samvel.shahinyan
Logo

ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՊԱՇՏԱԿԱՆ ՀԵՆՔԸ

Article image Համառոտագիր

Հայկական եկեղեցու միջնադարյան ճարտարապետական հորինվածքներում՝ ինչպես ծավալա-տարածական, այնպես էլ հատակագծային կառուցվածքներում, առկա են համաչափություններ, որոնք չեն կարող պատճառաբանված լինել միայն ստեղծագործողի բանիմացությամբ: Մեր հետազոտությունների արդյունքում ի հայտ ենք բերել եկեղեցիների ճարտարապետության մեջ անընդհատական կիրառված սկզբունքներ, որոնք խարսխված են տիեզերքի կառուցվածքի մասին հայկական հնագույն առասպելական-իմաստասիրական պատկերացումներին:

Հետազոտության առարկան և նպատակը

Եկեղեցիների և խաչքարերի ճարտարապետության մեջ ակնհայտորեն ընդգծված ավանդապաշտությունը, որը արտահայտվում է ձևերի և ոճերի կայունությամբ դարեր շարունակ, ունի որոշակի և հստակ պատճառաբանություն, որի բացահայտման փորձ ենք կատարում մեր այս հոդվածի սահմաններում:

Հետազոտությունները

Կենտրոնագմբեթ, խաչաձև հատակագծով եկեղեցիների ճարտարապետությունը, արդեն կազմավորված մանրամասներով ի հայտ եկավ վեցից-յոթերորդ դարերում: Խաչքարերի օրինակները մեզ հայտնի են ավելի վաղ ժամանակներից: Հնարավոր էր արդյոք, քրիստոնեություն ընդունելուց հետո անցած չափազանց կարճ ժամանակահատվածում, տիրապետել ճարտարապետական արվեստի կատարելիության, չունենալով համապատասխան տեսական, գաղափարախոսական սկզբունքներ, որոնք կիրառելի լինեին նաև շինարարական և ճարտարագիտական առումներով: Եթե այդ սկզբունքները ձևավորված լինեին եկեղեցու ներսում, մենք այն կիմանայինք: Մեզ հասած կլիներ նաև այդ սկզբունքի հեղինակի, կամ հեղինակների անունները, ճիշտ այնպես, ինչպես մեզ հասած Դավիթ Անհաղթի, Անանիա Շիրակացու, Գրիգոր Տաթևացու և այլոց, իրենց ապրած ժամանակի համար իսկապես դարակազմիկ, տեսությունները: Սակայն այն բացակայում է նույնիսկ տասնմեկից-տասներեքերորդ դարերի եկեղեցական ճարտարապետության հզորագույն վերելքի ժամանակաշրջանից մեզ հասած գրավոր հիշատակություններում: Միևնույն ժամանակ բացարձակ բացատրելի չէ եկեղեցիների ներսում և շրջապատում բնապաշտական խորհրդանշանների առատությունը, որոնց, կաթոլիկ և բողոքական եկեղեցիների գաղափարախոսությունների տեսանկյունից, որև կերպ կապել քրիստոնեական դոգմատների հետ՝ անհնար է:

Իրավիճակը կտրուկ փոխվում է, երբ հետազոտում ենք Հայկական Լեռնաշխարհում ձևավորված նախաքրիստոնեական, վեց հազար տարի ընդգրկող, իրար փոխկապակցված մշակույթների զարգացման շրջանը: Այս հազարամյակներում է հայ ժողովուրդը ստեղծել իր ուրույն, բազմաշերտ, բազմաբովանդակ մշակույթը, տիեզերքի կառուցվածքի մասին իր առասպելական մոդելը, աշխարհի ստեղծման և կործանման սեփական դիցաբանական հայեցակարգը: Այս ժամանակաշրջանից մեզ են հասել խորհրդանշաններ, թաքնագիտական իմաստություններ, որոնց բացատրությունները ցանկության դեպքում կարելի է գտնել հայ դիցաբանական բանահուսության, հեքիաթների և էպոսի մեջ:

Արդյունքները

Կենաց Ծառի թաքնագիտական իմաստների վերածանման դեպքում իմաստավորվում է.

-եկեղեցիների ավանդական կոնստրուկտիվ եռամասնությունը

-տիեզերական երկու առասպելաբանական տարերքների /վիշապ, օձ, ջուր, Սև ջուր, Ծով Ծիրանի/, որոնք՝ չարի ու բարու կանոնակարգված տիեզերքը բաժանում և պաշտպանում են տիեզերական քաոսից, պատկերներով շուրջանակված եկեղեցիների պատուհանները, դռները, պաշպանական աշտարակները /Անի/, խաչքարերի խաչապատկերի տեսքով հանդես եկող Կենաց Ծառի պատկերի զբաղեցրած դաշտի սահմանները և այլն

-արարման սրբազան ակտի խորհրդանիշի կիրառման բազմաթիվ օրինակները ճարտարապետական փոքր չափի հուշարձաններում/Օձուն/, եկեղեցիների մուտքերի ոճավորման մեջ

-արևի՝ Կենաց Ծառի պտղի, խորհրդապատկերի կիրառումը Սրբազան խաչի, նոր, քրիստոնեության մեջ ադապտացված ու իմաստավորված խորհրդանիշի տեսքով

- ժայռապատկերներում, թաքնագիտության մեջ ու պատկերագրերում Երկրի քառանկյուն գծագրությամբ խորհրդանիշի կիրառումը հատակագծում, Երկնքի ոլորտը բնութագրող՝ եկեղեցիների գմբեթի տակ: Ավելին, երկրի չորս կողմերը և միաժամանակ, չորս տարերքները՝ հող, հուր,ջուր, եթեր բնութագրող կերպարավորումները՝ մարդ, այծ, ցուլ, արծիվ

- ընդերքի ոլորտը բնութագրող, քառակուսի գծագրությամբ, աստիճանաբար, դեպի վերընթաց զարգացող՝ իրար վրա տեղադրված երեք, հինգ, կամ յոթ հարթակները՝ եկեղեցիների հիմքում, կամ խաչքարերի ու հուշարձանների համար պատվանդան ծառայող հորինվածքներում:

Հազարամյակներ շարունակ Հայկական Լեռնաշխարհում անընդհատ կառուցվել են տաճարներ, ճարտարապետական փոքր ու մեծ կոթողներ` որոնցում օգտագործված խորհրդանշանները չեն կորցրել իրենց նախնական իմաստը: Թաքնագիտական իմացությունները խորհրդանիշների տեսքով շարունակաբար կիրառվել են ճարտարապետության մեջ հազարամյակներ շարունակ:

Ամփոփում

Հայկական Լեռնաշխարհում հնագույն աշխարհընկալման և աշխարահայացքի հիմք հանդիսացող Տիեզերքի առասպելաբանական պատկերացումները, թաքնագիտական իմաստությունները և խորհրդանշանները , Հայաստանում, քրիստոնեության կայացումից հետո դադարեցին տաճարական քրմերի սրբազան գաղտնիքը լինելուց և տեղափոխվեցին եկեղեցի՝ նպաստելով վերջինիս մեծ ժողովրդականությանն ու քրիստոնեական հավատքի անվերադարձ ընդունմանը Հայ ժողովրդի կողմից:

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 2844
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2013
26
Ապր
»23:42
Նախաքրիստոնեական մշակույթի արձ ...
Article image Եթե դիտարկենք հայկական ճարտարապետության փուլային զարգացումները, որոնք իրենց բնութագրական հատկանիշներով խորապես տարբեր, մշակութային ուրույն շրջաններ են, ապա կնկատենք, որ յուրաքանչյուր փուլից դեպի մյուսն անցումը սահուն ու լծորդված չէ, այլ կտրուկ և սահմանազատված: Ստեղծվում է այնպիսի տպավորություն, կարծես հայ ժողովուրդը մշակութային կոնկրետ փուլում հաջողություններ ու շոշափելի ձեռքբերումներ ունենալով, ճարտարապետական արվեստում և շինարարական տեխնոլոգիաներում հասնելով զարգացման մի...
Կարդալ
2013
22
Ապր
»14:25
ԱՎԱՆԴԱԿԱՆ ճԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ...
Article image Ազգային և ավանդական ճարտարապետությունն ու կերպարվեստը ձևավորվում են ապրելու միջավայրի բնապատմական և հասարակական զարգացումների արդյունքում՝ տեղածին և տեղաբնիկ ժողովրդի ձևավորված աշխարհաճանաչողության, աշխարհընկալման, աշխարհահայացքի արդյունքում ստեղծված ուրույն մշակույթի սահմաններում և նրա բնորոշիչ բաղադրիչներն են: Ազգային և ավանդական ճարտարապետությունն ու կերպարվեստը, որպես նախամշակույթի անընդհատական դրսևորում, արմատական տեղաբնիկների, այսինքն այդ նախամշակույթի կրողների, բնապատմական օրրանի սահ...
Կարդալ
2013
07
Ապր
»12:36
Կենսամիջավայրի ազդեցությունը ...
Article image Իր բնակության վայրում՝ բնօրրանում, անընդհատական ապրած ժողովրդի ազգային մշակույթը ձևավորվում է բնական գործոնների և հասարակական հարաբերությունների անընդհատական ազդեցության տակ և իր մեջ կրում է ազգի հոգևոր, բարոյական, գեղագիտական նախաստեղծ սկզբունքները, որոնք և որոշում են նրա հավաքական վարքագծի դրսևորումները: Ազգային մշակույթի կարևորագույն բաղադրիչներից ճարտարապետությունը խարսխվում է բնական գործոնների՝ կենսամիջավայրի և կենսացենոզի անընդհատական և երկարատև ազդեցությամբ ձևավորված աշխարհաճանաչողութ...
Կարդալ
2012
01
Դեկտ
»12:51
ՀՆԱԳՈՒՅՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐ ...
Article image Եթե դիտարկենք հայկական ճարտարապետության փուլային զարգացումները, որոնք իրենց բնութագրական հատկանիշներով խորապես տարբեր, մշակութային ուրույն շրջաններ են, ապա կնկատենք, որ յուրաքանչյուր փուլից դեպի մյուսն անցումը սահուն ու լծորդված չէ, այլ կտրուկ և սահմանազատված: Ստեղծվում է այնպիսի տպավորություն, կարծես հայ ժողովուրդը մշակութային կոնկրետ փուլում հաջողություններ ու շոշափելի ձեռքբերումներ ունենալով, ճարտարապետական արվեստում և շինարարական տեխնոլոգիաներում հասնելով զարգացման ...
Կարդալ
2012
20
Նոյեմ
»10:43
ՄԱՐԴԸ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵ ...
Article image Հայկական Լեռնաշխարհում ձևավորված հնագույն բնապաշտական մշակույթն է: Այդ մշակույթի ազդեցության տարածման աշխարհագրությունը, կրողները, զարգացումները: Հետազոտությունների հիմքերը: Մարդը բնապատմական և հասարակական զարգացումների արդյունք է, որի ձևավորման գործընթացում առավել մեծ նշանակություն են ունեցել կենսատարածքը և էկոլոգիական գործոնները: Էկոհամակարգերի բազմազանությունը՝ նույն աշխարհագրական տարածքում, պատմական որոշակի տիրույթում, առավել մեծ հնարավորություններ է ստեղծել կենսունակ, բազմաշերտ, բազմաֆու...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott