surik.asmaryan
Logo

ԱՐՄԱՎԻՐ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՆՔԸ 17-19-ՐԴ ԴԱՐԵՐՈՒՄ

Article image Ղուրդուղուլի-Արմավիր անվանմամբ նոր համայնքի հիմնումը,
Հայկական գյուղական համանքը 17-19-րդ դդ,
Արմավիրի տարածքի վերակենդանացումը

Նախևառաջ անհրաժեշտ է ամրագրել մի հանգամանք. բոլոր ուսումնասիրողները միաբերան համակարծիք են, որ Արարատյան դաշտավայրի բնակավայրերը, այդ թվում նաև Արմավիր-Ղուրդուղուլի գյուղը, վերակենդանացել է Արմավիր քաղաքի հիմքի վրա` 1609-1613 թթ., հիմնականում >մեծ սուրգյունից< փրկված արմավիրցիների, ինչպես նաև Հայաստանի պարսկական և տաճկաց /Թուրքիա/ մասերից ինքնակամ-կամավոր Արմավիր վերադարձած կամ, Ամիր Գյունա խանի կողմից բերված-բնակեցված, հայ ընտանիքների կողմից: Նոր բնակավայրի վերակենդանացմանը նպաստել են նաև Երևանի խանի բանակի զորամասերում ծառայող արմավիրցի զինվորականները, նաև ավազակների թալանից /ջալալիների ասպատակություններից/ պաշտպանող տեղացի զինյալ ջոկատների մարտիկները. պարսիկները հարկադրված էին տեղացի հայերին տալ նման արտոնություն, քանզի դաշտավայրի գյուղերը ու գյուղացիներն անպաշտպան էին Արաքսից այն կողմ ապրող թուրք և քուրդ հրոսակների ասպատակություններից. Ալիսո և Բլուր գյուղերը ևս, աճեցված բերքը ու գյուղն ալան-թալանից պաշտպանել նպատակով, ունեին զինյալ ջոկատ, որը պատերազմի դեպքում ապահովվում էր արմավիրցիների գաղթը, միաժամանակ պարտավոր էին համալրել պարսկական զորքի շարքերը:

Ամենայն հավանականությամբ, արմավիրցի զինյալ հայերն էին, որ նախ` Ալիս/ու/ և Բլուր գյուղերը մաքրել մահմեդականներից, ապա հանդիսացել Ղուրդուղուլի - Արմավիր գյուղի բնակչության միջուկը: Չի բացառվում, որ գյուղի անվանափոխության >պահպանմանը< նպաստել են հենց այս արմավիրցի զինյալները, որոնք ակտիվորեն մասնակցել են >Մեծ սյուրգյունից< մազապուրծ արմավիրցիների ներգաղթի կազմակերպմանը:

Ղուրդուղուլիի վերակենդանացմանը մասնակից էին նաև Արմավիրը հայրենասիրական մղումով Արմավիրյան դաշտում բնակություն հաստատած վասպուրականցի, խոռխոռունցի, նույնիսկ ղարաբաղցի հայ ընտանիքները:

Ժամանակի առումով, Ղուրդուղուլիի վերակենդանացումը և հայ բնակչության հավաքագրումը տևել է մի քանի տասնամյակ: Միայն 1613 թ է սկսվում Երևանի խանության հարաբերական անդորրն ու զարգացումը, ինչն էլ իմ համոզմամբ, պետք է համարել նոր անվանում կրող բնակավայրի` Ղուրդուղուլիի հիմնադրման տարեթիվը: Նաև 1613-ին Ղուրդուղուլիի համայնքը ընտրել է իր համայնքապետ` քեդխուդա - տանուտեր, ունեցել է >ժամի<` եկեղեցու քահանա, ինչը հայաբնակ համայնքի կայացման վկայագիրն է:

Մի կարևոր խնդիր ևս. >համայնքի< խնդիրը ուսումնասիրող Լ. Խաչիկյանը իր »14-15 դդ Հայկական գյուղական համայնքի մասին « հոդվածում գրում է, թե հնում չի եղել գյուղական համայնք հասկացությունը, այլ կոչվում էր >ժողովուր<: Իսկ որ >գյուղը գյուղ լիներ, պետք է ունենար գյուղի >ձեռնավոր /իշխանության ներկայացուցիչ/ և տանուտեր /ռես/, իսկ սրանց բացակայություն դեպքում գյուղը որակվել է որպես >անկարգ գյու<: Տանուտերի պաշտոնը ընտրովի էր, այն էլ տարին մեկ, սակայն այդ պաշտոնը >գրավում էին< գյուղերի ամենափարթամ ու ազդեցիկ ընտանիքների անդամները, պաշտոնը վերածելով ժառանգական պաշտոնի: Հաջորդը գալիս էր գյուղի գզրի /գզիր/ պաշտոնը, երբեմն համատեղվել է տանուտերի /ռեսի/ պաշտոնի հետ`իրականացնելով տանուտերի հրամանները և մասնակցում էր հարկահավաքությանը«:

Գյուղացիները հաստատում էին, որ >Ղուրդուղուլի գեղ< տանուտեր կարող էր >դառնալ գեղի աղան< /կալվածատերը/, կամ նրա որդին, նվազագույնը` աղայի >մարդ<: Երբ »լուծված էր տանուտերի թեկնածուի հարցը,- պատմում էր պապս,- գեղացի մեծամեծերը մեծ փեշքեշով գնացել են Սարդար խանի >ոտ<` խանի հրամանով հաստատվելով գեղի տանուտեր:

Արմավիր, Ալիսո /լու/, Բլուր և դրանց հիմքի վրա ձևավորված Ղուրդուղուլի համանքի Բառարանների և Հանրագիտարանի փաստագրումները

Արան: ARANI: Տեղանուն, տեղաբնիկ արմավիրցիների կողմից Արարատյան հովտին և դաշտին, Այրարատ աշխարհին տրված անվանում: Առաջին անգամ Արանը հիշատակում է Մովսես Խորենացին հետևյալ կերպ` <Հայկյան Արանի /Արամեի/ գահանիստը համարվում էր Այրարատ <աշխարհի> Արմավիր քաղաքը>:

ԱԼԻՍԼՈ/ու/, AISLO, Գյուղ Երևանի նահանգի Էջմիածնի գավառում, այժմ` Արմավիր, Հոկտեմբերյանի շր-ում « /կրկնվում է ևս երկու անգամ, մի դեպում Ալիսլուն Սլոքենդն է` լքված գյուղ, ամենայն հավանականությամբ ունեցել է ոչ հայկական բնակչություն/:

ԱԼԻՍԼՈՒ, ALISIO, գյուղ Երևանի նահանգի Էջմիածնի գավ-ում: Այժմ` Արմավիր, Հոկտեմբերյանի շրջ-ում /հիշատակմանը բացատրություն կցված չէ/:

ԲԼՈՒՐ, ՊԼՈՒՐ - Բլուր/, BLUR, դամբարանավայր, բնակատեղի/, ՀԽՍՀ Հոկտեմբերյանի շրջ-ում, Հոկ-նի /ներկայիս Արմավիր/ ք-ից հր-արմ, Ջրաշեն գ-ի մոտ : Ռուսերեն աղբյուրներում նշանակված է նաև Պլուր ձևով: Այստեղ է գտնվել Հայաստանի հին քաղաք Արմավիրը: Բլուրի հարաբերական բարձրությունը մոտ 150 մ է /տվյալը Բառարանին է, պետք է լիներ` 69-71 մ /: 1880-ական թթ բացված են և պեղվում են հին բերդի ավերակները: Ի թիվս այլ հնությունների, այստեղից ու մերձակայքից գտնվել են իննը սեպագիր արձանագրություններ :

ԱՐՄԱՎԻՐ- Հոկտեմբերյանի բլուր, Սարդարաբ/պ/ատի բլուր - Բլուր Մեծ Հայքի Այրարատ աշխարհում, Արարատյան դաշտում, ՀԽՍՀ այժմյան Հոկտեմբերյանի շրջանում, Արմավիր գյուղի մոտ: Այստեղ է գտնվել հին Արմավիր քաղաքի միջնաբերդը և այդ պատճառով էլ վերջինս ուղղակի կոչվել է նաև ԲԼՈՒՐ :

ԱՐՄԱՎԻՐ, ARMAWIR, ԱԼԻՍԼՈ, ԱԼԻՍԼՈՒ, ՂՈՒՐՂՈՒԼԻ, ՂՐԴՈՒՂՈՒԼԻ, ՂՈՒՐԴՈՒԼԻ, ՂՈՒՐՈՒՂԼԻ, ՂՈՒՐԴՈՒՂՈՒԼԻ, ռուսերենով Կուրտուկուլ/ի/… Գյուղ ՀԽՍՀ Հոկտեմբերյանի շրջ-ում, Հոկտեմբ. ք-ից մոտ 6-8 կմ հր, Արաքսի ձախափնյա հարթավայրում, պատմական Արմավիրի ք-ի ավերակներից դեպի արլ: Թաղված է մրգատու և խաղողի այգիների մեջ…Նախկինում եղել է Ղուրդուղուլիի շրջ-ի կենտրոնը և կոչվել է Ղուրդուղուլի: Ա վերանվանվել է ՀԽՍՀ ԳԽ 1935թ 3/1 հրամանագրով, այնուհետև նկերկայացվում է բնակչության կազմը ըստ տարիների. այսպես օրինակ 1897-ին ունեցել է 1397 բնակիչ, 1926-ին` 1692, 1939-ին` 1733, 1959-ին` 2323, 1970-ին` 2670, իսկ 1979-ին` 2831 հայ բնակիչ…և հիշեցում` »Գ-ի մոտ են գտնվում պատմական Արգիշիխինիլինի- Արմավիր քաղաքի ավերակները :

Վեր բերված բնակավայրերի ցանկը և բովանդակությունը նույնությամբ կրկնված է Սովետական հանրագիտարանի »Արմավիր « հոդվածաշարում, այն տարբերությամբ, որ բնակավայրերի ցանկի մեջ է հայտնվել նաև Բլուր գյուղը:

Արմավիրի մասին ընդարձակ հոդվածներ են առկա Հարագիտարանի և Տեղանունների բառարանում: Բառարանից մեջբերենք միայն Արմավիր տեղանվան գլխագրերը, քանզի այն ավելի լայն հնարավորություններ է ընձեռում կարծիք կազմելու, թե որքան բազմազան էին հայ մատենագիրների, օտար պատմիչների ու աշխարհագիրների հայոց մայրաքաղաքին տված անվանումները:

ԱՐՄԱՎԻՐ, ARMAVIR, Արամայիր, Արամուրիա, Արգիշտի, Արգիշտիխիանա, Արգիշտիխինիլինի, Արգիշտիհինիլի, Արմայիր, Արմավիա, Արմավ/ի/-արա, Արմավիր Հին, Արմաուրիա, Արմորիա, Բլուր, »Լքված մայրաքաղաք«- Քաղաք Մեծ Հայքի Այրարատ աշխարհում, հավանաբար Արագածոտն գավ-ում, Արարատյան դաշտում, այժմյան Հոկտեմբերյանի շրջ-ի /1995-ից` Արմավիրի մարզ, հեղ./ Հայկավան ու Արմավիր գ-երի մոտ, Արաքսի ձախ ափին:

Հիմնադրվել է ուրարտական թագավոր Արգիշտի 1-ինի օրոք` 770 թ /մ թ ա/,և նրա անունով կոչվել է Արգիշտիխինիլի` >Արգիշտիի քաղաք<, իսկ հետագայում, ավերվելուց հետո նրա տեղում կամ նրա ավերակների անմիջական հարևանությամբ հիմնադրվում է /5-րդ կամ 4-րդ դ մթ ա/ Արմավիրը:
Ըստ Խորենացու Ա հիմնադրվել է շատ ավելի վաղ ժամանակներում` 3-րդ հազարամյակի վերջերին /մ թ ա/ ավանդական Հայկ նահապետի թոռ Արամայիսի կողմից և նրա անունով էլ կոչվել է Արմավիր: Թվում է, թե բացառված չէ, որ մինչև Արգիշտիի կողմից Արգիշտիխինիլի բերդի հիմնադրումը, դրա տեղում ավելի հնագույն ժամանակներից կարող էր գոյություն ունենալ բնակավայր, թերևս այն ժամանակվա իմաստով` քաղաք: Հավանական կարելի է համարել, որ Ա նշանակում է արմ-էրի /ցեղի/ քաղաք կամ, ավելի ճիշտ, ուղղակի ուրարտական Արգիշտիխինիլիի հայկական ձևն է: Ա 8-6- դդ /մ թ ա/ փաստորեն ուրարտական տիրապետության հս երկրների վարչական կենտրոնն էր, կարևորագույն բք և ուներ մեծ կայազոր: Պետության հս երկրներից գանձվող հսկայական քանակությամբ հարկերն ու տուրքերը հավաքվում էին այստեղ, և դրանց զգալի մասն առաքվում էր պետության մք Տուշպա ու կենտրոնական նահ-ները` Բիայնիլի: Հնագույն այդ ժամանակներում Ա դարձել էր նաև առևտրի ու արհեստագործության կարևոր կենտրոն: Ուրարտական պետության կործանումից հետո /6-րդ դ մ թ ա/ ավերված Ա ավելի քան 200-ամյակ մնում է անշուք վիճակում: Այն նորից է բռնում է իր զարգացման ուղին, երբ Երվանդունիների կողմից հռչակվում է Արարատյան թագավորության մայրաքաղաք /4-րդ դ մ թ ա/: Ա 4-3-րդ դդ /մ թ ա/ մայրաքաղաք լինելու հետ միասին նաև երկրի հեթանոսական կրոնի պաշտամունքային գլխավոր կենտրոնն էր, այստեղ էր նստում քրմապետը: Ա-ում 3-րդ դ /մ թ ա/ տնկած »Սոսյաց« անտառի ծառերի տերևների սոսափյունի հիման վրա քրմերը կատարում էին գուշակություններ: Նկատի ունենալով Ա-ի ստրատեգիական առումով աննպաստ դիրքը /այն գտնվում էր հարթավայրում և հաճախ ենթակա էր արլ զանազան ցեղերի հարձակումներին/, և այն, որ, ինչպես հաղորդում է Մ. Խորենացին, Արաքսը փոխել էր իր հունը և հոսում էր ավելի հր-ով /քաղաքացիները զրկվել էին խմելու և ոռոգման ջրից/, Երվանդունի վերջին թագավորն իր համար 3-րդ դ վերջերին կամ 2-րդ դ սկզբին /մ թ ա/ մայրաքաղաք է կառուցում Արաքս և Ախուրյան գետերի միախառնվելու անկյունում և լքելով Ա, արքունիքը տեղափոխում է այնտեղ` Երվանդաշատ, իսկ կրոնական կենտրոն դարձնում, դարձյալ նորակերտ, Բագարան փոքրիկ ք: Այդ ժամանակներից ի վեր Ա ընդհանրապես կորցնում է իր նշանակությունը և մատենագրության մեջ արդեն հիշատակվում է իբրև <Լքված մայրաքաղաք>: Ա իր գոյությունը պահպանում է մինչև 5-րդ դ, որից հետո այլևս իբրև ք չի հիշակվում /սխալ է` Արմավիրը գոյատևել է մինչև 13-րդ դարը/:
Մեր Մատենագիրներից Ա-ի մասին վկայություններ ունեն Մ. Խորենացին, Եղիշեն, Ղ.Փարպեցին, Սեբեոսը, Դրասխանակերտցին, Վարդան Արևելցին և ուրիշները :
/շարունակելի/

Zoom Image

Օգտագործված գրականություն: ՀԺՊ ԳԱԱկադեմ. հրատար.,1976 թ
Լեո, հ-3 2-րդ գիրք,
Թ. Հակոբյան և ընկերներ, Հայաստանի ¨ ѳñ³ÏÇó ßñçանների տեղանունների µ³é³ñ³Ý§, ºñ¨³Ý,1986

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 2470
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2014
31
Հոկտ
»14:31
Ս․ ԱՍՄԱՐՅԱՆ․ ՀԱՅԿՅԱՆ ԱՐՔԱՅԱՏՈ ...
Article image Ս, Ասմարյան ՀԱՅԿՅԱՆ ԱՐՔԱՅԱՏՈՀՄ ԱՌԱՋԻՆ ՀԱՅԿՅԱՆ ՆԱՀԱՊԵՏՆԵՐԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆԻ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳԻՐՔ ԱՌԱՋԻՆ...
Կարդալ
2014
10
Հուլ
»17:25
«Հայկի շրջան» - «Հայկյան տոմար ...
Article image 19-րդ դարում Խորենացու և նրա Հայոց պատմության վրա խաչակրած արշավանք սկսվեց Միջագետքի, Արևելքի և Հունաստանի պատմությանը գիտակ պատմաբանների և հնագետների կողմից: Դրանց թվում քիչ չէին նաև հայ պատմաբաններն ու հայագետները: Առաջիններից մեկը, որ հանդես եկավ Խորենացու պաշտպանությամբ, Մխիթարյասն միաբանության պատմաբան Ղևոնդ Ալիշանն էր (1820-1901): Նրա գրչին է պատկանում նաև «Հայկյան տոմարագիտության» հաշվարկը, ըստ որի «Հայկի շրջանի» մեկնարկը նշանավորվել է ......
Կարդալ
2014
15
Մարտ
»04:57
ՍՈՒՐԻԿ ԱՍՄԱՐՅԱՆԻ ԱՐԺԵՔԱՎՈՐ ԱՇԽ ...
Article image Ռաֆայել Սահակյան Հայաստանի գրողների միության անդամ, բանաստեղծ, գրող, հրապարակախոս, Արմավիրի մարզային «Հայրենականչ» թերթի խմբագիր Արամայիս նահապետից մինչև Արմավիրի համայնք ուշագրավ խորագրի տակ «Արմավիր» գիրքը պատմավավերագրական ուսումնասիրության արժեքավոր աշխատություն է, որին համարձակորեն ձեռք է զարկել մեզ հանրածանոթ լրագրող, հասարակական գործիչ, հետազոտող-պատմաբան Սուրիկ Ասմարյանը: «Հեղինակը, որը ծնվել ...
Կարդալ
2013
18
Դեկտ
»17:45
Հայ /Հայասա-Ազզի/-խեթական շփու ...
Article image Հայ /Հայասա-Ազզի/-խեթական շփումների արդյունքում ծնված վիմագիր ժառյապատկե՞ր /տես` ՀԺՊ ՀԽՍՀ ԳԱկադեմիայի հրատարակություն, էջ 177/, թե ՞ Խեթական աստվածների Հազըլ-քայայի ժայռապատկեր......
Կարդալ
2013
14
Օգոս
»21:31
Ասմար
Article image Մ.թ.ա. 2750-2600 դդ Ա ս մ ա ր անունը Միջագետքում հայտնի էր որպես դինաստիական անվանում /նաև միջագետքյան տոմարի ամիսներից մեկի անվանում/: Հայկական անվանումների բառարաններում, չգիտես ինչու Ասմար անունին ինչ ասես որ չեն վերագրում, անգամ արաբական ծագում, երբ այն ընդամենը Միջագետքում Հայկ Նախապետի Հայկազունիների դարաշրջանում իշխած դինաստիաններից մեկի անվանումն է` Ա ս մ ա ր... Պաշտամունքի հնագույն աստվածներ ինտերներ էջ բացատրությունը /Google հայերեն թարգմանությունը/ Արական Figurine ից Ասմար սկ...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott