artsvi.bakhchinyan
Logo

ՋԵՅՄՍ ԲԱՂՅԱՆ. ԵՐՋԱՆԻԿ ԵՄ, ՈՐ ՏԻԵԶԵՐՔ ԹՌԱԾ ԱՌԱՋԻՆ ՀԱՅՆ ԵՄ

Article image Ամերիկյան տիեզերագնաց Ջեյմս ԲԱՂՅԱՆԻ անունը ԱՄՆ-ում հայտնի է միայն նեղ մասնագետներին, մինչդեռ Հայաստանում՝ շատ-շատերին, այն էլ նրա ազգանվան վերջավորության շնորհիվ (ինչպե՞ս չասես, որ երկու կողմից լավ ճանաչվելու համար առնվազն պիտի... Քիմ Քարդաշյան լինել)…

Հեռավոր 1989 թվականին էր, երբ երկրաշարժից և Արցախյան ազատամարտից վիրավոր հայաստանցիներս հպարտության առիթ ունեցանք, քանի որ ասպարեզ իջավ առաջին հայազգի տիեզերագնացը… Քանի՞ տոկոսով էր նա հայ, խոսո՞ւմ էր հայերեն, ունե՞ր արդյոք հայկական զգացումներ՝ դա մեզ չէր էլ հուզում՝ կարևորն ազգանունն է…

Նրա անունը սկսեց հայտնվել մեր մամուլում, հանրագիտարաններում և կենսագրական բառարաններում, խաչբառներում, աստղանավորդի համազգեստով նրա ժպտերես նկարն այսօր էլ տպագրվում է մեր դպրոցականների օրագրերում՝ հայ նոր սերունդներին հպարտանալու առիթ ընձեռելու նպատակով…

Zoom Image

Շատերը փոքր ժամանակ (առնվազն իմ սերունդը, սակայն՝ ոչ ես) ցանկանում էին դառնալ տիեզերագնաց, ինժեներ կամ բժիշկ… Ջեյմս Բաղյանը համատեղել է այդ երեք մասնագիտություններն էլ… Նա ծնվել է 1952 թ., ԱՄՆ-ում՝ Ֆիլադելֆիայում, Ֆիլիպ և Ռոզ Բաղյանների ընտանիքում…

Մեխանիկական ինժեներիայի աստիճան է ստացել Դրեքսել համալսարանում, բժշկության դոկտորի աստիճան՝ Թոմաս Ջեֆերսոն համալսարանում… 1978 թվականից որպես թռիչքային վիրաբույժ և հետազոտական բժշկական սպա պաշտոնավարել է Լինդոն Բ. Ջոնսոն տիեզերական կենտրոնում…

Երկու տարի անց դարձել է ԱՄՆ-ի տիեզերական հետազոտությունների գլխավոր կենտրոնի՝ ՆԱՍԱ-ի աստղագնաց… Մասնակցել է առաջին վեց«Շաթլե տիեզերանավերի բժշկական և փրկարարական աջակցության ծրագրման և ապահովման աշխատանքներին…

Նրա առաջին թռիչքը նախատեսված է եղել«Չելենջերե տիեզերանավով, ինչը սակայն, չի կայացել, իսկ«Չելենջերըե, ինչպես հայտնի է, վթարի է ենթարկվել… Առաջին անգամ Ջեյմս Բաղյանը տիեզերք է թռել 1989 թվականի մարտի 13-ին… Այս բավական հաջող թռիչքի ընթացքում անձնակազմը կատարել է մի քանի գիտափորձ…

Երկրորդ անգամ նա տիեզերքում հայտնվել է 1991-ին՝ որպես բժշկական հետազոտություններ կատարող տիեզերագնացների խմբի անդամ, ովքեր ուսումնասիրել են տիեզերական պայմաններում մարդու կազմվածքի և առանձին օրգանների ֆունկցիաները… 1995-ին Բաղյանը թողել է ՆԱՍԱ-ն…

Այժմ նա Միչիգանի համալսարանի անեսթեզիայի բաժնի առողջապահական ինժեներիայի տնօրենն է, նաև՝ Խնամյալների ապահովության վետերանների ադմինիստրացիայի ազգային կենտրոնի տնօրենը… Անդամ է գիտական և բժշկական բազմաթիվ կազմակերպությունների, արժանացել է տարբեր մրցանակների և պարգևների… Կնոջ և չորս զավակների հետ Բաղյանն այժմ բնակվում է Միչիգան նահանգում… Սիրում է լողալ, հեծանիվ քշել, արշավների գնալ, մագլցել, ինչպես նաև ավտոմեքենաներ նորոգել…

Zoom Image

Ահա 20 տարի է՝ Ջեյմս Բաղյանի մասին այլևս ոչ մի նորություն չի գրվել մեր մամուլում, եթե գրվում էլ էր՝ կրկնվում էր արդեն ասվածը… Հատկապես այն, որ նրա նախնիները եղել են Ղարաբաղից, ինչպես 1989-ին գրել է ղարաբաղցի ճանաչված լրագրող-հրապարակախոսներից մեկը… Ոգևորությունը մեծ էր և չափազանցված. մի հոդվածագիր գրեց, թե այսուհետ պետք է«Ղարաբաղցինե երգում ասվող«գիտնական է ու զորավարե բառերին ավելացնել նաև«տիեզերագնացե բառը…

Որոշ ժամանակ մեր մամուլում հայտնվեց ավելի զգայացունց լուր՝ իբր Հայաստանի վրայով թռչելիս Ջեյմս Բաղյանն արտասանել է հայերեն«ողջույնե և«խաղաղությունե բառերը… Նույնիսկ մի ընթերցող«Հայրենիքի ձայնիե խմբագրություն էր գնացել և հայտնել, թե տիեզերագնացը պիտի որ իր կորսված ազգականի զավակը լինի…

Գտնվելով ԱՄՆ-ում՝ Միչիգանի համալսարանական ոստանում մի ազդագրում պատահաբար տեսանք Ջեյմս Բաղյանի ծանոթ, ժպտադեմ դիմանկարը, որը ծանուցում էր, որ տիեզերագնացը համալսարանի մեծ լսարաններից մեկում զեկուցումով հանդես է գալու սեպտեմբերի 27-ին, ժամը 19-ին… Անշուշտ, նման առիթը չէր կարելի ձեռքից բաց թողնել, որքան էլ տիեզերագնացությունն իմ հետաքրքրությունների մեջ չի մտնում (քանի՞ անգամ եմ տիեզերագնաց տեսել, այն էլ՝ հայազգի)…

Հարյուրից ավելի մարդ էր ներկա, մեծ մասն ինժեներներ, բանախոսի շոշափած թեման էլ հետաքրքրական էր՝ ամերիկյան տիեզերագնացության սերտած դասերը՝«Չելենջերե և«Քոլամբիաե տիեզերանավերի կործանումից հետո… Սակայն ինձ՝ որպես հայագետի, հետաքրքրում էր Բաղյանի հայկական ինքնությունը, ինչպես նաև ուզում էի ճշտել, թե որքանով են ճիշտ մեր իրականության մեջ նրա մասին շրջանառվող տեղեկությունները…

Ծանոթանում ենք… Նույն ժպտադեմ բեղավոր տղամարդն է՝ արդեն տարիքն առած, թեև լավ մարզավիճակում… Ազգանունս լսելով՝ ավելի ամուր է սեղմում ձեռքս… Զեկուցումից հետոպայմանավորվում ենք հարցազրույցի համար հանդիպել… Մեկուկես ժամանոց զեկույցից և կես ժամ տևած հարցուպատասխանից հետո նրան դարձյալ հանգիստ չեն թողնում հետաքրքրասեր ամերիկացի ուսանողները և մասնագետները...

Ինչևէ, վերջապես հաջողվում է առանձնանալ… Ջեյմս Բաղյանը միշտ ժպտում է՝ ինչպես ամերիկացիների մեծամասնությունը… Դիմագծերում՝ ոչ մի հայկականություն...


- Պարոն Բաղյան, ինձ համար, անշուշտ, հետաքրքրական էր լսել ձեր այսօրվա զեկուցումը, սակայն ավելի հետաքրքրում են ձեր հայկական առնչությունները… Սկսենք ձեր ազգանունից… Դուք գրվում եք Բագիան, այսօր լսեցի, որ արտասանում են Բեյջիըն, իսկ հայերեն մենք գրում ենք՝ Բաղյան...

- Թե ինչպես է հնչել մեր ազգանունը հայերեն՝ չեմ կարող ասել, սակայն ամերիկացված ձևը Բեյջիըն է… Իրականում մեր բուն ազգանունը եղել է Քունդեբաղյան… Երբ հորական մեծ հայրս Հայաստանից գաղթել է ԱՄՆ, գաղթականների բյուրոյում նրա ազգանունը կրճատել, դարձրել են Բաղյան…

- 22 տարի առաջ էր, երբ Հայաստանում լսեցինք ձեր թռիչքի մասին և մեծ հպարտություն ապրեցինք, որ մի ամերիկացի՝ հայկական ազգանունով, հայտնվել է տիեզերքում… Այդ ժամանակ մեր հայտնի լրագրողներից մեկը գրեց ձեր մասին...

- Այո, 1989-ին ես խոսել եմ մի հայ լրագրողի հետ, սակայն անունը չեմ հիշում…

- Կցանկանայի որոշ տվյալներ ճշտել… Նա գրել էր, որ ձեր նախնիները Ղարաբաղից են…

- Դա ճիշտ չէ… Պապս՝ Նազարեթ Քունդեբաղյանը, ԱՄՆ է գաղթել Արաբկիրից՝ 1913 թվականին… Այստեղ նա ամուսնացել է Սաթենիկ տատիս հետ, որն էլ Մալաթիայից էր… Նա Ամերիկա գաղթել էր ավելի շուտ՝ 1908 թվականին… Նա հոր հետ էր եկել, որ դերձակ էր, և նրա աղջիկներից ամենամեծն էր, նաև մի եղբայր ուներ… Պապս և տատս ունեցել են չորս զավակ… Հայրս գրեթե 91 տարեկան է, շատ առույգ է, ամեն շաբաթ թենիս է խաղում…

- Ձեր մասին գրվեց, թե իբր երկու հայերեն բառ եք արտասանել Հայաստանի վրայով թռչելիս...

- Օհ, նման բան չի եղել… Ես էլ մի տեղ կարդացել եմ այդ մասին, բայց վստահաբար նման բան չի եղել…

- Ենթադրում եմ, որ ձեր ուսանողները և գործընկերները չգիտեն ձեր ծագման մասին…

- Չեմ կարող ասել… Ոմանք, իհարկե, գիտեն… Ես երկրորդ սերունդ եմ, հայրս և նրա եղբայրներն ու քույրերը ծնվել են Ամերիկայում… Ես կես հայ եմ՝ մայրս գերմանուհի է… Հայրս իրենց ընտանիքում միակն էր, որ ամուսնացած էր օտարի հետ (այս բառն ասաց հայերեն և ծիծաղեց Ա. Բ.)… Իմ հորեղբայրների և հորաքրոջ բոլոր զավակները հարյուր տոկոսով հայ են… Մանկությանս և պատանեկությանս տարիներին մենք ընտանիքով կիրակի կեսօրին գնում էինք Նազարեթ պապիս տուն, որտեղ բոլորը միշտ հայերեն էին խոսում… Պապիկը շատ պահպանողական էր և ստիպում էր, որ տանը միմիայն հայերեն խոսեն… Նա անգլերեն հասկանում էր, բայց չէր խոսում… Հայրս մինչև վեց տարեկանն անգլերեն չի խոսել, քանի որ տանը միայն հայերեն էին խոսում… Նա անգլերենը սովորել է փողոցում, իրենց թաղամասում…

Zoom Image

- Տանը կայի՞ն հայկական որոշ ավանդույթներ…

- Կերակուրները՝ տոլմա, քյուֆթա, յալանչի, չյորեք, ղադաիֆ… Ինքս էլ կարող եմ դրանք պատրաստել… Մայրս էլ կարողանում էր պատրաստել… Տատիկս իր դուստրերին և հարսներին ասում էր՝ տեսնո՞ւմ եք, ինչպես է կարողանում մեր օտար հարսը ձեզնից լավ հայկական կերակուրներ պատրաստել… Երբ փոքր էի՝ մենք շատ հաճախ էինք գնում հայկական պարահանդեսների, հայկական խմբակային պարեր էինք պարում… Նույնիսկ մեր ոչ հայ ընկերները սիրում էին գալ այդ հայկական պարերի երեկոներին… Անկեղծորեն ասած՝ այնտեղ գնալու պատճառներից մեկն էլ մատուցվող հայկական համեղ ուտելիքներ էին (ծիծաղում է)…

- Իսկ եկեղեցի գնո՞ւմ էիք…

- Այո, կար նման ավանդույթ, չնայած մեր ընտանիքը հավատացյալ չէր, դա հորիցս է գալիս… Եկեղեցին նույնպես կարևոր նշանակություն ունի հայ մշակույթի համար… Հատկապես իմ մի հորեղբայրն էր հայկական եկեղեցու հետ կապված, բարեգործությամբ էր զբաղվում, օգնում հայկական դպրոցներին…

- Ուրիշ ի՞նչ հայերեն բառեր գիտեք՝«օտարից» բացի…

-«Ինչպե՞ս ես»…«Շատ լավ»…«Բարև»… Հորեղբայրնեիցս մեկը սովորություն ուներ նստած տեղը բացականչել՝«պա~ղ ջուր»...

- Շատերը կուզենային ձեզ տեսնել Հայաստանում` որպես հյուր բանախոսի և կամ պարզապես որպես այցելուի...

- Դա մի տեսակ խորհրդանշական է, շատ հետաքրքրական… Երբեք հնարավորություն չեմ ունեցել, բայց իհարկե կուզենայի Հայաստանը տեսնել…

- Եվ ի՞նչ կուզենայիք փոխանցել Հայաստանի ընթերցողին…

- Ես իհարկե ուրախ եմ, որ Հայաստանում ինձ ճանաչում են… Երջանիկ եմ, որ կյանքումս հնարավորություն ունեցա տիեզերք թռչել, տիեզերքում լինել առաջին հայը, սակայն վստահ չեմ, թե պետք է, որ դրա համար ինձ պատվի արժանացնեն… Դա ինձ հատուկ մեկը չի դարձնում…

- Դե, Ամերիկայում շատ աստղանավորդներ կան, իսկ հայկական անունով միայն դուք եք…

- Իհարկե, ես հպարտ եմ, որ այն եմ, ինչ որ եմ… Պարզապես իմ բախտը բերել է, ուրիշ առանձնահատուկ բան չկա իմ մեջ…

- Եվ մենք բախտավոր ենք, որ դուք մաս չեք կազմել«Չելենջերին»… Մենք ունենք«հայի բախտ» արտահայտությունը՝ որպես անբախտության նշան, սակայն ձեր դեպքում այն ճիշտ չէ...

- Այո, ճիշտ չէ, կարծում եմ, որ ես շատ բախտավոր եմ, և իմ ընտանիքն էլ բախտավոր էր… Մեծ ծնողներս գաղթեցին այս երկիրը, մենք ծնվեցինք այստեղ, իսկ հայկական ծագման ամրությունը դրական մի ուժ է…

Հեղ.` Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

ՋԵՅՄՍ ԲԱՂՅԱՆի կենսագրությունը

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 3160
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2013
28
Հունվ
»18:13
«ՕՆԻԿ, ԴՈՒ ԽԵՆԹ ԵՍ, ՍԱԿԱՅՆ՝ Լ ...
Article image Սեպտեմբերի 23-ին Երևանի «Գևորգյան» ցուցասրահում տեղի ունեցավ հայազգի նկարիչ Օնիկ Սահակյանի անհատական ցուցահանդեսը: Սա այն դեպքն է, որի մասին անվերապահորեն կարելի է ասել՝ «անցավ աննախադեպ հաջողությամբ»: Ցուցադրությունը տևեց 15 օր, որի ընթացքում օրական 200-ից ավելի այցելու էր գալիս: Բերված 16 աշխատանքից յոթը վաճառվեցին (14-ը հատուկ նկարվել էր Երևան բերելու համար): Այստեղ մեծ դեր ուներ ոչ միայն պրոֆեսիոնալ գովազդը, այլև այն հանգամանքը, որ Սահակյանը եղել է Սալվադոր Դալիի մտերիմ բարեկամը և օգնականը: ...
Կարդալ
2013
28
Հունվ
»18:10
ՎԵՀԱՆՁՆ ՈՒ ԲՈՐԲՈՔՅԱԼ ՀՈԳԻՆ. Ար ...
Article image 1900 թվականին Ֆլորենցիայի եւ Փարիզի երկու հրատարակչություն լույս են ընծայել ֆրանսերեն մի գիրք՝ «Տեսություն (սոցիալական հետազոտություն)» («Considռrations (Etudes sociales)») վերնագրով, որի հեղինակը հանդես էր եկել Արմենա ծածկանվամբ: Գիրքը, որ վերաբերում էր հայկական հարցին և այդ խնդրի շուրջ եվրոպական դիվանագիտության դիրքորոշմանը, լայն արձագանք է ունեցել եվրոպացի մասնագետների շրջանում: Հեղինակին անվանել են «վեհանձն և բորբոքյալ հոգի», «հանրագիտակ»: Ֆրանսիացի քաղաքական գործիչ Ժան Ժորեսն այդ գիրքը համա...
Կարդալ
2013
28
Հունվ
»18:07
«ՄԱՐԴՈՒ ՓԱՅԼԸ ՆԵՐՔՈՒՍՏ ՊԻՏԻ ԼԻ ...
Article image Երևանյան դերասանների ընտանիքում Մնջախաղի պետական թատրոնի դերասանուհի Ռուզան Հակոբյանը էականորեն տարբերվում է իր գործընկերուհիներից։ Ոչ միայն իր տարաշխարհիկ, ոչ ստանդարտ արտաքինով։ Թվում է, թե մեր դերասանուհիներից ուրիշ ոչ մեկի խաղն այնքան ենթարկված չէ պլաստիկային, որքան նրանը։ Թվում է, թե իր մարմնի շարժումներով և արտահայտիչ դիմախաղով նա ի զորու է մարմնավորել ամեն մի երևույթ։ Պլաստիկայի լեզվով կերպարի ոչ միայն արտաքինը, այլև ներքինը պատկերելու նրա ձիրքն անուրանալի է։ Երբ որ Ռուզան Հակոբյանը մարմն...
Կարդալ
2013
28
Հունվ
»17:57
ՊԵՐՃ ՖԱԶԼՅԱՆ՝ ԼԻԲԱՆԱՆՅԱՆ ԹԱՏՐՈ ...
Article image Համաշխարհային թատրոնի պատմությունն ուսումնասիրելիս նկատելի է մի ուշագրավ իրողություն. 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին մի շարք հայորդիների վիճակվել է դառնալ այս կամ այն ժողովրդի թատերական գործի ռահվիրա։ Թուրքական պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադիրներ դարձան Հակոբ Վարդովյանը և Մարտիրոս Մնակյանը, Իրանում եվրոպական տիպի առաջին ներկայացումը բեմադրեց Արմեն Օհանյանը, վրացական նոր թատրոնի հիմնադիրներից է Միխայիլ Թումանովը, ռուսական էստրադային թատրոնի հիմքը դրեց Նիկիտա Բալիևը, Մոսկվայի հրեական թատրոնինը՝ ...
Կարդալ
2013
28
Հունվ
»17:49
ԹԱՄԱՐԱ ՉԻՆԱՐՈՎԱ ՖԻՆՉ. Հայ կալ ...
Article image 2007թ-ին Լոնդոնում լույս տեսավ Ֆրանսիայում, Անգլիայում և Ավստրալիայում աշխատած բալետի պարուհի Թամարա Չինարովա Ֆինչի «Պարելով դեպի անհայտը. իմ կյանքը «Բալե Ռյուսում» և նրանից հետո» հուշագիրքը։ Այս պարուհին չի հասել համաշխարհային ճանաչման, սակայն ապրել է հարուստ և հետաքրքրական կյանքով։ Իննսունամյակի շեմին գտնվող նախկին արվեստագիտուհու այդ չափազանց հետաքրքրական հատորն ընթերցելուց հետո նամակով կապվեցինք այսօր Իսպանիայում դստեր հետ ապրող Չինարովայի հետ. վերջինս հաճույքով թույլատրեց թարգմանել իր գր...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott