ծանր է, ամբոխը՝ թեթև: Ժողովուրդը մեծահոգի է ու բարի, ամբոխը՝ դյուրագրգիռ, վտանգավոր ու չար: Ժողովուրդը աշխատանք է սիրում, ամբոխը՝ թալան:
Հ.Թումանյան
***Մեր ժողովուրդը կուտակել է իր սրտում դարերի մեջ բռնակալներից կրած հալածանքների, կեղեքումների, ոճիրների ցասումը, իր ազատության տենչերը, իր անդրդվելի հավատը լավագույն ապագայի հանդեպ, մի խոսքով՝ այն բոլոր հոգեկան տարրերը, որոնք անհրաժեշտ են մի մի ժողովրդի ինքնության ու հարատևության և ազգ դառնալու համար...
Ավ. Իսահակյան
***Եթե դիմենք պատկերի օգնության, ապա հին շրջանի գրական քննադատությունը շատ նման է այն ոսկի հատիկներին, որոնք որոշ քանակով , ձևականորեն, բայց ցրված երևան են գալիս ուրիշ հանքատեսակների հետ միասին , դառնալով ուրույն բաղադրիչ ընդհանուր նստվածքի մեջ:
Հրանտ Թամրազյան
***Հայաստանը ջերմություն և կենսականություն, ուժ, մի յուրահատուկ երջանկություն ու թախիծ ունի: Տխուր, սակայն չհաղթված:
Արշիլ Գորկի
***Դիակների վիշտը լացի ու ցավեր... Քանի՜ դարեր լոկ ողբ ու սուգ ենք անում. Այժմ անե՛ծք դահիճներին մարդակեր: Վրե՛ժ միայն լոկ վրեժ եմ պահանջում... Այսքան արյուն թե ձեզ ներեն մեր որդիք, Թող՛ ողջ աշխարհ հային կարդա նախատինք...
ԱՎ. Ահարոնյան
***Ուսուցիչը վճռական դեր ունի աշակերտին դեպի այս ու այն բնագավառի կողմնորոշելու գործում: Եվ հաճախ հենց նրա վառած կայծը կարող է ջահ դառնալ ու լուսավորել աշակերտի ամբողջ կյանքի ուղին:
Մխիթար Ջրբաշյան
***Մահը՝ հանցագործություն չէ: Ինչու՞ ենք բոլորս վախենում մահից: Մահը՝ կյանքի մի մասն է: Երբ երեխա է ծնվում, բոլորը ժպտում են: Բոլորն են ուրախանում ծնունդով: Մահից վախենում են՝ կրոնի պատճառով: Մինչքրիստոնեական շրջանում, մահից ոչ-ոք չէր վախենում: Այն ժամանակ մարդիք գիտեին, որ դա կյանքի մի մասն է, և որ ամեն մարդ ստիպված է դրա միջով անցնելու: Ինչու՞ վախենալ մահից - նա միևնույն է գալու է: Հարցը նրանում է, թե ինչպիսին կլինի դա, տանջալի թե թեթև:
Ջեկ Գևորգյան
***Հայ մարդու հետ ցեղակրօնը խօսում է հայերէն, որովհետեւ գիտակցում է, թէ լեզուի մահը արագացնում է ժողովուրդների հոգեւոր մահը:
Գարեգին Նժդեհ
***Բավական չէ, որ գրականությունը ցույց տա միայն այն, ինչ որ կա կյանքի մեջ. պետք է ցույց տա և այն, ինչ որ չկա և ինչ որ ցանկալի է, որ լինի...
Նար-Դոս
***Հատված Մոնթեի նամակից կնոջը` Սեդային.
«Մարդը պետք է անդադար սովորի. դա է հավանաբար կյանքում ամենից շատ հուզում ու բավարարություն պատճառում` չհաշված, իհարկե, իրար սիրելը»:
Ավո. Մոնթե Մելքոնյանի կյանքը և մահը, էջ 23:
***Ես իմ կյանքում երբեք չեմ ձգտել անձնական երջանկության ու բարօրության։ Ես մշտապես ձգտել եմ միայն մի բանի և պայքարել եմ միայն մի բանի՝ իմ հարազատ ժողովրդի ազատության և բարեկեցության համար։ Ես չեմ փնտրում իմ վաստակի գնահատականը և ցանկանում եմ միայն այն, որ երջանիկ լինի այն ժողովուրդը, որին ես ծառայում եմ ամբողջ կյանքում:
Անդրանիկ Օզանյան
***Հայի պաշտպանը իր զենքն է:
Անդրանիկ Օզանյան
***Հայը ըլլա Տաճկաստան,ըլլա Կովկաս,Պարսկաստան կամ ուրիշ տեղ,իր կյանքը պահպանելու մեկ միջոց մը միայն ունի,մեկ պաշտպան մը,այն ալ զենքն ու զինավարժությունն է:Մարդ ոչ հերոս,ոչ ալ կռվող կծնի. զենքն է,որ մարդուն կռվելու ընդունակություն կու տա և դիմադրության ոգի կստեղծե անոր մեջ:Անոնք որ կսպասեն,թե մեր սերունդները առանց զենքի ընտելանալու,առանց զինավարժությամբ պարապելու վաղը կռվողներ պիտի դառնան,տղայական միամտություն է,որ կհայտնեն,ուրիշ ոչինչ:
Զորավար Անդրանիկ
***ԵՍ ՀՊԱՐՏ ԵՄ ԻՄ ՃՅՈՒՂԵՐՈՎ ՈՒ ՍԱՂԱՐԹՈՎ,ԲԱՅՑ ԱՌԱՎԵԼ ԻՄ ԱՐՄԱՏՆԵՐՈՎ:
Պ. ՍԵՒԱԿ
***

Դիտումների քանակը: 39790
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՄԱՐՏԻՆ ԿԱՍՅԱՆ ՎԱՀԱՆԻ Մեքենաշինության և մեքենաշինության տեխնոլոգիայի բնագավառի գիտնական: ՀՀ-ում մեքենաշինության և մեքենաշինության տեխնոլոգիայի գիտության հիմնադիրներից: Տեխ. գիտ. դ-ր (1943) Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott