Սովետական դիրքեր-խրամատներ Արգիշտիի Արմավիր-Արգիշտիխինիլի հնավայրում
Կոմունիստները դզոտ էին կառուցել Արմավիր մայրաքաղաքի Հայկ-Անահիտի տաճարի կատարին…
Տեղեկանք: Արմավիրի մ թ ա 6-րդ հազարամյակից մինչ մ թ ա 1-ին դարի պատմա-մշակույթային հնավայր: Ընկած է Երևանից մոտ 50 կմ հեռավարության վրա` Արմավիրի մարզի Արմավիրից գյուղից մինչ Նոր Արմավիր-Նալբանդյան, Ջանֆիդայից մինչ Բամբակաշատ գյուղերը, մոտ 1000 հա:
Արարատյան դաշտի արևմտյան ծայրամասում տեղակայված Արմավիրի բլուրն ու նրա ռազմավարական դիրքը, ռուսական առաջապահ զինվորական զորամասերի ուշադրությունը գրավել է դեռ 19-րդ դարի վերջերին, երբ, ռուս զինվորականները, այս տարածքում տեղակայեցին իրենց արմավիրյան ռուսական զինվորական հիմնական ռազմաբազան և զինվորական պոլիգոնը,
ա/ բլրի արևելյան մասի հարևանությամբ` Արմավիր-Հայկավան գյուղերի սահմանագլխին, ռուսները կառուցել էին ռուսական երկհարկանի սպայի տուն: Հնում Կուրտոկուլ գյուղ-շրջկենտրոնը, սովետական ժամանակներում` Արմավիր գյուղ-շրջկենտրոնը, Ռուսական զինվորականության կենտրոնակայանն էր:
բ/ Արաքս գետի ձախ ափին կառուցվեցին մի քանի մանր ու մեծ զինվորական զորանոցներ` Արմավիր, Հայկավան, Ջանֆիդա, Արազափ, Մարգարա, Նոր Արտագերս և Շահրար /Նալբանդյան/ գյուղերում, նաև Արաքս գետի աջ ափի հայկական բնակավայրերում:
Ծանոթ. Ցարական, ապա սովետական – ռուսական ռազմաբազան Արմավիր-Հայկավան գյուղերում գործել է 1829 թվականից մինչև 1957 թվականը, երբ 1957 թ. այն տեղակայվեց Հոկտեմբերյան, ներկայիս Արմավիր քաղաքում:
գ/ կառուցվել էին հեծելազորի ախոռներ,
դ/ կային սահմանապահ զորամասեր և ուղեկալ,
գ/ հատուկ նշանակության զորամասեր:
Բլրի կարևորությունը ակնառու էր 2-րդ համաշխարհային պատերազմի նախօրեյին, երբ, անտեսելով բլրի և շրջակայքի պատմա-մշակույթային հնավայր լինելու հանգամանք, նախ`
1/ բլրի ու շրջակա բլրակների մի շարք <իշխող բարձրունքներում> զինվորականները կառուցեցին դզոտների համակարգ,
2/ գլխավոր դզոտը սովետական զինվորները կառուցել էին Արմավիր հնավայրի տաճարի <գլխին>…այնտեղ, որտեղ եղել էր Հայկի և Անահիտի արմավիրյան տաճարը /13-րդ դարից` եկեղեցի-մատուռ/: Տեղանքը հարթել էին, այստեղ, 80 մետր բարձրության վրա էին տեղակայել տանկի բրոնյա տանիքն ու փողը…Երեխա ժամանակ այդ դիրքը դպրոցականների էքսկուրսիա գնալու վայր էր, ինքս էլ ընկերներիս հետ խաղացել եմ դիրքի մեջ, կախ ընկել Արմավիրի բլրի անդունդի վրա կախ ընկած տանկի փողից…
Դզոտները /տանկի նման բռոնյա տանիքներ ու դրանց փողեր/ այժմ էլ կա իշխող են պատմական Բլրի փեշերի երկու կետերում, նաև Նոր Արտագերսի գերեզմանների շրջանում /ըստ հնագետների` բուն Արմավիր մայրաքաղաքի թաղամասերն են/ , և եթե վերջիններս գյուղի դաշերում են, ապա Արմավիրի բլրի դզոտները պատմա-մշակույթային Արմավիր հնավայրի տարածքում է:
Հայ հնագետները Արմավիրի բլրի գագաթի դ զ ո տ ը ապամոնտաժեցին միայն անկախության տարիներին: Արմավիրի դզոտի տակից… <հայտնաբերվեց>, իրականում դուրս <հորդեց>, մեր ժողովրդի պատմության ամենանվիրական հուշարձաններից մեկի մասունքները` Հայկազունիների մ թ ա 20-16-րդ դարերի Արամայիսի կողմից հիմնած Արմավիր մայրաքաղաքի Հայկի ու Անահիտի տաճարը, որը իր հերթին մ թ ա 8- 5-րդ դարերի Արարատյան թագավորության հյուսիսային մայրաքաղաք Արգիշտիխինիլի Խալդի տաճարն էր, որը նաև մ թ ա 4-1-ին դարերի Երվանդունիների 300-ամյա Արմավիր մայրաքաղաքի Անահիտի տաճարն էր, ինչը, քրիստոնեության դարաշրջանում, տեղացիները, նախ, վանքի /եկեղեցի/ էին վերածել, ապա ավերակներից ստեղծել էին պարզ տիպի մատուռ…
Դժվար է ասել, թե որքան անդառնալի վնասներ է կրել հայկական մշակույթն ու Արմավիր հնավայրը, երբ, ավելի քան 200 տարի, Արմավիրը անհարկի ու հանցավոր կերպով, վերածվել էր զինվորական պոլիգոնի…
Լուսանկարներ: Արմավիր հնավայրը նեկայումս:
շինության կատարին էր տեղակայված տարածաշրջանի վրա իշխող զինվորական դ զ ո տ ը
Սա Արմավիր-Ջրաշեն գյուղերի ճանապարհին` Բլրի փեշերին դեռևս կանգուն դզոտ-հուշարձաններից մեկն է:
Արմավիր հնավայր
Այս լուսանկարում նշմարվում է Բլրի գագաթում դեռևս կանգուն դ զ ո տ ը
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |