artsvi.bakhchinyan
Logo

ՎԱՐՍԵՐԻ ԽԵՆԹ ՊՐՈՖԵՍՈՐԸ

Article image Նրա վարսահարդարման սալոն ոտք դնել են երազել բազմահազար կանայք, այդ թվում՝ հռչակավոր կինոաստղեր և թոփ-մոդելներ… Նրա կենտրոնը գտնվել է Նյու Յորքի կենտրոնական պողոտաներից մեկում՝ Մեդիսոն ավենյուում, որտեղ ամենաանշուք կինն էլ ձևափոխվել է թոփ-մոդելի: Նրա սալոնի մշտական հաճախորդներն են եղել կինոաստղեր և երգիչներ Բրուք Շիլդսը, Դեմի Մուրը, Ռաքել Ուելչը, Բրեդ Փիթը, Ջենիֆեր Անիսթոնը, Գվինեթ Փելթրոուն, Ջենիֆեր Լոպեսը, Հյու Գրանթը, Իզաբելլա Ռոսելինին, Մելանի Գրիֆիթը, Դրյու Բարիմորը, Բրուք Շիլդսը, Սանդրա Բալոքը, Ուայնոնա Ռայդերը, Քորթնի Քոքս Արքեթը, Ջոն Բոն Ջովին, Միրա Սորվինոն, Ռընե Ռուսոն, Ջենիֆեր Անիսթոնը, Դաբրա Մեսինգը, Սարա Ջեսիքա Փարքերը, Բրյուս Սփրինգսթինը, մոդելներ Քլոդիա Շիֆերը, Էվա Հերցիգովան և այլք: Նա է հարդարել դերասանուհի Քիրսթեն Դանսթին վերջինիս նշանավոր հինգ մատնաչափ կտիրված սանրվածքը, որ հետագայում կրկնել է դերասանուհի Մաջի Գիլենհալի հետ: Նա է կերտել նաև Դեմի Մուրի՝ ժամանակին մեծ տարածում գտած տղայական սանրվածքը հայտնի «Ուրվականը» ֆիլմում (1990)...

Նյու Յորքի ամենաթանկ ոճագետ-վարսահարդարներից մեկը՝ ամերիկյան և ֆրանսիական բարձրաշխարհիկ նորաձևության ականավոր մի դեմք Ջոն Սահակը (Սահակ Ժամկոչյան) ծնվել է 1952-ի հունվարի 2-ին, Բեյրութում, Ադամ և Խաթուն Ժամկոչյանների ընտանիքում: Ունեցել է մեկ քույր՝ Մարի և երեք եղբայր՝ Հովհաննես, Անդրե և Ժաք: Վարսահարդարման այբն ու բենը սովորել է տակավին յոթ տարեկանում, օգնելով հորը և նրա ընկերոջը, որին է պատկանել Բեյրութի ամենամեծ սալոններից մեկը: 1958-ին Ժամկոչյան ընտանիքը տեղափոխվել է Սիդնեյ՝ Ավստրալիա: «Ես գիտեի, որ ինձ միայն հետաքրքրում է իմ ձեռքերով տարբեր ձևեր ստեղծելը, և ես սկսեցի արհեստը սովորել 14 տարեկանում»,– հետագայում ասել է Սահակը: Երկու տարի անց նրա կերտած մազահարդարանքի լուսանկարը տպագրվել է «Սիդնեյ մորնինգ հերալդ» պարբերականում: «Երբ ես իմ գործը տպագրված տեսա, հասկացա, որ ես ուզում եմ ձևավորել և փոփոխել մազերը: Ես շատ արագ սովորեցի ինքնատիպ սանրվածքներ ստեղծելու ձևերը: Նրանք, ովքեր ձեռքով տարբեր հարդարումներ են կերտում, պետք է իրենց գործը շատ վաղ սկսեն և կյանքի ընթացքում սովորեն: Հայրս միշտ ասում էր, որ կյանքը լավագույն ուսուցիչն է»:

Zoom Image

1971-ին 18-ամյա Սահակը՝ երկար մազերով, բարձր կրունկներով և 70-ականների պոպ երաժշտություն լսող ջահելի համազգեստով մեկնել է Փարիզ: Տղան ծնողներին ասել է, որ մեկնում է վեց ամսով, մինչդեռ այլևս չի վերադարձել Ավստրալիա: Եվրոպայում նա յուրացրել է ֆրանսիական ճաշակ և փարիզյան հովեր: Ազգականների և ընկերների միջոցով նա գտել է փակման շեմին գտնվող մի վարսահարդարանոց և վերածել է մոդայիկ կենտրոնի: Այս ժամանակաշրջանում Սահակն ապրել է Գյուրջիևի տիպի 80-ամյա մի հայ գուրուի բնակարանում, որը մեկ տասնյակ լեզուներ է իմացել: Ֆրանսիայում Սահակն ապրել է բոհեմական կյանքով, և Փարիզում ապրած տարիները համարել է իր կյանքի լավագույն շրջաններից մեկը:

19 տարեկանում Սահակը պայմանագիր է կնքել միջազգայնորեն ճանաչված լուսանկարիչներ Ռիչարդ Ավեդոնի, Պատրիկ Դըմարշելյեի, Հելմուտ Նյութոնի, Իրվինգ Փենի և Ալբերթ Ուաթսոնի հետ: Այդպիսով նրա կերտած մազերի հարդարումները հայտնվել են գերմանական «Շթեռն», ամերիկյան, անգլիական, ֆրանսիական և իտալական «Վոգ», ֆրանսիական «Էլ» և այլ բարձրաշխարհիկ պարբերականների շապիկներին և էջերում: Երիտասարդ հայորդին աշխատել է Ժան-Մարկ Մանիատիսի հետ, անվերջ ճանապարհորդել և մասնակցել բարձրաշխարհիկ նորաձևության հանդիսությունների Փարիզում, Միլանում և Նյու Յորքում: «Նորաձևությունը շատ դժվար աշխատանք է: Դու նկար ես ստեղծում չորս կամ հինգ մարդու հետ մեկտեղ՝ լուսանկարիչ, դիմահարդար, մոդել և խմբագիր»,– ասել է նա:

Թվում էր, թե հաջող կարիերան կայացել է: Սակայն 1978-ին Սահակը տեղափոխվել է Նյու Յորք, մի քաղաք, որը նա անվանել է «չափազանց պահանջկոտ կին»: Այստեղ նա սկզբնապես բացել է կանանց վարսահարդարման մի ոչ մեծ սալոն: Ամսեամիս Սահակի ժողովրդականությունն աճել է Նյու Յորքի բարձր խավի տիկնանց շրջանում, որոնց գրավել են Սահակի ստեղծած սանրվածքների և վարսահարդարման նրբագեղ ոճն ու ճաշակը, ինչու չէ, նաև ինքը՝ վարսահարդարը, այդ երկարամազ, միջնադարյան ռազմիկի տեսքով, խորաթափանց հայացքով գեղադեմ և սեռազգայուն երիտասարդը: Նրա այս աչքի ընկնող արտաքինն էլ նպաստել է, որ արդեն 1978-ին բեմադրիչ Իրվին Քերշները նկարահանի նրան իր «Լաուրա Մարսի աչքերը» կինոնկարում, վարսավիրի փոքր դերում: Հետագայում Ջոն Սահակը նկարահանվել է նաև Ռոբերթ Գորալնիկ «Պորտֆոլիո» շարժանկարում (1983), ինչպես նաև եղել «Նադյա» ֆիլմի դերասանների վարսահարդարը…

1985-ին Ջոն Սահակին վերջապես հաջողվել է բացել սեփական վարսահարդարման սրահը Նյու Յորքի պես դժվարին և մրցակիցներով հարուստ քաղաքում: 1997-ին «Շվարցքոփֆ» ֆիրման Միլանում կազմակերպել է վարսահարդարների ամենամյա մրցույթ, որտեղ Ջոն Սահակը հռչակվել է աշխարհի թիվ մեկ ոճագետը (ստիլիստը): Սահակն առավելապես հայտնի է դարձել իր զարգացրած մազերի չոր հարդարման մեթոդով: «Ես հավանաբար միակն էի աշխարհում, որին չէր ուսուցանվել Վիդալ Սասունի մեթոդը: Փորձում էի ոչնչացնել, չափումներ ստեղծել և լավագույն վիճակի հասցնել մազերը: Ես գաղափար չունեի, որ այդպիսով իմ ուրույն մեծոդն եմ հայտնագործում, և հանկարծակի աշխարհի լավագույն վարսավիրները սկսում են աշխատել Սահակի մեթոդով»,– հետագայում պատմել է նշանավոր վարսահարդարը: «Սահակի գիծը հեղափոխություն է նորաձևության աշխարհում, վարսահարդարման արվեստի բարձրագույն թռիչքը»,– գրել է իտալական թերթերից մեկը:

Zoom Image

«Ինձ համար կարևոր չէ, թե ում մազերն եմ ձեռքս առնում,– ասում է Ջոն Սահակը,– թագադրված անհատի թե հասարակ կնոջ: Կնոջ վարսերն արդեն ինքնին ներշնչում են ինձ ինչ-որ կախարդական և «շատ անձնական» մի բան: Ես գիտեմ տղամարդկանց, որոնք սիրահարվում են ոչ այն պատճառով, որ կինն ինքնին գեղեցիկ է, որ գեղեցիկ դեմք ունի կամ կատարյալ մարմնաձևեր, այլ որովհետև ունի շքեղ վարսեր: Եվ ես հասկանում եմ նրանց…»: Իսկ այն հարցին, թե որն է իր հաջողության գրավականը, Սահակը պատասխանել է. «99 տոկոսով երևակայություն է և մեկ տոկոսով՝ տեխնիկա»:

Ջոն Սահակը ողջ կյանքում եղել է լավ հայ: «Նայելով մոլորակին՝ ես չէի ուզում լինել ուրիշ մեկը: Կարծում եմ՝ մենք օրհնված ազգ ենք, չնայած անցյալի տանջանքներին: Ես հպարտ եմ՝ հայ լինելով, և բոլորը գիտեն դա»,– մի առիթով ասլե է նա: Ի դեպ, Մեդիսոն ավենյուում գտնվող նրա արհեստանոցը ձևավորել է նրա երկարամյա մտերիմ բարեկամը՝ Սփյուռքի ամենաինքնատիպ արվեստագետներից Օննիկ Քարտաշը:

Ցավոք սրտի, նա վաղ հեռացավ կյանքից՝ 2005 թվականի հունիսի 15-ին, Նյու Յորքում, անբուժելի հիվանդությունից... «Ջոնը կարծես մազերի խենթ պրոֆեսոր լիներ»,– նրա մահվան առթիվ ասաց «Ուորեն-Թրիքոմի» սալոնի տնօրեն և գործընկեր Էդուարդ Թրիքոմին: Ականավոր վարսահարդար-ոճագետի վաղաժամ մահը սգացել են ամերիկյան շոու-բիզնեսի բազմաթիվ հռչակավոր դեմքեր, որոնց աստղային իմիջի կայացման մեջ քիչ դեր չի ունեցել նաև այդ տաղանդավոր հայորդին՝ Ջոն Սահակը...

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 2113
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2013
28
Հունվ
»18:13
«ՕՆԻԿ, ԴՈՒ ԽԵՆԹ ԵՍ, ՍԱԿԱՅՆ՝ Լ ...
Article image Սեպտեմբերի 23-ին Երևանի «Գևորգյան» ցուցասրահում տեղի ունեցավ հայազգի նկարիչ Օնիկ Սահակյանի անհատական ցուցահանդեսը: Սա այն դեպքն է, որի մասին անվերապահորեն կարելի է ասել՝ «անցավ աննախադեպ հաջողությամբ»: Ցուցադրությունը տևեց 15 օր, որի ընթացքում օրական 200-ից ավելի այցելու էր գալիս: Բերված 16 աշխատանքից յոթը վաճառվեցին (14-ը հատուկ նկարվել էր Երևան բերելու համար): Այստեղ մեծ դեր ուներ ոչ միայն պրոֆեսիոնալ գովազդը, այլև այն հանգամանքը, որ Սահակյանը եղել է Սալվադոր Դալիի մտերիմ բարեկամը և օգնականը: ...
Կարդալ
2013
28
Հունվ
»18:10
ՎԵՀԱՆՁՆ ՈՒ ԲՈՐԲՈՔՅԱԼ ՀՈԳԻՆ. Ար ...
Article image 1900 թվականին Ֆլորենցիայի եւ Փարիզի երկու հրատարակչություն լույս են ընծայել ֆրանսերեն մի գիրք՝ «Տեսություն (սոցիալական հետազոտություն)» («Considռrations (Etudes sociales)») վերնագրով, որի հեղինակը հանդես էր եկել Արմենա ծածկանվամբ: Գիրքը, որ վերաբերում էր հայկական հարցին և այդ խնդրի շուրջ եվրոպական դիվանագիտության դիրքորոշմանը, լայն արձագանք է ունեցել եվրոպացի մասնագետների շրջանում: Հեղինակին անվանել են «վեհանձն և բորբոքյալ հոգի», «հանրագիտակ»: Ֆրանսիացի քաղաքական գործիչ Ժան Ժորեսն այդ գիրքը համա...
Կարդալ
2013
28
Հունվ
»18:07
«ՄԱՐԴՈՒ ՓԱՅԼԸ ՆԵՐՔՈՒՍՏ ՊԻՏԻ ԼԻ ...
Article image Երևանյան դերասանների ընտանիքում Մնջախաղի պետական թատրոնի դերասանուհի Ռուզան Հակոբյանը էականորեն տարբերվում է իր գործընկերուհիներից։ Ոչ միայն իր տարաշխարհիկ, ոչ ստանդարտ արտաքինով։ Թվում է, թե մեր դերասանուհիներից ուրիշ ոչ մեկի խաղն այնքան ենթարկված չէ պլաստիկային, որքան նրանը։ Թվում է, թե իր մարմնի շարժումներով և արտահայտիչ դիմախաղով նա ի զորու է մարմնավորել ամեն մի երևույթ։ Պլաստիկայի լեզվով կերպարի ոչ միայն արտաքինը, այլև ներքինը պատկերելու նրա ձիրքն անուրանալի է։ Երբ որ Ռուզան Հակոբյանը մարմն...
Կարդալ
2013
28
Հունվ
»17:57
ՊԵՐՃ ՖԱԶԼՅԱՆ՝ ԼԻԲԱՆԱՆՅԱՆ ԹԱՏՐՈ ...
Article image Համաշխարհային թատրոնի պատմությունն ուսումնասիրելիս նկատելի է մի ուշագրավ իրողություն. 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին մի շարք հայորդիների վիճակվել է դառնալ այս կամ այն ժողովրդի թատերական գործի ռահվիրա։ Թուրքական պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադիրներ դարձան Հակոբ Վարդովյանը և Մարտիրոս Մնակյանը, Իրանում եվրոպական տիպի առաջին ներկայացումը բեմադրեց Արմեն Օհանյանը, վրացական նոր թատրոնի հիմնադիրներից է Միխայիլ Թումանովը, ռուսական էստրադային թատրոնի հիմքը դրեց Նիկիտա Բալիևը, Մոսկվայի հրեական թատրոնինը՝ ...
Կարդալ
2013
28
Հունվ
»17:49
ԹԱՄԱՐԱ ՉԻՆԱՐՈՎԱ ՖԻՆՉ. Հայ կալ ...
Article image 2007թ-ին Լոնդոնում լույս տեսավ Ֆրանսիայում, Անգլիայում և Ավստրալիայում աշխատած բալետի պարուհի Թամարա Չինարովա Ֆինչի «Պարելով դեպի անհայտը. իմ կյանքը «Բալե Ռյուսում» և նրանից հետո» հուշագիրքը։ Այս պարուհին չի հասել համաշխարհային ճանաչման, սակայն ապրել է հարուստ և հետաքրքրական կյանքով։ Իննսունամյակի շեմին գտնվող նախկին արվեստագիտուհու այդ չափազանց հետաքրքրական հատորն ընթերցելուց հետո նամակով կապվեցինք այսօր Իսպանիայում դստեր հետ ապրող Չինարովայի հետ. վերջինս հաճույքով թույլատրեց թարգմանել իր գր...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott