surik.asmaryan
Logo

1988թ-Ի ԴԵԿՏԵՄԲԵՐՅԱՆ ԵՐԿՐԱՇԱՐԺԸ

Article image ԽՍՀՄ վարչապետ Նիկոլայ Ռիժկովի աքսորը Հայաստանի աղետի գոտի

Աղետի գոտին «երկու տարում» վերականգնելու Գորբաչովի խոստումի ձախողումը

88-ի դեկտեմբերի 7: Սովորական,սակայն արտասավոր տաք ու անձրևոտ օր էր: Ղարաբաղյան շարժմամբ պայմանավորված, Հայաստանում մտցված Արտակարգ իրավիճակում թետետև արգելված էին մասսայական հանրահավաքները, այնուամենայնիվ հետուսատեսությամբ ամեն Աստծո օր հետևում էինք Մոսկվայից հեռարձարկվող ԽՍՀՄ Գերագույն խորհրդի աշխատանքներին: Ժամանակակիցները երևի չեն մոռացել, որ Մոսկվայում, երբեմն-երբեմն Ղարաբաղի հայության արդար պահանջի պաշտպանությամբ «կրակոտ» ելույթներ էին ունենում հայազգի պատգամավորներ Լուդմիլա Հարությունյանը, Հենրիկ Իգիթյանը,և իրավապաշտպան, մեր ժողովրդի բարեկամ Անդրեյ Սախարովը:

Սակայն այդ օրը Մոսկվայից տրվող հաղորդումը ուշանում էր: Փոխարենը Երևանից` «Հատուկ հաղորդում» տրվեց` ՀԿԿ ԿԿ Բյորոյի հրավիրման և «իրավիճակի հարցի քննարկման մասին»:

Ժամը 11,45: Դղրդաց ուսումնարանի հինգհարկանի շինությունը: Անկախ ինձանից հայտնվեցի ոտքերիս տակից փախչող հատակին: Առաջին հարվածին հաջորդեց երկրորդը, միայն այդ ժամանակ, կամաակամա գոռացի` «դուրս փախեք` երկրաշարժ է»:

Որպես ուսումնական գործընթացի պատասխանատու /ուսմասվար/, ինձ վրա էր դրված արտակարգ իրավիճակներում շինություններից ապահովել սովորող ուսանողների անվտանգ տեղահանումը /էվակուացումը/: Նաև փախստականների տեղհանումը, որոնք 1988 փետրվարից, ավելի քան յոթ ամիս, հանգրվանել էին մեր մասնաշենքերի վերին հարկաբաժիններում:

Միայն բակում մենք ապրեցինք երկրաշարժի ամենաահարկու հարվածի սարսափը: Թվում էր, թե խորհրդային այդ անորակ շինությունը, ուր որ է հիմնահատակ փլզվելու էր: Սակայն շինության օրորվելը սահմանափակվեց… մանր - մունր ճեղքեր բացելով, ներքև թափելով գաջի սվաղի կտորտանքներ: Իսկ ահա դրսում` տաք ու մանր անձրևում էր, ինչը երբևէ, նույնիսկ տարեցները դեկտեմբեր ամսին տեսած չկային…

Ինչպես ամեն մի այրմարդ, ծնող և ծնողասեր, ես խելակորուս կերպով սլացա Արմավիր գյուղ, որպեսզի տեղեկանայի գյուղի դպրոցի, ուր սովորում էին երեխաներս, ու տնեցիների վիճակին: Փառք Աստծո, ի տարբերություն Հոկտեմբերյան քաղաքի, Արմավիր գյուղում ցնցումները թույլ էին զգացվել:
Գյուղում էի, երբ ռ ա դ ի ո ն գուժեց` ՚հյուսիսային Հայստանի ողջ տարածքում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ, հողին են հավասարված տասնյակ գյուղեր ու քաղաքներ…ՙ:

Եվ քանի որ մայրս ու կինս, նաև նրանց տոհմերը Սպիտակից են, արդեն ժամը 16,45-ին, հաղթահարելով խորհրդային բանակային զորամիավորումների կողմից շրջափակված Սպիտակ քաղաքի մուտքի արգելափակոցները, մենք հասել էինք Սպիտակի շրջանի Ջրաշեն գյուղի մատույցները:
Ճանապարհից պարզորոշ բացվում էր կրակի բոցերի մեջ դեռևս այրվող միջնակարգ դպրոցի և փլատակների վերածված գյուղի համայնապատկերը…Դպրոցը շրջապատված էր ծնողներով, զինվորները…Թվում էր, թե այստեղ էր ողջ գյուղը` ջանալով փրկել հրդեհի բոցերի մեջ կորած երեխաներին…

Բացառությամբ Ջրաշեն գյուղից, Սպիտակ քաղաք, բնականաբար նաև Կիրովական և մյուս աղետյալ բնակավայրեր, դեկտեմբերի 7-ի երեկոյան ժամը 17.30-ի դրությամբ, փակ էին զրահամեքենաներով, իսկ փրկության բոլոր ուղիները հսկվում, Սպիտակ մուտքը արգելափակված էին խորհրդային ավտոմատավոր զինվորականության կողմից: Թույլատրվում էր քաղաքից միայն զոհվածների և վիրավորների դուրս հանումը: Ահավոր էր ջարդուփշուր եղած ավտոմեքենաներով վիրավորների` դեպի Երևան գնացող քարավանին նայելը. մենք դեռ Ջրաշեն գյուղի այրվող դպոցի սահմռկեցուցիչ պատկերի ազդեցության տակ էինք, չգտնելով Սպիտակ քաղաք մուտք գործելու ուղիներ…
Աղետյալ Սպիտակում…

Բենզին մուրող մի սպիտակցին,մեզանից ստանալով ուզածը, զարտուղի ճանապարհներով, որպեսզի չընկնենք զինվորների ձեռք, մեզ դուրս բերեց նախ Սպիտակի գերեզմանոցի մատույցները: Սակայն այստեղ ևս մենք հանդիպեցինք տանկերի և զինվորների պատնեշին. Օգնության հասավ կիրովականցի տարեց վարորդ, մեզ հանեց քաղաքի հետուստաաշտարակի սարալանջը…
Սարալանջից մեր դիմաց բացվեց մեռած Սպիտակ քաղաքի սոդոմ-գոմորի պատկերը…

Առաջին միտքը, որ եկավ գլուխս այն էր, որ Գորբաչովը մեր խեղճ ու կրակ ժողովրդի գլխին էր փորձարկել ԽՍՀՄ «ամենագաղտնի` «երկրաշարժ առաջացնող»» գերհզոր զենքը…

Ընթերցողը ինձ կների, որ խուսափելու եմ նկարագրություններից, և միայն տեսածը մտաբերելիս, ես ինքս ինձ հարց եմ տալիս, և պատախան չստանալով, չեմ հասկանում, թե ինչու էր մեր Տերը նման կերպ վարվել, և որ Տեր Աստված 88-ի դեկտեմբերի 7-ին ինչ անօրենություն արեց մեր բազմաչարչար ժողովրդի հետ…

Դեկտեմբերի 7-ի երեկոյան ժամը 18-ի մոտերքն էր, մութն ընկնելու վրա էր, սակայն չկար և ոչ մի փրկարար, չկար և ոչ մի օգնություն, օգնութան եկողներին էլ խորհրդային զինվորականներն տանկերով ու ավտոմատներով արգելում էին Սպիտակ մտնելը: Աղետից կենդանի մնացած սպիտակցիներն ու հատուկենտ օգնողներ էին փլատակներից դուրս բերում գազից ու ծխից խեղդված, տանիքների կամ հաստ քարե պատերի հարվածից ու փլզումից ճզմված, լավագույն դեպքում հաշմված հարազատներին: Պատմում էին, որ հարազատնեին փրկող երիտասարդները հավանական մահվան էին գնում, քանզի մեր մաշկի վրա զգացինք, թե ինչպես էր խփում էր երկրաշարժի հերթական թույլ ու երբեմն ուժգին ցնցումը…

Քաղաքի «Չերեմուշկա» բազմահարկ շենքերով թաղամասը, վերածվել էր փլատակների կույտերի` ասես` տափաստանային կուրգաններ լինեին: Մի քանի օրվա փնտրտուքից հետո փլատակների հանվցին հարյուրավոր դիակներ, այդ թվում քենակալիս ընտանիքը, թվով չորս մարդ…
Դեռ լավ էր, որ կինս կենդանի և անվնաս գտավ հայրական ընտանիքի անդամներին: Նրանց փրկել էր ընդամենը վերջերս վերանորոգած տան մոնոլիտ բիտոնե տանիքը:

Մինչ ուշքի կգայինք տեսածից, ամենահաս զոնքանչս հասցրեց «բայաթի»կապել, թե ինքը «լավ է գիտի, հաստատ` Հոկտեմբերյանի ատոմնին է պայթել»: Սակայն ինձ զարմացրեց այն, որ նա ձեռքը Ապարանի կողմը պարզելու փոխարեն, դեպի Նալբանդ գյուղի կողմերն էր ցույց տալիս, գյուղ, որը երևում էր մեր կանգնած տեղից…Մենք դեռ չգիտեինք, որ Նալբանդում է գտնվեր աշխարհակործան երկրաշարժի էպիկենտրոնը: Մինչ զոքանչիս ցանկանում էինք համոզել, թե «ատոմակայանն անվնաս է», նա, հիմա էլ ամբողջ կոկորդով մեկ ճչում էր, թե ինքն իր «քոռ աչքով տեսավ», թե ինչպես Նալբանդի վրա «բան պայթեց, ուժեղ քամին եղավ…»:

Երբ նա մի պահ խաղաղվել էր, սփոփեց ինքնիրեն.

- Որ ատոմնին կա, որ Երևանը կա` մի կերպ կապենք…

Հատվածներ երկրաշարժային զենքի հիմնադիրներից Ս. Այվազյանի

Երկրաշարժ՝ ատոմային պայթյուններով հոդված-հարցազրույցից

…1987թ. վերջին ԱՄՆ-ն կարողացավ արհեստական երկրաշարժ անել՝ ատոմային վակուումային ռումբ պայթեցնելով. ստացվեց 4-5 բալանոց երկրաշարժ: Խորհրդային Միությունն ուշացել էր, եւ Գորբաչովը պահանջեց շտապ ձեռնամուխ լինել փորձարկումների: Դրանք, ինչպես ես էի նախատեսել, պետք է տեղի ունենային Ղազախստանում՝ Սեմիպալատինսկում, բայց տեղի ղեկավարությունը չհամարձակվեց դա անել: Որոշեցին զենքը գործադրել Սառուցյալ օվկիանոսում՝ Նովայա զեմլյա կղզում, որն անմարդաբնակ է: ԽՍՀՄ պաշտպանության նախարար Յազովն առարկեց՝ պատճառաբանելով, որ այդ դեպքում հարկ կլինի շինություններ կառուցել, անասուններ լցնել դրանց մեջ (ավերածության չափն ու զոհերի թիվը ճշտելու նպատակով), իսկ դրա համար ժամանակ ու լրացուցիչ ծախս է հարկավոր: Ինչ-որ մեկն առաջարկել է. քանի որ Հայաստանում հակախորհրդային շարժում է սկսվել, ճիշտ կլինի հենց այնտեղ էլ փորձարկել, առավելեւս, որ այնտեղ՝ Սպիտակի ընդերքում արդեն պատրաստի՝ դատարկ տարածքներ կան, բացի այդ, առկա է խիտ բնակչություն… Յազովն այդ ընթացքում մի քանի անգամ եկավ Հայաստան: Ինքս եմ տեսել Սեւանից Երեւան եկած՝ այդ զենքը տեղափոխող շարասյունը, որը հետո շարժվեց դեպի Լենինական: 1988թ. սեպտեմբերն էր: Հայաստանի վտանգված տարածքների թուրքական բոլոր գյուղերն արդեն հրահանգ էին ստացել: Թուրքերը գնում էին ու ասում հայերին. “Այ, կտեսնեք, թե ինչ կլինի ամսի 7-ին”: Դեկտեմբերի 4-ին, 5-ին, 6-ին պայթեցրին ատոմային ռումբերը՝ վակուումի պայմաններում, իսկ ամսի 7-ին տեսանք հետեւանքը (նախորդ օրերին ընդերքում կուտակված լիցքը պետք է դրսեւորվեր): Այնպիսի ավերածություններ եղան, որ շատ բան տեսած զինվորականներն ասում էին, թե Ստալինգրադում անգամ այդպիսի բան չի եղել: Իմ հոգեկան վիճակն ահավոր էր, քանի որ այդ ռումբերի ստեղծողներից էի / վերցված է Վահագնականչ կայք ինտերնետ էջից/:

Այս փաստաթղփի վավերականությունն ու մտացածին լինելը պարզաբանելն իմ խնդրիրը չէ, բայց որ այն 1990, որպես «հուժ գաղտնի» փաստաթուղթ նման փաստաթուղթ բաժանել են նաև մեզ` ՀՀ ԳԽ պատգամավորներիս ու ստորագրություն առել` չտարածել գաղտնիքը` փաստ է: Նալբանդում տեղի ունեցած պայթունի մասին լսել էի դեռ դեկտեմբերի 7-ին Սպիտակում, և ով էլ ինձ հակառակն ապացուցի, ինքս հավատացած եմ, որ Սպիտակի երկրաշարժը արհետական և կործանարար երկրաշարժ էր` սարքած գիշանգղ խորհրդային գեներալիտետի կողմից…Համոզված եմ, որ երբևէ կբացահայտվի մեր ժողովրդի հանդիպ իրականացած այս սահմռկեցուցիչ հանցագործությունը ևս:

Փախստականների կողքին մենք ունեցանք… երկրաշարժից տուժած ա ղ ե տ յ ա լ ն ե ր, իսկ երկրաշարժից տուժած տարածաշրջանները ստացան ա ղ ե տ ի գ ո տ ի անվանումը: Այդ դժնդակ օրերին առաջնահերթ խնդիր դարձավ աղետյալների տեղբաշխումը երկրի մնացած տարածաշրջաններում: Արմավիրի գյուղխորհուրդը սպիտակցիների և լենինականցիների ընտանիքների բնակտարածություն հատկացրեց իմ կողմից Արմավիր բերած աղետյալ ընտանիքների, նրանց համար բնակության տեղ տալով գյուղի «ուսուցիչների տանը»: Արմավիրը, փոքրից մեծ, ով ինչով կարող էր, օգնեց և օգնում էր աղետյալներին…

Սպիտակցիները Արմավիրում ապրեցին մոտ երեք տարի, երեխաները սովորեցին Արմավիրի միջնակարգ դպրոցում, բուժօգնություն ունեցողները` բուժվեցին շրջանի, նաև Մեծամորի հիվանդանոցներում: Բայց այդ ընտանիքներից և ոչ մեկը, Գորբաչովի խոստացած ոչ երկու, ոչ էլ հաջորդ տարիներում չապահովվեցին բնակարաններով …

Այդ օրերի հայաստանացունց իրադարձությունների մի քանի տվյալներ ևս.

-պաշտոնական տվյալներով զոհվել ու խեղդամահ էին եղել ավելի քան 12 հազար սպիտակցիներ….

-Սպիտակի փլատակներից զոհվածների դուրս բերման հիմնական խաչը իրենց ուսերին տարան աղետյալներին օգնության եկած մեր հայրենակիցները` ողջ Հայաստանի բնակավայրերից, հիմնականում կամավոր փրկարարներ: Սպիտակը բոլոր տեղամասերում մեջ մեծ թիվ էին կազմում Ազատության հրապարակից այստեղ եկած հերթական «հերթափոխ»:

-աշխարհի բոլոր ծայրերից Սպիտակ «լցված»օտարերկրյա փրկարարները, վիրավոր ու վերքերից արյուն ծորող Հայաստան բերեցին …վաղվա օրվա նկատմամբ վստահություն, հույս և հավատ…

-օտաերկրյա փրկարարները ցուցաբերեցին մեծ պրոֆեսոնալիզմ, նաև անգնահատելի մարդասիրական օգնություն. մեր հանրությանը Սպիտակի երկրաշարժով պետք է հասկանար, թե որքան արխայիկ ու անարդյունավետ էր խորհրդային փրկարարական համակարգը: Օգնության եկան օտարազգի փրկարարները զինված էին փրկարարին անհրաժեշտ բոլոր պարագաներով, երբ խորհրդային փրկարարը իր տրամադրության տակ չուներ ոչինչ, բացի իր ձեռքերից: Երկրաշարժից հետո մեր փրկարարները պետք է տեսնեն բիտոնե սալիկների երկաթե ձողեր կտրող, սղոցող և հատող գործիքներ, մանր ու միջին էլեկտրաշարժիչներ, վարժեցված շներ, որոնք ավելի շատ մարդկանց կյանք փրկեցին, քան օտար փրկարարները բոլորը միասին վերցրած:

Օտարերկրյա, այդ թվում խորհրդային փրկարարներն ու մասնագետները`

ա/ որակյալ բժշկական բազմակողմանի օգնություններ ցուցաբերեցին /ընդհուպ իրենց երկներներ տեղափոխելով/ փլատակներից դուրս բերած վիրավոր ու հաշմված աղետյալներին,

բ/ փրկարարները Հայաստան բերեցին փրկարարական գործունեության կազմակերպման և իրականացման նոր մշակույթ, մեզ համար անհայտ նոր տեխնիկա, նոր մեթոդներ ու ձևեր,

գ/ բնակարանաշինության, մանավանդ քոթեջատիպ շինությունների կառուցման և շահագործման եվրոպական և համաշխարհային` ճարտարապետական մտքի ու ձեռքբերումների մշակույթը, իրենց միջոցներով կառուցեցին Նորվեական, Գերմանական, Իտալական, Ուզբեկական, Էստոնական, Շվեցարական, Չեխական և այլ երկրների ավաններ:

* * * *

«Խոսք բացելով» երկու տարում վերականգնել երկրաշարժից քանդուքարափ եղած Հայաստանի հյուսիսային քաղաքներն ու գյուղերը, դրանց ենթակառույցներն ու կառույցները, Աղետի գոտի այցելած Գորբաչովը գիտակցաբար, թե դիտավորությամբ, անտեսեց թերևս մենաէականը` վերականգնողական աշխատանքներում ընդգրկել տեղի և Հայաստանի շինարարական աշխատուժը, իսկ գյուղական բնակավայրերում` տուժած գյուղացիներին: Ինքս ականատես էի այն խայտառակությանը, որ կոչվում էր «ետցնցումային հանգստի շրջա». տուժած բնակչությունը, այդ թվում աշխատունակ տղամարդկանց հիմնական մասը, վերականգնողական գործընթացներից լիովին օտարվեցին, մատնվելով պարապուրդի, երբ տղամարդկանց հիմնական մասը տասնամյակներով ունեին «խոպանչի» շինարարի համբավ:

Աղետյալներին առձեռն վճարվեց գոյատևելու գումար: 89-ի գարնանը, բավականի մեծ ուշացումով և մեծ սխալներով գնահատվեց գույքըւ: Դրամական փոխհատուցում ակնկալող ժողովրդին, բաշխեցի Միխայիլ Գորբաչովի երկրորդ կեղծիքը` խնայդրամարկղների հատուկ հաշվի գրքույկնեը, որոնցով, մինչև օրս և ոչ մի տուժած այդպես էլ փոխհատուցում ստանալու բախտին չի արժանացել: Փոխհատուցումները նման կերպով «վճարումը», պետության վրա ֆինանսական նման պարտք շալակելը, Գորբաչովի երկրորդ սխալն էր` աղետի գոտին երկու տարում վերականգնելու նրա խոստումից հետո: Բնականաբար, ԽՍՀՄ փլզումից հետո պետական այդ պարտքը ամբողջապես մնալու էր նորաստեղծ պետությա փխրուն ուսերին:

Օրինական հարց է առաջանում, թե կա՞ր այլ ճանապարհ, ինչը կարող էր օպերատիվ կարգով իրականացնել ԽՍՀՄ-ի նման երկիրը: Իհարկե կար և այն էլ բազմաթիվ ուղիներ, սակայն չգիտես ում փելադրանքով և ինչ մղումով, Գորբաչովը ընտրեց ամենաանարդյունավետ ճանապարհը, իբրև-թե` թող աղետյալները ամոքեն իրենց վերքերը, իսկ Սպիտակի տարածաշրջանը նրանց համար կկառուցեն ուրիշները: Արդյունքում, հիմնականում չվերականգնված մնացին Սպիտակը: Փոխհատուցման գրքույկների փոխարեն` անհրաժեշտ էր պետականորեն օժանդակելու` սեփական տները վերակառուցվեր սեփականատերերի կողմից, կարելի էր, չէ, պետականորեն նրանց հատկացնել փոխհատուցման չափով շինարարական ապրանքներ:

Սակայն եղավ այն, ինչ եղավ` մեր դյուրահավատ ժողովուրդը, մոռացած ամեն ինչ, սկսեց ապրել Գորբաչովի տված խոստումով, իբրև-թե Գորբաչովը իրենց համար նոր տուն էր կառուցելու: Մեկ էլ Մոսկվան իրենց տալու էր առատ հումանիտար օգնություն:

Սպիտակում և շրջանի գյուղերում, ով ասես և ում կողմից ասես, որ հումանիտար օգնություններ չէր բաժանվում: Ոչ հաշիվ կար, ոչ` քանակ: Քաղաքի որ անկյունը նայեիր` ծածկած ու բաց բեռնատարներից, ինչպես աֆրիկյան վայրի ցեղախմբերի վայրենիներին, որոնք ուր որ էր կուլ կտային բեռնատարում եղած-չեղածը` բաժանվում էր գթասիրտ աշ-խարհի կողմից սպիտակցի աղետյալներին նվիրաբերված աշխարհի բոլոր ծայրերից եկած «հումանիտար բեռները և պարենամթերք»:

Անկանոն, անհասցե մատակարարումները, առանձնապես հումանիտար օգնության փշրանքների ցաքուցրիվ բաշխումը, դրանք բաշխողների համար վատնումների ու յուրացումների լայն ասպարեզ էր բացել, սակայն գողերի ու ավազակների ձեռը բռնող չգտնվեց, ինչը ենթադրել էր տալիս, որ հումանիտար բեռները հիմնականում վերահսկվում էր «վերին էշալոնների» ներկայացուցիչների կողմից: Ցավոք, Խորհրդային Հայաստանի տերերՙ մեր ժողովրդին այդպես էլ հաշվետու չեղան, թե 1988-1990 թվականների ընթացքում Հայաստան որքան բեռներ` պարենամթերք, դողորայք, բժշկական թանկ ու նորագույն սարքեր ու սարքավորումներ, կահույք, աղետյալների բնակության համար ինչ քանակությամբ պատրաստի ու հավաքման ենթակա վագոն - տնակներ են մտել, իսկ եթե անգամ տեղ չի հասել` ինչ պատճառով և ում մեղքով:

1993 թվականի փետրվարի սկզբներին, պարսկական սահմանից, Նախիջևանի երկաթգծի ողջ երկանքով, հայկական պատվիրակության կազմում ես ականատեսն էի թուրք-ազերիների կողմում երաթուղային էշալոններով կանգնած վագոն - տնակնեի, որոնց վրա ռուսերենով կար «Սպիտակ» մակագրությունը. նման թալան, միջազգայնորեն, ոչ ավել, ոչ պակաս, որակվում է որպես միջազգային ահաբեկչություն` ծովահենություն` հումանիտար օգնության երկաթուղահենություն…

ԽՍՀՄ իշխանությունները ամեն կերպ թաքցրեցին, իրականում պարտակեցին, մեր անմիջական հարևան Ադրբեջանի կողմից, Հայաստանի Աղետի գոտու համար նախատեսված վագոնների, իսկ հետագայում նաև վերականգնման նպատակներով Հայաստան ուղևորվող տասնյակ հարյուրավոր էշալոն շինարարական ապրանքների թալանը: Չեմ կարող հիշում մի դեպք, երբ ԽՍՀՄ ղեկավարությունը դատապարտեր աղետյալների գրպանը մտած վայ հարևանների բացահայտ կողոպույտ փաստը. թալանի արդյունքներով, Հայաստանի աղետյալերի մի մասը նույնիսկ տնակներ չստացան, չկառուցվեց նաև հազարավոր քառակուսի մետր բնակտարածություններ:

Ի զարմանս միջազգային հանրությանը, Գորբաչովը Հայաստանի Աղետի գոտու վերականգնողական աշխատանքների ղեկավար էր կարգել ԽՍՀՄ մինիստրների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովին:

Ռիժկովի հայաստանյան երկարատև ներկայությամբ Գորբաչովը հույս ուներ, թե Ռիժկովը կարող էր մոբիլիզացնել միութենական հանրապետությունների ռեսուրսները…
Գորբաչովի պ լ ա ն ը ձախողվեց նաև այս հարցում…

Գորբաչովը չէր ենթադրում, թե իրեն ղեկավարած երկրին, և անձամբ իրեն ինչ ճակատագիր էր սպասվում… Երկրաշարժի արհեստական լինելու Սփյուռքում, մանավանդ ԱՄՆ-ում ծայր առած խոսակցություններին վերջ տալու համար Գորբաչովը Հայաստան գործուղեց ԽՍՀՄ վարչապետ Նիկոլայ Ռիժկովին: Ռիժկովի Հայաստանում «անժամկետ գտնվելը» ծնեց այն ենթադրությունները, որ Գորբաչովը Մոսկվայից հեռացրել և ԽՍՀՄ ակտիվ կառավարումից օտարել ու նրան Հայաստան էր աքսորել` «ԽՍՀՄ քանդելու նպատակով»: Ինչևէ, իսկապես, Հայաստանում ինչ էլ հաջողվեց վերականգնել, կապված է Ռիժկովի և նրա թիմի անվան հետ, մանավանդ Կիրովականում և Լենինականում ավարտին հասան մի քանի թաղամասերի, դպրոցների, հիվանդանոցների շինարարությունները: Ստեղծված էր հզոր շինբազա…

Միևնույն ժամանակ, Նիկոլայ Ռիժկովի Հայաստանում գտնվելը ինքնին ենթադրում էր, նախ,Հայաստանի ղեկավարության թուլությունն ու անճարակությունը` ղեկավարել վերականգնողական գործընթացները: Կարեն Դեմիրճյանից հետո Հայաստանի նոր քարտուղար Սուրեն Հարությունյանը իրեն դրսևորել այդպես էր չկարողացավ: Նա մի կողմից «ընկած էր Շարժման մամլիչի», իսկ մյուս կողմից աղետյալների բողոքների ու պահանջների տարափի տակ` անիծելով այն օրը, երբ իրեն Հայաստանի ղեկավար կարգեցին:

Ինչ խոսք, երկու տարում ռոսները, Նիկոլայ Ռիժկովի գլխավորությամբ, Մարալիկից սկսած մինչև Այրում ծավալել էին նախադեպը չունեցող վերականգնողական և շինարարություն աշխատանքներ: Ավելին, մեկ ու կես տարում արդեն վերականգնվել էր երկրաշարժի ժամանակ կորցրած բնակտարածության 20 տոկոսը, ինչն ակնհայտ կերպով վկայում էր, որ ԽՍՀՄ-ը ուներ հայաստանյան աղետի հետևանքները վերացնելու լուրջ ու հաստատուն մտադրություններ:

Այնուհանդերձ, արդեն ԽՍՀՄ նախագահ ընտրված Միխայիլ Գորբաչովի համար հայաստանյան աղետի գոտու վերականգնումը զուտ քաղաքական խոստում լինելուց բացի, ակնհայտորեն, ԽՍՀՄ «դեմքն ու հեղինակություն» փրկելու պատվախնդրության հարց էր: Իսկ երբ Գորբաչովի քաղաքական ծրագրերը ձախողվեցին, իսկ հայերն էլ առաջնահերթ համարեցին Ղարաբաղի պահանջը, Գորբաչովի լուռ համաձայնությամբ, Աղետի գոտուց առաջինը հեռացան մերձբալթները, նրանց հետևեցին ուզբեկները, որոնք հայտարարացին, թե իրենցը տված պլան ՙ իրենք կատարել են: Իսկապես էլ էստոն և ուզբեկ շինարարները Սպիտակում հիմնեցին իրենց անունները կրող ավանները` բնակիչների վկայությամբ այդ շինությունները ամենասեսմակայուն շինություններն են:

Եվ` վերջ: Հին Սպիտակի տեղում /մինչև 2007 թվ./ չկառուցվեցին ոչ մի քառակուսի մետր բնակտարածություն: Խորհրդային շինարարները զբաղված էին նոր շինությունների հիմնարկերքով.այսօր էլ Սպիտակի տարածքում կարող եք հանդիպել վերականգնման ժամանակների «հուշարձանների»` 89-90 թթ. շինարարների կողմից փորված փոսերը և դրանց մեջ «թափված-հիմնված » հարյուրավոր ցեմենտ-բիտոնե հիմքերն են…և ոչ ավելին:

Ոչ ռուսները, և ոչ էլ եղբայրական հանրապետությունները, ոչ արևմուտքը, և ոչ էլ մեր կոմունիստ իշխանությունները,1989-1990 թթ անկարող գտնվեցին իրականացնել անօթևան, տնակների մեջ ապրող սպիտակցիներին տրամադրել խոստացած բնակտարածությունները:

Օրինական հարց է ծագում, թե սպիտակցիները ինչպես են կարողացել այդքան նոր բնակելի տներ կառուցել. երկրաշարժից մի քանի ամիս անց սպիտակցիներին պարզ դարձավ, որ Աղետի գոտու վերականգնման «խմորը`շատ ջուր է վերցնելու», իսկ Սուրեն Հարությունյանի ղեկավարած կառավարությունը որոշել էր հին քաղաքը չվերականգնել, փոխարենը, նոր քաղաքը սկսեցին կառուցել Ջրաշեն գյուղի «հանդ ու չոլում», որի առաջին ծիծեռնակը «Իտալական ավանն » էր, այնտեղ բնակեցնելով մեկից ավել զոհեր ունեցող սպիտակցիներին:

Եթե իտալացիները հանդես բերեցին նախանձելի օպերատիվություն, եթե ֆիները` պոլիկլինիկա, իսկ նորվեգացիներն աղետյալների համար հիվանդանոց ու դրան կից բժշկական համալիրը ընդամենը մեկ ու կես տարում շահագործման հանձնեցին, ապա ԽՍՀՄ շինարարները երկու տարի զբաղված էին միայն փլատակների մաքրմամբ:

Ինձ ծանոթ, նաև հարազատ շատ ու շատ սպիտակցիներ, այդ թվում իմ աներորդին, նախաձեռնեցին իրենց միջոցներով /անշուշտ` ռուսական շինբրիգադների օժանդակությամբ/ մաքրել երկրաշարժից հիշատակ մնացած փլատակները, ձեռք բերել շինանյութ, ինչը օգնության եկած շինարարներն Սպիտակում վաճառում էին առատորեն` վաճառում էին անխտիր բոլոր կարիքավորների, և, տեղացիները սեփական ուժերով, միջոցներով, նախաձեռնեցին ս ե փ ա կ ա ն տան կառուցումը: Գորբաչովի «Աղետի գոտին վերականգնել երկու տարում» խոստոմից, ինչպես սպիտակցիներն էին ասում` «ոչ Պողոս դուրս եկավ, ոչ էլ` Պետրոս»:

«Մեր տունը մենք կկառուցենք»` աղետյալ բնակչության նախաձեռնությունն է: Այն Ազատության հրապարակում չէ որ ծնվել էր:Այդ գաղափար-կարգախոսը ծնվել է բոլորի կողմից անտեսված, մառացության, ինչու չէ, անտերության մատնված, մեր խեղճ ու կրակ աղետյալների շրջանում: Անշուշտ, ժամանակի ընդդիմադիր ուժը հանդիսացող Համազգային շարժումը այն օգտագործեց որպես հաղթաթուղթ` աղետի ընդգրկվածությունը, բնակարանաին շինարարության մասշտաբները մինչև վերջ չըմբռնած, նաև ֆինանսական միջոցներ ու նյութական ռեսուրսներ չունեցող Միխայիլ Գորբաչովի դեմ, հայտարարելով` «Մեր տունը` մենք կկառուցենք…»:

1989-1990 թթ. թվականների աշուն-ձմեռ սեզոնին Սպիտակի շինարարները համալրումներ չունեցան, դադարեցվել էին նաև աշխատավարձերի վճարումները: Աղետի գոտին վերականգնող շինարարները մնացին Աստծո հույսին` սոված-ծարավ, անաշխատավարձ: Վերջիններիս ոչինչ չէր խանգարում իրենց «գլուխը պահել»` տեղական ու արտասահմանյան կազմակերպություններին վաճառելով ձեռի տակ ընկած ամեն ինչ. 1990 թվականի երկրորդ կեսից այդ ամենը ընդունել էր մասսայական բնույթ:

Մեզ մեր ցավն ու հոգսը մեզ հերիք չէր, 1989-ի վերջերին Գորբաչովի հրամանով, ձերբակալվեց Ղարաբաղ կոմիտեի անդամները, նրա հրամանով ԽՍՀՄ-ից արտաքսվեց քաղբաբտարկյալ Պ. Հայրիկյանը…
Ում համար` ինչ, սակայն ինձ համար, որ սերտ կապեր ունեին Սպտակի վերականգնման հետ, ակնհայտ էր, որ Գորբաչովը սկսում է նոր քաղաքական խաղ, ըստ որի աղետյալներին տրվեց առատ` վերականնման ձախողման մեղավորներ փնտելու թեմա…
Գորբաչովականները մեղադրում էին հհշականներին, սրանք` ԽՍՀՄ նախագահին ու Հայաստանի անատամ ղեկավարությանՙ:

Այնուամենայնիվ, որքան խորանում էր ԽՍՀՄ-ում և նրա շուրջ ընթացող գործընթացները, այնքան ակնհայտ էր դառնում, որ Ղարաղաղի և թե աղետի գոտու հիմնահարցերը, Գորբաչովի կողմից մնալու են անտեսված և անլուծելի խնդիր:

2007 թ գրառումներ









Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 2410
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2014
31
Հոկտ
»14:31
Ս․ ԱՍՄԱՐՅԱՆ․ ՀԱՅԿՅԱՆ ԱՐՔԱՅԱՏՈ ...
Article image Ս, Ասմարյան ՀԱՅԿՅԱՆ ԱՐՔԱՅԱՏՈՀՄ ԱՌԱՋԻՆ ՀԱՅԿՅԱՆ ՆԱՀԱՊԵՏՆԵՐԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆԻ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳԻՐՔ ԱՌԱՋԻՆ...
Կարդալ
2014
10
Հուլ
»17:25
«Հայկի շրջան» - «Հայկյան տոմար ...
Article image 19-րդ դարում Խորենացու և նրա Հայոց պատմության վրա խաչակրած արշավանք սկսվեց Միջագետքի, Արևելքի և Հունաստանի պատմությանը գիտակ պատմաբանների և հնագետների կողմից: Դրանց թվում քիչ չէին նաև հայ պատմաբաններն ու հայագետները: Առաջիններից մեկը, որ հանդես եկավ Խորենացու պաշտպանությամբ, Մխիթարյասն միաբանության պատմաբան Ղևոնդ Ալիշանն էր (1820-1901): Նրա գրչին է պատկանում նաև «Հայկյան տոմարագիտության» հաշվարկը, ըստ որի «Հայկի շրջանի» մեկնարկը նշանավորվել է ......
Կարդալ
2014
15
Մարտ
»04:57
ՍՈՒՐԻԿ ԱՍՄԱՐՅԱՆԻ ԱՐԺԵՔԱՎՈՐ ԱՇԽ ...
Article image Ռաֆայել Սահակյան Հայաստանի գրողների միության անդամ, բանաստեղծ, գրող, հրապարակախոս, Արմավիրի մարզային «Հայրենականչ» թերթի խմբագիր Արամայիս նահապետից մինչև Արմավիրի համայնք ուշագրավ խորագրի տակ «Արմավիր» գիրքը պատմավավերագրական ուսումնասիրության արժեքավոր աշխատություն է, որին համարձակորեն ձեռք է զարկել մեզ հանրածանոթ լրագրող, հասարակական գործիչ, հետազոտող-պատմաբան Սուրիկ Ասմարյանը: «Հեղինակը, որը ծնվել ...
Կարդալ
2013
18
Դեկտ
»17:45
Հայ /Հայասա-Ազզի/-խեթական շփու ...
Article image Հայ /Հայասա-Ազզի/-խեթական շփումների արդյունքում ծնված վիմագիր ժառյապատկե՞ր /տես` ՀԺՊ ՀԽՍՀ ԳԱկադեմիայի հրատարակություն, էջ 177/, թե ՞ Խեթական աստվածների Հազըլ-քայայի ժայռապատկեր......
Կարդալ
2013
14
Օգոս
»21:31
Ասմար
Article image Մ.թ.ա. 2750-2600 դդ Ա ս մ ա ր անունը Միջագետքում հայտնի էր որպես դինաստիական անվանում /նաև միջագետքյան տոմարի ամիսներից մեկի անվանում/: Հայկական անվանումների բառարաններում, չգիտես ինչու Ասմար անունին ինչ ասես որ չեն վերագրում, անգամ արաբական ծագում, երբ այն ընդամենը Միջագետքում Հայկ Նախապետի Հայկազունիների դարաշրջանում իշխած դինաստիաններից մեկի անվանումն է` Ա ս մ ա ր... Պաշտամունքի հնագույն աստվածներ ինտերներ էջ բացատրությունը /Google հայերեն թարգմանությունը/ Արական Figurine ից Ասմար սկ...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott