surik.asmaryan
Logo

ԱՐՄԱՎԻՐ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՀԱՅԿԱԶՈՒՆ ԱՍՏՎԱԾՆԵՐԻ ՊԱՏԳԱՄԸ

Article image Հատված Ս. Ասմարյանի Արմավիր համայնքի պատմությունը գրքից:

Արմավիրյան դաշտի բռնազավթումը, և տեղանունների անվանփոխությունները

Մոնղոլների կողմից Արմավիր քաղաքը 1242 թ ավերակների վերածելուց հետո մինչև 1604 թվականը, Արմավիրի քաղաքի ավերակներում Արմավիր /կամ Ալիսո /ու/ և Բլուր թաղամասերը գոյատևել են ինքնուրույն կյանքով, ստանալով շենի, կամ ագարակի, կամ գյուղի կարգավիճակ` պատկանել են այս կամ այն նախարարական տան շառավիղների` տեղի աղաներին, մտել են Հայաստանը նվաճած պետական նոր կազմավորումների մեջ, և կրել է նոր անվանումներ, վերջիվերջո ստանալով Ղուրդուղուլի անվանումը:

* * * *

Օտար նվաճողների լծի տակ, կամ Ցեղասպանության առաջին փորձը

13-րդ դարից մինչև 19րդ դարի երկրորդ կեսը Արևելյան Հայաստանը կրկին ընկնում է պարսկական, իսկ կարճ ժամանակով նաև թուրքական տիրապետության տակ. Լեոն գրում է, թե Արմավիրի տարածաշրջանը կռվախնձոր էր Սուրմալույի, Սարդարապատի սարդարի /զորքերի հրամանատար/ և հայկական գյուղերը «իրենով անելու» ձգտում ունեցող հայ Առաքելական եկեղեցու` Էջմիածնի միջև: Մեր ժողովրդի պատմության այս հատվածն ուսումնասիրողների համար զարմանահրաշ պատրանք է թվացել այն հանգամանքը, որ «ազերիների 9,5 դարյա հեղեղից» հետո անգամ, պարսկահայաստանում դեռևս հայեր, հայկական բնակավայրեր ու հայ տարր էր մնացել. «Արևելքից Արևմուտք անցնելիս, երկար դարերի ընթացքում, /թուրքերը/ սիստեմատիկաբար, անխնա ոչնչացրեց ամեն ինչ, որ ապրում էր նրա ճանապարհին,- գրում է Լեոն:- Ոչնչացրեց ոչ միայն Հայաստանը, այլև անհամեմատ ընդարձակ և ուժեղ պետություններ-Պասկաստանը, արաբական կայսրությունը, Բուզանդիան» /Լեո,հ-3, երկ-գիրք, էջ` 533/:

Այն հարցին, թե արդյոք Արարատյան դաշտավայրի այս մասում մնացել էին հայկական բնակավայրեր, պատասխանը միանշանակ է, այո, եղել է, սակայն մեկ այլ անունով բնակավայր` Ալիսո կամ Բլուր անվանումներով, հետագայում բնակավայրը ստացել է Ղուրդուղուլի անվանումը, սակայն որտեղ ապրել են հայ բնակիչներ և բնիկ արմավիրցիներ: Այն հարցին, թե ինչու «հայեր», և ինչու »բնիկ արմավիրցիներ«, պատասխանը հեռու փնտրել պետք չէ. Արմավիր մայրաքաղաքի միջնաբերդի ավերակներում /այն համապատասխանում է ներկայիս Արմավիր-Հայկավան գյուղերի տարածքին/ կարող էին ապրել միայն բնիկներն ու նրանց սերունդները, քանզի այլազգի բնակչությունը /այդ թվում նաև մահմեդականները/ չէին կարող հարմարվել տեղանքի չոր, անջուր, մոծակների պարսերով լի, մալերիայից և դողերոցքից «աչք չբացող» արմավիրյան բնակլիմայական պայմաններին…

Ամենայն հավանականությամբ 13-րդ դարում 10 հազարանոց Արմավիր քաղաքի ավերակներում կյանքը նշաններ կարող էր պահպանել միայն հայ բնակչության փշրանքները` մի քանի տասնյակ ընտանիքներ, որոնք էլ թուրքական ծագում ունեցող պարսկական իշխանությունների կողմից պարբերաբար կրկնվող թե բռնագաղթերի, թե ավարառություններից հետո, կրկին վերադարձել են հայրենի վայրերը` «ծխելով` փողը ծիրանի…»: Չի բացառվում, որ հենց այդ մի քանի հայ ընտանիքներն են թուրք տիրապետողների կողմից վաստակել «գալերի մեջ ապրող` գայլի ստրուկ»` ղուլդ-ու-ղուլեցիներ անվանումը /գայլի ստրուկներ/, ինչը, թուրքական արմատներ ունեցող պարսիկ տիրակալների կողմից, հետագայում ընդունվել է որպես տեղանքին տրված պաշտոնական անվանում` Ղուրդ-ու-կուլի, Ղուրդ-ու-ղուլի:

Հայոց հինավուրց Արմավիրից մնացած գյուղական դաստակերտերը, ամենայն հավանականությամբ, լիովին ավերվել, իսկ մեր նախնիները գերեվարվել էին 1554 թվականին Սուլթան Սուլեյմանի պարսկահայաստան կատարած արշավանքի օրերին:

* * * *

Արևելյան Հայաստանի դեմոգրաֆիկ կառուցվածքի փոփոխումը

16-րդ դարավերջին թուրք - պարսկական 50-ամյա պատերազմների և ասպատակությունների ընթացքում, թուրքերը տիրեցին ողջ Անդրկովկասին: Թուրք նվաճողի հետևից Արարատյան դաշտ են լցվել քուրդ ու թուրք բնակչությունը: Օտար նվաճողները փոխվել են դաշտավայրի դեմոգրաֆիկ կառուցվածքը, փոխել են նաև հայկական բնակավայրերի անվանումները: Արմավիր, կամ Ալիսո/ու/ փոխարեն, ի հայտ են գալիս բնակավայրին տրված թուրքալեզու Ղուրդուղուլի անվանումը և Ղուրդուղուլի բնակավայրը:

1441 թվ. Սիսից վերահաստատվելով Էջմիածնում, Հայոց Կաթողիկոսին չի հաջողվում Երևանի պարսիկ խանից գնել /այո` գնել/ Արմավիյան դաշտում եղած հայկական բնակավայրերը: Կաթողիկոսությունը Էջմիածնում հաստատվելու փաստը, ինքնին, վստահություն է ներշնչել աշխարհասփյուռ հայությանը կրկին վերահաստատվել հայրենի օջախներում. օտարազգի ճանապարհորդ Անտուան Գուվեան վկայում էր, որ մոտ 160 տարվա ընթացքում` մինչև 1604 թվականը, Երևանի գավառում վերահաստատվել կամ իրենց օջախներն էին վերենորոգել ավելի քան 1500գ յուղական և ավանային բնակավայրեր, այսինքն, »1604 թվականին նորագված թուրք-պարսկական «պատերազմական դաշտը շատ խիտ բնակեցված ազգաբնակչություն ուներ» - գրել է ժամանակագիրը:

Հայ հոգևոր դասի, մանավանդ ժամանակի Կաթողիկոսի »խնդրանքով«, 17- րդ դարի սկզբներին պարսիկ տիրակալ Շահ Աբասին հաջողվում է թուրքերից հետ նվաճել Արևելյան Հայաստանը: Ի պատասխան, թուրքերը պարսիկներին սպառնում են նոր պատերազմով. Շահ Աբասը անգլիական խորհրդատուների խորհրդով, կազմում է Հայաստանը թուրքերից ազատելու խելահեղ ծրագիր /proekt/, որի էությունը հետևյալն էր` թուրքական սպառնալիքի »դեմն առնել« Երևանի նահանիգ բնաչությունը տեղահանելու և Հայաստանը ամայացնելու միջոցով` Պարսկաստանի և Թուրքիայի միջև ստեղծել բուֆերային տարածք, իսկ հայերին տեղափոխել Պարսկաստան` »բագավաճեց-նելու« երկիրը, ինչը` »մարդկայնության ամեն մի սկզբունք բացասող մի բարբարոսություն էր Հայաստանի և ամբողջ հայության համար: Դա հայերի մեծ տեղահանության ծրագիրն էր« /Լեո.ՀՊ, հատ.3, գիրք առաջին, Երևան,1969, էջ` 223-241/: Հայերի տեղահանությանը ականատես Անտուան Գուվեան փաստագրել է` 1604 թվականի թուրքա-պարսկական պատերազմի` »պարսկական արշավանքի« ընթացքում »պարսիկները ավերեցին և անապատ դարձրին ամբողջ երկիրը…հարուստ և մարդաշատ քաղաքներ անգութաբար և տմարդի կերպով ավարի առնվեցան, չհաշվելով ավաններն և գյուղերը, որոնք այդքան շատ են թվով և այնքան բազմազան: Պարսկական զորքերի հարձակմանը հաջորդեց 1604 թվականի օգոստոսյան խուճապահար նահանջը. Շահ-Աբբասը վճռեց պաշտպանել Պարսկաստանի սահմանները մի լայնատարած անապատով, ուր թշնամին չկարողանա գտնել տեղական ոչ մի օգնություն` առաջ շարժվելու համար: Նա վճռեց գաղթեցնել ամբողջ ազգաբնակչությունը, որքան կարելի էր շատ գավառներից, ջնջել մարդկային կյանքի բոլոր հետքերն այն մեծ ու բարեբեր երկրից, որ կոչվում էր Արարատյան դաշտ…

1604 թվականի օգոստոսին էր… Բնակիչներին դուրս էին հանում տներից և ապա հրդեհում էին ամեն ինչ… Ոչինչ չպետք է մնար թշնամուն«- գրում է Լեոն վկայակոչելով ականատես Ա.Գուվեայի վկայությունները:

Դեռ ուսանող տարիներին ընթերցելով Լեոյի մեջբերած Շահ Աբասի հայերի տեղահանության սահմռկեցուցիչ նկարագրությունը, գրքի այդ էջերի վրա արել եմ հետևյալ մակագրությունը` «Սա հայերի ցեղասպանության առաջին փորձն էր` անգլուխ, պետություն չունեցող ժողովրդի դժբախտությունը, ինչը նույն` »պատերազմական իրավիճակից ելնելով« ձևակերպմամբ, 1915-ին օգտագործեցին երիտթուրքերը` տեղահան անելով և իր հայրենիքում ցեղասպանելով 1,5 միլոն հայերի»:

Ժամանակի պատմիչներն ու վավերագրողները չեն ստուգաբանել Շահ Աբասի կողմից տեղահանված գ յուղական բնակավայրերի անվանումները, անտարակույս` տեղահանվածների շարքերում էին նաև արմավիրցիները. այրվել ու ավերակների է վերածվել Արմավիրը /Բլուրը, կամ Ալիսոն/, իսկ բնակչությունը քշվել է Պարսկաստանի խորքերը: Արմավիրցիները ևս կրել ու կիսել են մասսայական հայրենազրկման և Պարսկաստանի խորքերը քշված հայերի 400-ամյա /1604-1946 թթ./ »մեծ սուրգյունի« /աքսորի ճակատագիրը:

Շահ Աբասի 1604 թվ. Արարատյան երկրի բնակչության տեղահանումով ու բնակավայրերի ամայացումով, ավարտվում է Արմավիրի հնագույն, հին և միջնադարյան բնակավայրի դարավոր պատմությունը:

Թուրք-պարսկական երկարատև ավերիչ պատերազմների ընթացքում, Արարատյան դաշտավայրի հայաբնակ շրջաններում, որը պարսիկ խաների հրավերով, իսկ որոնք` կամավոր, հաստատվում են քոչվոր ցեղերը,- իսկ բռնագաղթից »փախած և չնակատված հայերը ապրել էին սկսել ավերակների մեջ«,- գրել է Առաքել Դավրիժեցի պատմիչը և նկարագրել է այն թշվառությունը, որ »իջնում է գերեվարությունից ազատված հայ բնակչության վրա«. »Պատերազմները, տեղահանությունները… սպանեցին երկրագործությունը,- գրում է Լեոն: -Հողի մշակը կամ մեռավ, կամ փախավ, իր գլուխն ազատեց քարերի ծերպերի մեջ… մորեխը եկավ պակասը լրացնելու…1605 թ. սով սկսվեց, որը թուլացավ միայն 1610 թ.«:

Եկեք այստեղ փաստագրենք, որ բռնագաղթից »ազատվեցին լեռնային ծերպերում և անառիկ վայրերում ամրացվածները«: Պալատական պատմիչ Իսքանդար Մունչին գրել է, որ Ամիր Գունա խանը, որին հանձնարարված էր կազմակերպել հայ բնակչության գաղթը, այնքան էլ շահագրգռված չէր ամայացանելու այն երկիրը, որը իր իշխանության ներքո էր գտնվում, և որի հայ բնակչությունը մեծ եկամուտներ էր խոստանում…այդ բնակչության մի մասին հաջողվեց վերադառնալ նախկին բնակավայրերը,- կարդում ենք ՀԺՊ Ա/հ հատոր 4, էջ` 100: - Բնականաբար, բռնագաղթից փախած և չնկատված հայերի մեջ էին կենդանի մնացած արմավիրցիները` Ալիսո և Բլուր գյուղերի բնակիչները, որոնք իրենց փրկությունն են գտել »պատմական բլրի« ավերակների և քարանձավների մեջ, նաև կարողացել են գաղթել Թուրքիա /վերջիններիս մեջ են եղել նաև իմ ապուպապերը, և այլ բնիկ արմավիրցիների/:

Վերջերս կարդացի Թեհրանում հայերենով հրատարակված »<Աբաս Մեծ>« հաստափոր գիրքը, որտեղ հայ հեղինակը /դիտավորյալ չեմ նշում ազգանունը/ Հայոց Մեծ գաղթը կազմակերպիչ Շահ Աբասի հասցեին գորովալի շողոքորթություններ էր շռայլել: »Աբաս Մեծ« գրքում բացակայում է այն պատմական իրողությունը, թե ինչպիսի հանգամանքների բերումով էր, որ հայության մի ստվար հատված հայտնվել էր Պարսկաստանում: Անտեղյակության, թե դիտավորության արդյունքում, ներկա սերնդից հեղինակը թաքցվել է, այն պատմական փաստագրումը, որ 17-րդ դարը սևով է գրված մեր ժողովրդի պատմության էջերում: Հեղինակը շողոքորթություն է արել մի բռնակալի հասցեին, ով 1604-ին տեղահան արեց »ողջ Արարատյան աշխարհը«, նրանց, ինչպես անասունների հոտին, հրամայեց քշել Պարսկաստանի խորքերը, մարդ-հրեշ, ում հոգեխանգարումի արդունքներով 1604-1609 թթ զոհվեցին 180-250 հազար հայություն, իսկ 200 հազարից հայեր, ավելի քան 420 տարի, պատանդի կարգավիճակում հարկադրված էր բնակվել օտար երկրում:
Այսօրվա ազերիների նախնի Աբասի հրեշավոր ծրագրի արդյունքներով, Արևելքի ու Աֆրիկային »ստրուկների վաճառքի շուկաններում« շահի ստրկավաճառները վաճառքի էին հանել, ինչպես ականատեսներն են վկայել` »հ ա վ ի ճտերի նման վաճառեցին« ավելի քան 20 հազար հայ երիտասարդ կանանց, աղջիկների ու պատանիների:

Ահա այն հարցի պատասխանը, թե երբ է դատարկվել Արևլ. Հայաստանը, ում կողմից և ինչ նպատակներով…

Շահ Աբասի »հայության տեղահանման« ծրագիրը անպաշտպան ու պետականությունից զուրկ հայությանը վերջ տալու առաջին բացահայտ, սակայն հայկործան proekt-ն էր, proekt, որի ակունքներում կանգնած էին սելջուկների ու թաթարներ ժառանգները և նրանց` շահ-բռնապետերի, անգլիական խորհրդականները…

13-րդ դարից պարսկական գահին բազմած թուրք - թաթարական ծագում ու արմատներ ունեցող շահերն ու խաները` Սեֆյան Պարսկաստանի կազմի մեջ մտնող Արևելյան Հայաստանը ամենահայատյաց ու դաժան տիրակալը` Շահ Աբասը, որոշել էր մի հարվածով հայերից մաքրել Երևանի խանությունը ու վերջ տալ հայության բնօրրանին` Արարատյան աշխարհին…Ավելի նպաստավոր առիթ, քան 1604 թ թուրք-պարսկական պատերազմն է, դժվար թե լիներ, և թելադրված, իբրև պատերազմական իրավիճակով, Աբաս կոչված խելագարը հրաման տվեց Արևելյան Հայաստանը մաքրել հայերից, բռնագաղթաց հայության քշելով Պարսկաստանի խորքերը…

Հայկական դատարկ տարածքները ուղղակիորեն ողողվեցին Սարաղամիշի քրդերով, նաև քոչվոր ցեղերով: Վտանգված էր հայության գոյությունը Արևելյան Հայաստանում…

Սակայն հիշատակի է արժանի մի այլ հանգամանք, հայերի գաղթեցման հաջորդ տարում, 1605 թ հայազգի ծովակալ Խալիլ փաշայի գլխավորությամբ, թուրքական բանակները վերագրավեցին Թավրիզը, հազարավոր հայ բռնագաղթած ընտանիքների վերադարձնելով Հայաստան ու Թուրքիա:

* * * *

Արարատյան դաշտավայրի դեմոգրաֆիկ կառուցվածքի տեղաշարժերը

Թուրք-պարսկական` Հայաստան տարածքում մղած մանր ու մեծ պատերազմների, »ասպատակությունների, ավարառության ու հայ բնակչության զանգվածային տեղահանության նպատակով կազմակերպվող հաճախակի արշավանքների ընթացքում, փոփոխվեց Հայաստանի կենտրոնական նահանգների, հատկապես դաշտային շրջանների բնակչության ազգային կազմը: Հողագործ ռայաթների մեծամասնությունը թեև նորից մնում էին հայերը, սակայն փոքր թիվ չէին կազմում ամայացած գյուղերում հաստատված քոչվորության բեկորները, որոնք նստակեցության անցնելով, սկսել էին զբաղվել հողագործությամբ:

Երևանի կառավարիչ »Ամիր-Գունա խանը մեծ եռանդով աշխատում էր վերաբնակեցնել հատկապես Երևանի շրջակայքում գտնվող ամայի գյուղերը: Այդ նպատակով նա մի քանի անգամ արշավանք կազմակերպեց Կարսի, Էրզրումի, Վանի և Մուշի շրջանները, և այնտեղից մեծ թվով հայ ռահաթներ իրենց ընտանիքներով քշեց-բերեց բնակեցրեց Արարատյան դաշտի ավերակ գյուղերում« /ՀԺՊ, Ա/հրատ. նույն տեղում` էջ`103/: Հայրենի գյուղ են վերադարձել կենդանի մնացած փոքրաթիվ արմավիրցիները, որոնք »մեծ սյուրգունից »իրենց գլուխը պրծացրել««` թաքնվել էին, ով` որտեղ կարող էր:

* * * *

Արմավիրը` Ղուրդուղուլի…

Իմ հարազատներից Սանդոյի Աբրահամը, որն ավելի »ուսյալ էր« /լուսանկարիչ էր, վարսավիր, ատամաբուժ/, ասում էր, թե կան Արմավիրը Ղուրդուղուլի վերանվանելու մի քանի վարկածներ. իբրև-թե նա իրեն եղբորից, պատմաբան-գիտնական Բենյամին Հարությունյանից /Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի դասախոս/ լսել է, որ իբրև-թե գայլի պատկերը եղել է Երվանդունի թագավորական դինաստիայի գայիսոնի խորհրդանիշը, ինչը նկատի ունենալով Հայաստանը նվաճած թուրքական ծագում ունեցող պարսիկները, երկրի առաջին մայրաքաղաքի բնակիչներին անվանակոչել են »գայլերի մոտ ծառայողներ /ստրուկներ/, կարճ` ղուրդ-ու-կ/ղ/ուլիեցիներ: Մյուս վարկածը բանահոսություն է հիշեցնում, ըստ որի, գյուղը Ղուրդուղուլի անվանումը ստացել է գյուղի քուրդ տիրակալ Ղուրդ-ու-կուլիի անվանումից: Կարճ ժամանակով Արմավիրին տիրելու /1604-1913 թթ./ ընթացքում, այս քուրդը պարսիկ սարդարից հրահանգ էր ստացել »դաշտավայրը մաքրել« մարդակեր գայլերից և բորենիներից: Գայերի ու բորենիների »հախից գալ« նրան չի հաջողվել, ինչի համար արժանացել է պարսիկ սարդարի ծաղր ու ծանակին. լեգենդի համաձայն, պարսիկ սարդարը համարել էր, թե գայլերի ու բորենիների սարսափը ոչ թե քուրդ աշիրապետն էր, այլ աշիրապետն էր գալերի մոտ »ծառայության մեջ«, և որպես աշխատանքի համար վարձատրություն-ընծա, քուրդ աշիրապետը պարսիկ սարդարից ստացել է »գայլերի ծառա«` Ղուրդու /կ/ ղուլի ածական անունը, ինչը պարսիկները տարածել են նաև գայլերի որջի վերածված Արմավիրի վրա` Արմավիրը վերանվանելով Ղուրդուղուլի:

* * * *

Արմավիրի հիմքի վրա Ղուրդուղուլի բնակավայրի հիմնման նախապայմանները

Պատմաբան Լեոն հավաստում է, որ Շահ Աբասի կողմից Հայաստանը ամայացնելուց հետո, եղել են Հայաստանը տիրող պարսիկ խաներ, որոնց կառավարման տարիներին »ամայացած Հայաստանում« իրականացվել են »հայանպաստ« և հայահավաք գործունեություն: »Լավ ըմբռնելով հայ տարրի նշանակությունը,- գրում է Լեոն,- Ամի/ր/ Գունա խանը մեծ աշխատանք գործադրեց հայ ժողովրդի թիվը Երևանի գավառում նորից բազմացնելու համար: Այս նպատակով հատուկ արշավանք գործեց Վանի, Մուշի, Էրզրումի կողմերը, այդ տեղերից հայ գաղթականություն բերեց և բնակեցրեց Երևանի շրջանում«: Լեոն 17-րդ դարի երկրորդ կեսում սկսված իրադարձությունները բնորոշել է որպես` »հայ ազգության վերականգնման« գործընթաց. »սկսեց խոսել ազգի ինքնապաշտպանության հուժկու բնազդը: Եվ պատմական մեծ դաշտավայրը նորից սկսեց հավաքվել, վերակազմակերպվել հայ ժողովուրդը, նորից վերահաս ջանքեր գործադրել ավերակներից հարություն առնելու, վերստին ծնվելու համար /Լեո, նույն տեղը, էջ`266/:

* * * *

Ղուրդուղուլիի հիմնադրման մի քանի մանրամասեր

Պետք է արժանին մատուցել Երևանի պարսիկ տիրակալ Ամիր Գունա խանին ու իրեն որդուն, որոնց կողմից 1609-1625 թթ. նախաձեռնվել է հայերի վերադարձը վերաբնակեցումը թե Ամավիրյան դաշտի ավերակ գյուղերում թե Ղուրդուղուլիիում : Տարածաշրջանի պարսիկ խաները հայերի միջոցով վերականգնում են Արաքսից ոռոգման ջուր մառակարարող ջրանցքները, ջրատարները` մեծ ու փոքր գյուղական առուները, և որպեսզի հայ գյուղացիների միջև վեճեր չլինի, Լեոն մեջբերում է պարսկական մի հրահանգ, ըստ որի արգելվում էր »»ջրի առջևը կտրելը«, որպեսզի վերջին մարդուն էլ ոռոգման ջուր հասներ«:

1613 թվականից սկիզբ է առնում Արմավիրի նորագույն ժամանակաշրջանի պատմությունը: Գյուղի հիմնադրման երեք տարիների ընթացքում /նոր գյուղ հիմնադրելու համար անհրաժեշտ էր երեք տարի/, 1613 թվականին արդեն Ղուրդուղուլին լիովին հայացված էր. բնիկների կողմից գյուղից դուրս էին քշել 1604-1609 թթ. գյուղում բնակություն հաստատած քրդերն և այլազգի մահմեդական բնակչությանը /այնուամենայնիվ…վերջիններս չհեռացան դաշտավայրից` բնակություն հաստատելով Արմավիր-Ղուրդուղուլիի շրջակա տարածքներում, հիմնելով Աղջախ, Մոլաբայազեդ, Արմտլու և Քյարիմարխ գյուղերը…/:

1613 թվ. Ղուրդուղուլին բացառապես հայերով բնակեցված գյուղ էր: Այդ մասին առկա է Սադոյենց ապուպապի թողած »գիրը«, որով ամրագրվել է, որ իրենք բնակվեցին Ղուրդուղուլիիում, քանզի այն հայերով բնակեցված գյուղ էր: Վերականգնվում է ջրաղացների աշխատանքը, որից երկուսը գործում էր Ղուրդուլուլիում, վերականգնվում են ճանապարհներն ու կամուրջները, իրականացրել է ըստ ծխերի հողաբաժանություն, գյուղացիները մի քանի տարով ազատել են հարկերից, ծխերին հատկացնում է սերմնացու, տրվել են լծկաններ: Տարածաշրջանի սարդարը /հրամանատար/ հայերին թույլատրում է նոր տներ ու եկեղեցիներ կառուցելու համար օգտագործել Արմավիր քաղաքի ավերակների քարերը: Այդ պահից հին քաղաքի ավերակները տեղացիների համար վերածվեց քարհանքի…Ղուրդուղուլեցիները իրենց աղաներից ու խանե-րից ընտրել են Ղուրդուղուլիի ղեկավար, որոնցից հիշատակողները մեզ են հասցրել միայն մեկի` Ղուրդուղուլի տանուտեր Խրտնած Հարութի անունը…

Այսպիսով, հին Արմավիր-Ալիսո և Բլուր գյուղերին փոխարինելու է եկել նոր անվանումով բնակավայրը` Ղուրդուղուլին: Բնակավայր թե մեր պատմագրության մեջ, թե տեղանունների բառարաններում, թե հանրագիտարաններում, իրավամբ նույնացվում է Արմավիր բնակավայրի հետ:

* * * *

Ղուրդուղուլի-Արմավիրի հիմնադրումը
Հայկական տեղանունների և ազգանունների թրքացումը


Այն հարցին, թե ինչու գյուղը կրկին չի կրել Արմավիր անվանումը, այլ ստացել է նոր անվանում, այն էլ թյուրքալեզու Ղուրդուղուլի անվանումը, ունի հետևյալ պատմությունն ու պատմական փաստարկումը: Պարսկա-թուրքական 1512-1725 թթ. պերմանենտ պատերազմների դարաշրջանում, Հայաստանը տիրած պարսիկ խաներն ու թուրք փաշաները հայկական բնակավայրերի »վրայից« հիմնովին ջնջվեցին հայկական տեղանունները: Փոխվեցին նաև տեղաբնիկ հայերի հայկական ազգանունները: Արմավիրը վերանվանվեց Ղուրդուղուլի, իսկ տեղացի հայերի անուններին առանց բացառության հավելվել են բնակավայրում նրանցը տրվող թուրքա-պարսկական մականուններ /օրինակ իմ ապուպապերը ստացել էին Հաշըվենց մականունը/: Ղուրդուղուլին լի էր տարաբնույթ մականուններով` Հաշըվենք, Շահբազենք, Բոզոյենք, Դալլաքենք, Դանղենք, Ազիզենք, Յոլչենք, Էլյազենք, Քաչալենք, Եգարենք և այլն, որոնցից շատերը այսօր էլ դեռ կրում են համանման ազգանուններ ու մականուններ:

Բնականաբար, օտար տիրապետության տակ ապրող իրավազուրկ արմավիրցիները, որոնք լուծում էին ֆիզիկական գոյատևման խնդիրներ, հարկադրված էին համակերպվել Արմավիրը` Ղուրդուղուլի անվանափոխության հետ:

Հայ ժողովրդի միակ պաշտպանն ու առաջնորդ Էջմիածնի Մայր աթոռն և Հայոց Կաթողիկոսը, անկարող են գտնվել դիմակայելու օտար տիրողների մտադրություններին, որոնք կամակայնորեն Հայաստանում ջնջեցին ու ոչնչացրեցին այն ամենը, ինչ հիշեցնում էր հայերին ու հայկականությունը: Բնակավայրերի անվանափոխությունն ունեցել է նաև ոչ հայկական անվանումներով գյուղերի /պետական գյուղերի/ վրա Էջմիածինը հարկային հավակնություններից զրկելու նպատակ. ահավաստիկ, գյուղի տարեգրի Վ. Սադոյանի հիշատակումներից պարզվում է, որ տասնամյակներ շարունակ, Ղուրդուղուլին հարկատու էր պարսկական սարդարին: Սարդարը արգելել էր Ղուրդուղուլիում վերականգնել երկրաշարժից ավերված Արմավիրի եկեղեցին, իսկ ահա Սարդարապատ բերդաքաղաք կառուցելու համար, սարդարը հրամայել էր քանդել Արմավիր մայրաքաղաքի պարիսպն ու պարիսպի աշտարակները` քարերը օգտագործելով նոր բերդի կառուցման հիմքում:

Այն հարցին, թե ումն է պատկանում Արարատյան դաշտավայրի հայկական բնակավայրերի հնագույն անվանումների փոփոխման »հեղինակային իրավունքը«, պատասխանը մեկն է` տեղանունների և հայերի ազգանունների փոփոխությունները իրականացրել են 650 տարի Արևելյան Հայաստանը զավթած թուրքական ծագում ունեցող պարսիկ խաները, նաև, կարճ ժամանակով դաշտավայրը բռնազավթած թուրք փաշաները, նաև նրանց վասալները` քուրդ աշիրապետերը, նաև մարդահամար ու հարկահանություն անցկացնող պարսիկ չինովնիկները:

Նախևառաջ ամրագրենք մի հանգամանք, որն է` բոլոր ուսումնասիրողները միաբերան-համակարծիք են, որ Ղուրդուղուլի գյուղը հիմնադրվել է Արմավիր քաղաքի հիմքի վրա` 1609-1613 թվականներին, հիմնականում »մեծ սուրգյունից« փրկված արմավիրցիների, ինչպես նաև պարսկահայաստանից ու տաճկահայաստանից կամավոր կերպով Արմավիր եկած, կամ Ամիր Գունա խանի կողմից բերված հայ ներգաղթյալ ընտանիքների կողմից /վերջիններիս քարավանի մեջ է եղել նաև իմ ապուպապերը, որոնց 1604 թվ հաջողվել էր փախչել տեղահանվածների քարավաններից և ապաստան գտնել Արտամեդում /Վանի, մեկ այլ վարկածով` Արճեշի մոտակայքում//:

Մի հանգամանք ևս. հայկական բնակավայրերի, այդ թվում Արմավիրի գյուղի, վերակենդանացմանը նպաստել են նաև Երևանի խանի` Ամիր Գունա խանի զորամասերում ծառայող հայ /այդ թվում` արմավիրցի/ զինվորականները, նաև պարսիկ խաների կողմից ստեղծված հայկական բնակավայրերը ալան-թալանից ու ջալալիների ասպատակություններից պաշտպանող, տեղական-տեղացի զինյալների ջոկատները: Այսինքն, պարսկական բանակային զորամասերում ծառայել են մեծ թվով հայեր, նաև արմավիրցի զինյալները, որոնք հանդիսանում էին պարսկական բերդերի շինարարներ ու բերդակալներ. ամենայն հավանականությամբ զինյալ հայերն են, նախ բնակավայրը մաքրել մահմեդականներից, ապա հանդիսացել այն միջուկը, որի հիման վրա վերակենդանություն է առել նոր Արմավիրը, սակայն արդեն մեկ այլ ու նոր անունով` Ղուրդուղուլի գյուղ: Արմավիրը Ղուրդուղուլի անվանափոխմանը և Ղուրդուղուլի բնակակավայրի հիմնադիրմանը, բնականաբար մասնակից էին »Մեծ սյուրգյունից« մազապուրծ արմավիրցիները` Ալիսո և Բլուր գյուղերի նախկին ու նոր բնակիչները, հանդիսանալով Ղուրդուղուլիի հիմնադիրները, նաև Արմավիրը վերակենդանացնելու հայրենասիրական մղումով Արմավիրյան դաշտում բնակություն հաստատած վասպուրականցի, խոռխոռունցի, նույնիսկ ղարաբաղցի հայ ընտանիքները:

Ժամանակի առումով, Ղուրդուղուլիի հիմնադրումը և հայ բնակչության հավաքագրումը տևել է մի քանի տասնամյակ: Միայն 1613 թվականից է սկսվում Երևանի խանության հարաբերական անդորրն ու զարգացումը, ինչն էլ իմ համոզմամբ, պետք է համարել նոր անվանում կրող բնակավայրի` Ղուրդուղուլիի հիմնադրման տարեթիվը: Նաև 1613-ին Ղուրդուղուլիի համայնքը ընտրել է իրեն համայնքապետ` քեյդխուդա-տանուտեր, ինչը հայաբնակ համայնքի կայացման վկայագիրն է:

* * * *

Ղուրդուղուլիի բնակիչները: Հայերի վերադարձը

1609-1613 թթ. սկսվում է տարեգրված հայերի վերադարձն ու վերաբնակեցումը Արարատյան դաշտավայրում, այդ թվում Արմավիրի ավերակների մեջ ծվարած, բայց նոր անվանում կրող Ղուրդուղուլիիում:

Արդեն 1613 թվականից սկսած գյուղում բնակվում էին հիմնականում հայերը` նախկին բնակիչները, նաև եկվոր հայ ներգաղթ ընտանիքներ: Սադոյանների 17-րդ դարով թվագրված մի անանուն վավերագիր հավաստում է, որ իրենց գերդաստանը ևս որոշել էր բնակվել Ղուրդուղուլիիում, քանզի այս գյուղում »մահմեդականներ, կամ քրդեր գյուղում չէին ապրում«:

Քանի տոհմ, կամ գերդաստան էր փրկվել Շահ Աբասի բռնագաղթից: Քանի տոհմեր և ընտանիքներ էին վերադարձել իրենց նախկին բնակավայրը: Ովքե?ր են հանդիսացել նորից-նոր բնակավայրի` Ղուրդուղուլիի հիմնադիր տոհմերը: Այս հարցերին գյուղի տոհմերի ժառանգները տվել են, ու տալիս են, ու դեռ երկար ժամանակ տալու են, իբրև-թե իրենց »ապուպապերից լսած« թվերը ու բազմաբղետ պատմություններ, որոնց մեծ մասը ընդհանուր ոչինչ չունեն պատմական դեպքերի և իրադարձությունների հետ:

Մի թիվը, սակայն շրջանառվող »պատմությունմների« մեջ համընկնում է. որ դարաշրջանի մասին խոսելիս լինեն արմավիրցիները, ասում են, թե Ղուրդուղուլու հիմնադիրները եղել են 7 կամ 21 ընտանիքներ /տոհմեր/: Բայց ահա թե որ ընտանիքներն ու գերդասատաններն են հիմնադրել Ղուրդուղուլին, հիմնադիր-տոհմերի առթիվ կա մեծ անըմբռնողականություն ու տարաձայնություններ: Այս ուսումնասիրությունների ընթացքում, ստիպված էի բնակիչներից մեկ առ մեկ ճշտելու իրենց տոհմերի »ծագումն ու տոհմաբանությունը«: Վերջիվերջո պարզվեց այն գերդաստանների անվանումները, որոնք 17-րդ դարում հանդիսացել են Ղուրդուղուլի հիմնադիրները:

Նախորոք զգուշացնենք, որ ղուրդուղուլեցիները ևս չորս անգամ գաղթել են, և ամեն մի նոր գաղթից, և նորից իրենց բնօրրանը վերադարձից հետո, կամ ռուս-պարսկական և ռուս-թուրքական պատերազմներից օրերին, գյուղը համալրվել է նորանոր տոհմերով: Նորաբնակները իրենց հերթին, Ղուրդուղուլիի այս կամ այն ծայրամասում, հիմնել են իրենց նախկին բնակավայրի անունով թաղամասեր: Առաջացել է տեղաբնիկների, և ներգաղթ հայերի` վանեցիների, խոռխոռունցիների, ղարաբաղցիների, իսկ 1928-ից` խոյեցիների, սուրմալեցիների, իգդիրցիների, բայազեդցիների, կողբեցիների թաղամասեր:

Այսինքն, բնակչության կազմով, թե հին Ղուրդուղուլին, թե Արմավիր գյուղը, Հայաստան աշխարհի բնակչության մի մանրակերտ էր ներկայանում:

Ահա այն »առաջին տոհմերը«, որոնք հանդիսացել են Ղուրդուղուլի-Արմավիր գյուղի հիմնադիրները. Շահինենց տոհմը /որից առաջացել է Փիրոյան, Բունիաթյան, Բաղրամյան և Ավետիսյան ճուղերը/: Հաշմենց-Ասմարյանների տոհմը /որից առաջացել է Ասմարյան, Հարությունյան, Սարգսյան, և Աթոյան /Սպիտակում/ ճուղերը/: Սրքոյենց տոհմը /որից առաջացել է Սարգսյան, Մուրադյան /Բիզմուրադենք/, Վարդանյան /Վրթեենց ճուղավորումները/, Մեսրոպյան, Ստեփանյան, Ոսկանյան, իսկ Սարգիսի որդիներ Մեսրոպը, Ստեփանը, Ոսկանը և Լևոնը սկիզբ են դրել Սրքոյենց տոհմի նոր ճյուղավորումներին: Յոլչենց /Յոլչյան/ տոհմը, Էլյազենց /Էլյազյան/ տոհմը /մի մասը վերափոխվել է` Կարապետյան, Հարությունյան և Մարտիրոսյան ճյուղերի/: Եգարենց /Եդիգարյան/ տոհմը: Հայկենց /Հայկյան/ տոհմը /որից սկիզբ է առել Պետրոսյան ճյուղը/:

Տարիների և տասնամյակների ընթացքում, Ղուրդուղուլիիում իրենց թաղամասերն են հիմնել Խոյից ու Սալմաստից Ղուրդուղուլիիում բնակություն հաստատած Սադո-Խուրշուդի /Սադոյան, Խուրշուդյան/ տոհմերը, որից սկիզբ է առել Հովհաննիսյան, Մարտիրոսյան և մեկ տասյակի հասնող ճյուղավորումներ/: Հովեյի /Հովհաննիսյան/ տոհմը: Կսպեյի /Գասպարյան, Հակոբյան տոհմը, որից սկիզբ է առել Ստեփանյան ճյուղը/: Ղարաբաղցի Բաժանենց /Ղարախանյան/ տոհմը: Մշեցի վաճառականներ Մուրադի /Մուրադենց/ տոհմը:

* * * *

Ղուրդուղուլիի »խոյեցիների կողմից հիմնելու« վարկածը

Այս վարկածը ստեղծվել է հետագայում, Ղուրդուղուլին հիմնադրելուց 217 տարի հետո, երբ 1828-1830 թվականներին գյուղում որոշակի թիվ են կազմել պարսկահայ Խոյ, Սալմաստ գավառներ, ինչպես նաև Տաճկաստանից /Թուրքիայից/ գաղթական հայ ընտանիքները:

Արմավիր-Ղուրդուղուլի ներգաղթի պատմության ուսումնասիրության արդյունքներով, խոյեցիները Ղուրդուղուլի են ներգաղթել և գյուղում բնակություն են հաստատել, թե պարսկական տիրապետության, և թե ռուսական տիրապետության տարիներին:

Խոյեցիների բնակության վայր է հատկացվել Ղուրդուղուլիի եկեղեցու հարևանությամբ եղած տարածքները: Այստեղ նրանք հիմնադրում են իրենց նախկին բնակավայր` խոյեցիների թաղամասը, կառուցում են քարից կամ հում-հողե /սրամոյրա/ աղյուսից տներ, վերակառուցում են եկեղեցին: Այսպիսով, ըստ Սադո-Խուշուդի »կտակ-վավերագրի«, խոյեցիները Ղուրդուղուլի են ներգաղթել դեռ պարսկական տիրապետության օրոք«, երբ Ղուրդուղուլին արդեն հայկական գյուղ էր: Սա անբեկանելի իրողություն է: Երկրորդը, Ղուդուղուլիում բնակություն հաստատած խոյեցիները չեն ապրել բնիկ ղուրդուղուլեցիների թաղամասերում, այլ հիմնել են նոր, իրենց թաղամասը` »խոյա մահլեն«: Երրորդ, խոյա հայությունը Ղուրդուղուլիում բնակություն են հաստատել երեք-չորս »ալիքով«. խոյեցի Սադո-Խուրշուդը եկել են առաջինը, երկրորդը խմբաքանակով եկել են Ազիզենք, Գիվոյենք, Գյանդոյենք ու Կարապետենք: Առանձին ճյուղ էին կազմում Շամամի և Միրիմի /Միրիմյան/ տոհմերը: Մի անգամ ևս կրկնենք, այս ներգաղթը եղել է 17-18-րդ դարերի ընթացքում` պարսկական տիրապետության տարիներին:

19-րդ դարի սկզբին Ղուրդուղուլիում բնակություն են հաստատում, բնականաբար, նոր թաղամասի հիմնադիրներ են հանդիսացել բայազեդցու արմատներ ունեցող քահանա Տեր-Հարությունի` Տեր-Հարությունյան-Մամիկոնենց տոհմը: Էջմիածնա Սուրբ Սինոդի կողմից Ղուրդուղուլիիում քահանայության են կարգվում Հայաստանի տարբեր մասերից գյուղ եկած, և Ղուրդուղուլիիում հիմնական բնակություն հաստատած Տեր-Գարեգին քահանա Ստեփանյանի /Վորոնցով/, քահանա Մովսես Շահնազարյանի քահանական ընտանիքները:

Խոյեցի ներգաղթ հայության երորրդ »ալիքը« Ղուրդուղուլի է եկել 1828-1830 թթ. ռուս-պարսկական 1827-1928 թթ. պատերազմից հետո` համալրելով արմավիրցի խոյեցիների բանակը, ընդլայնելով »Խոյա մահլեքի« տարածքները: Խոյեցիներից նշանակալի թիվ էր կազմում եղբայրներ Շահբազի, Այվազի, Գյուլնազարի, Հարթենի /Բագրատ/, Միրզայի /Միզոյենք/ ընտանիքները /երկու այլ եղբայրներ բնակություն են հաստատել Համամլու-Սպիտակում/:

Սակայն Ղուրդուղուլիիում բնակություն հաստատած խոյեցի ներգաղթածներից ամենամեծ տոհը խոյեցի Նազարի տոհմ էր: Նազարը սկիզբ է տվել մի մեծ գերդաստանի, որը ունի հետևյալ` Նազարյան, Միքայելյան, Մոսոյան-Հակոբյան, Նավասարդյան, Ահարոնյան, Գևոր•յան, Հովհաննիսյան-Հարությունյան /Համամլու-Սպիտակի ճյուղը/, Եղիշյան ճյուղավորումների, գյուղում վաստակելով »կռվարար 7-8-ի ազգ« »պատվավոր տիտղոսը«: Խոյեցիներ էին նաև Շարխոշյանների ու Բաբայանների նախահայերը:

Եվս մի մեծ խումբ խոյեցիներ էին եղբայրներ Յավու/ա/րը, Կնյազը, Ստեփանը /Գարեգին, Կարապետ, Գեղամ, Վարդան, Հարություն/:

Առանձին տոհմեր էին Թորգոմի, Հագոյի, Քոչոյի, Սիմոնի, Աբելի, Քյարիմի, Տիկոյի /Անուշավանը/, Դանելի /Գրիշա/ ընտանիքները:

Ավելնորդ չհամարեցի ընդգծել, որ, մեծաքանակ խոյեցի ներգաղթյալները, չխորանալով գյուղի նախորդ պատմության էջերի մեջ, Արմավիրում ստեղծելու են Ղուրդուղուլին իրենց նախահայրերի կողմից հիմնադրելու սեփական վարկածը: Ըստ այդ վարկածի, իբրև-թե, Արմավիր մայրաքաղաքի կործանումից մինչև 1828 թվականը, ավելի քան 400 տարի, Արմավիրի ողջ տարածքը եղել է ամայի: Վարկածի կողմնակիցների պնդումները հիմնված են իրենց նախնիների կողմից թողած այն բանավոր խոսք-կտակի վրա, ըստ որի, իբրև թե, Ղուրդուղուլի գյուղը 1830-1840 թթ. հիմնադրել են Պարսկահայաստանից ներգաղթած խոյեցի և սալմաստեցի իրենց նախնիները: Սրանց կողքին, բայազեդցի, վանեցի և սուրմալեցի արմավիրցիները պնդում են, թե »հենց իրենց նախիներն են հիմնադրել Ղուրդուղուլի գյուղը«: Իմ Հովհաննես պապը, Շահին-Փիրոյենք, Յոլչենք ու Էլյազենք էլ պնդում էր, թե իրենց պապերն ու ապուպապերը տեղացի են բ ն ի կ-արանցիներ: Դա ինձ իրավունք էր տալիս ինձ համարել բնիկ արմավիրցի: Մեր տոհմի »բնիկ արմավիրցի լինելը«, սակայն մշտապես հակազդեցություն էր ունենում նրանց կողմից, ովքեր եկվոր-գաղթական հայեր էին, և որոնց թիվը, ինչպես ներկայացված է` գյուղում բազմաքանակ ու բազմաբղետ էր և է:

Խոյեցիներ վերոնշյալ վարկածին օժանդակել է նաև այն հանգամանքը, որ ռուսական տրապետության օրոք, տեղի ունեցավ Ղուրդուղուլու »երեք հավասար մասերի հողաբաժանություն«: Ըստ այդ հողաբաժանման էլ ստեղծվել է արհեստական` »Ղուրդուղուլի հիմնադրման« երեք վարկածներ`

ա/ տեղացի-բնիկները /որոնց թվում էր նաև պապս/ կոկորդ էին պատռում, թե Ղուրդուղուլին իրենց բնօրրան արանն է` Արմավիրը:

բ/ ըստ պարսկահայ-խոյեցիների »տեսության«, իբրև-թե իրենց նախնիներն են 1828-1931 թթ. հիմնադրել Ղուրդուղուլին: Որպես հիմնավորման հաղթաթուղթ մեջբերվում էր ռուսների »Արմավիրի ամայի լինելու« վարկածը և Գրիբայեդովյան Գաղթականության »պաշտոնական« տեսությունը:
գ/ մնացած տաճկահայ արմավիրցիները, չէին ընդունում թե բնիկների, և թե խոյեցիների հիմնավորումները, համոզված »համեստությամբ« ասելով, թե Ղուրդուղուլին հիմնադրվել է իրենց ապուպապերի կողմից, չընդունելով ոչ առաջինների և որ էլ երկրորդների առարկությունները:

Թեպետև մենք արդեն գրել ենք, թե երբ և ինչ պայմաններում է վերականգնվել Արմավիրը, այնուամենայնիվ, որպես իմ »փոքր հայրենիքի« պատմության ուսումնասիրողի, ինձ ևս չէր կարող բավարարել պապիս, կամ իրենցը տեղացի-բնիկ համարող, և հակառակը` իրենցը »գյուղի հիմնադիր« համարող խոյեցիների բանավոր պնդումները: Անկեղծ ասաց` ինձ համար ևս դժվար էր միանգամից ձերբազատվել ներանձնային և խմբային քաշքշուկներից, երբ ամեն մի տոհմ հավակնում էր »առաջ դնել« իրեն գերդաստանի հին ու առաջինը լինելու` »պապերից լսած պատմությունները«, անգամ չցանկանալով լսել դիմացինի հակափաստարկները:

Ներկայիս արմավիրցիների խոյեցի-պարսկահայեր լինելու վարկածը տեղ է գտել սովետահայ գրող Սերո Խանզադյանը »Հայրենապատում« գրքի »<Արմավիրի մեծ գերդաստանը>« բաժնում, նաև բոլոր այն երկերում /Բառարաններ, Հանրագիտարաններ/, ուր հիշատակվում է Արմավիր տեղանունը: Սերո Խանզադյանի »աղբյուրն« ու »հավաստի վավերագրերը«, նրա իսկ խոստովանությամբ, »եղել են« գյուղամիջում հավաքված »արմավիրցիները« /այն ինձ հիշեցնում է հին հունական դեմոսի պատմությունը` ովքեր ուժեղ էին գոռում` անցնում էր նրանց խոսքը/: Հոդվածաշարը տպագրեցի իմ կողմից խմբագրվող »Արմավիր« բազմատիրաժ թերթում, միևնույն ժամանակ տալով այն մեկնաբանությունը, որ Խանզադյանի Ղուրդուղուլիի հիմնադրման փասատարկումները ոչ միայն վիճելի են, այլև հակապատմական և հակագիտական, յուղ լցնելով Արմավիր գյուղի <խոյեցիների կողմից հիմադրման> վարկածի կրակի վրա:

* * * *

Պատմական վավերագրեր ու աղբյուրներ Արմավիր-Ղուրդուղուլի մասին:
Արմավիր մայրաքաղաքի աստվածների պատգամը…


Ակնհայտ է, որ Արմավիրի՝ հայության համար խորթ ու օտարահյունչ Ղուրդուղուլի անվանափոխությունը, նորություն չեն եղել մեր պատմագրության էջերում: Այսպես օրինակ, բնակավայրի մասին որոշ վավերագրեր, հիշողություններ և հիշատակումներ կան մեր ժողովրդի պատմության, Երևանի նահանգի Էջմիածնի գավառի քարտեզում, տեղանունների բառարաններում և ղուրդուղուլեցիների հիշատակարաններում: Սակայն գյուղի դժբախտությունն այն էր, որ կրելով օտարահունչ անվանում, գյուղն ու մարդիկ շատ դեպքերում դուրս են մնացել »հայասեր« պատմիչների և վավերագրողների ուշադրությունից: Իսկ հայ մատենագիրները ունեցել են մեկ կարծրատիպ-սկզբունքը` գյուղերի տեղանունները հիշատակել միայն կարևոր իրադարձությունների դեպքում:

Արդեն գրել ենք, որ Ղուրդուղուլին որպես հայերով բնակեցված գյուղի ամենհին վավերագիրը պահպանվել է Սադո-Խուրշուդի 17-րդ դարի երկրորդ կեսի փաստաթղթում` »թուղթ-կտակում«:

Եկեք ամրագրենք, որ 1613-ից մինչև 1779 թթ. Ղուրդուղուլի - Արմավիր գյուղի պատմության / Ալիսո/ու/ և Բլուր թաղամասերի/ վերաշինելու` Շահ Աբասի հասցրած վերքերի ամոքման և գյուղի կայացման ժամանակաշրջան էր: Թե արմավիրցիները ինչպիսի կյանքով են ապրել այդ 166 տարիների ընթացքում, ինչով են զբաղվել, և ինչ կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել գյուղի կյանքում, պատմական վավերագրել մենք չունենք: Սակայն թե Լեոյի և թե ՀԺՊ Ակադ. հրատ. կարելի է գտնել մեր ժողովրդի 17-18-րդ դդ իրադարձությունները, ըստ որի օտարի տիրապետության ներքո գոյատևող մեր նախնիները խաղաղ կյանք չեն ունեցել` տարածաշրջանին տիրել էին ցանկանում թուրքերը, վրացիները և թե ռուսները… պատերազմը՝ պատերազմի ե տ և ի ց սանձազերծելով թուլացած Երևանի պարսիկ խաների դեմ:
Պատերազմների հետևանքով արմավիրցիները ենթարկվել են հակամարտող կողմերի կազմակերպված ալան-թալանին և գյուղի ավերմանը: Բռնագաղթերի հետևանքով նվազել էր արմավիրցիների քանակը, այնուուհանդերձ, կենդանի մնացած արմավիրցին կրկին վերադարձել ու վերաշինել է Արմավիրի բլրի հարևանությամբ »ծվարած <արմավիրա ժողովրդի> օջախը«:

Մեր նախնիք իրականացրել են Արմավիր մայրաքաղաքի Հայկազուն աստվածների` իրենցը ժառանգներին կտակած »կյանքի հավերժության« պատգամը՝ » <վառ պահել հայոց օջախի ծուխը>«:

Արդեն 18-19 դդ Ղուրդուղուլին Արմավիրի տարածաշրջանի բնակչությամբ ամենամեծ և հարստությամբ հռչակված գյուղն էր` գայթակղել է ոչ միայն վրաց Հերակլ Երկրորդ թագավորին, այլև գրավել էր Արևել. Հայաստան արշավող ռուսական գեներալներ Ցիցիանովի և Դուդիչի ուշադրությունը…

Երևանի խանի դեմ վրաց Հերակլ Բ ձեռնարկած ավերիչ արշավանքների ընթացքում /տես` ստորև/ Ղուրդուղուլիի հայ բնակչության մեր նախնիները գաղթել են Վրաստան. այստեղից էլ նրանց մի մասը անցել է Հյուսիսային Կովկաս, դարձել ռուսական Արմավիր քաղաքի հիմնադիրները /հիմնադիր` քահանա Պետրոս Պատկանովը/:

* * * *

Արմավիրի հուշարձանների կործանումը և ոչնչացումը

13-18-րդ դդ Արևել. Հայաստանը տիրող Երևանի պարսկական խանության և թուրք-սելջուկների տիրապետության տարիներին, լիովին ավերվել են Արմավիրի միջնաբերդն ու աշտարակները: Նախ, »<գանձեր որոնողները>« ավերակների վերածեցին հին մայրաքաղաքի շինությունները, ապա տարածաշրջանի պարսիկ հրամանատար Հասան խանը 789-ին որոշել էր դաշտավայրում կառուցել նոր բերդ` Սարդարապատը / հիմնադրվել էր` 1719-ին/: Նոր բերդի հիմքը ամուր ու անառիկ լինելու համար, անգլիացի խորհրդականների ցուցումով, խանը հրաման էր տվել քանդել ներկայիս Արմավիրի և Նոր Արմավիրի բլուրների վրա Արգիշտիխինիլիի և Արմավիրի պարիսպները և տաճարների մնացորդները. 1789-1819 թթ. պարսիկ զինվորները հիմնովին քանդել են Արմավիրը, իսկ դրանց քարերը… շինարարության՝ ներկայիս Սարդարապատ /նախկին` Հոկտեմբեր գյուղ/, բերդի տարածք են տեղափոխել տեղացի հայ գյուղացիների սայլերով: Սնահավատ և խորամանկ Սարդարը, որպեսզի չարժանարար հայոց աստվածների անեծքին, հրամայել էր տեղացի հայերին մասնակցել ավերակների քանդմանը` տներ շինել քաղաքի ավերակների քարերից…Եվ անգլուխ, պետությունից զուրկ տեղացի հայությունը իր հերթին է մասնակցություն ունեցել Արմավիրի ավերմանը…Արմավիր բերդի ու պարիսպների հիմնաքարերի մի մասը, այժմ էլ փռված են հիմնականում Արմավիր-Հայկավան գյուղերի, ինչպես նաև Արմավիրի բլրից մինչև Ջրաշեն, Բամբակաշատ, Հոկտեմբեր, Նորապատ և Նոր-Արմավիր, Նալբանդյան և Նոր Արտագերս և Նոր Ամասիա գյուղերի տարածքներում:

Իսկ Արմավիր քաղաքի ավերակներում ու հարակից տարածքների վրա ձևավորվել են հայերով բնակեցված ագարակ-գյուղեր: Պարսկական իշխանությունները քաղաքի գլխավոր թաղամասի և բլրի վրա ապրողներին շնորհել էին Ալիսո /լու/ և Բլուր գյուղ - բնակավայրերի կարգավիճակ: Բնակավայրերում ապրող արմավիրցիներին »<շնորհելով>« բերդի քարերից իրենց համար տներ կառուցելու իրավունք. խանը նպատակ ուներ պատասխանատվությունը հավասարապես բաժանելով տեղի հայ բնակչության հետ և արդարացնել իր կողմից հին մայրաքաղաքի հիմնահատակ ավերումը: Միաժամանակ պարսիկները, ունենալով պետական դատարկ գանձարանը հայերից հարկվող հարկերով լցնելու գերնպատակ, իրենց առջև խնդիր էին դրել վերականգնել Արարատյան դաշտավայրի Շահ Աբասի 1604-1609 թթ ավերված ու դատարկված հայկական բնակավայրերը:

* * * *

Սարդարապատ բերդը
Ղուրդուղուլի-Արմավիրը Սարդարապատի մհալի կազմում:
Արմավիր քաղաքի միջնաբերդի կործանումը


Պարսկական տիրապետության վերջին 218 տարիների /1610-1828 թթ. / ընթացքում, Ղուրդուղուլին եղել է Սուրմալուի, ապա Սարդարապատ մահալների կազմում: Պարսիկ տիրակալների բարեհաճությունը Ղուրդուղուլիի հայերի նկատմամբ բացատրվում է հետևյալ հանգամանքով. պարսիկ խաները դաշտավայրի հայ բնակչությունից »<քամում էին>« առատության եղջույրից թափվող բերքն ու բարիքը` Արարատյան դաշտավայրի խաղողը, գինին, բամբակը, քնջութը, ծխախոտը, կանեփը, բազմազան մրգեղենն ու բանջարեղենը, ու անհաշիվ հարկերն ու տուրքերը:

Սակայն թուլացած Երևանի խանությունը գրավվել էր նոր նվաճողների` վրաց-հայկական միասնական պետություն ստեղծելու »<ջատագով«> Հերակլ թագավորի և ռուսների` վրացի զորահրամանատար Ցիցիանովի ուշադրությունը. նրանց կողմից Երևանի և Սարդարապատի բերդերի անհաջող պաշարման զոհը, սակայն, կրկին Արմավիրյան դաշտավայրի, և առաջին հերթին` Ղուրդուղուլիի հայ բնակչությունն էր:

Հայաստանի պարսկական խաների համար առաջացրել էր անհրաժեշտություն` ամրացնել բնական պաշտպանական ամրություններից զուրկ Արմավիրյան դաշտավայրը և Երևանի մատույցները պաշտպանել` դաշտավայրում ստեղծելով պաշտպանական հզոր ամրություններ:

18-րդ դարի երկրորդ կեսերին պարսիկները նախ ստեղծում են Սարդարապատի ռազմականացված մահալը: Մահալի հրամանատարը /սարդարն/ իրականացնում է տարածաշրջանի նոր անվանափոխություն` Արարատյան-Արմավիրյան դաշտավայրին »<շնորհվում է> Սարդարապ /բ/ ադ անվանումը, պատմության էջերից ջնջելով Արմավիր և Արմավիրյան դաշտ անվանումները: Երևանն ու դաշտավայրի անպաշտպան հայությանը թուրքերի, վրացիների ու ռուսական զորամասերի անդադար կրկնվող ասպատակություններից »պաշտպանելու« նպատակով, պարսիկ խաները Արմավիրի պատմական բլրի մոտակայքում որոշում են կառուցել նոր բերդ, ապա Սարդարապատ մահալում Երևանի սարդարի /հրամանատարի/ եղբայր Հասան խանի կողմից 1719-ին հիմնադրվել է…մահալի զորավարհրամանատարի կոչմանը հարիր <»բերդը` Սարդարապատը>:

Սարդարապատի »<բերդաշինությունը>« տիրեց մոտ 30 տարի: Նոր բերդի հաստ պատերը, սակայն փրկել չկարողացան ոչ պարսիկներին, ոչ էլ տեղի հայերին: Հայտնվել էին Հայաստանը տիրել ցանկացող նոր ու հզոր նվաճողներ ` վրաց Հերակլ Բ թագավորը, ապա ռուսական բանակները. կրկին արշավանքներ, կրկին բռնագաղթեր: Նվաճողների բանակները ավերվեցին Արմավիրյան դաշտավայրի հայկական բնակավայրերը, կրկին թալան ու, կրկին անգամ մեր նախնիները բռնեցին գաղթի ճամփան…

Արմավիր, 08 10 2012

Շարունակելի

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 2676
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2014
31
Հոկտ
»14:31
Ս․ ԱՍՄԱՐՅԱՆ․ ՀԱՅԿՅԱՆ ԱՐՔԱՅԱՏՈ ...
Article image Ս, Ասմարյան ՀԱՅԿՅԱՆ ԱՐՔԱՅԱՏՈՀՄ ԱՌԱՋԻՆ ՀԱՅԿՅԱՆ ՆԱՀԱՊԵՏՆԵՐԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆԻ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳԻՐՔ ԱՌԱՋԻՆ...
Կարդալ
2014
10
Հուլ
»17:25
«Հայկի շրջան» - «Հայկյան տոմար ...
Article image 19-րդ դարում Խորենացու և նրա Հայոց պատմության վրա խաչակրած արշավանք սկսվեց Միջագետքի, Արևելքի և Հունաստանի պատմությանը գիտակ պատմաբանների և հնագետների կողմից: Դրանց թվում քիչ չէին նաև հայ պատմաբաններն ու հայագետները: Առաջիններից մեկը, որ հանդես եկավ Խորենացու պաշտպանությամբ, Մխիթարյասն միաբանության պատմաբան Ղևոնդ Ալիշանն էր (1820-1901): Նրա գրչին է պատկանում նաև «Հայկյան տոմարագիտության» հաշվարկը, ըստ որի «Հայկի շրջանի» մեկնարկը նշանավորվել է ......
Կարդալ
2014
15
Մարտ
»04:57
ՍՈՒՐԻԿ ԱՍՄԱՐՅԱՆԻ ԱՐԺԵՔԱՎՈՐ ԱՇԽ ...
Article image Ռաֆայել Սահակյան Հայաստանի գրողների միության անդամ, բանաստեղծ, գրող, հրապարակախոս, Արմավիրի մարզային «Հայրենականչ» թերթի խմբագիր Արամայիս նահապետից մինչև Արմավիրի համայնք ուշագրավ խորագրի տակ «Արմավիր» գիրքը պատմավավերագրական ուսումնասիրության արժեքավոր աշխատություն է, որին համարձակորեն ձեռք է զարկել մեզ հանրածանոթ լրագրող, հասարակական գործիչ, հետազոտող-պատմաբան Սուրիկ Ասմարյանը: «Հեղինակը, որը ծնվել ...
Կարդալ
2013
18
Դեկտ
»17:45
Հայ /Հայասա-Ազզի/-խեթական շփու ...
Article image Հայ /Հայասա-Ազզի/-խեթական շփումների արդյունքում ծնված վիմագիր ժառյապատկե՞ր /տես` ՀԺՊ ՀԽՍՀ ԳԱկադեմիայի հրատարակություն, էջ 177/, թե ՞ Խեթական աստվածների Հազըլ-քայայի ժայռապատկեր......
Կարդալ
2013
14
Օգոս
»21:31
Ասմար
Article image Մ.թ.ա. 2750-2600 դդ Ա ս մ ա ր անունը Միջագետքում հայտնի էր որպես դինաստիական անվանում /նաև միջագետքյան տոմարի ամիսներից մեկի անվանում/: Հայկական անվանումների բառարաններում, չգիտես ինչու Ասմար անունին ինչ ասես որ չեն վերագրում, անգամ արաբական ծագում, երբ այն ընդամենը Միջագետքում Հայկ Նախապետի Հայկազունիների դարաշրջանում իշխած դինաստիաններից մեկի անվանումն է` Ա ս մ ա ր... Պաշտամունքի հնագույն աստվածներ ինտերներ էջ բացատրությունը /Google հայերեն թարգմանությունը/ Արական Figurine ից Ասմար սկ...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott