surik.asmaryan
Logo

ԾԱՂԿԱԶԱՐԴՆ ՈՒ ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՏՈՆԸ ԱՐՄԱՎԻՐՈՒՄ

Article image Իմ մանկական հիշողության մեջ անջնջելի հետք է թողել անցյալ դարի 50-60-ական թվականներում Արարատյան դաշտի գյուղում, գյուղական երիտասարդության կողմից կազմակերպվող բնության զարթոնքի, վերածնության` մեռնող ու հարություն առնող աստծո` դեռևս հեթանոսական դարաշրջանից սկիզբ առած Ծաղկազարդի և Համբարձման տոները: Մանավանդ վաղ գարնանը…հարթավայրի ուղիղ կենտրոնում գտնվող Արմավիրի բլրի լանջերից տարվա առաջին ծաղիկների հավաքում, բլրի տակով հոսող ջրավազանից ջուր վերցնելը, կոմունիստների կողմից ցանկացած ավանդական-ազգային տոների արգելումը:

Այնպիսի անմեղ և մանկական, սակայն հայկական-ավանդական տոն, ինչպիսին էին Ծաղկազարդի ու Համբարձման օրերը, չէր մտնում կոմունիստական տոնացույցի մեջ: Եվ թե Ծակազարդը, թե Համբարձման տոնը, ավելի քան 70 տարի, անցկացվում էր խիստ գաղտնի պայմաններում. ազգագրագետ Վահե Անթանեսյանը գրում է. >Ծաղկազարդը /նաև Համբարձման տոնը,հեղ./ ունի նախաքրիստոնեական արմատներ և նվիրված էր գարնան զարթոնքի հարություն առնող բնությանը` հայոց դիցարանում կապված էր Արա Գեղեցիկի պաշտմունքի հետ…պաշտամունիք առարկա են եղել բարդին, սոսին: Արմավիր մայրաքաղաքի մոտակայքում էր նշանավոր Սոսյաց սրբազան անտառը, որտեղ նաև հայոց աստվածներին բագիներ էին կանգեցված<:

Կոմունիստական տիրապետության օրոք Արարատյան դաշտի իմ բնակավայր Արմավիրում, Ծաղկազարդն ու Համբարձման տոները միախառնված էին մեկ-մեկու: Տոնի նախօրեին տոնակատարության մասնակիցները, իշխանություններից թաքուն` իբրև-թե գնում են >մոտակա բլուր< էքսկուրսիա, աղջիկ - տղա խմբերով, բարձրանում էին Ծաղկավանք` Արմավիրի բլուր վրա ծաղկահավաքի…

Ծաղիկներով էր հարուստ բլրի հարավային լանջը: Ծաղկավանքից մինչև բլի գագաթը` Անահիտի տաճարի շրջակայքը, պատված էր բազմերանգ ծաղիկներով: Ծաղկավանքը բլրի վրա եղած կիկլոպլան քարանձավներից ամենամեծն է, գտնվում է Անահիտի տաճարի ներքևում, և քանզի քարանձավը նաև ուխտատեղի է, տեղացիներս կողմից քարանձավը վաստակել է Ծաղկավանք անունը…

Ծաղիկ հավաքող խմբերից առանձնացած մեկ այլ խումբ համարձակ աղջիկ-տղաներ, ուղիղ կեսգիշերին, կժերն առած, որպեսզի չ բ ռ ն վ ե ի ն դարանակալած կոմունիստների կողմից, և կարևորը` իրենց չտեսներ չար ա չ ք ը, գաղտնագողի հասնում էին գետաբերանում եղած լողավազանին` >ջուր գողանալու <ջրավազանի ակունքից :

Ավանդույթի համաձայն անհրաժեշտ էր ջուր վերցնել այնքան աղբյուրից, որքան կուժ /պուլիկ/ կար խմբի մեջ, բայց ոչ պակաս յոթ աղբյուրներից: Խումբը բլրի ճանապարհն էր բռնում` հաղթահարելով նեղլիկ, ծուռումուռ կածանները: Քարանձավին առաջինն հասնողները պարտավոր էին վառել տ ո ն ն ավետող ջահերն ու խարույկը: Խարույկի լույսը նաև բարեհաջող տեղ հասնելու, նպատակների կատարման ու չարի վերջի նշան էր: Խարույկի լույսի բոցկլտմանն անհամբեր սպասում էին գյուղում մնացած ջահել սրտերը…

Ընդունված ավանդույթով, Ծաղկավանք հասած խիզախները պարտավոր էին մեկակամ մոմ վառել, իսկ սիրեցյալի երազանքը կատարելու համար, Ծաղկավանքին էին նվիրում սիրահար զույգերի <իրար ագուցված ժապավենները>: Ծաղկավանք տանիքից ջուր էր կաթկթում` սուրբ ջուրը… Կաթկթացող >սիրահար զույգերի աչքի արտասուքը< հավաքում էին կժերի մեջ, ապա դրա վրա ավելացնում էին <ջրի ակունքների գողացած> ջուրը: Տուն վերադառնալով, կուլաների ջրի մեջ էին լցնում ծաղկի թերթիկները, կուլաների մեջ գցելով նաև հմայիլի ուլունքները:

Տոնախմբությունը, նամանավանդ Կենաց ծառի մեծարումը, կատարվում էր Ծաղկազարդի հաջորդ օրը տոնախմբությունը վերսկսվում էր նոր ուժով: Աղջիկները գլուխներին թարմ ծաղկեպսակով զարդարելու համար, խմբերգով` ծաղկեթագեր էին հուսում, և նրանց խմբերգերը լսելի էր գյուղի տարբեր բակերից որտեղ որ մեծ էր աղջիների թիվը:
Տոնական երգերը անկարող էին արգելել անգամ սիրտ ու հույզեր չունեցող կոմունիստները, իրենք ևս թ ա մ ա շ ա յ ի հավաքվելով Արմավիրի գյուղամեջ…

Կենաց ծառի զարդարումը <տղամարդու գործ> էր: Հիմնականում <կենաց ծառը> չորացած ծառի ճյուղն էր` կտրած չորացված ծառի ճյուղերից: Այն բերում էին >մուրազ ունեցող> կամ նշանված տղաներից մեկի տուն, և ընկերներով կատարում էին ծառի զարդարումը: Արմավիրյան կ ե ն ա ց ծառը զարդարված էին մրգերով, քաղցրավենիքով, չիր ու չամչի գույնզգույն տոպրակներով, նաև հարսնաքողով…

Օրվա ուղիղ կեսին, երբ լսվում էր աղջիկների խմբերգեցողության ձայնը, գյուղամիգում հնչում էր արմավիրյան դհոլ-զուռնան` գյուղամեջ հրավիրելով արմավիրցիներին:
Տղաները տանից դուրս էին բերում Կենաց ծառը…Աղջիկների խմբերը` ծաղկեփնջերը: Արմավիր գյուղի երկու ծայրերից դեմ-հանդիման էին գալիս սիրո ուխտ կնքած աղջիկների և տղաների խմբերը. տղաները գլխից վեր էին պարզում Կենաչ ծառը>, ինչպես նաև <դանակը` խնձորը ծայրի>, աղջիկները` գույնզգույն ժապավենները, նորաբողբոջ ուռենու և չինարենու շվերը:

Մենք` երեխաներս, տանում էինք ծաղկեփնջերը կամ բռնում գեղիրան աղջկերքի երկար, մինչև գետին հասնող փեշերը…

Դեմ-դիմաց ելնող խմբերի հանդիպման վայրը Արմավիր գյուղի պատմական` Արգիշտի ժամանակներից մնացած, կամուրջի տարածում եղած գյուղական շուկան` բ ա զ ա ր ն էր: Այստեղ էր հավաքվում ողջ Արմավիրը, նաև շրջակա գյուղացիները: Զուռնայի զիլ նվագի տակ <գովունդ բռնած> խմբերը, պարելով, միախառնվում էին իրար, ու գյուղի լավագույն պարողների, երգասաց կին-տղամարդկանց հետ միասին, շուրջպար բռնում կամրջին հարևան հրապարակում: Խմբերը մեկմեկու փոխանակում էին, տղաները` քաղցրավենիք, իսկ աղջիկները` <սիրո խոստովանության> ժապավեններ էին կապում տղաների պարարանոցներին…

Տոնը ավարտվում էր լարախաղացությամբ, որի հիմնական դերակատարները հայկավանցի հայր և որդի Ակուդարենք էին…

Ծաղկազարդն ավարտվում էր մասնակիցներից մեկի տանը կազմակերպվող ճոխ ճաշկերույթով, իսկ ուղիղ կեսգիշերին, իրականացվում էր Համբարձման տոնի գլխավոր արարողությունը. անցյալ տարվա երջանիկ սեր գտած աղջիկը, սկսում էր պուլիկներից հանել պահ տված հուլունքները և գուշակել հուլունքի տիրոջ <բախտը>:
Ներկայումս Արմավիրում մոռացության է տրված այս տոները: Սակայն նշվում է Ծաղկավանքի, Սուրբ Դավթի /Ն.Արմավիրի մոտ/, Վարդավառի և ջանգյուլումի տոները:


Zoom Image
Zoom Image
Zoom Image
Zoom Image
Անահիտի տաճարի ավերակները/1/:
Էքսկուրսիա Արմավիր հնավայր/2/:
Արմավիր հնավայրը Ծաղկավանքը/3/:
Դաշտը Արմավիր հնավայրից/4/

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 2003
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2014
31
Հոկտ
»14:31
Ս․ ԱՍՄԱՐՅԱՆ․ ՀԱՅԿՅԱՆ ԱՐՔԱՅԱՏՈ ...
Article image Ս, Ասմարյան ՀԱՅԿՅԱՆ ԱՐՔԱՅԱՏՈՀՄ ԱՌԱՋԻՆ ՀԱՅԿՅԱՆ ՆԱՀԱՊԵՏՆԵՐԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆԻ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳԻՐՔ ԱՌԱՋԻՆ...
Կարդալ
2014
10
Հուլ
»17:25
«Հայկի շրջան» - «Հայկյան տոմար ...
Article image 19-րդ դարում Խորենացու և նրա Հայոց պատմության վրա խաչակրած արշավանք սկսվեց Միջագետքի, Արևելքի և Հունաստանի պատմությանը գիտակ պատմաբանների և հնագետների կողմից: Դրանց թվում քիչ չէին նաև հայ պատմաբաններն ու հայագետները: Առաջիններից մեկը, որ հանդես եկավ Խորենացու պաշտպանությամբ, Մխիթարյասն միաբանության պատմաբան Ղևոնդ Ալիշանն էր (1820-1901): Նրա գրչին է պատկանում նաև «Հայկյան տոմարագիտության» հաշվարկը, ըստ որի «Հայկի շրջանի» մեկնարկը նշանավորվել է ......
Կարդալ
2014
15
Մարտ
»04:57
ՍՈՒՐԻԿ ԱՍՄԱՐՅԱՆԻ ԱՐԺԵՔԱՎՈՐ ԱՇԽ ...
Article image Ռաֆայել Սահակյան Հայաստանի գրողների միության անդամ, բանաստեղծ, գրող, հրապարակախոս, Արմավիրի մարզային «Հայրենականչ» թերթի խմբագիր Արամայիս նահապետից մինչև Արմավիրի համայնք ուշագրավ խորագրի տակ «Արմավիր» գիրքը պատմավավերագրական ուսումնասիրության արժեքավոր աշխատություն է, որին համարձակորեն ձեռք է զարկել մեզ հանրածանոթ լրագրող, հասարակական գործիչ, հետազոտող-պատմաբան Սուրիկ Ասմարյանը: «Հեղինակը, որը ծնվել ...
Կարդալ
2013
18
Դեկտ
»17:45
Հայ /Հայասա-Ազզի/-խեթական շփու ...
Article image Հայ /Հայասա-Ազզի/-խեթական շփումների արդյունքում ծնված վիմագիր ժառյապատկե՞ր /տես` ՀԺՊ ՀԽՍՀ ԳԱկադեմիայի հրատարակություն, էջ 177/, թե ՞ Խեթական աստվածների Հազըլ-քայայի ժայռապատկեր......
Կարդալ
2013
14
Օգոս
»21:31
Ասմար
Article image Մ.թ.ա. 2750-2600 դդ Ա ս մ ա ր անունը Միջագետքում հայտնի էր որպես դինաստիական անվանում /նաև միջագետքյան տոմարի ամիսներից մեկի անվանում/: Հայկական անվանումների բառարաններում, չգիտես ինչու Ասմար անունին ինչ ասես որ չեն վերագրում, անգամ արաբական ծագում, երբ այն ընդամենը Միջագետքում Հայկ Նախապետի Հայկազունիների դարաշրջանում իշխած դինաստիաններից մեկի անվանումն է` Ա ս մ ա ր... Պաշտամունքի հնագույն աստվածներ ինտերներ էջ բացատրությունը /Google հայերեն թարգմանությունը/ Արական Figurine ից Ասմար սկ...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott