samvel.shahinyan
Logo

ՄԱՐԴԸ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀՈՒՄ ՎՅՈՒՐՄԻ ՎԵՐՋԻՆ ՍԱՌՑԱՊԱՏՈՒՄԻՑ ԱՌԱՋ ԵՎ ՀԵՏՈ

Article image Հետազոտության առարկան

Հայկական Լեռնաշխարհում ձևավորված հնագույն բնապաշտական մշակույթն է: Այդ մշակույթի ազդեցության տարածման աշխարհագրությունը, կրողները, զարգացումները:

Հետազոտությունների հիմքերը: Մարդը բնապատմական և հասարակական զարգացումների արդյունք է, որի ձևավորման գործընթացում առավել մեծ նշանակություն են ունեցել կենսատարածքը և էկոլոգիական գործոնները: Էկոհամակարգերի բազմազանությունը՝ նույն աշխարհագրական տարածքում, պատմական որոշակի տիրույթում, առավել մեծ հնարավորություններ է ստեղծել կենսունակ, բազմաշերտ, բազմաֆունկցիոնալ հասարակություն ձևավորելու համար:

Կենսատարածքի կառուցվածքի և բաղադրիչների աննշան փոփոխությունները ստիպում են օրգանիզմներին վեր հանել բոլոր ներքին հնարավորությունները, կամ փոփոխվել, նոր պայմաններին և կենսագոյությանը ուղղակի, կամ անուղղակի ազդող գործոններին՝ հարմարվելու համար: Հարմարվողականության գործընթացում փոփոխվում են պատկերացումները շրջակա միջավայրի նկատմամբ, մարդը ձեռք է բերում նոր աշխարհընկալում, նոր փորձ, փոփոխության են ենթարկվում հոգևոր և նյութական արժեհամակարգերը, մշակույթը:

Մարդկությունը իր հասարակական ձևավորման նախաարդյունաբերական փուլում մեծապես կախված էր կենսատոպից և բնական գործոններից, որոնք բնապաշտական հիմքերի վրա ձևավորեցին աշխարահայացք, կենցաղ, գործելակերպ, որոնք անընդհատ զարգացում էին ապրում և փոփոխվում զուգահեռաբար՝ միջավայրի բիոտիկ և աբիոտիկ գործոնների փոփոխության:

Հետազոտությունները

Կատարվել են անթրոպոգենի ժամանակաշրջանի երկրաբանական և կլիմայական խոշորամաշտաբ փոփոխությունների համեմատական վերլուծություններ: Վերջին քսան տարիների, Հայկական Լեռնաշխարհում կատարված հնագիտական հետազոտությունների արդյունքների և պեղածո նյութի գիտական քննություն: Կատարվել համապատասխան եզրակացություններ:

Հետազոտության արդյունքները

Մինչև Վյուրմի սառցապատման վերջին փուլի սկսվելը և Հայկական Լռնաշխարհի հարավում և Հայկական Միջագետքում աննախադեպ և երկարատև երաշտի սկսվելը՝ Գյոբեկլի թեփեյի (Պորտասարի) մշակույթը, այդ ժամանակների համար անհավատալի, նվաճումներ արձանագրեց: Ք.ա. 9-րդ հազարամյակում այդ մշակույթը բնական մեծածավալ աղետի հետևանքում դանդաղ մարեց:

Գյոբեկլի թեփեյի մշակույթի արձագանքները մի քանի խորհրդապատկերների, խորհրդանշանների և ճարտարապետության փոքր չափի հուշարձանների տեսքով պահպանվեցին միայն Հայկական Լեռնաշխարհում, որտեղից արդեն Ք.ա. 4-ից 3-րդ հազարամյակներում արտագաղթողների հետ տարածվեց նաև Եվրոպայում՝ Ֆրանսիայի հարավում և Բրիտանական կղզիներում:

Ք.ա. 9-րդ հազարամյակից սկսած, մինչև մեծ հալոցքները 7-րդ հազարամյակի կեսերը, Հայկական Լեռնաշխարհի կենտրոնական և հյուսիսային հատվածների լեռները և նախալեռնային շրջանները՝ սկսած 1350մ. բարձրությունից՝ սառցադաշտերով էին պատված: Կյանքի գոյությունը պայմանավորված էր գործող հրաբուխների արտազատած ջերմությամբ, որոնք կյանքի համար պիտանի, արտաքին աշխարհից սառցապատ լեռներով մեկուսացած, համեմատաբար կայուն կենսամիջավայրեր էին ստեղծել: Երկու հազար տարուց ավել ժամանակահատվածում, այս ,,կյանքի օազիսներում,, պատսպարված մարդիք ի սպառ մոռացան վերերկրյա ճարտարապետության ճարտարագիտական գիտելիքները, սակայն նոր ձեռքբերումներ ունեցան ստորգետնյա կառույցների, հաղորդակցության ուղիների ստեղծման և քարանձավների կառուցապատման գործում: Այս հմտությունները հետագայում նրանք լայնորեն կիրառեցին վերերկրյա շինարարության բնագավառում:

Փոփոխության ենթարկվեց աստվածների պանթեոնը: Պանթեիստական պանթեոնի գլխավոր դերակատարումներ ստանձնեցին մարդը, այծը, օձը, կամ վիշապը: Ձևավորվեց տիեզերքի առասպելաբանական կառուցվածքի յուրօրինակ պատկերացում, որի կենտրոնում մարդ-կենաց ծառն էր՝ արեգակ-պտղով:

Սկսած 5-րդ հազարամյակի սահմանագծից Հայկական Լեռնաշխարհում բարենպաստ պայմաններ ստեղծվեցին, որի արդյունքում մարդկանց պոպուլացիան կտրուկ աճեց և բնապաշարները այլևս չէին կարող բավարարել: Սկսված մեծ արտագաղթը դեպի հարավ, ապա արևելք, այնուհետև՝ Միջերկրկանի աֆրիկյան ափով, Սիցիլիայով Իտալիա, այնտեղից էլ հարավային Ֆրանսիա, ապա Բրիտանական կղզիներ:

Ք.ա. 5-րդ հազարամյակի վերջում արտագաղթի ուղղությունը փոխվեց դեպի Փենջափ:
Արտագաղթի ճանապարհը կարելի է առանձնացնել կլոր բոլորաձև դամբարաններով, մեգալիթային կոթողներով, ժայռապատկերներով:

Ամփոփում

Առաջին անգամ հիմնավորվել է Հայկական Լեռնաշխարհում, բնապաշտական հիմքի վրա ձևավորված հոգևոր և նախաստեղծ հնագույն մշակույթի անընդհատական առկայությունը իր բնիկ կենսատոպում, ինչպես նաև հայ էթնոսի ներսում մշակույթի արժեքների փոխանցելիության ու ժառանգականության անընդհատականությունը:

Քարտեզագրվել են Ք. Ա. 10,5-ից մինչև 3-րդ հազարամյակներում հնդևրոպական ընտանիքի ժողովուրդների արտագաղթերի ուղիները և Հայկական Լեռնաշխարհում բնապաշտական հիմքի վրա ձևավորված հոգևոր և նախաստեղծ հնագույն մշակույթի տարածման աշխարհագրությունը:

Գրականություն
1. Շահինյան Ս., »Հայաստանի քարանձավները« հ. I, 2005թ., «Զանգակ-97», Երևան, էջ 170:
2. Շահինյան Ս., »Չորրորդականի շրջանի սառցապատումները և նախաարիացիների ծագումը», Հայկական լեռնաշխարհը Հայոց և համաշխարհային քաղաքակրթության բնօրրան, Գիտաժողով 2-րդ, ՀՀ ԳԱԱ, 2005թ., Երևան, էջ 12-25:
3. Շահինյան Ս., Նոր հնագիտական վկայություններ Քաշաթաղից. Հանդես ամսօրեայ. 1-12, Մխիթարեան հրատ., 2002թ., Վիեննա-Երևան, էջ 369-401:
4. Շահինյան Ս., Քարանձավները հայ ժողովրդի հոգեկերտվածքի և մշակույթի ձևավորման գործընթացում, Հաղորդում 1-ին, Հայկական լեռնաշխարհը Հայոց և համաշխարհային քաղաքակրթության բնօրրան, ԳԱԱ ՊԻ, 2004թ., Երևան, էջ 24-32:
5. Շահինյան Ս., Քարանձավները հայ ժողովրդի հոգեկերտվածքի և մշակույթի ձևավորման գործընթացում, Էջմիածին, N 5, 2003թ., Էջմիածին,
6. Асланян А., Региональная геология Армении, Айпетрат, 1958г., Ереван, ст 430.
7. Баласанян С., Назарян С., Амирбекяан В., Сейсмическая защита и ее организация., Эльдорадо, 2004г., Гюмри, ст 264.
8. Балян С., Шварцбах М., Введение полеоклиматологии, Наука, 1955г., Москва, ст 284.
9. Балян С., Думитрошко Н., Древние оледенения Арм. ССР, Геология Арм. ССР, т. 1, Геоморфология, 1962г., Ереван, ст 56-64.
10. Балян С., Структурная геоморфология Армянского нагорья и окаймляющих облястей, ЕГУ, 1969г., Ереван, ст 390.
11. С.М.Шагинян. Непосредственное влияние факторов экосистемы на сложение Армянских мофологических представлехий о Космосе. Научные Чтения “Белые ночи-2011”Великий Новгород, 2011. РФ стр 112-118
12. С.М.Шагинян. Эндемическая культура и боздействие экологическиих факторов экотопа. XX Международная научно-практическая конференция. ЭКОЛОГИЯ И ЖИЗНЬ Сборник статей 2011 Пенза стр 202-204
13. ”Atlas of Irish History” G.E. Sean Duffy, Second Edition; Gill&Macmillan;2000.Derbyshire, p144 UK,www.gillmacmillan.ie.
14. Ãåîìîðôîëîãèÿ, 1962ã., Åðåâàí, ñò 56-64.
15. David Wengrow. .”The Archaeology of Early Egypt”. Cambridge Univesrity Press. 2006. Cambridge.
16. Language-tree divergence times support the Anatolian theori of Indo-European origin. Russel D.Gray&QuentinD. Atkinson. NATURE|VOL.426 |27november2003, www.natur.com/natur
17. Mene J. ,, Celtic ornament’’ Mercier Press 1974. Dublin p.104.
18. Nash G. and Chippindale C. European Landscapes of Rock-art. Rout ledge 2002 Lond
19. O`Kelly C.,,Newgrange ”Eden Publication.1996 (Reprinted 2003;2007). Ireland elenpublications@gmail.com Gill&Macmillan;2000.Derbyshire,UK,www.gillmacmillan.ie.on p.120.
20. Schmidt Klaus. Geobekli Tepe, Southeastern Turkey. A Preliminary Report on the 1995-1999 Excavations.. In: Paléorient. 2000, Vol. 26 N՛1. pp. 45-54.
21. S.M.Shahinyan. Global Climate Changes and Pantheistic Spiritual Perseptions in Armenia Higland Beforand After the Last Wurm Glaciation. http://www.inqua2011.ch Swiss, Bern july20-28 INQUA congress
22. Shahinyan S., The “Xenophon Dwellings” and their Analogues in the Basin of Lake Sevan, UIS congress. August 1989. Budapest, p. 446-448.
23. S.Shahinyan S., Cave Dwellings with Stone Doors. UIS Congress, August 1989, Budapest, p 440-442.
24. S.M.Shahinyan. Global changes of environment and the great migration of people from Asia Minor at the end of the Quaternary period. WAC – 6 IRELAND 2008, 29-th JUNE – 4th JULY. Dublin p.300.
25. S.M.Shahinyan. Pantheistic prerequissitis of developments from petrogliphs to symbols and architectural moduls. 3rd International conference CPAC. Beijing.China. Nov.20-24,2011. Published by Institution of Engineering and Technology China. Vol.5 p.38-42
26. S.M.Shahinyan. Petrogliphs and Ansient symbols of Armenian Highland. YSUAC.2010. Zangak-97. Yerevan. 114p.

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 2567
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2013
26
Ապր
»23:42
Նախաքրիստոնեական մշակույթի արձ ...
Article image Եթե դիտարկենք հայկական ճարտարապետության փուլային զարգացումները, որոնք իրենց բնութագրական հատկանիշներով խորապես տարբեր, մշակութային ուրույն շրջաններ են, ապա կնկատենք, որ յուրաքանչյուր փուլից դեպի մյուսն անցումը սահուն ու լծորդված չէ, այլ կտրուկ և սահմանազատված: Ստեղծվում է այնպիսի տպավորություն, կարծես հայ ժողովուրդը մշակութային կոնկրետ փուլում հաջողություններ ու շոշափելի ձեռքբերումներ ունենալով, ճարտարապետական արվեստում և շինարարական տեխնոլոգիաներում հասնելով զարգացման մի...
Կարդալ
2013
22
Ապր
»14:25
ԱՎԱՆԴԱԿԱՆ ճԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ...
Article image Ազգային և ավանդական ճարտարապետությունն ու կերպարվեստը ձևավորվում են ապրելու միջավայրի բնապատմական և հասարակական զարգացումների արդյունքում՝ տեղածին և տեղաբնիկ ժողովրդի ձևավորված աշխարհաճանաչողության, աշխարհընկալման, աշխարհահայացքի արդյունքում ստեղծված ուրույն մշակույթի սահմաններում և նրա բնորոշիչ բաղադրիչներն են: Ազգային և ավանդական ճարտարապետությունն ու կերպարվեստը, որպես նախամշակույթի անընդհատական դրսևորում, արմատական տեղաբնիկների, այսինքն այդ նախամշակույթի կրողների, բնապատմական օրրանի սահ...
Կարդալ
2013
07
Ապր
»12:36
Կենսամիջավայրի ազդեցությունը ...
Article image Իր բնակության վայրում՝ բնօրրանում, անընդհատական ապրած ժողովրդի ազգային մշակույթը ձևավորվում է բնական գործոնների և հասարակական հարաբերությունների անընդհատական ազդեցության տակ և իր մեջ կրում է ազգի հոգևոր, բարոյական, գեղագիտական նախաստեղծ սկզբունքները, որոնք և որոշում են նրա հավաքական վարքագծի դրսևորումները: Ազգային մշակույթի կարևորագույն բաղադրիչներից ճարտարապետությունը խարսխվում է բնական գործոնների՝ կենսամիջավայրի և կենսացենոզի անընդհատական և երկարատև ազդեցությամբ ձևավորված աշխարհաճանաչողութ...
Կարդալ
2012
01
Դեկտ
»12:51
ՀՆԱԳՈՒՅՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐ ...
Article image Եթե դիտարկենք հայկական ճարտարապետության փուլային զարգացումները, որոնք իրենց բնութագրական հատկանիշներով խորապես տարբեր, մշակութային ուրույն շրջաններ են, ապա կնկատենք, որ յուրաքանչյուր փուլից դեպի մյուսն անցումը սահուն ու լծորդված չէ, այլ կտրուկ և սահմանազատված: Ստեղծվում է այնպիսի տպավորություն, կարծես հայ ժողովուրդը մշակութային կոնկրետ փուլում հաջողություններ ու շոշափելի ձեռքբերումներ ունենալով, ճարտարապետական արվեստում և շինարարական տեխնոլոգիաներում հասնելով զարգացման ...
Կարդալ
2012
01
Դեկտ
»11:55
ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒ ...
Article image Եկեղեցիների և խաչքարերի ճարտարապետության մեջ ակնհայտորեն ընդգծված ավանդապաշտությունը, որը արտահայտվում է ձևերի և ոճերի կայունությամբ դարեր շարունակ, ունի որոշակի և հստակ պատճառաբանություն, որի բացահայտման փորձ ենք կատարում մեր այս հոդվածի սահմաններում...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott