Շնորհավոր իմ ժողովուրդի նոր` 2013 թվականը կամ փոքր ածու ազգ հայության մեծության կենացը…
Որպես բլոգերների և ՖԲ-ի պապիկներից մեկը...ինձ իրավունք վերապահեցի, իմ բլոգում շնորհավորել մեր ժողովրդի նոր 2013 թ.` բաժակ բարձրացնել` խմելով մեր ժողովրդի կենացը...
Չկա, աշխարհում չես գտնի հայ ժողովրդի նման մի <փոքր ածու> ժողովուրդ, որը կարող էր դիմանալ այսքան տնտեսական-սոցիալական և քաղաքական վայրուվերումներին, ու լռելայն ու անմռունչ տանել Տեր Աստծո կողմից իրեն բաժին հանած խաչելիությունը...
Փա'ռք ու պատիվ ՀԱՅԿԱԶՈՒՆ, իրավմամբ, յուրօրինակ մեր փառապանծ ազգ - ժողովրդին ... Երբ չորսը ու կես հազարամյակ… կողը -կշտի ժողովուրդները տերիտորիաներ էին նվաճում ու ժողովուրդներ ստրկացնում, իմ ու ձեր <փոքր ածուն> ժողովուրդը Մեծամոր. Հայկաշեն, Արմավիր, Արզաշկուն, Վան-Տուշպա, Վաղարշապատ, Արշամաշատ, Երվանդաշատ, Բագարան, Արտաշատ, Տիգրանակերտ, Դվին, Արշակավան, Անի ու Սիս ու քաղաքամայր Երևան էր կառուցում ...
Միայն մեծ ու հզոր ազգը , ինչպիս իմ ու ձեր ազգն է, կարող էր իրեն թույլ տալ երկիրը լցնել մայրաքաղաքներով, բազմաստվածներին նվիրված տաճարներով ու 10-յակ հազարավոր եկեղեցիներով ու պալատներով:
Քո մեծության կենացը` մայրաքաղաքների, տաճարների ու եկեղեցիների հայոց երկիր Հայաստանս…
Եվ մի <փոքր ածուից> անթիվ-անհամար ցեղեր ու ճյուղավորումներ տվեց ազգը հայոց... Հայկից սերված իրեն արմենոիդ գենն է տարածել Հայկական լեռնաշխարհի, Կովկասի, Միջին Ասիայի, Հնդկաստանի վրա, հասել Հյուսիսային Չինաստան ու գնացել-հասել, ու…բնակռել Ճապոն կղզիներում... Դրանք Հայկազունիների Այրարատ նահանգում բնակվաղ Ալարոդներ ցեղախմբի մի մեծ հատվածն էր, որ դուրս գալով Այրարտից, Արևելքում ստեղծեցին մեկ տասյակի հասնող <Արմենի-Հայհայի ու Հիքսոսների պետություններ>, թափանցել են Արաբական թերակղզի ու Արևմտյան Աֆրիկա- Եթովպիա` արամեական գիր ու մշակույթ տվել թափառական արաբ բեդվիններին ու սևամորթներին, նվաճել փարավոնների Եգիպտոսն ու փարավորնացրել մեր <փոքր ածու ազգը>` 150-180 տարի տիրել Հյասիս Արևմտյան Աֆրիկան…
Ռոսներին ու սկանդինավները <հայամետներ> չես համարի, բայց հիմա նրանք էլ են ընդունում, որ Հայկական բարձրավանակից դուրս եկած արմենոիդ մ ու շ կ ե ր են հիմք դրել Մոսկովյան պետությանը և <Վանից մինչ Իվան> ժողովրդին ու ցեղերին անվանակոչել կիմերների դեմ պայքարում նահատակված իրենց Ռուսա Ա անվանումը` Ռոսներ – Ռուսաներ: Իսկ ահա Հյուսիս-արևելյան Եվրոպան նվաճած արմենոիդ նորմանները, անծայրածիր տարածքներում ստեղծեցին նորմանների ու վիկինգների ցեղային-պետական միավորումները…/տես` Բ. Իվանով, <Ոտ Վանա դո Իվանա>, ինտ. կայք/:
Եկեք խմենք Ար ու Արա` արիացի իմ ժողովրդի կենացը, որ իր Ար Աստծո հավաքը տարածեց հինավուրց ու հայտնի աշխարհի վրա, որի մի մեծ հատված դուրս գալով Հայկական բարձրավանդակից, արմենոիդ կենսունակ գենը տարածեց Արելքի ցեղախմբերի վրա, ապա արշավեց Հյասիսային Կովկաս, Բալկաններ, ու Բալկաններից իր արմեոիդ գենը տարածեց Երևմտյան Եվրոպայի վրա, բաժանվեց մի քանի թևերի, որից հարավային թևը բռնեց տուն դարձի ճամփան, այդ ընթացքում կործանելով Փունիկյան ու Սև ծովյան պետությունները…
Եվ երբ նրանք կրկին հայտնվեց հայրենի եզերքում, հայրենիքի բնիկները իրենց ազգակից Ար ու Արա-ներին համարեցին օտարացած հայեր, այնպես, ինչպես մենք ենք սփյուռքահայերին <աղբար> համարում: Եգիպտացիներից գրել-կարդալ սովորած էլլեն պատմիչները, չխորանալավ հայկազուն Ար-երի բնիկ ծագման խորհրդի մեջ, ժողովրդների մեծ տեղաշարժին սկիզբ դրած արիացիներին, որոնք հանգրվանել էին նաև Էլլադայում, տվեցին հայկական ցեղախմբերից խուռիներ, շուբարացիներ, բռիգ-փռյուգներ անվանումներըը, և միայն սակավ թվով պատմիչներ էին հիշել, որ Ար և Արա-ները հայեր էին, այնուամենայնիվ, վերջիններիս համարելով Էլլադայի դորիական մարզից Հայկական բարձրավանդակ ներխուժած հայեր /?/ :
Հապա Ուրատու-Նաիրին: Եկեք բաժակ բարձրացնեք մ թ ա 13- 6 – րդ դդ Հայկական բարձրավանդակում մեր ժողովրդի մաքառումների գնով ստեղծված Արամուի պետության - Հայկ-Խալդեր-Խալդինի պետության - Վանի Արարատյան թագավորության փառքի ու հզորության առթիվ, որ ավելի քան 700 տարի որպես Նաիրի ռազմա – քաղաքական կազմավորում, որպես Բիայնիլի 300-ամյա հզոր պետական միավորում, ըստ Ն. Ադոնցի <…քաղաքակրթության մի օջախ էր, երբ երեք դար շարունակ` 900-600 թթ փայլել է Հայաստանի բարձրունքներում… միավորել երկիրը` բազմաթիվ ցիրուցան ցեղեր համախմբեց մի քաղաքական ու մշակույթային կյանքի շրջանակներում…>:
Եկեք վերհիշենք ու փառք տանք հայկազունի թագավորական տների` ի փառս Հայոց պետականությունը ստեղծած պետական միավորումների հիմնադիրներ այրեր- թագավորներին, որոնցից Երվանդունի, Արտաշեսյան, Արշակունի, Բագրատունի, Զաքարյան իշխանապետության և Կիլիկյան Հայաստանի թագավորական հարստություններն ու դինաստիանները ուղիղ ու անուղղակի գծերով Հայկազունիներ էին` իրականացնելով հայոց Արամազդ, Միհր, Հայկ, Անահիտ, Վահանգն աստվածների ու աստվածուհիների պ ա տ գ ա մ ը, պահեցին ու պահպանեցին ազգս հայոց, վառ պահելով հայոց աստվածների գերագույն պատգամը` վառ պահել Հայկի կողմից Հայքում վառած հայոց անշեջ կրակը… Նաև Առաջին հանրապետության լիդեր-այրերին, ՀԽՍՀ և Երրորդ հարապետության քաղաքական գործիչ – լիդեներին, քանզի…
Քիչ ու սակավ ազգեր է հաջողվել անցնել ժողովրդների կենաց-մահվան գողգոթան և հասնել մ թ 21 դար: Հետաքրքիր է, որ 21 դար հասած մեր ժողովրդի մեծ մասը չգիտի, տեղյակ չէ, որ <այս ժողովուրդը /հայերը, հեղ./, եթե կարելի է ասել, ավելի հին է, քան ինքը /Ռենե Գրուսեի/, սակայն, երբեմն-երբեմն քամահրանքով ու վերապահումներով է վերաբերվում սեփական պատմությանն ու իր ազգային արժանիքներին:
Եկեք բաժակ բարձրացնեք իսկական հայկազունի պատմաբաների կենացը, ովքեր պատմության մոռացության ու անտեսված էջերից մեզ ազատեցին Ուրարտական գերությունից ու վերականգնեցին մեր պատմությունից նինոսների ու ուրարտագետների կողմից <գողացված ու ջնջված>` Հայոց վաղնջական պատմության` Հայկազունիների արքայատոհմի պատմագրության էջերը…
Կենացդ, իմ հայ ժողովուրդ…Արանի-Արմավիրի իմ պապենական հայկազուն հողից` հավիտենական կենարար լույս ու գոյատվում եմ ցանկանում քեզ ու քո աշխարհասփյուռ զավակներին:
Հայկազուն ժառանգներ, հիշիր, ուր էլ որ լինես, երբեք չմոռանաս Հայազուն մեր աստվածների պատգամը` պահպանել ու վառ պահել Հայկազուն աստվածների Հայկական բարձրավանդակում վառված անշեջ կրակը…
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |