samvel.shahinyan
Logo

ԱՎԱՆԴԱԿԱՆ ճԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ԾԱԳՄԱՆ, ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Article image Ազգային և ավանդական ճարտարապետությունն ու կերպարվեստը ձևավորվում են ապրելու միջավայրի բնապատմական և հասարակական զարգացումների արդյունքում՝ տեղածին և տեղաբնիկ ժողովրդի ձևավորված աշխարհաճանաչողության, աշխարհընկալման, աշխարհահայացքի արդյունքում ստեղծված ուրույն մշակույթի սահմաններում և նրա բնորոշիչ բաղադրիչներն են: Ազգային և ավանդական ճարտարապետությունն ու կերպարվեստը, որպես նախամշակույթի անընդհատական դրսևորում, արմատական տեղաբնիկների, այսինքն այդ նախամշակույթի կրողների, բնապատմական օրրանի սահմաններում անընդհատ ներկայության պայմաններում, ժամանակի մեջ կայուն են, իսկ էությամբ՝ ուղղորդող ոճերի և ձևերի անընդհատական փոփոխության ու բազմազանության մեջ դրսևորման դարավոր գործընթացում:

Այս հոդվածի հետազոտման առարկան ազգային և ավանդական ճարտարապետության ու կերպարվեստի ծագման, զարգացման խնդիրներն են: Ընդհանրապես երբ գրվում, վերլուծվում, կամ քննարկվում է ազգային մշակույթը, կամ «ազգային մշակույթ» հասկացողությունը, հետազոտողները բավարարվում են այս բառակապակցությամբ, չխորանալով անգամ այն հանգամանքի վրա, որ ոմանք կարող են ընդհանրապես չընդունել մշակույթի, ճարտարապետության, արվեստի ազգային լինելու իրողությունը: Այսպիսի մոտեցման համար այլակարծիք զանգվածը, լուրջ կռվաններ ունի: Օրինակ, ժամանակակից ճարտարապետության կոնցեպտուալ կոնստրուկտիվիզմի մեջ, կամ Ջ. Փոլլակի, Ա. Գորկու աբստրակտ ստեղծագործությունների, Թ. Էլիոթի, Վ. Գոդելի պոեզիայում, Սարտրի արձակ, Իունեսկոյի, կամ Ադանովի դրամատիկ ստեղծագործություններում չափազանց դժվար կլինի փորձել գտնել այն առանձնահատուկ հատկանշական բնութագրիչը, որով սրանք կդիտարկվեն որպես որևէ կոնկրետ ազգի հոգևոր սեփականություն: Սակայն անկախ նրանից, թե որքան գիտնականներ կան որոնք հերքում են ճարտարապետության ու կերպարվեստի զուտ ազգային լինելու հանգամանքը, և ինչպիսի հիմնավորումներ են առաջ քաշում՝ ազգային մշակույթը գոյություն ունի անկախ ստեղծագործողի կամքից, և այն իր արտահայտությունն է գտնում նրա գործերում:

Հետազոտման խնդիրը հանգում է հարցի գիտական քննության մեթոդաբանությանը: Գիտական քննության համար մեկ փաստն էլ բավական է եզրակացություն անելու համար, բայց դա ճիշտ է ճշգրիտ գիտությունների համար և միանգամայն անընդունելի մշակույթի համար, որը բազմաշերտ, բազմաբովանդակ, ներքին ներհայեցողական և իռացիոնալ, բանաձևման չենթարկվող ներքին թնջուկներով հանդերձ մի կենդանի անընդհատ զարգացող և փոփոխվող կենսունակ համակագ է, որի հետազոտությունը ուղղակիորեն պահանջում է համապատասխան «հետազոտման գործիքներ»: Այդպիսի գործիք կարող է հանդիսանալ համակարգային մոտեցումը, այսինքն երբ որևէ հուշարձան, կտավ, որմնանկար, կամ քանդակ հետազոտվում է ստեղծագործողի ապրած ժամանակաշրջանի, սովորույթների, հասարակական գիտակցության և հասարակական հարաբերությունների, ապրելու բնական միջավայրի համատեքստում: Հետազոտությունները ավելի արդյունավետ են դառնում, երբ ստեղծագործությունը դիտարկվում է հորինվածքի ձևի և ոճի աստիճանական զարգացման պատմության, հասարակական գիտակցության և աշխարհընկալման առասպելաբանական իռացիոնալ դաշտում՝ այդ իռացիոնալի ձևավորման բնական և նյութական ակունքների հստակ գիտակցմամբ: Մշակույթի մասին Ա. Բաբայանը իրավացիորեն և շատ դիպուկ ներկայացնում է հետևյալ ձևակերպումը «Մշակույթը՝ գենետիկ ժառանգականության և էպիգենետիկ հիշողության շնորհիվ տվյալ ազգատեսակի ինքնաարտահայտումն ու կայացումն է, որը իրագործվում է պատմական որոշակի տարածքում, դարերի ընթացքում: Բազմաշերտ մշակույթ ստեղծում են միայն ազգային միավորները:» [1, էջ 66]: Ձևակերպման վերջին մասն, իմ ընկալման սահմաններում, հավանաբար կարելի է խմբագրել նաև այսպես «Բազմաշերտ նշակույթ ձևավորվում է միայն ազգային միավորումների ներսում:» քանի որ մշակույթը կրող զարգացող հասարակությունը իրենից ներկայացնում է կայուն զարգացող համակարգ, իսկ համակարգերը ունեն ինքնազարգացման, այս դեպքում՝ կոլեկտիվ արարման հատկանիշ: Արթուր Արմինի ձևակերպման մեջ երու կարևոր շեշտադրումներ կան՝ «...որոշակի տարածքում, դարերի ընթացքում…» , այսինքն տարածք, կամ կենսատարածք և ժամանակ: Այսպիսով այս ձևակերպման հիմքում մենք տեսնում ենք կենսատարածք, որին լավագույնս ադապտացված օրգանիզմի պոպուլացիայի դերակատարումը ստանձնել է մարդը, որի պոպուլացիան ժամանակի ընդացքում անընդհատ վերարտադրվելով և հարմարվելով միջավայրի պարբերական գործոններին՝ նաև զարգանում է, կռվան ունենալով իր բանականությունը և նրա ընդհանուր դաշտը՝ նոոսֆերան:

Հնագույն մշակույթների ձևավորման գործընթացում կարևորագույն և հիմնական ազդող ու ուղղորդող գործոնները էկոլոգիական բիոտիկ և աբիոտիկ գործոններն են եղել, որոնք բանականության դաշտ տրանսֆոմացվելով մարդու կեցությանը և բանականության մակարդակին հարիր արձագանքել են այդ գործոններին:

Մինչև մարդու հայտնվելը Երկիր մոլորակը զարգացման 4,5 միլիարդ տարվա երկրաբանական և գրեթե 1միլիարդ տարվա կենսաբանական զարգացումներ ապրեց: Անցնելով երկրակազմական բարդագույն աղետների և փոփոխությունների միջով, վերջի վրջո, կայնոզոյի վերջում, երկրաբանական տեսանկյունից աննշան ժամանակահատվածում, Կայնոզոյի վերջում, ընդհամենը 2,6 միլիոն տարի [8] առաջ ձևավորվեցին այնպիսի էկոհամակարգեր, որոնք ի զորու էին ապահովել հումանոիդների և վերջիվերջո մարդու գոյության համար անհրաժեշտ կլիմայական և կենսաբանական պայմանները:

Մինչ մարդկային քաղաքակրթության արդյունաբերական փուլին հասնելը, մարդը մեծապես կախված էր շրջակա միջավայրի գործոններից և ինքն էլ գործոն էր, իր ազդեցության չափով: Բնական գործոնները ձևավորում էին մարդու ոչ միայն օրգանիզմի մետաբոլիզմը՝ նյութափոխանակությունը, այլև պարտադրում էին հոտային, ավելի ուշ խմբակային, իսկ ավելի ուշ ցեղային և ընտանեական հարաբերություններ: Ավելին, բնական գործոնների ազդեցությամբ ձևավորվում էին նաև վարվելակերպի կանոնները, տաբուները, ներքին և արտաքին փոխհարաբերությունների սկզբունքները, աշխարհաճանաչողությունը, աշխարհայացքը: Սրանց հիմքի վրա էլ զարգանում էր հոգևոր ըմբռնումների իռացիոնալ ներհայեցակագը, որը հետագայում, հասարակական զարգացումների որոշակի փուլում, պիտի կրոնի վերածվեր:

Բնական միջավայրի ազդեցությամբ ձևավորված աշխարհաճանաչողության և աշխարհահայացքի մասին մի հետաքրքիր դիտարկում կա Անտուան դը Սենտ Էկզյուպերիի «Մարդկանց մոլորակը» գրքում, որտեղ հեղինակը պատմում է ապստամբ բեդուինների առաջնորդների մասին, որոնք իրենց գաղութացնող ֆրանսիացիների երկրում տեսնում են ահռելի մի ջրվեժ, որտեղից ահռելի, նախկինում իրենց կողմից երբևէ չտեսնված քանակությամբ խմելու ջուր էր էր գահավիժում: Նրանք երկար չէին ուզում հեռանալ այդ դյութական վայրից: Ցանկանում էին տեսնել թե երբ է վերջանալու ջրի անսանձահարելի այդ հոսքը, այդ անհավատալի ցոփ շռայլությունը: Այս պատկերը ավելի մեծ ազդեցություն է ունենում նրանց գիտակցության վրա, քան բազմաթիվ զինված ընդհարումները գաղութացնողների հետ, բազմաթիվ պարտությունները, հակառակորդի օգտագործած նորագույն, հզոր հրազենը:

Բնության անկենդան և կենդանի բաղադրիչները անընդհատ ազդում են իրար վրա և այդ ազդեցությունները աննկատ չեն անցնում, սրանք անընդհատ փոփոխում են ինչպես կեսատոպը՝ բնության անկենդան առարկանի համակարգը, այնպես էլ կենսացենոզը՝ կենդանի բնությունը: Կենսատոպը և կենսացենոզը իրար հետ կազմում են էկոհամակարգ: Էկոհամակագ բառը առաջարկել է Թենսլին [10] 1935 թվականին, իմաստը ձևակերպելով հետևյալ կերպ՝ <<Դա օրգանիզմների ընդհանրությունն է իրենց բնակության վայրի ֆիզիկական գործոնների, այսինքն ընդհանրապես բնակության վայրի հետ>>: Նախարդյունաբերական շրջանի մարդը, որպես օրգանիզմ, նույնպես էկոհամակագի գործուն ներկայացուցիչ էր: Էկոհամակարգի բաղադրիչները վեցն են [Տես՝ Պատկեր1] երեքը բիոտիկ և երեք աբիոտիկ:

Ցանկացած օրգանիզմ, այդ թվում և մարդը, իր գոյությունը պահպանում է նյութի, էներգիայի և տեղեկատվության, սեփական մարմնի միջով, անընդհատական հոսքի պայմաններում: Սա ամենուր գործող էկոլոգիական օրենք է: Հոսքի դադարումը, կամ միակողմանիությունը, կամ որևէ խաթարում բերում է օրգանիզմի թուլացմանը, կամ նրա մահվան պատճառն է դառնում: Հոտը, համը, գույնը, մթնոլորտային ճնշումը, քամու արագությունը, խոնավությունը, տեղումներըի տեսակը, ուժգնությունը, կայծակը, հրդեհը և այլ բազմաթիվ բնական երևույթներ և առարկաներիրենց ներկայության մասին տեղեկություններ են «հաղորդում», որը օրգանիզմի կողմից գրանցվելուց հետո, նա անմիջապես արձագանքում է և որոշակի գործընթացներ է իրականացնում: Տեղեկատվության ընկալում-արձագանքում համակարգը ցանկացած օրգանիզմի, այդ թվում և մարդու համար գործողությունների խթան հանդիսանալուց զատ, որոշում է նրա վարքը, կազմակերպվածությունը, դրդում համագործակցության, կամ հակադրության [4]:

Նյութի շրջանառությունը օրգանիզմում, կամ մետաբոլիզմը կայուն գործընթաց է, երբ օրգանիզմը մշտապես բնակվում է նույն կեսատոպում, սակայն կենսատոպի բնական գործոնների կտրուկ փոփոխությունները, մանավանդ սննդի մեջ օգտագործվող բուսատեսակների և օրգանիզմների զանգվածային ոչնչացման դեպքում մարդը հասնում է իր դիմադրողականության, կամ տոլերանտության[1] սահմանին:

Տվյալ կենսոտոպին առավելագույնս հարմարված (էկոլոգիական պարբերական գործոններին ադապտացված) օրգանիզմները կոչվում են էկոտիպ: Այս օրգանիզմների առանձնահատկություններից է ամենանվազագույն քանակության դեպքում, կարճ ժամանակահատվածում մեծ պոպուլյացիա դառնալը: Հայերի նախնիները էկոտիպ էին Հայկական Լեռնաշխարհում ու երբ սառցապատումից ու հալոցքներից հետո կենսագոյության համար անհրաժեշտ պայմանները լավացան, նրանց պոպուլացիան հզոր աճ տվեց: Միավոր աշխարհագրական տարածքում մեծ թիվ կազմելուց հետո մարդկանց պոպուլացիան ենթարկվելով մրցակցության անհնարինության և միավոր տարածքում առավելագույն ու նվազագույն քանակության պոպուլացիայի մասին օրենքներին բնակության համար նոր կենսատարածքներ ձեռք բերելու նպատակով սկսեցին արտագաղթել սկզբում դեպի միջագետք, ապա Եվրոպա և Եգիպտոս, իսկ ավելի ուշ դեպի արևելք:

Այս երևույթները միանգամայն բացատրելի են էկոլոգիական հիմնական օրենքների շրջանակում: Օրինակ, ամերիկացի կեսաբան Շելֆորդի (Shelford V.E. 1877-1968), տոլերանտության օրենքը: Օրենքը պնդում է «Գործոններ առատությունը նույնքան վտանգավոր է օրգանիզմների համար, որքան նրանց բացակայությունը»: Օրինակ գայլի համար +500C ջերմաստիճանը նույնքան ճգնաժամային է, որքան_-500C ջերմաստիճանը: <<Եթե մի քանի տեսակներ նույն էկոհամակարգում նույն էկոլոգիական կարգավիճակը, ապա նույն աշխարհագրական վայրում չեն կարող իրար հետ անվերջ գոյատևել, հաղթում և տեղում մնում է այն պոպուլացիան, որը առավելագույնս է ապահովում իր թվական աճի տեմպերը>>: Եթե այլ ցեղեր ևս ապրել են Հայկական Լեռներում, ապա սրանք պարզապես հեռացել են ազատ տարածություններ գտնելու համար: <<Յուրաքանչյուր պոպուլացիայի համար գոյություն ունի նվազագույն քանակի սահման, որից փոքր թվաքանակի դեպքում ինքնաբազմացումը և ինքնազարգացումը դադարում է և վրա է հասնում մահը:>> Սրան հակառակ եթե պոպուլացիան չափազանց մեծանում է գործում է Լե-Շատելյեի և Բրաունի Օրենքը՝ <<Եթե էկոհամակարգի դինամիկ հավասարակշռությունը խախտվում է որևէ գործոնի ազդեցությամբ, ապա համակարգում գործընթացները շեղվում են ազդող գործոնի ազդեցության թուլացման ուղղությամբ>>[4]: Սակայն անընդհատական բազմացումը, որը բնական էր բարենպաստ պայմանների և գյուղատնտեսության զարգացման պայմաններում, արտագաղթը դարձնում էր շարունակական: Ա. Փիլիպոսյանը և Ռ. Մկրտչյանը Գեղհովիտի քարայր դամբարանների պեղումների արդյունքում հավաքած գիտական նյութի վերլուծության արդյունքում հանգում են այն եզրակացությանը, որ ,,նահապետի,, թաղումներում առկա մարդկային զոհաբերությունները կատարվել են տրամաբանական ընտրության ճանապարհով և հիմնականում վերարտադրության համար այլևս անպիտան 35տարեկանը անց կանայք են, մինչև 5-6 տարեկան երեխաներ (հոդվածի հեղինակ՝ հավանաբար թույլ և հիվանդոտ), իսկ տղամարդիք և պատանիները բացակայում են: Այս մասին հեղինակները բազմիցս անդրադարձ են կատարել ոչ միայն իրենց գիտական հրատարակումներում, այլև հեռուստատեսային հաղորդումներում և գիտահանրամատչելի ֆիլմերում՝ օրինակ <<Շողակաթ>> հեռուստատեսության 14.01.2013թ. եթերում: Այս նկարագրություններում բնապաշտական հողի վրա ձևավորված տիպական ծիսակարգ է, որը լուրջ աղերսներ ունի միավոր տարածքում պոպուլացիաների քանակության ինքնավերահսկման սկզբունքի և էկոհամակարգի էներգիայի, նյութի և տեղեկատվության հաշվին նրանց գոյության հնարավորության սկզբունքների հետ: Այս հետազոտությունները նաև վկայում են հայկական պոպուլացիայի աննախադեպ աճի մասին Ք.ա. 3-2 հազարամյակներում:

Սննդի շղթայի անխափան անընդհատականությունը համակարգի կայունության կարևորագույն ցուցանիշն է: Սննդի շղթայի օղակներից մեկի բացակայության, կամ փոփոխության դեպքում ամբողջ էկոհամակարգը հայտնվում է տոլերանտության ճգնաժամային գոտում: Հայկական Լեռնաշխարհում վերջին 7 հազար տարիների ընթացքում, ( նկատի ունենք մինչև 18-րդ դարի վերջը) ունեցել ենք պոպուլացիայի գերաճ, որը համարժեք չէր բնական պաշարներին և այստեղից էլ արտագաղթելու միանգամայն բնական անհրաժշտությունը: Սակայն նման բարենպաստ կլիմայական պայմանները, որոնք առատ սննունդ էին ապահովում, մետաղական ու շինանյութերի բազմազան առատությունը չէր կարող գայթակղիչ չլիներ և օտարների ուշադրությունը չգրավել: Այսպիսի բազմաթիվ դեպքերի վկա է եղել ոչ միայն Հայոց պատմությունը: Հայ և օտար բանահուսության մեջ բազմաթիվ հիշատակություններ հեքիաթների, լեգենդների և էպոսների տեսքով (օր.` «Գիլգամեշ», «Արգոնավորդներ», «Բիլինաներ»-ից Սվյատիգորին վերաբերվող ասքերը, Շումերական արձանագրությունները, և վերջապես հայկական հեքիաթները): Հայկական հեքիաթներում արձանագրված հետաքրքիր մի հանգամանքի մասին օրինակ բերեմ: Բոլոր հնդևրոպական ժողովուրդների մոտ, հեքիաթներում, հիվանդ հորը փրկելու պատրաստակամ նրա դյուցազն տղաները մեկնում են օտար երկիր անմահական ջուր, կամ անմահական խնձորը բերելու և միայն հայկական հեքիաթներում է, որ տղաները հսկում են սեփական այգու անմահական պտուղ տվող ծառը, որ վիշապը չգա, չգողանա, որ հիվանդ հայրը ուտի ապաքինվի: Այսպիսի զուգադիպությունը չի կարող պատահական լիել: Ավելին Ծովինարին կենարար աղբյուրից ջուր խմելու և հղինալու համար պետք չեր Հայաստանից դուս փնտրել այդ աղբյուրը [6, էջ 160; 2, էջ 80, 82, 344]:

Լեզուն, բանականությունը, աշխատանքի գործիքներ ստեղծելու ընդունակությունները նոր որակներ հաղորդեցին մարդու զարգացման գործընթացներին, որը հայկական Լեռնաշխարհի բնիկների մոտ արտահայտվեց ստեղծագործական ակտիվության հզոր վերելքով: Լեզվի մասին հետաքրքիր ձևակերպում ունի Քոլլինգվուդը՝ «Լեզուն գոյություն է ստանում երևակայության հետ որպես գիտակցական մակարդակում փորձառության հատկանիշ» [7, էջ280]:

Այստեղ տեղին է հիշատակել շումերական արձանագրություններից մեզ հասած տեղեկությունները, որ հենց Հայաստանի բնիկ բնակիչներն էին նրանց տրամադրում բնական քարեր, գինի և ամենակարևորը՝ ուսուցչապետեր, [3, էջ 100-102] որոնք հավանաբար պիտի ուսուցանեին ուսուցիչների, իսկ թե ինչ, կարծում ենք նոր տեխնոլոգիաներ մետաղի, քարի մշակման, ճարտարապետության, ճարտարագիտության, շինարարության և այլն: Եթե ընդունենք Ատկինսոնի խմբի հետազոտության արդյունքների իսկությունը [9], ապա բնական է դառնում այն հանգամանքը, որ առավել վաղ ժամանակաշրջանում ձևավորված լեզուն կրող ժողովուրդը ավելի արագ զարգանալու մեծ հնարավորություններ ուներ, քան մյուսները: Ավելին, ավելի վաղ, քան մյուս հնդևրոպական ժողովուրդները հենց հայերի մոտ պիտի ձևավորվեր վարքագծի կանոնների այնպիսի համակարգ, որոնք աշխարհաճանաչողության որոշակի մի փուլում բարոյական ինքնաներհայեցման զուտ ներանձնական որակներից անցում կատարեին դեպի իռացիոնալի համակարգման և որպես սրազան սկզբունք օգտագործեին ցեղի առօրյա կյանքում:

Եզրակացություն

Հայ ժողովրդի վերջնական ձևավորման գործընթացը պետք է համարել ոչ թե պետականության կայացման փաստով, այլ բնապաշտության հիմքի վրա հոգևոր մշակույթի ձևավորման պահից, որի կարևորագույն բաղադրիչներն էին տիեզերքի առսպելաբանական պատկերացումները, որպես աշխարհի յուրօրնակ իռացիոնալ մոդել, հոգևոր սկզբունքներ, վարքագծի և վարվելակերպի մեկընդմիշտ հաստատված և ժամանակի մեջ կենսունակ կանոներ և քրմական դաս, որպես ռացիոնալ և իռացիոնալ գիտելիքների պահապաններ ու տարածողներ [5]: Հենց սա էր հայկական նախամշակույթը, որի արձագանքները մենք տեսնում ենք մեռած ու կենդանի հնդևրոպական ժողովուրդների մոտ և որը հիմքն է այսօրվա եվրոպական կոչվող մշակույթի:

Մարդու անցյալի, քաղաքակրթության և մշակույթի ձևավորման, կայացման, իր բնօրրանում ինքնհաստատման ցանկացած հետազոտություն անհրաժեշտ փորձաքննություն պիտի անցնի կենսատոպի և կենսացենոզի հազարամյակների փոփոխությունների, էկոլոգիական գործոնների հնարավոր ազդեցության հատկանիշներով, այս դեպքում եզրակացությունները ավելի հիմնավոր կլինեն, գիտական քերթվածքն առավել ամբողջական:



Գրականություն

1. Արթուր Արմին (Բաբայան): Արևի լեռան տիեզերական գաղափարաբանությունը: «Սփյուռք» 2011 Լոս-Անջելոս 174էջ. Տես՝ էջ 66.

2. Հարութունյան Ս. Հայ առասպելաբանություն. «Համազգային » 2001՞ ԱՄՆ 527էջ

3. Մովսիսյանի Ա. «Հայստանը Քրիստոսից առաջ երրորդ հազարամյակում» ԵՊՀ. 2005.Երևան. 176 էջ

4. Շահինյան Ս.Մ. Էկոլոգիա. դասագիրք ԲՈւՀ-ի համար. Զանգակ. 2004 Երևան 135էջ

5. Շահինյան Ս.Մ. «Խաչքար: Տիեզերական արարչագործության սրբազան համակարգ» ԵՃՇՊՀ. 2012. Երևան 120էջ

6. Սասնա Ծռեր. խմբ. Մ. Աբեղյան. Պետհրատ. 1944 Երևան. 406էջ

7. Քոլլինգվուդ Ռ. Արվեստի հիմունքները. Խարգիս Խաչենց,Փրինթինֆո. 2007 Երևան. 422 էջ

8. «18 INQUA 2011 Congress», www.Inqua2011.ch

9. Mapping the Origins and Expansion of the Indo-European Language Family. Remco Boucaert, Philippe Lemey, Michael Dunn, Simon J. Greenhill, Alexander V. Alekseyenko, Alexei J. Drummond, Rsell D. Gray, Marc A. Suchard, and Quentin D. Atkinson. Science 24 August 2012: 957960. [DOI:10.1126/science.1219669]

10. Tansley.A.G. (1871-1955) ,,The use and abuse of vegetational concepys and terms//Ecology. 1935V.16,N0 1. P.284-307

Zoom Image

Մշակույթը, ինչպես նաև ցանկացած համակարգ, կարող է գոյություն ունենալ, իրականացնել իրեն վերապահված գործառույթներ, միայն այն դեպքում, երբ նրա բոլոր բաղադրիչները գործում են ներդաշնակ, օժտված են արտաքին ազդակներին համարժեք արձագանքելու ընդունակությամբ, ունեն ինքնակառավարման, ինքնավերականգնման և ինքնազարգացման հատկություններ:

Zoom Image
Zoom Image

Հնդևրոպական ժողովուրդների ծագման և տարածման ժամանակագրությունը:
R. Boucaert, P. Lemey, M. Dunn, S.Greenhill, A. Alekseyenko, A.Drummond, R.Gray, A. Suchard, D. Atkinson.

Zoom Image

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 2150
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2013
26
Ապր
»23:42
Նախաքրիստոնեական մշակույթի արձ ...
Article image Եթե դիտարկենք հայկական ճարտարապետության փուլային զարգացումները, որոնք իրենց բնութագրական հատկանիշներով խորապես տարբեր, մշակութային ուրույն շրջաններ են, ապա կնկատենք, որ յուրաքանչյուր փուլից դեպի մյուսն անցումը սահուն ու լծորդված չէ, այլ կտրուկ և սահմանազատված: Ստեղծվում է այնպիսի տպավորություն, կարծես հայ ժողովուրդը մշակութային կոնկրետ փուլում հաջողություններ ու շոշափելի ձեռքբերումներ ունենալով, ճարտարապետական արվեստում և շինարարական տեխնոլոգիաներում հասնելով զարգացման մի...
Կարդալ
2013
07
Ապր
»12:36
Կենսամիջավայրի ազդեցությունը ...
Article image Իր բնակության վայրում՝ բնօրրանում, անընդհատական ապրած ժողովրդի ազգային մշակույթը ձևավորվում է բնական գործոնների և հասարակական հարաբերությունների անընդհատական ազդեցության տակ և իր մեջ կրում է ազգի հոգևոր, բարոյական, գեղագիտական նախաստեղծ սկզբունքները, որոնք և որոշում են նրա հավաքական վարքագծի դրսևորումները: Ազգային մշակույթի կարևորագույն բաղադրիչներից ճարտարապետությունը խարսխվում է բնական գործոնների՝ կենսամիջավայրի և կենսացենոզի անընդհատական և երկարատև ազդեցությամբ ձևավորված աշխարհաճանաչողութ...
Կարդալ
2012
01
Դեկտ
»12:51
ՀՆԱԳՈՒՅՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐ ...
Article image Եթե դիտարկենք հայկական ճարտարապետության փուլային զարգացումները, որոնք իրենց բնութագրական հատկանիշներով խորապես տարբեր, մշակութային ուրույն շրջաններ են, ապա կնկատենք, որ յուրաքանչյուր փուլից դեպի մյուսն անցումը սահուն ու լծորդված չէ, այլ կտրուկ և սահմանազատված: Ստեղծվում է այնպիսի տպավորություն, կարծես հայ ժողովուրդը մշակութային կոնկրետ փուլում հաջողություններ ու շոշափելի ձեռքբերումներ ունենալով, ճարտարապետական արվեստում և շինարարական տեխնոլոգիաներում հասնելով զարգացման ...
Կարդալ
2012
01
Դեկտ
»11:55
ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒ ...
Article image Եկեղեցիների և խաչքարերի ճարտարապետության մեջ ակնհայտորեն ընդգծված ավանդապաշտությունը, որը արտահայտվում է ձևերի և ոճերի կայունությամբ դարեր շարունակ, ունի որոշակի և հստակ պատճառաբանություն, որի բացահայտման փորձ ենք կատարում մեր այս հոդվածի սահմաններում...
Կարդալ
2012
20
Նոյեմ
»10:43
ՄԱՐԴԸ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵ ...
Article image Հայկական Լեռնաշխարհում ձևավորված հնագույն բնապաշտական մշակույթն է: Այդ մշակույթի ազդեցության տարածման աշխարհագրությունը, կրողները, զարգացումները: Հետազոտությունների հիմքերը: Մարդը բնապատմական և հասարակական զարգացումների արդյունք է, որի ձևավորման գործընթացում առավել մեծ նշանակություն են ունեցել կենսատարածքը և էկոլոգիական գործոնները: Էկոհամակարգերի բազմազանությունը՝ նույն աշխարհագրական տարածքում, պատմական որոշակի տիրույթում, առավել մեծ հնարավորություններ է ստեղծել կենսունակ, բազմաշերտ, բազմաֆու...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott