Read
«ՔԱՐԱՀՈՒՆՋ» ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
vachagan.vahradyan
Logo

ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԿԱՄ Ի՞ՆՉ ԱՆԵԼ

Article image ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

ՙՊարզից դեպի բարդագույնը,
կոպիտից դեպի նրբագույնը՚:

Հորս` Գ. Վահրադյանի խոսքերից

Ազգային գաղափարախոսության հարցը իր տարբեր դրվածքներով շատ հայերի` հասարակական և ռազմա-քաղաքական այրերի, արվեստի և կրոնական գործիչների, մտածող-փիլիսոփաների և հասարակ մարդկանց միտքը արդեն վաղուց է հուզում, հավանաբար քրիստոնեություն ընդունելու ժամանակներից: Այդ ուղղությամբ քննարկումներ անցկացնելու և կոնկրետ քայլեր կատարելու անհրաժեշտությունը առաջ է գալիս, ինչպես դա եղավ, օրինակ, XIX դ. վերջում և XX դ. սկզբում, ազգային սուր ճգնաժամերի ժամանակ: ԵՎ ահա մեր օրերում, համընդհանուր ճգնաժամի ժամանակ, տարբեր կուսակցությունների, կազմակերպությունների և անհատ մարդկանց կողմից առաջ են քաշվում ազգային գաղափարախոսության տարբեր կոնցեպցիաներ: Պարբերաբար այդ և հարակից հարցերին նվիրված գիտաժողովներ են անց կացվում, որոնց մասին, ցավոք, տեղեկանում ենք միայն մամուլից: Որտեղից, իհարկե, հայտնվող կարծիքների մասին լրիվ մանրամասնություններով տեղեկություններ ստանալը հնարավոր չէ:

Այնուամենայնիվ, կարելի է վստահորեն ասել, որ այնտեղ արտացոլվում է արդի հայ հասարակական մտքի հիմնական ուղղություններն առ այն, թե ինչ է ազգային գաղափարախոսությունն ընդհանրապես և որն է նրա առանձնահատկությունները մեր ազգի համար: Հիմնականում քննարկվում են ՙանկախ պետականության՚, ՙտնտեսական բարգավաճման՚ և ՙհայ դատի՚ հետ կապված հիմնահարցեր: Դիտարկվում են ամեն մի ուղղությամբ հաջողության հասնելու ճանապարհները: Դրանով իսկ ընդունելով, որ մեր ազգային գաղափարախոսությունը ունի հենց այդ դրսևորումները և, համապատասխանաբար, մեր ազգը պետք է իր առջև դնի հենց միայն այդ նպատակները:

Մեր հասկացողության չափով, ահա արդեն մի քանի տարի` Արցախյան ազգային վերելքից ի վեր մամուլում, հրապարակային, իսկ շատ ավելի վաղ ներսրահային բանավեճերում մենք հայերս փորձում ենք բացահայտել-բացատրել այդ եզր-բառակապակցությունների բովանդակությունը: Փորձում ենք հայրենիքի փրկության հնարամիտ ուղիներ գտնել, փորձում ենք կողմնորոշվել կողմնորոշման հարցերում (թե ռուսական, թե ամերիկյան, թե պարսկական, թե թուրքական, թե արևմտաևրոպական, իսկ ոմանք անգամ ադրբեջանական): Ես հիշում եմ թե ինչպես էինք ստիպված մարդկանց բացատրում թե ինչ է պետական անկախությունը և ինչի համար է այն մեզ պետք: Որ այն ինքնանպատակ չէ, այլ ընդամենը հնարավորություն է տալիս մեզ ինքներս ընտրենք մեր քաղաքական դաշնակիցներին և տնտեսական գործընկերներին, որ դա ինքնամեկուսացում չէ, այլ ընդամենը գործիք է մեզ համար նպաստավոր քաղաքական, տնտեսական և հոգևոր կապեր ստեղծելու համար և ամբողջ համաշխարհային հասարակայնության և հատկապես սփյուռքահայության հետ ավելի սերտ շփումների համար: Բայց, այդուհանդերձ, մինչև հիմա, անգամ տիտղոսավոր, էլիտար մտավորականությունը շարունակում է խոսել պետական անկախության մասին ազգային գաղափարախոսության համատեքստում, դրանով իսկ դնելով այն ինքնանպատակի կարգավիճակի: ԵՎ ամենն այն պատճառով, որ չեն տեսնում ազգային գաղափարախոսության այլ բովանդակություն և այլ նպատակներ:

Ինչքան է խոսվել տնտեսության մասին: Ի՞նչ բովանդակություն ունի (է ներդրվում) ՙտնտեսական բարգավաճում՚ եզրը ազգային գաղափարախոսության համատեքստում: Ծիծաղելի է լսել, երբ քննարկվում է այն հարցը, թե ժողովրդական տռնտեսության որ ճյուղերը պետք է զարգացնել որպեսզի առավելագույնս համապատասխանի հայոց ազգային ավանդույթներին: Ճապոնացիների ազգային ավանդույթներին երկուս ու կես հազար տարիների ընթացքում բացարձակապես խորթ էր անիվի գաղափարը՚ Նրանք ուղղակի չգիտեին թե ինչ է անիվը սակայն այնուամենայնիվ... Իսկ էլեկտրոնիկայի ու ազգային ավանդույթների մասին ընդհանրապես չարժե ծպտուն անգամ հանել: Տնտեսագիտությունը, ինչպես և ֆիզիկան, գիտական դիսցիպլին է իր օրենքներով ու կատեգորիաներով, որոնցից գլխավորը շահույթն է: Ոչ մի ազգային, կրոնական կամ որևէ այլ նման գաղափարախոսության համար այնտեղ տեղ չկա և չի էլ կարող ունենալ ինչպես չկա ու չի կարող լինի այդպիսին գենետիկայում ու կիբերնետիկայում: ԵՎ զարգացնել պետք է այն ճուղերը, որոնք նյութական, տեխնիկական և կադրային առկա ռեսուրսների դեպքում, ինչպես և տարածաշրջանում ու աշխարհում ներկա քաղաքական և տնտեսական իրավիճակում և նրանց զարգացման միտումների դեպքում երկրին կապահովի առավելագույն շահույթ: Ազգային ավանդույթները կարող են հաշվի առնվել ասենք ձեռնարկություններում աշխատանքի ստրուկտուր-ֆունկցիոնալ կազմակերպման մեջ:

Տնտեսական բարգավաճումը որպես ազգային նպատակ նույնպես չի դիմանում քննադատության: Պատկերացրեք մի մարդու, որը պլանավորելով իր ապագան, իր առջև, որպես կյանքի գլխավոր նպատակներ դնում է առանձին բնակարան և լավ աշխատավարձ ունենալը: Ի՞նչ կարելի է ասել այս մարդու մասին: Որպես դրական պահեր` համեստություն և գործնականություն: Բայց կարելի նաև ափսոսանքով բացականչել. ՙԱստված իմ, ինչպիսի՞ խղճուկություն` ոչ մի ձգտում ի հոգևոր կյանք, ոչ մի ձգտում դեպի ինքնակատարելագործում, ինքնաճանաչում, աշխարհի ճանաչում, ինքն իր հանդեպ հաղթանակի, հաղթանակի այլ մարդկանց հանդեպ գոնե սիրած աղջկա համար կամ էլ իր սեփական համոզմունքների համար՚:

Հիրավի ճիշտ էր իմաստրուն հույնը, ասելով թե պետք է ուտել ապրելու համար, այլ ոչ թե ապրել ուտելու համար: Մոտավորապես նույնը կարելի է ասել ազգերի մասին: Նրանք պետք է իրենց առջև դնեն բարձր, վեհ նպատաակներ, այլ ոչ թե միայն անկախություն, տնտեսական բարգավաճում և պատմական արդարության վերականգնում: Ձևափոխելով մեծ հույնի բառերը կարելի է ազգերի մասին ասել. ՙՊետք է այդ ամենը ունենալ ապրելու համար այլ ոչ թե ապրել այդ ամենն ունենալու համար՚:

Դիտարկենք հաջորդաբար հետևյալ հարցերը`

• Ի՞նչ է ազգային գաղափարախոսությունը,
• Ի՞նչ օրենքներ պետք է հաշվի առնել նրա մշակման ժամանակ,
• Ո՞րն է նրա առանձնահատկությունը մեր ազգի համար:

Ի՞ՆՉ Է ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ

Ազգային գաղափարախոսությունը կոչված է բացատրել. ՙԻնչպե՞ս պետք է ապրի ազգը լրիվ ինքնաիրականացման համար՚, ՙԻ՞նչ պետք է անի, որպեսզի իրականացնի իր ներընդունակությունները, իր տաղանդները, որպեսզի լիարժեքորեն բացվի ու ծաղկի ազգային հանճարը՚: Միանգամայն ակնհայտ է, որ չի կարող լինել լիարժեք կյանք ու նաև երջանկություն ինչպես անհատի, այնպես էլ ընդհանուր առմամբ ազգի համար, ներքին ու արտաքին շրջակա միջավայրի հետ, բնության ու հասարակության օրենքների հետ աններդաշնակության վիճակում: Այդ պատճառով ազգային գաղափարախոսությունը պետք է ուղղված լինի ազգը ներդաշնակ մի վիճակի բերելուն, որում հասարակության մեջ ընդունված արժեքների համակարգը համապատասխանի այդ մարդկանց ազգային բնավորությանը, նրանց ռասայական առանձնահատկություններին, նրանց ավանդական, ինչպես ասում են, դարերի խորքից եկող աշխարհայացքին, աշխարհընկալմանը, նրանց տիեզերածնական համակարգին, եթե ցանկանում եք: Ազգային գաղափարախոսությունը պետք է սովորեցնի մեզ գործել ժողովրդի (ազգի) որպես հասարակական, վերկենսաբանական, բայց այնուամենայնիվ օրգանիզմի, որպես ստրուկտուր-ֆունկցիոնալ ամբողջականության, որպես ազգերի համաշխարհային ընկերակցության անհատական մի տարրի զարգացման բնության մեջ ռեալ գոյություն ունեցող ու ռեալ գործող օրենքներին համապատասխան: Ահա սա է ՙազգային գաղափարախոսություն՚ եզրի իրական բովանդակությունը:

Ի՞ՆՉ ՕՐԵՆՔՆԵՐ ՊԵՏՔ Է ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼ ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ:

Նման այն բանին երբ կենսաբանական համակարգերը և ամբողջական օրգանիզմները հետազոտելիս մենք ֆիքսում ենք ավելի ցածր կազմակերպված մատերիայի (մոլեկուլներ և մակրոմոլեկուլներ, որոնք այդ համակարգերի տարրեր են հանդիսանում) շարժման բացարձակապես բոլոր` ֆիզիկական, քիմիական և կիբերնետիկական օրենքների գործելը, մենք ստիպված ենք նշել, որ սոցիոհամակարգերում, ուր տարրեր են հանդիսանում բիոօրգանիզմները, պարտադիր այս կամ այն ձևով գործում են օրենքներ, որոնք մաքուր կենսաբանական բնույթ ունեն: Այսինքն օրենքներ, որոնք պայմանավորվում են կենդանի օրգանիզմների, որպես ամբողջականության, հատկություններով: ԵՎ բնական է, այստեղ բոլոր կենդանի օրգանիզմների (նորմայում) կենտրոնական, ամենաընդհանուր հատկությունը բազմացումն է:

Սակայն այն` օրգանիզմների անհատականային (տեսակների կոնկրետությամբ) հատկություն է հանդիսանում: Իսկ եթե օրգանիզմները դիտարկելու լինենք շրջակա միջավայրի ամբողջականության մեջ` կենսոլորտի հետ փոխկապակցվածության մեջ, ինչես նաև այլ` նույն և ուրիշ տեսակի օրգանիզմների հետ, ապա գործ ունենք արդեն ավելի ընդհանուր և ուրեմն ավելի բարդ երևույթի հետ, որի շրջանակներում բազմացումը մտնում է որպես մասնավոր դեպք: Այդ երևույթը կոչվում է ԷՔՍՊԱՆՍԻԱ (տարածում, ընդլայնում, գրավում), քանակական և տարածական էքսպանսիա:

Այս հատկությունը այն աստիճանի ներհատուկ է բոլոր կենդանի օրգանիզմների համար, որ կարելի երևի խոսել կյանքի ֆունդամենտալ բնութագրիչներից մեկի մասին:

Իսկապես, եթե ապահովվի կլիմայական բարենպաստ պայմաններ, բավարար սնունդ և թշնամիների բացակայություն, ապա ցանկացած միաբջիջը տառացիորեն մի քանի տասնյակ սերունդ հետո քանակական այնպիսի աճ կտա, որ կծածկի ամբողջ երկրագունդը մի քանի շերտով:
Ֆլորայի աշխարհում ցանկացած բույս ավելի կամ պակաս ագրեսիվությամբ տարածման, անընդհատ նոր, ավելի ու ավելի մեծ տարածություն գրավելու միտում է դրսևորում:

Ֆաունա` կենդանական աշխարհ: Եվ նորից միակ ձգտում` էքսպանսիա, իր տեսակի գլխաքանակի ավելացում և բնակության համար պիտանի նոր տարածքների գրավում: Էքսպանսիա, որ սահմանափակվում է միայն արտաքին գործոններով` կլիմայական պայմաններով, կերի քանակով, թշնամիների առկայությամբ և այլն:

Հենց այստեղից էլ մարդու կողմից դիտվող և ուսումնասիրված բնության մեջ որպես տարբեր օրգանիզմների էքսպանսիոնիստական ձգտումների բախման արդյունք` գոյության պայքար: Սկզբից միջտեսակային, հետո արտաքին սպառնալիքի բացակայության դեպքում, ներտեսակային:
Ի՞սկ մարդը: Մարդը նույնպես, բայց շատ ավելի բարդ:

Չէ որ մարդը վարքի սկզբունքորեն նոր ձևեր ցուցաբերելով հանդերձ, այնուամենայնիվ, մնում է մեր մոլորակի ֆաունայի ներկայացուցիչներից մեկը և ուրեմն ունի կենդանի օրգանիզմների բոլոր հատկությունները, առավելևս այնպիսի ֆունդամենտալ` ինչպիսին քանակական և տարածական էքսպանսիաի ձգտումն է:

Դրա վառ ապացույցն է հանդիսանում մարդկության ողջ պատմությունը: Սկզբից միջտեսակային պայքար վայրի բնության հետ, իսկ գիշատիչ կեդանիների հանդեպ հաղթանակից հետո, երբ մարդն ապահովեց իր կենսական տարածքը, առաջին պլան դուրս եկավ հիմնականում ներտեսակային պայքարը: Քանի~-քանի~ պատերազմներ են եղել, քանի ավերիչ նվաճումներ մի նպատակով միայն` նոր տարածքներ ձեռք բերել: Ըստ էության, մարդու քազաքակրթության արշալույսին ցեղային միություններ և պետական կազմավորումներ էին գոյանում հենց սեփական հողերի միասնական պաշտպանության համար, իսկ հարևանների թուլության դեպքում նրանցից հնարավորին չափ շատ տարածքներ գրավելու համար:

Թե որքան խորն է նստած մարդու ենթագիտակցության մեջ էքսպանսիոնիզմը խոսում է հետևյալ փաստը: Որքան էլ որ ողջ փոքր ի շատե քաղաքակիրթ աշխարհում ուժեղ լինի հակապատերազմական քարոզչությունը, որքան էլ որ ուժեղ լինի մեր հակակրանքը կոնկրետ պատերազմների նկատմամբ, որոնք մահ ու տառապանք են բերում նրանցում ներգրավված ժողովուրդներին, ուշադրություն դարցրեք թե ինչպիսի, այնուամենայնիվ, ակնածանքով, ես կասեի նույնիսկ, հիացմունքով են մարդիկ խոսում բոլոր ժամանակների և ժողովուրդների մեծագույն նվաճողների (ոչ թե մարդասպանների, ոչ թե ոճրագործների, ոչ թե թալանողների, այլ, ինչպես նրանց սովորաբար կոչում են, հենց նվաճողների, կամ այլ կերպ` էքսպանսիոնիստների) մասին` Ալեքսանդր Մակեդոնացու ու Երմակի, Չինգիս-Խանի ու Հուլիոս Կեսարի, Տիգրան Մեծի ու Բոնապարտի, Լենկ Թեմուրի ու Սուվորովի և այլն և այլն:

Բայց մարդը ոչ միայն պատերազմում է: Նա նաև կառուցում, արտադրում և վաճառում է: Մարդու տնտեսական գործունեությունը նույնպես ենթարկվում է էքսպանսիաի օրենքին: Ցանկացած ձեռնարկություն, ցանկացած դործ, որքան ավելի հաջողակ է գործում, օբյեկտիվորեն այնքան ավելի է պահանջում իրացման նորանոր շուկաների զավթում: Եվ սուբյեկտիվորեն, ցանկացած ձեռնարկատեր ձգտում է շահույթի առավելագույն մեծացման, մրցակից-հակառակորդների վերացման, գործունեության դաշտի ընդլայնման:

Ամեն պետություն պաշտպանում է իր ձեռնատերերի շահերի արդեն միջազգային շուկայում: Դիտարկելով իր այդ գործունեությունը որպես պայքար կենսականորեն կարևոր ազգային շահերի համար, բոլոր պետությունները ձգտում են ընդլայնել իրենց տնտեսական ազդեցության ոլորտները: Ավելի ու ավելի շատ պետություններ ու ազգեր գերադասում են էքսպանսիաի հենց այդ ձևը, ընդ որում չմոռանալով սեփական ռազմական հզորության մասին: Եվ դա բնական է: Չէ որ երբ ցածր, կոպիտ մակարդակում, ֆիզիկական կամ ռազմական ուժի մակարդակում, անհատների միջև, մարդկանց խմբակցությունների, ազգերի, պետությունների կամ նրանց միությունների ու բլոկերի միջև մոտավոր հավասարակշռություն է հաստատվում, կամ էլ ինչ-ինչ այլ պատճառներով զինված պայքարը դառնում է ոչ ձեռնտու, կորցնում է իմաստը, այդ ժամանակ սկսում է գերակշռել մրցակցությունը կամ պայքարը ավելի բարձր, նրբին մակարդակում` տնտեսական: Համաշխարհային Տնտեսական Ֆորումի (Լոզան) և Մենեջմենթի Զարգացման Միջազգաքյին Ինստիտուտի (Ժնև) կողմից կազմած ՙԱշխարհում Մրցակցության Մասին Զեկույցում՚ մասնավորապես առաջարկվում են ՙ10 ոսկե օրենքներ՚, որոնց պետք է հետևեն այն երկրներն ու ընկերությունները, որոնք ցանկանում են հաջողել տնտեսական մրցակցության ազպարեզում: Արտաքին շուկային վերաբերվող օրենքը առաջարկում է միջազգային արտահանման շուկարում զարգացնել հարձակողական (մեր` ավելի ընդհանուր եզրաբանությամբ, էքսպանսիոնիստական) ռազմավարություն: Ըստ էության, այստեղ տեղի են ունենում գոյության մրցակցային պայքարի նույն պրոցեսները, որպես շուկայի սուբյեկտների տնտեսական էքսպանսիոնիստական նկրտումների բախման արդյունք:

Սակայն կան մարդկային գործունեության այնպիսի ոլորտներ, որոնք, թվում է թե, ոչ մի ընդհանուր բան չպետք է ունենան ագրեսիայի, բռնության, էքսպանսիայի հետ: Դրանք բարձր, նրբին, հոգևոր ոլորտներն են` գիտություն, արվեստ ու կրոն:

Բայց եկեք պարզենք:

Ի՞նչն է դրդում մարդուն զբաղվել գիտությամբ: Արտաքին նպատակների մասին չխոսենք, դա չափազանց կոպիտ է և ակնհայտ: Հետազոտական գործունեության մարդու ներքին պահանջը, դեպի գիտելիքները նրա ձգտումը, կենդանի ու անկենդան բնության միջև խորագույն հակադրության, նրանց միջև անընդհատ պայքարի, բարձր կազմակերպվածություն ունեցող ինքնագիտակցող կենդանի մատերիայի ընդհանուր զանգվածի ցածր կազմակերպվածություն ունեցող կենդանի ու անկենդան մատերիայի հաշվին անընդհատ ավելացման արտացոլումն է:

Գիտելիքներն անհրաժեշտ են մարդ-բնություն փոխհարաբերություններում իրավիճակի տեր զգալու համար: Գիտությունը հենց այն պատճառով էլ մարդու գործունեության ամենաինտերնացիոնալ ոլորտն է, իսկ գիտնականներն էլ ամենաքիչ չափով ազգայնականորեն տրամադրված մարդիկ են, որ նրանց էքսպանսիոնիզմը ուղղված է դեպի համամարդկային ճակատ:

Արվեստն արտացոլում է մարդ-մարդ (ես-նրանք, ես-նա, ես-ՙես՚) և մարդ-շրջապատող աշխարհ զգայական փոխհարաբերությունների ողջ բազմազանությունը: Գեղարվեստական ստեղծագործությամբ զբաղվող ամեն մարդ փորձում է ուրույն ձևով գիտակցել և իր աշխատանքներում ցույց տալ բարին ու չարը, գեղեցիկն ու տգեղը, վեհն ու նսեմը: Ընդգծենք, որ բոլոր այդ մարդիկ, բոլոր ժամանակներում երազում էին փառքի մասին, ձգտում էին ճանաչման, փորձում էին հրատարակել իրենց ստեղծագործությունները: Հենց դրանով էլ, կոպիտ ասած, մարդկանց վզին էին փորձում փաթաթել բարու և չարի մասին իրենց ըմբռնումները: Հիշու՞մ եք Պուշկինի մոտ. «И чувства добрые я лирой пробуждал»:

Ի՞նչ է փառքն ու ճանաչումը եթե ոչ երկրպագուների ուղեղների և սրտերի վրա իշխանություն: Այն պահին երբ արվեստագետը (լայն իմաստով) հրապարակում է իր գործը, նա կամա թե ակամա ընթերցողների, դիտողների կամ ունկընդիրների ներքնաշխարհի նկատմամբ ագրեսիայի ակտ է իրականացնում: Դա չէ արդյո՞ք ստեղծագործելու խորագույն դրդապատճառը: Ինքը Քրիստոսն էր զբաղվում բանավոր ստեղծագործությամբ, հորինելով առակներ, որպեսզի պարզորոշ բացատրեր իր գաղափարները և տաներ մարդկանց իր հետևից:

Իր աշխարհընկալման տարածումը` ահա մարդու (անհատի) որպես անհատականության և ժողովրդի (հանրության) որպես ազգի, գերխնդիրը` էքսպանսիայի ամենանրբին և ամենաընդգրկուն ձևը: Բոլոր մարդկանց իրեն նմանեցնելու ձգտումը մարդու խորագույն բնութագրական գիծն է` նրա գոյության նպատակը:
Որքանով է դա հաջողվում ամեն մեկիս դա այլ հարց է:

ՄԱՐԴՈՒ` ՈՐՊԵՍ ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ԵՎ ԺՈՂՈՎՐԴԻ` ՈՐՊԵՍ ԱԶԳԻ, ԳԵՐԽՆԴԻՐԸ ԻՐ ԱՇԽԱՐՀԸՆԿԱԼՄԱՆ ՏԱՐԱԾՈՒՄՆ Է:

Շատ հատկանշական է առասպելն այն մասին թե ինչպես Աստված արարեց ամենակատարյալին իր ստեղծածներից` մարդուն: Իր պատկերով ու նմանությամբ: Դա, հնարավոր է, չգիտակցված արտացոլումն է մարդու ստեղծագործ ոգու բարձրագույն ձգտումների` ստեղծել, արարել, դաստիարակել (այլ ոչ միայն ծնել) մարդկանց իր պատկերով ու նմանությամբ: Չէ որ Աստծո ըմբռնումը, անգամ ամենամակերեսային, առաջին մոտարկմամբ, վերանհատական է: Աստվածները, նրանց ընդունող ժողովուրդների ամենայն իդեալականի, բոլոր իդեալների ՙմարմնավորումն՚ են հանդիսանում: Աստվածները ընդօրինակման համար իդեալներ են ծառայում: Հենց այդ պատճառով քարոզչությունը ցանկացած կրոնի գոյության հիմնական ձևն է: Պատմությունը լի է կրոնական էքսպանսիայի խաղաղ և ոչխաղաղ, արյունոտ և անարյուն ձևերի ամենատարբեր օրինակներով: Մենք դրա վրա արդեն կանգ չենք առնի:

Ազգի մակարդակում մշակութա-գաղափարախոսական ու կրոնական էքսպանսիան գործում է նույն ուժով և ազգային գործունեության բոլոր ոլորտներում: Այս պնդումը դառնում է ակնհայտ, եթե ի հավելումն վերը ասվածին հաշվի առնենք, որ ժողովուրդը (ազգը) դա բավականաչափ սահմանազատված և միևնույն ժամանակ համաշխարհային ընկերակցության մեջ բավականաչափ ինտեգրացված ունիկալ սոցիոօրգանիզմ է, իր առանձնահատկությունների և այլ ժողովուրդների (ազգերի) հետ ընդհանրությունների ողջ գամայով հանդերձ:

Նիկոլայ Բերդյաևը իր ՙՌուսաստանի ճակատագիրը՚ գրքում զարմանում է, որ ՙամեն մի փոքր ազգ, անգամ այնպիսիներն ինչպիսիք հունգարներն են ու էստոնացիները, հավատում են, որ հենց իրենք են աշխարհին բերում ճշմարտությունը բարու և չարի մասին, հավատում են իրենց ազգի մեսիական կոչմանը՚: Սրան ոչինչ չունենք ավելացնելու: Գուցե թե միայն այն, որ

ԻՐ ՄՇԱԿՈՒՅԹԻ (ԱՅՍ ԲԱՌԻ ԱՄԵՆԱԼԱՅՆ ԻՄԱՍՏՈՎ) ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՒՅՔԱՆ ԲՆՈՐՈՇ Է ԱԶԳԵՐԻՆ, ՈՐՔԱՆ ՖԼՈՐԱՅԻ և ՖԱՈՒՆԱՅԻ ԱՇԽԱՐՀՆԵՐՈՒՄ ՏԱՐԲԵՐ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՈՒ ՔԱՆԱԿԱԿԱՆ ԷՔՍՊԱՆՍԻԱՅԻ ՁԳՏՈՒՄԸ:

Ո՞ՐՆ Է ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆԸ:

Եվ այսպես հայոց ազգային գաղափարախոսությունը: Այն, ինչպես վերը նշվեց, որպեսզի լինի բնության ընդհանուր օրենքներին համապատասխան, պետք է հիմնված լինի էքսպանսիայի հասկացության վրա: Հենց գիտակցված էքսպանսիա, ազգամիջյան հարաբերությունների բոլոր ոլորտներում, բոլոր մակարդակներում, բոլոր մատչելի մեթոդներով, կոպիտ ձևերից մինչև ամենանրբինները: Հարցն այն է, թե մեր իրականության և պատմության, մշակույթի և կրոնական պատկերացումների, մտածելակերպի և աշխարհընկալման ինչպիսի առանձնահատկություններ և նրբություններ պետք է հաշվի առնել կոնկրետ մեր ազգային գաղափարախոսության մշակման ժամանակ:

Ամենից առաջ մեր ծագումը: Նրա գլխավոր առանձնահատկությունը նրանում է, որ ժամանակակից հայ ժողովուրդը (ազգը) գենետիկորեն ուղիղ սերունդն է ու հոգևոր հետնորդը և, իհարկե, այսպես կոչված, պրոտոարիական ժողովրդի բնակության արեալի միակ ժառանգական իրավահաջորդը: Այդ ժողովուրդը ձևավորվել է նախապատմական ժամանակներում գլխավորապես Հայկական լեռնաշխարհի տարածքում և ստեղծել է իր ուրույն մշակույթը և խոսել իր` նախահնդևրոպական լեզվով` հնդևրոպական լեզվաընտանիքի մայր լեզվով:

Մարդաբանորեն մենք պատկանում ենք արմենոիդ ռասային, որի առաջացումը, ինչպես և մյուս երեք` մոնղոլոիդ, եվրոպոիդ և նեգրոիդ ռասաներինը դեռևս չի տրվում խիստ գիտական հստակ բացատրության: Այդ չորսի հիման վրա ձևավորվել են մարդաբանական միջանկյալ տիպերը: Օրինակ` ուգրոֆինական ժողովուրդները ձևավորվել են եվրոպոիդների և մոնղոլոիդների խառնվելու արդյունքում, թյուրքական ժողովուրդները` արմենոիդների և մոնղոլոիդների, սեմականները` արմենոիդների և նեգրոիդների, ավստրալոիդները` նեգրոիդների և մոնղոլոիդների և այլն: Իհարկե, ռասաձևավորման պրոցեսսը բավականին բարդ է ու ոչ բավարար ուսումնասիրված և դուրս է գալիս այս ուսումնասիրության սահմաններից:

Բերենք միայն մի քանի մեզ հետ ուղղակիորեն առնչվող դատողություն: Այն վարկածը թե արմենոիդ ռասան երկրորդային ծագում ունի, այսինքն միջանկյալ է եվրոպոիդների և նեգրոիդների միջև, անհիմն է մի շարք պատճառներով:

Դրանցից մեկը կայանում է հետևյալում` ոչ կճատաքիթ, շիկահեր, բարձրահասակ եվրոպոիդ հյուսիսցիների մոտ, ոչ էլ հաստաքիթ սևամորթ հաղթանդամ աֆրիկացի հարավցիների մոտ չկան հիմնականում կարճա և միջահասակ արմենոիդներին հատուկ խոշոր, դուրս ցցված, արծվային քթեր:
Որոշ տարածում գտած վարկածն այն մասին թե հայերն ինչ-որ ժամանակ եղել են շիկահեր և կապուտաչյա նույնպես քննադատության չի դիմանում: Այո, վանեցիների մեջ եղել են և կան կապուտաչյա շիկահերներ: Բայց առաջին. այդպիսիք շատ քիչ են և երկրորդ. նրանք ունեն շիկահեր եվրոպոիդների նաև մնացած հատկանիշները` կճատաքթություն, բարձրահասակություն, թույլ մազածածկույթ և այլն: Այսինքն, ավելի հավանական է այն վարկածը, որ փոքրաթիվ մի ցեղ, հավանաբար մեծ սառցակալման ժամանակ, Եվրոպայից եկել բնակվել է Վանա լճի ափին, ի հիշատակ պատմական հայրենիքի` Եվրոպայի հյուսիսային ծովափի:

Չկան պատմական տվյալներ (նյութական կամ որևե այլ) Հայկական լեռնաշխարհ ինչ-որ էթնոսի կամ ռասայի ներխուժման և այնտեղից տեղաբնակների դուրս մղման մասին: Հակառակը` լայնորեն հայտնի են բազմաթիվ զանգվածային և ոչզանգվածային արտագաղթեր Հայկական լեռնաշխարհից և հարակից տարածքներից դեպի արևելք` Իրանյան բարձրավանդակ ապա Միջուն Ասիա և Հնդկաստան, դեպի հարավ` Միջագետք, Շումեր, Պաղեստին և Եգիպտոս, դեպի արևմուտք` Փոքր Ասիա, Բալկաններ ու Եվրոպա:

Իսկ իր տարածքում, իր հայրենիքում` Հայկական լեռնաշխարհում մնացած բնակչությունը այն և հետագա ժամանակների գրավոր արձանագրություններում և բանավոր ավանդություններում հիշատակվում են որպես ԱՐՄԵՆՆԵՐ: Հենց ՙարմեն՚ բառն ինքը նշանակում է արիական ցեղ կամ մարդ արիական ցեղից (համեմատիր ՙթուրքմեն՚ բառի հետ): ՙԱՐԻ՚ բառը ոչ այլ ինչ է քան արիական ցեղերի գլխավոր տոտեմի` ԽՈՅի անվանումը (ԱՐԽԱՐ): Դիտարկենք նույնությունների մի շարք`

ARIES (լատ.) = ԽՈՅ (հայ.) = ԽՈԱՅ (Վանի բռ.)  ԽՈԱՅ (Վանի բռ.) = ՀՈԱՅ = ՀԱՅ (հայ. բարբառներ) = հայերի ինքնանվանում:
ՙԱՐԻ՚-ից ՙՀԱՅ՚-ին (կամ հակառակը) անցման այլ շարք էլ կա, սակայն այն չի հակասում բերվածին գլխավորում` իմաստում:


ՀԱՅԵՐՆ ԱՐԻԱՑԻՆԵՐԻՑ ՆՐԱՆՔ ԵՆ, ՈՐՈՆՔ ՉԵՆ ԼՔԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԸ

Այսպիսով, հայերն արիացիներից նրանք են, որոնք չեն լքել հայրենիքը, այլ մնացել են իրենց հողի վրա: Հազարամյակների ընթացքում Հայկական լեռնաշխարհի սահմաններից դուրս արիացիների կողմից ավելի զարգացած մշակույթի, ավելի կատարյալ զենքի և տրանսպորտի միջոցների շնորհիվ հաջողությամբ իրականացվող էքսպանսիան վառ ու պարզորոշ ցույց տվեց, որ պարփակվելով նվաճված երկրներում, զարգանալով տարբեր ուղղություններով ու արագություններով, արիական համայնքները, այսպես թե այնպես, չնայած իրենց պատմական հայրենիքի հիշատակը պահպանում էին տեղանուններում, առասպելներում ու կրոնական պատկերացումներում, չնայած հաղորդում էին իրենց մշակույթն ու բարբառը տեղաբնակներին, բայց միաժամանակ և ընկալելով նվաճված ժողովուրդների թե մշակույթի տարրերը և թե տեղական կլիմայով, ֆլորայով ու ֆաունայով պայմանավորված կենսաձևը, կամաց-կամաց սկսում էին ուծացվել և գիտակցել իրենց որպես, չնայած ազգակից, բայցևայնպես տարբեր լեզուներ ու մշակույթներ ունեցող տարբեր ժողովուրդներ ու ազգեր:

Դրա օրինակները ահագին շատ են` մարդաբանորեն արմենոիդ չլինելով սկանդինավներն ու հնդիկները, Հյուսիս-արևմտյան Եվրոպայի շիկահեր բնակչությունն ու հյուսիս-արևելյան սլավոնները խոսում են հնդևրոպական ընտանիքի լեզուներով և ունեն իր արմատներով դեպի հին արիականը գնացող առասպելաբանություն:

Ասվածը հաստատում է, թվում է թե տափակ, ծամծմված, բայց մեզ համար բավականին կարևոր միտքն այն մասին, որ ԱՐԻ-ԱՐՄԵՆ-ՀԱՅերը իրենց մշակութային յուրօրինակությունը և, որ առավել կարևոր է, ազգային ինքնագիտակցությունը կարող են պահպանել միայն իրենց` երբեք ոչմեկից չգրաված, ասել է թե ԱՍՏԾՈ կողմից մեզ տրված տարածության վրա: Այն տարածության վրա, որտեղ նախապատմական ժամանակներից ձևավորվել է մեր` արմենոիդ ռասան: Այն տարածության, որի աշխարհագրությունը, տեղանքը, կլիման ու բնաշխարհը պայմանավորել են մեր ռասայական առանձնահատկությունները և խորագույն հետք թողել մեր ազգային բնավորության վրա:

Այս ամենը միայն մի բանի մասին է խոսում` չենք կարող մենք ապրել և ոչ միայն ապրել այլ և գոյություն ունենալ որպես ազգ առանց Վանի ու Ուրմիայի, առանց Եփրատի ու Տիգրիսի, առանց Մարաթուկի ու Մասիսի: Չի կարող երկար պահպանվել ՙանժողովուրդ հող և անհող ժողովուրդ՚ անհեթեթ իրավիճակը:
Գլխավոր եզրակացությունը.

ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՆՈՒՅՆԱՑՆԻ ԱԶԳԸ և ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՅԵՐԻՆ և ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԸ:

Հենց իրեն խորագույն նույնացումը իր հարազատ հողի հետ, նրա տեղանքի ու կլիմայի, նրա քարերի ու ջրի, օդի ու արևի հետ միասին, որն օպտիմալ համապատասխանություն է ապահովում արմենոիդ ռասայի հոգե-ֆիզիոլոգիական կառուցվածքին, թույլ է տվել մեզ գոյատևել վերջին երկու հազարամյակների այսքան ծանր աշխարհաքաղաքական իրավիճակում:

Դրանում չէ արդյո՞ք ՙհայկական հրաշքի՚ գաղտնիքը:

Անշուշտ դժվար է գերագնահատել այն դերը, որն ավել կամ պակաս հաջողությամբ կատարեց եկեղեցին պետականություն չունենալու դժվարին դարերի ընթացքում: Չնայած եկեղեցու ամենաազնիվ և ազգային շահերի տեսակետից անհրաժեշտ քայլերին` քրիստոնեության հայկականացում, քաղկեդոնի մերժում, աշխատանք գաղթօջախներում և անգամ քաղաքական պահից ելնելով հայ եկեղեցականների մի մասի կողմից կաթոլիկության ընդունում և այլն, կրոնը նույնպես չկարողացավ միջնադարում պահպանել սփյուռքի հայերին ուծացումից: Որպես օրինակ կարելի բերել լեհահայ գաղթօջախը: Այսպիսի օրինակներ շատ կան հայոց նախա- և հետքրիստոնեական պատմության մեջ:

Կարելի հարցնել, թե ինչու՞ հրեաները բազմիցս երկար ժամանակով ազգովի գտնվելով սփյուռքում, կարողացան զերծ մնալ ուծացումից: Դրա պատճառները մի քանիսն են, որոնցից գլխավորը կայանում է նրանում, որ հուդայականությունը` հրեաների էթնիկական կրոնը լրիվ համապատասխանում է իրենց` հրեաների հոքեբանական կերտվածքին, արգելքների ու նպատակային դրույթների մի ամբողջ համակարգ է պարունակում, բնության կենսաբանական և սոցիոլոգիական օրենքներին համընթաց: Հենց այդ պատճառով է իրենց ազգային գաղափարախոսության` սիոնիզմի կողմից ազգի և կրոնի` հրեաների և հուդայականության նույնացումը: Կա պետականության բացակայության պայմաններում հայերի նման իրեն իր հայրենի հողի հետ նույնացման շնորհիվ գոյատևման ամենաքիչը ևս մեկ օրինակ` դա քրդերն են: Նույնպիսի արմենոիդներ են ինչպես և մենք, մեր ամենամոտ հարևաններից ու ազգակիցներից են, որոնք ձևավորվել են և գիտակցել իրենք իրենց որպես ազգ Իրանյան բարձրավանդակում: Պարսիկների նման իսլամ դավանելով, ֆարսիին մոտ լեզու ունենալով, նրանք, այնուամենայնիվ, չտարալուծվեցին: Ավելին` ընդարձսկեցին բնակեցման արեալը:

Այսպիսի նույնացումից հետո շատ ակնհայտ է դառնում, հասկանալի ու բնական, մեր ձգտումը դեպի մեր գերիշխանության հաստստումը ողջ Հայկական լեռնաշխարհի տարածքի վրա, որ, կենսաբանական լեզվով արտահայտված, մեր բնակության բնական միջավայրն է հանդիսանում: Այդ պատճառով մեր ազգային գաղափարախոսությունը տարածքային էքսպանսիայի հարցում պետք է սահմանափակվի Հայկական լեռնաշխարհով:

Թե ինչպես է դա կոնկրետ իրականացվելու ազգային գաղափարախոսության հարց չէ, այլ ավելի շուտ ռազմա-քաղաքական, դիվանագիտական, ժողովրդագրական և այլն: Իսկ ազգային գաղափարախոսությունը պետք է ավելի ուղղված լինի մեր ազգի պատմական հայրենիք` Հայկական լեռնաշխարհ վերադառնալու ձգտման վերականգնման, պահպանման և խրախուսմանը բոլոր հնարավոր ու անհնար մեթոդներով: Նկատի ունենք ամբողջ ազգը, նրա բոլոր ճուղերը, վերջին դարերի արտագաղթի բոլոր ալիքները, ինչպես Հայկական լեռնաշխարհից դուրս, այնպես էլ Արևմտյան Հայաստանից դեպի Արևելյանը:

Ըստ ամենայնի, սկզբից անհրաժեշտ կլինի ստեղծել Հայկական լեռնաշխարհի պաշտամունք նման Արարատի պաշտամունքին: Դա չպետք է լինի լալկան կարոտ կորուսյալ հայրենիքի հադեպ, այլ հակառակը` այդ պաշտամունքը պետք է սերմանի մարդկանց մեջ ակտիվ գիտակցված սեր հայրենի հողի նկատմամբ, ազնվացնող հպարտություն ներշնչի մարդկային քաղաքակրթության օրրանում իրենց նախնիների մեծագործությունների նկատմամբ: Օրինակ, ինչու՞ չմշակել բավական բեղմնավոր այն գաղափարը, որ երկրային դրախտը, ըստ աստվածաշնչի, գտնվում է 4 մեծ գետերի` Տիգրիսի, Եփրատի, Արաքսի և Քռի ակունքների շրջանում: Համ էլ այդ Աստվածաշնչյան առասպելը շատ հետաքրքիր ձևով առնչվում է Գիլգամեշի մասին շումերական հերոսական էպոսի հետ, որտեղ Հայկական լեռնաշխարհը բազմիցս անվանվում է ՙԱնմահների երկիր՚, ՙԱստվաածների հանդիպման վայր՚, որոնք ՙզատել են այնտեղ ապրող ժողովրդին բոլոր մնացած մարդկանցից՚:


* * *

Հիմա մեր մշակույթի որոշ առանձնահատկությունների, բարու և չարի մեր պատկերացումների մասին:

Եվ նորից մենք պետք է անդրադառնանք մեր հեռու նախնիների հնագույն պատմությանը, նրանց առասպելներին ու կրոնական պատկերացումներին:
Ընդունված է համարել, որ հնդևրոպական քաղաքակրթությունը ստեղծել է երկու ծայրահեղորեն հակառակ կենսափիլիսոփայություն, երջանկության հասնելու երկու ուղի: Նրանցից մեկը` հնդարիականը, ենթադրում է իդեալական դեպքում բացարձակ հրաժարում ցանկություններից և էմոցիաներից (անգամ դրական): Մյուսը` արևմտյան, պայմանականորեն կարելի է անվանել սպառողական, ենթադրում է ունեցվածքի (ոչ միայն նյութական) անզուսպ ավելացում: Օգտվելով մաթեմատիկական հոգեբանության մեջ ընդունված ՙբավարավածության բանաձևից՚ կարելի է հեշտությամբ ցույց տալ, որ նպատակի տեսակետից դրանք հավասարարժեք են: Բայց հիմա մեզ հետաքրքրում է մի քիչ այլ հարցեր. ՙԱյս ուղիներից ո՞րն է ավելի մոտ ու բնորոշ հայկական մտածելակերպին: Իսկ գուցե՞ կա մեր` երրորդ ուղին: Ո՞րն է այն՚:

Ակնհայտ է, որ երկու ուղիներն ունեն ընդհանուր արմատ, քանի որ հանդիսանում են մեկ ու միասնական ժողովրդի ստեղծած մեկ ու միասնակկան մշակույթի զարգացումները տարբեր ուղղություններով: Այդ մշակույթն առաջացել է Հայկական լեռնաշխարհի տարածքում շատ գործոնների ուղղակի և միջնորդավորված բնականոն ազդեցության ներքո: Նրանք պայմանավորված են տեղանքով ու կլիմայով, հարստագույն ֆլորայով ու ֆաունայով և, իհարկե, ազգային բնավորության առանձնահատկություններով, մտքի և հոգու կերտվածքով:

Մենք` ժամանակակից հայերս, լինելով այն մշակույթի ուղղակի ժառանգորդներ, զգում ենք դրա ազդեցությունը մեր կյանքի բոլոր ոլորտներում` կենցաղից մինչև համազգային մասշտաբի բախտորոշ որոշումները մեր բազմահազարամյա պատմության ողջ ընթացքում, որի արձագանքը մինչև մեր օրերը մեզ է հասնում ինչպես ժողովրդական զրույցներում ու առասպելներում, այնպես էլ հայ ոչ հայ հեղինակների գրավոր աղբյուրներում:

Նշված երկու ուղիների ընդհանուր արմատը ցույց տալու և դրանից մեր ուղին բխեցնելու ու գիտակցված ձևակերպելու համար բերենք այնուամենայնիվ բավարարվածության բանաձևը`բավարարվածություն (նեղ` երջանկություն) = ունեցածի չափը / ցանկությունների չափը (նյութական և հոգևոր)
Այս բանաձևից պարզ երևում է երջանկության հասնելու նշված երկու ուղիների տարբերությունը: Հնդարիական` նվազեցնելով հայտարարը (ցանկությունների չափը), ձգտեցնելով այն զրոյի մեծացնում ենք քանորդը` երջանկությունը, հասցնելով այն անվերջության և արևմտասպառողական` մեծացնելով համարիչը (ունեցածը), ձգտեցնելով այն անվերջության ստանում ենք նույն արդյունքը` մեծացնում ենք քանորդը` երջանկությունը, հասցնելով այն անվերջության:

ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒՂԻՆ` ԴԱ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆ Է:

Եվ այսպես մեր ուղին` դա ցանկությունների բանական սահմանափակումն է և նրանց չափավոր բավարարումը ըստ հնարավորությունների: Դա թույլ է տալիս երջանկության, ավելի ճիշտ, բավարավածության զգացումը պահպանել ինչ-որ մակարդակի վրա և միևնույն պահին առաջընթաց զարգացման հնարավորություն է թողնում: Այստեղից պարզ երևում են շեղումները դեպի հակառակ կողմեր և հնդարիական և արևմտասպառողական ուղիների զարգացումը մինչև ծայրահեղություն հասցնելը:

Այլ խոսքերով ասած. երջանկության հասնելու մեր ուղին դա ներքին ու արտաքին բնության և մարդկային հասարակության հետ լրիվ ներդաշնակության հասնելու ուղին է:

Մեր մշակույթի ակունքները, բուն հայկական կենսափիլիսոփայությունը, մեր կենսական արժեքների սանդղակը առանձնացնելու, ավելի ցայտուն ցուցադրելու համար անհրաժեշտ է մաքրել այն տարբեր օտար մշակույթների ու կրոնների (ինչպես էթնիկական, այնպես էլ համաշխարհային) թողած ժամանակի շերտանստվածքներից, որոնք աններդաշնակորեն չձուլվելով, չյուրացվելով էկլեկտիկորեն կպչելով աղավաղել, այլանդակել, առաջին հայացքից հենց մեզ համար, անճանաչելիության հասցրել մեր իսկ սեփական դեմքը:

Անհրաժեշտ է անել այն նույնը, ինչ ժամանակին առաջինը արեց հանճարեղ Կոմիտասը հայ ժողովրդական ու հոգևոր երաժշտության հետ: Չէ որ նա մաքրեց մեր երաժշտությունը, բյուրեղացրած ի հայտ բերեց զուտ ազգային շերտերը և դրանով իսկ հասցրեց այն միջազգային, նույնիսկ համաշխարհային ընկալման, ճանաչման ու գնահատման: Եվ հիմա մեզ անհրաժեշտ է մանրազննին համեմատական վերլուծության ենթարկել հնագույն արիական մշակույթների բոլոր հայտնի կոթողները: Իհարկե, առաջին հերթին պետք է ուսումնասիրվեն Հայկական լեռնաշխարհի տարածքում և հնարավորության սահմաններում առաջին ստեղծագործությունները, որոնք արարվել են արիացիների կողմից նվաճված երկրների տարածքներում: Օրինակ, Րիգվեդան և Սասնա ծռեռը, Սթոունհենջը և Քարահունջի քարերը, մեր և հարևան ժողովուրդների զրույցներն ու առասպելները և այլն:

Ձևափոխելով հայտնի ասացվածքը կարելի է ասել. ՙԱսա ինչպիսին է քո Աստվածը, կասեմ ինչպիսին է քո ազգը՚: Արիա-հայկական հնագույն դիցարանը դեռ սպասում է մանրազննին ուսումնասիրության: Առաջին փորձերն արդեն ձեռնարկվում են, բայց, ցավոք, ոչ ակադեմիական մակարդակով: Այդ պատճառով չկա լուրջ, շահագրգիռ ոչմեծամիտ քննադատություն մասմագետների կողմից այն ամենի, ինչ որ հրապարակվում է բավականին բեղմնավոր ու արդեն մասնագիտական մակարդակով աշխատող էնտուզիաստների կողմից:

Այդ առումով շահեկանորեն առանձնանում են մեր ժողովրդի զրույցներն ու առասպելներն ու մեր ազգային էպոսը:

Վերցնենք ՙԱրա Գեղեցիկ և Շամիրամ՚ զրույցը, որտեղ բացարձակորեն պարզ երևում է առնականության մեր ազգային իդեալը` ցանկությունների գիտակցված ինքնասահմանափակում, վեհանձնություն և ասպետականություն ի հակադրումն ասորուհու բացարձակապես բոլոր, անգամ ամենաստոր, ցանկությունների բավարարման ամենակուլ, ոչ մի բանի առաջ կանգ չառնող ձգտման:

Հետաքրքիր է նշել, որ նույն մոտիվն է խաղարկվում նաև ավելի հին շումերական էպիկական երգում, որտեղ պատմվում է Դումուզիի (շումերական ծագում չունեցող, սակայն Շումերի գլխավոր աստվածություններից մեկը` Հայկական լեռնաշխարհի լեռնցի հովիվների հովանավոր աստված) և Ինանայի (մաքուր շումերական` տռփանքի և պատերազմի աստվածուհի) սիրո մասին: Եվ նորից վեհանձնություն, արժանապատվություն, իմաստնություն, խոհականություն արիա-հայկական աստծո կողմից և տռփանք, նենգություն, գոռոզություն ու ցանկությունների բավարարման անսանձ ձգտում շումերական աստվածուհու կողմից:

Ուշագրավ է, որ այն ժամանակ` XXVIII - XXVII դդ.մ.թ.ա. Շումերն ու Արատտան (պետություն Հայկական լեռնաշխարհում) հակառակորդներ էին և փոփոխակի հաողությամբ պատերազմում էին միմյանց հետ: Բայց այդուհանդերձ, որպես դրական կերպարներ ներկայացված են արիա-հայկական աստվածը և նրա քույրը, որոնց հայրը, ի դեպ, էպոսի աքքադական տարբերակում անվանվում է ՙՀայա՚: Եվ, ընդհանրապես, Գիլգամեշի մասին էպոսում Արատտան բազմիցս անվանվում է ՙՍուրբ օրենքների (կամ ծեսերի) երկիր՚:

Ահա թե ինչ է գրում Էդուարդ Շուրեն ՙՄեծ Նվիրյալները՚ գրքում. ՙԻնչպես և բոլոր Մեծ Օրենսդիրները Րաման ընդամենը ձևակերպել ու զարգացրել է իր ռասայի բարձրագույն բնազդները... Խոյի նշանի ներքո նրա աշակերտները լայնորեն տարածում էին արիական օրենքը, որն ազդարարում էր

• հաղթողների և պարտվողների հավասարություն,
• մարդկանց զոհաբերության ու ստրկության վերացում,
• հարգանք հանդեպ տան օջախի մոտ գտնվող կնոջ,
• նախնիների պաշտամունք,
• սրբազան կրակի հաստատում, որպես անտեսանելի Աստծո տեսանելի խորհրդանիշ՚:

Ամենազարմանալին (ժամանակից առաջ ընկնելու իմաստով), ազնվաբարոն ու վսեմը արիական օրենքներից, որոնք նվաճված Հնդկաստան մտցրեց արիացիների առաջնորդ ՐԱՄԱն (կամ ՐԱՄը, կամ ԱՐԱՄը ) հաղթողների և պարտվողների իրավահավասարության օրենքն էր:

Եվ նույն այդ օրենքը եզակիորեն հատուկ է հայկական մտածելակերպին, բարու և չարի մասին մեր պատկերացումներին: Սասնա ծռեր էպոսում Դավիթը նույնպես ցուցաբերելով ոչ սովորական խելամտություն, իմաստուն խորհուրդին ականջ դնելու, կռվի թեժ պահին կատաղությունը զսպելու ունակություն, անհավանական վեհանձնություն և լավությունը չմոռանալու հատկություն, թշնամուն, անգամ, հարգելու ընդունակություն և, այդուհանդերձ, հաղթելով Մսրա Մելիքին չի ստրկացնում թշնամու բանակն ու ժողովրդին, ինչպես դա արեց իր ժամանակին Մելիքը (ՙԲերեք Սասունից քառսուն կարճ կնիկ, որ երկանք աղան, քարսունն էլ երկար, որ ուղտեր բառնան՚), պարտված ժողովրդի վրա հարկ չի դնում, ինչպես դա արեց Մելիքը և անգամ ազատությունը մեծահոգաբար չի շնորհում, այլ պարզապես ասում է. ՙԳնացեք ձեր տները, ձեր գործին՚:

Նույն ձևով է վարվել և Ներսես Հայը (պատմական դեմք` Բյուզանդիայի արխիստրատեգը), որն ազատել էր Իտալիան Գոթերից և, որի հուշարձանը մինչ օրս կանգուն է Իտալիայում և հիշեցնում է աշխարհին այդ մեծ մարդու և նրա մեծ գործերի մասին: Այսպես ուրեմն` ի հակառակն Եվրոպայում այն ծամանակ ընդունված նորմերի, նա ստրկության չմատնեց գոթերին, ինչպես դա իրենից պահանջում էին և անվերապահորեն կանեին հռոմեացիները, այլ հնարավորություն տվեց նրանց թողնել Ապենինյան թերակղզին ու վերադառնան իրենց հայրենիք:

Եվ այսպիսի օրինակներ հայոց պատմագրության և գրականության մեջ շատից էլ շատ են:

Մարդկանց զոհաբերության և ստրկության հաշվով: Որքան ինձ հայտնի է, մեզ հասած պատմագրության մեջ ոչ մեկը ոչ էլ միուսը նկարագրված չեն: Իսկ դա նշանակում է, որ այդ ինստիտուտները Հայաստանում արգելված էին արդեն շատ վաղուց, (հնարավոր է` Րամա-Արամի ժամանակներից):

Այո, Հայաստանում ինչպես և շատ երկրներում, կինը տան օջախի մոտ (լայն իմաստով), ոչ թե ուղղակի խորը հարգանք է հարուցում, այլ և սուրբ պաշտամունք: Ոչ մի իրեն հարգող հայ տղամարդ, հասարակության մեջ թույլ չի տա անհարգալից ոչ մի բառ իր կամ ուրիշ մի իր գործով զբաղված կնոջ հասցեին, չնայած կնոջ մասին, ընդհանրապես (այսպես ասած ոչ տան օջախի մոտ գտնվաղ), նա կարող է բավականին թեթևամտորեն արտահայտվել:

Նախնիների պաշտամունքի վրա մենք անգամ կանգ չենք առնի:

Արիացիների հիշատակված օրենքներից վերջինի առիթով մատնանշենք միայն ավանդական տան ճարտարապետությունը: Տան կենտրոնում (ոչ թե անկյունում ինչպես ռուսական վառարանը, ոչ թե պատի մեջ ինչպես անգլիական կամինը, ինչը շատ ավելի բնական ու հարմար կլիներ տարածության իմաստով, այլ հենց կենտրոնում) ըստ ամենայնի պաշտամունքային նպատակներով, գտնվում էր թոնիրը, որտեղ կրակ էր վառվում որպես ՙանտեսանելի Աստծո տեսանելի խորհրդանիշ՚:

Եվս մեկ բնորոշ գիծ: Հ. Թումանյանը նկարագրելով ժողովրդական տոնախմբությունները և, մասնավորապես, մարզական կոխ մենամարտը, բերում է հետաքրքիր մի մանրամասնություն, որը, ցավոք, չի նկատվել ազգագրագետների կողմից:

Ադաթ կար սակայն էն մութ ձորերում
Ու միշտ հնազանդ հնոց ադաթին
Ամբոխի առաջ իգիթն իր օրում
Գետնին չէր զարկի ընկեր իգիթին:

Հոգու ինչպիսի վեհություն կա այս ադաթի մեջ: Ինչպիսի ասպետական վերաբերմունք ընկերության հանդեպ: Արդյո՞ք այս ադաթը չէր դրված պյութագորասականների դպրոցում ընկերության հասկացության աստվածացման և բարոյա-էթիկական պատճառներով մենամարտերի արքելման հիմքում: Այնուամենայնիվ բարոյականության ինչպիսի խորություն:


* * *

Ակնհայտ է, որ արիա-հայերի հնագույն ավանդույթները, որոնք մեզ են հասել առասպելներում ու զրույցներում, պաշտամունքներում և արդեն մեր կողմից չգիտակցվող ծեսերում պետք է որ ինչ-որ ձևով արտահայտվեն ժամանակակից հայերի հոգեբանական պատկերում:

Մեր խորին համոզմամբ 1988 թվականին ժողովրդի վարքի ուսումնասիրումը կարող է գերինֆորմատիվ նյութ հանդիսանալ հայոց ազգային բնավորության խորքային գծերի, մտածելակերպի և կենսական արժեքների սանդղակի բացահայտման համար: Կարելի է հստակորեն տեսնել, այն ինչը որ հայ իրականության մեջ հանդիսանում է արտաքինից ներդրված, իսկ ինչն է մեզ ներքինից բնութագրական որպես ազգի: Մակերեսին գտնվող որոշ եզրակացություններ կարելի է միանգամից անել: 88-ի փետրվարը ցույց տվեց թե ինչպիսի հզորագույն կոլեկտիվիստական պոտենցիալ է պարունակում իր մեջ մեր ազգային բնավորությունը: Չէ որ բոլորին հայտնի է անիծյալ (կամ էլ օրհնյալ) հայկական ինդիվիդուալիզմը:
Սա մեկ:

Հետո, գորբաչովյան ՙբարեփոխումների՚ և, հետևաբար, Գորբաչովի կողմից ղարաբաղյան խնդրի ՙարդարացի՚ լուծման նկատմամբ հավատը վառ դրսևորումն էր հայերի հակվածության դեպի փրկիչի գաղափարը: Հնարավոր է, հենց այս հակվածությունը կայացավ հայերի քրիստոնեության նկատմամբ համակրանքի որոշիչը: Ի՞նչ իմանաս:
Սա երկու:

Ազգային խնդիրների լուծման նկատմամբ հայերի վերաբերմունքը չարչիական (մերկանտիլ) չէ, օգտապաշտական (ուտիլիտար) չէ, այլ, հակառակը, այն զուտ գաղափարպաշտական, սրբության երանգավորմամբ իդեալիստական բնույթ ունի: Այն ստիպում է հային ներքուստ հավաքվել, ներքուստ ավելի հարուստ ու բարի դառնալ, իսկ ատաքուստ` ավելի քաղաքակիրթ:
Սա էլ երեք:


* * *
Տվյալ աշխատության մեջ հեղինակն իր առջև խնդիր չէր դրել տալ լրիվ մշակված ազգային գաղափարախոսության կոնցեպցիա, ոչ էլ հայի լրիվ հոգեբանական կերպարը, մանավանդ ամբողջ պատմական հեռանկարում: Նման խնդիր մի մարդու ուժերից վեր է: Հեղինակը միայն ուզում է քաղաքական գործիչների և շահագրգիռ անձանց ու կազմակերպությունների ուշադրությունը սրել մեր ազգային գաղափարախոսության մշակման և կիրառման, իր տեսակետից, ճիշտ մոտեցումների վրա:

Հավելված 1.

ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հոդվածում թռուցիկ հիշատակվում է դիմակայման երեք մակարդակների փոխանցման սկզբունքը, որոնք պայմանականորեն անվանվել են տարածքա-ուժային, ֆինանսա-տնտեսական և մշակութա-գաղափարական: Այստեղ մենք կդիտարկենք այդ սկզբունքի կոնկրետ կիրառումը արտաքին քաղաքականության ասպարեզում առաջ քաշված գաղափարների հետ համադրված:

Հայոց արտաքին քաղաքականության ծանրագույն հարցերից մեկը եղել և մնում է Թուրքիայի հետ հարաբերությունները: Չէ որ համաձայն ազգային գաղափարախոսության առաջարկված կոնցեպցիայի, Հայկական լեռնաշխարհի ողջ տարածքի վրա մեր տիրապետության հաստատումը հանդիսանում է հիմնական չլուծված հարցերից մեկը, որ ծառացած է մեր ազգի առջև և ամենաանմիջական կերպով շոշափում է Թուրքիայի արմատական շահերը որպես պետության, կոնկրետ խախտում է նրա տարածքային ամբողջականությունը:

Ինչպե՞ս կարելի Թուրքիայից տարածքային զիջումների հասնել:

Ի՞նչ կարելի է հակադրել նրան:

Ռազմական ու՞ժ: Հիմա դա անիմաստ է: NATO-ի երկրորդ բանակը մարդաքանակով, լավ զինված և բարձր (երևի թե) մարտունակությամբ: Դրան ավելացրած NATO-ի, ամենից առաջ, ԱՄՆ-ի և Գերմանիայի քաղաքակսն, ռազմական, տնտեսական և բարոյական աջակցությունը: Ճիշտ է Թուրքիայի դիրքերում կան նաև թույլ տեղեր: Առաջին հերթին քրդերը: Բացի այդ Թուրքիան շրջապատված է ոչբարյացկամ տրամադրված հարևաններովª Իրան, Իրաք, Սիրիա, Կիպրոս, Հունաստան, Բուլղարիա: Վաղ թե ուշ հակասություններ են հասունանալու Ուկրաինայի հետ, կապված Ղրիմի թաթարների պահանջների հետ: Ռուսաստանը նույնպես դեռ ճաշակելու է իր մոտ Հյուսիսային Կովկասում, Պովոլժյեում, ինչպես նաև անկախությունը նվեր ստացած Միջին Ասիայում պանթյուրքիզմի տարածման բարցիթողի վիճակի դառը պտուղները: Այդ իսկ պատճառով նրան ձեռնտու կլինի աջակցել քրդերի ազատագրական շարժմանը և հայոց ազգային ձգտումներին: Այդուհանդերձ այժմ և անգամ տեսանելի ապագայում, Հայաստանի և Թուրքիայի ուղղակի ռազմական ընդհարումը անիմաստ է և ոչ մի լավ բանի չի կարող հանգեցնել:

Ուրեմն ի՞նչ անել:

Ըստ մեր կոնցեպցիայի դիմակայման բացահայտ ձևերը պետք է տեղափոխվեն ավելի բարձր ոլորտներª տնտեսական և/կամ մշակութա-գաղափարական:
Ի՞նչ կտա դա մեզ:

Ընդհանրապես ասած, բարձր ոլորտներում տարած հաղթանակը բերում է դիմակայման տեղափոխմանը ավելի ցածր մակարդակների վրա: Լավ օրինակ այստեղ կարող է ծառայել ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի (Ռոսաստանի) փոխհարաբերությունների հետպատերազմյան պատմությունը: Ճապոնիայի ատոմային ռմբակոծումը թելադրված չէր ռազմական անհրաժեշտությամբ, այլ ավելի շուտ ուժի ցուցադրանք էր, ողղված ընդդեմ ԽՍՀՄ-ի: Գերտերությունների միջև ռազմական ընդհարումը կորցրեց իմաստը միայն ի շնորհիվ Միության միջուկային ծրագրի հաջողությանը: Հակամարտությունը տեղափոխվեց ավելի բարձր մակարդակներª տնտեսական և գաղափարական:

Սկսվեց ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄԸ: ԱՄՆ-ին հաջողվեց ներարկել սովետական մարդկանց իրենց առավել հրապուրիչ այսպես կոչված ՙհամամարդկային՚ արժեքներըª ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, մասնավոր սեփականություն և այլն: Հաջողվեց նաև տնտեսապես քայքայել սոցիալիստական կոչվող տնտեսավարման համակարգը: Արդյունքումª սոցիալիզմի համաշխարհային համակարգի փլուզում, ԽՍՀՄ-ի փլուզում, ազդեցության ոլորտների կորուստ, հենց բուն Ռուսաստանյան դաշնության ներսում անջատողական և կենտրոնախույս ուժերի ակտիվացում: Գերտերությունների միջև պայքարը սկսում է ստանալ կոպիտ` ուժային ձևեր: NATO-ի ուժերով ԱՄՆ-ի ձեռնարկած ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի մշտական անդամներից ոչ բոլորի կարծիքը հաշվի առնելով խոշորամասշտաբ (ամենախոշորը NATO-ի ստեղծման ժամանակից ի վեր) ռազմական ակցիանª բոսնիայի սերբերի դիրքերի ռմբակոծումը իրականում պատերազմական գործողություն էր, ողղված Ռուսաստանի ստրատեգիական շահերի դեմ: Դրանով Ռոսաստանին ցույց տվեցին իր իսկական տեղը վարկանիշերի համաշխարհային ցուցակում: Սկսվեց NATO-ի (կարդա ԱՄՆ-ի) էքսպանսիան դեպի արևելք: Քարոզչական նպատակներով դա շատ ավելի մեղմ կոչում են ՙNATO-ի ընդլայնում՚:

Հենց դա է ճիշտ, իրական, բնական քաղաքականությունը: Հենց դա է հաջողության անհրաժեշտ, բայց իհարկե ոչ բավարար պայմանը:

Կոնկրետ մեր դեպքում, տնտեսական ոլորտում մենք դեռ կարող էինք մրցակցություն ցույց տալ Թուրքիային: Չէ որ ԽՍՀՄ-ից, որպես ժառանգություն, մենք ստացել էինք կադրային, արտադրական, տեխնոլոգիական և այլն բավականին բարձր պոտենցիալ: Եթե դրան ավելացնենք սփյուռքի համապատասխան ֆինանսական, տնտեսական և քաղաքական հզորությունը մենք թերևս կարող էինք հաջողության ինչոր շանսեր ունենալ: Ընդ որում հաշվի առնենք նաև որպես Արևմուտքի պատվար Թուրքիայի կարևորությունը նվազեցնող որոշ քաղաքական իրողություններª սոցիալիզմի համաշխարհային համակարգի փլուզում, արաբա-իսրաելական հարաբերությունների լարվածության թուլացում և այլն: Այդժամ դառնալով Թուրքիայից մի գլուխ ավելի հարուստ, տնտեսապես ավելի ամուր, քայքայելով նրա տնտեսությունը, մենք կարող էինք կամ ուղղակի օգտագործել ռազմական ուժ, կամ էլ այս կամ այն ձևով, այս կամ այն վաճառողից գնել իրավամբ մեզ պատկանող տարածությունները:

Համաշխարհային պրակտիկայում այդպիսի նախադեպեր կան: ԱՄՆ-ը Ռուսաստանից գնեց Ալյասկան, ԳՖՀ-ն ԽՍՀՄ-ց գնեց (մի քիչ այլ ձևակերպմամբ) իր ՙարևելյան հողերը՚, Ճապոնիան պատրաստ է տեխնոլոգիաներով վճարել իր ՙհյուսիսային տարածքների՚ դիմաց:

Բայց իրականում մեզ համար այժմ այս տարբերակն ընդունելի չէ: Մեր արդյունաբերական, գիտատար, տնտեսապես զարգացած հանրապետությունը վեր է ածվել արևելյան շուկայի: Մանրածախ առևտրով ինչպես հայտնի է հեռու չես գնա: Իսկ ի՞նչ է կատաարվում Թուրքիայում: Նա այնքան է հարստացել, որ ձգտում զարգացնել իր մոտ ոչ ավել ոչ պակաս քան հիմնարար գիտություններ:

Միակը ինչում մենք կարող ենք պարտության մատնել, ջարդել Թուրքիային մոտª տեսանելի ապագայում (հասկանալի էª գործի ճիշտ, արհեստավարժ դրվածքի դեպքում) դա ավելի բարձր, նրբին մակարդակն է քան տնտեսությունըª մշակույթ և բարոյականություն:

ՄԵՐ ՁԵՌՔՈՒՄ ԳԵՐՀԶՈՐ ԶԵՆՔ ԿԱª ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ:

Մեր դիվանագիտությունը պետք է կարողանա կիրառել այդ զենքը, դարցնել այդ փաստը Թուրքիայի վրա ճնշելու գործուն բարոյա-քաղաքական միջոց: Մեր արտաքին քարոզչությունը պետք է կարողանա միջազգային հանրության մեջ ձևավորել (մեզ դաշնակից կարող են լինել թրքական լծի տակ ապրած ժողովուրդները) թուրք ասկյարի և ուրեմն թուրք տղամարդու կերպարը որպես վախկոտ, մոլագար դաժան մարդասպանի, որի գազանային բնազդները հիմա նիրհում են, սակայն բավական է … և նորից: Սումգաիթը դրա վառ ապացույցն է: ՙԹուրք՚ բառը սկանդինավցու և թաիլանդցու, արգենտինացու և կանադացու մոտ պետք է կապակցվի-նույնացվի ՙավերում՚, ՙբարբարոս՚, ՙցեղասպանություն՚ և ՙհանցագործ՚ բառերի հետ:

Անհրաժեշտ է հենց իրենց թուրքերի մոտ առաջ բերել մեղքի զգացում, ամոթի զգացում, իրենց սեփական պատմության և իրենց հայրերի հանդեպ:
Անհրաժեշտ է, որ իրենք թուրքերը կորցնելով ինքնահարգանքը, զզվանք զգան իրենք իրենցից, ամեն ազգային թուրքականից:

ԱՆՀՐԱԺԵՇՏ Է, ՈՐ ԹՈՒՐՔԵՐԸ ԴԱՌՆԱՆ ԿՈՍՄՍՊՈԼԻՏ:

Միաժամանակ անհրաժեշտ է վիճարկել Թուրքիայի ցանկացած միջազգային նախաձեռնություն գիտության, մշակույթի և սպորտի ասպարեզներում:
Ամեն անգամ ցանկացած առիթով, պաշտոնական և ոչպաշտոնական մակարդակներում ասել այն մասին, որ այն ժողովուրդը, որ չի ընդունում կատարած ոճրագործությունը, չի ապաշխարում, չի վերադարձնում հանցավոր ձևով յուրացվածը, դեռ ավելին (դրա վրա պետք է հատուկ շեշտել) ոչնչացնում է, ավերում համաշխարհային-պատմական նշանակության ճարտարապետական կոթողները, համամարդկային արժեքավորում ստացած, համաշխարհային քաղաքակրթության սեփականությունը դարձած, հայկական պատմա-մշակութային հուշարձանները մի նպատակով մարդկության դեմ կատարած զարհուրելի ոճրագործության հետքերը թաքցնել:

Այդ ժողովուրդը ոչ մի բարոյական իրավունք չունի համաշխարհային հասարակություն թափանցել մյուս ժողովորդների հետ հավասար:
Այսպիսի նախադեպերը թազմաթիվ են միջազգգային պրակտիկայումª ռասիստական ՀԱՀ-ի, Լիբիայի, Իրաքի, Իրանի ահաբեկչական ռեժիմների համընդհանուր մեկուսացում:

Միանգամայն ակնհայտ է, որ Թուրքիայի բարոյաէթիկական ոչբարեպաշտ կերպարի հետևանքով առաջացած գաղափարական մեկուսացումը կբերի (իհարկե ոչ առանց մեր լուրջ դիվանագիտական, և ոչ միայն, ջանքերի) նաև նրա տնտեսական մեկուսացմանը, ինչպես դա կատարվեց ԽՍՀՄ-ի, ՀԱՀ-ի և այլոց հետ:

Այսպիսով դիմակայումը կիջնի ավելի ցածրª տնտեսական մակարդակի: Եվ մենք պարտավոր ենք պատրաստ լինել դրան: Մենք պետք է ապահովենք.

1. Կայուն արդյունաբերական-տնտեսական աճ (ըստ էքսպոնենտի) մեր երկրում (ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՊՐԵԼԸ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ՊԱՏՎԱԲԵՐ): Դա անելը հնարավոր է անկախ տնտեսավարման այս կամ այն կերպ անվանված համակարգից: Այստեղ այդ հարցը մանրամասնորեն չենք քննարկի: Նշենք ուղղակի, որ կախված կոնկրետ իրավիճակից ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ պետականացնում կամ ապապետականացնում է արտատրամիջոցները, ավելացնում կամ նվազեցնում է ժողովրդավարական ազատությունների աստիճանը:

2. Վերջին ալիքի արտագաղթողների ՀԱՅՐԵՆԻՔ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ իրական ձգտում:

3. Ողջ հայության ֆինանսա-տնտեսական կարողությունների համակենտրոնացում: Դա կարելի է անել մի քանի խոշոր (և դա պարտադիր է) բանկեր հիմնելով (պարտադիր չէ Հայաստանում): Նպատակը միանգամից արագ ֆինանսական խոշոր ծավալներ այս կամ այն (պարտադիր չէ միայն տնտեսական) գործարքներին ուղղելն է: Կիրառման կոնկրետ ոլորտ կարող է հանդիսանալ սեփականաշնորհման Ռուսաստանի անսպառ ռեսուրսներ:

Պարզ է, որ հայկական կապիտալի առաջին և գլխավոր թիրախ պետք է հանդիսանա թուրքական քարոզչական մեքենան և ապա թուրքական տնտեսությունը: Մեր կապիտալի նույնպիսի թիրախ կարող է դառնալ ցանկացած քաղաքական և տնտեսական կազմակերպություն, որոնք կգործակցեն թուրքերի հետ հակահայկական հողի վրա: Օրինակ կարող է ծառայել թուրքական կառավարության և ՙՖիլիպ Մորիս՚ ֆիրմայի միջև համագործակցությունը ուղղված հայկական ցեղասպանության փաստի ընդունման ԱՄՆ-ի Կոնգրեսին սենատոր Ռ.Դոուլի ներկայացրած օրինագծի ուղեփակման ֆինանսավորմանը:

Միաժամանակ մեր ազգագրությունը և արտաքին քարոզչությունը պետք է կարողանան ապացուցել, որ Թուրքիայի բնակչության մի զգալի մասը էթնիկապես թուրք չեն: Իրականում դրանք բռնի թուրքացված, իսլամացված թուրքախոս հայեր, հույներ, ասորիներ, քրդեր, բուլղարներ են և այլն; Հենց այդ պատճառով է, որ արևմտյան թուրքերը նման են հույներին և բուլղարներին, իսկ արևելյան թուրքերը հայերին և քրդերին:

Անհրաժեշտ է առաջացնել հենց թուրքերի հասարակական շարժում հայակողմ և հայադեմ հողի վրա: Ցանկացած հակահայկական ակցիա Թուրքիայում պետք է դատապարտվի ոչ միայն և ոչ այնքան համաշխարհային հանրության որքան թուրք-հայասերների կողմից: Դա ճեղքվածք կառաջացնի թուրքական հասարակության մեջ, ինչն էլ իր հերթին կբերի տարբեր տիպի անկայունությունների և վերջ ի վերջո կարտացոլվի նաև տնտեսության մեջ:

Այսպիսով Թուրքիային պետք է դնել այնպիսի վիճակի մեջ, որ նրան ձեռնտու լինի ընդունել ցեղասպանության փաստը քան մշտապես գտնվել միջազգային մեկուսացման մեջ:

Հետո, մենք պետք է հասնենք Թուրքիայից ոչ միայն ցեղասպանության համար ֆինանսական փոխհատուցման, այլ գլխավորապես թուրքական երկակի քաղաքացիության ստացման իրավունքի և ցեղասպանության զոհ դարձած Օսմանյան կայսրության նախկին հայ քաղաքացիների ունեցվածքի ժառանգման իրավունք նրանց հետնորդների համար, որտեղ էլ կոնկրետ հիմա նրանք ապրելուց լինեն: Դրանում է կայանալու հաղթանակը սառը, գաղափարական պատերազմում: Հայաստանի և Թուրքիայի միջև խաղաղության և համագործակցության մասին պայմանագիրը կամրագրի այն փաստացի:

Հայերը պետք է մեծ ֆինանսական կշիռ ձեռք բերեն Թուրքիայում: Հենց միայն դրանով, չխոսելով նպատակաուղղված գործողությունների մասին, խրախուսել, և ամեն կերպ աջակցել այն մտքի տարածմանը, թե հայ լինելը Թուրքիայում և պատվաբեր է և շահեկան: Դա թուրքախոս էթնիկական հայերի մոտ իրենց իսկական արմատների զանգվածային հիշողության միտում կծնի: Իսկ դա էլ պառակտումն է թուրքերի ազգային միասնության որպես ուժեղ պետականության հիմքի:

Այս ծրագիրը կարող է կամ ավելի ճիշտ պետք է ճշտվի և կոնկրետացվի աշխարհում և տարածաշրջանում ռազմա-քաղաքական և տնտեսական այս կամ այն սցենարի զարգացմանը համապատասխան: Մենք խնդիր չենք դրել նման սցենարների դիտարկումը: Մենք միայն առաջարկում ենք Թուրքիայի հետ հարաբերություններում մեր վարքագիծը, որը բխում է ազգային գաղափարախոսության առաջարկված կոնցեպցիայից: Կարող է թվալ թե այս ծրագիրը ֆանտաստիկ է, անիրականանալի: Սակայն արի ու տես, որ համաշխարհային պրակտիկան այդպիսի օրինակներ էլ ունիª Գերմանիան լինելով տնտեսական գերտերություն չդիմանալով սիոնիզմի (հրեաների ազգային գաղափարախոսության) մշակութա-գաղափարական հարձակումներին ոչ միայն կոնտրիբուցիա է վճարում Իսրաելին (չնայած խոլոկոստի ժամանակ Իսրաելը գոյություն չուներ) այլ և քայլեր է ձեռնարկում հրեաների Գերմանիա վերադառնալու ուղղությամբ:

Հիմա հնարավոր չէ (շատ դժվար է) կանխագուշակել դիմակայման տնտեսական մակարդակից ուժային-տերիտորիալ մակարդակի անցնելու կոնկրետ ձևերը, բայց միշտ պետք է դրան պատրաստ լինել: Կլինի դա մեծ տերությունների միջև աշխարհի նոր բաժանման հունում նոր մեծ պատերազմի միջոցով, թե նրանց միջև բանակցությունների միջոցով, կամ տարածաշրջանային ինչ որ զինված մեծ ու փոքր բախումների հունում, ասենք քրդերի և Թուրքիայի, կամ Հունաստանի և Թուրքիայի, կամ Ռուսաստանի և Թուրքիայի, բացառված չէ նաև բախումը Ուկրաինայի հետ, բայց բոլոր դեպքերում մենք պետք է լինենք հակաթուրքական կոալիցիայի մեջ: Կարևորն այստեղ այն է որ հենց մենք պետք է նախաձեռնենք լայն հակաթուրքական կոալիցիաներ, տարբեր գործարքներ առաջարկենք մեծ և ոչ այնքան մեծ տերություններին, որոնք այս կամ այն պատճառով հակում կարող են ունենալ դրան: Այդպիսիների թվում կարելի է նշել Ռուսաստանը, Ուկրաինան, Իրանը, Իրաքը, Սիրիան, Հունաստանը, Կիպրոսը, Բուլղարիան, Չինաստանը, Ֆրանսիան, անգամ Գերմանիան ինչ որ հանգամանգներում և այլն:

ՀԵՆՑ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՂՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է ՊԵՏԱԿԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԻՄԱՍՏՆ ՈՒ ԷՈՒԹՅՈՒՆԸ:


* * *

Ինչ վերաբերվում է Ադրբեջանի հետ մեր հարաբերություններին:

Մենք համադրելի (այլևայլ ցուցանիշներով) երկրներ ենք: Մենք գտնվում ենք միմյանց հետ պատերազմական վիճակի մեջ: Այսինքն դիմակայման ամենացածր, կոպիտ, ուժային մակարդակի և անգամ ավելի վատª կենսաբանական անհանդուրժողականության մակարդակի վրա:

Նրանք ինչպես և թուրքերը ձգտում են ոչնչացնել մեզ որպես ազգ: Դա նրանց գլոբալ նպատակն է մեր նկատմամբ: Իսկ որպես տակտիկական նպատակ հանդես է գալիս XX դարի սկզբի տարածքային նվաճումների պահպանումը:

Մենք ձգտում ենք պաշտպանել ապրելու մեր իրավունքը և վերադարձնել կորցրած (անհեթեթ, անարդար, ինչպես մեզ է թվում, գողացված) հողերըª Արցախը (լայն սահմաններում) և Նախիջևանը:

Իրարու հանդեպ վերաբերմունքի տարբերությունը թաքնվում է հայ-արիական և թյուրքական էթնոսների ռասայական առանձնահատկությունների մասը կազմող ազգային հոգեբանության մեջ: Մի կողմիցª հանդուրժողականություն, մարդկային արժանապատվության հարգում, և տապալված թշնամուն ներելու պատրաստակամություն եթե նա ապաշխարի, մյուս կողմիցª անհանդուրժողականություն, ավերման բնազդ և մշտական արյունռուշտություն:

Սումգաիթում, Բաքվում և այլուր ցեղասպանության մի շարք բարբարոսական ակտեր իրականացնելով Ադրբեջանի թյուրքական էթնոսը սկիզբ դրեց ոչ միայն ժողովուրդների այժմյան զինված պայքարին այլ և ազգային բաց անվստահության ու անհանդուրժողականության վերսկսմանը ընդհուպ մինչև վերահսկվող տարածքների էթնիկական մաքրման:

Պատերազմում (ուժային, զինված մակարդակում) ջախջախիչ պարտություն կրելով, Ադրբեջանը (Ալիևը) ընդունեց միակ ճիշտ որոշումըª դադարեցրեց ռազմական գործողությունները (տարածքային նոր կորուստներից խուսափելու համար) և փորձում է տեղափոխել հակամարտությունը տնտեսական և քաղաքական-գաղափարական մակարդակներ: Այստեղ նրանց ուժեղ կողմն էª կասպիական նավթը, և նրա արդյունահանման մեջ շահագրգռված միջազգային կազմակերպությունները, Հայաստանի կողմից իբր իրականացված ՙագրեսիայի՚ ստահոդ քարոզչությունը: Այդ ամենը և միքանի այլ գործոններ բերեցին հայկական տարածքների ազատագրման դադարեցմանը և հայկական կողմի այդ բարձր ոլորտներում պարտության լուրջ սպառնալիք ստեղծեցին, ինչն էլ կհանգեցնի տարածքային ձեռքբերումների կորուստի, պատմական անարդարության հաղթանակին, որից մենք հայերս որպես ազգ կարող ենք խելքի չգալ ևս մեկ հարյուրամյակ:

Ես չգիտեմ եղել է արդյո՞ք պատմության մեջ նման դեպք, երբ պատերազմում հաղթող կողմը կամավոր կասեցնի իր զորքերի առաջընթացը իսկ ժողովրդի մեջ վարի հակապատերազմական քարոզչություն, տեղեկատվության զանգվածային միջոցներում (տվյալ դեպքումª հեռուստատեսությամբ) նկարագրելով պատերազմի արհավիրքները, ոչ թե հաղթանակի հերոսականությունը: Եվ դա այն դեպքում, երբ պատերազմը մեր կողմից բացառապես արդար է, կարելի ասել նոյնիսկ սրբազան-ազատագրական է: Նշենք, որ հակառակ կողմը եթե լիներ հարձակման մեջ, չէր կանգնի ոչ մի բանի առաջ, ոչ մի սահմանագծի, ոչ մի մակարդակի վրա եթե չհանդիպեր հավասար կամ գերազանցող ուժի դիմադրության կամ հակահարվածի: Ինչու՞ այսպիսի վստահություն: Որովհետև Թուրքիան իսկ հիմա արդեն և Ադրբեջանը Ալիևի իշխանության գալով վարում են ռեալ, ուրեմն ինքնուրույն քաղաքականություն, որի մեկնակետն ու նպատակը մեկն էª ազգային շահերը: Դա ի հակառակ մեր քաղաքական ընտրանուն (այդ թվում նաև ընդիմության որոշ մասի), որը ծիծաղելիի չափ նաիվ, ողբերգականի չափ մտածածին ՙնոր համաշխարհային կարգ՚ կոչվող խաղ է վարում ու նաև քաղաքականության մեջ հումանիզմի ներդրում: Մոտավարապես նույնպիսի քաղաքական խաղ էին խաղում իր ժամանակին և հայ բոլշևիկները: Խոսքը գնում է Առաջին Համաշխարհային Պատերազմի մասին և երկու անիծյալ Հեղափոխությունների և նրանց հետևած քաղաքացիական պատերազմի մասին: Նրանք (հայ բոլշևիկները) հավատացել էին թե հայկական հարցի ՙարդարացի՚ լուծումը հնարավոր է միայն ողջ Ռուսաստանի և ամբողջ աշխարհի բոլշևիզացման դեպքում: Ի՞նչ գործ ուներ, օրինակ, Հայկ Բժշկյանցը Սիմբիրսկում երբ իր սեփական ջերմորեն սիրած ՀԱՅՐԵՆԻՔԸ արյունաքամ էր լինում Թուրքիայի հետ պատերազմում; Մոտավորապես նույնը կարելի է ասել բոլոր հայ բոլշևիկների մասինª Մյասնիկյանից մինչև Միկոյան:

Ինչով այդ խաղերը ավարտվեցին Հայաստանի համար քաջ հայտնի է:

Միթե կան լուրջ մարդիկ, որոնք կարծում են թե այ այդ սրիկա Ստալինը մոլի հայատյացության պատճառով 1921 թվականի հոլիսի 5-ին առանց քվեարկության, հուլիսի 4 որոշմանը հակառակ և այլն, և այլն: Բթամիտ ռոմանտիկ Նարիմանովը 1920 թվի դեկտեմբերի 1-ն ի նշան բոլշևիկյան համաձայնության, եղբայրական հայ …, կարճ, Ղարաբաղը, Նախիջևանը և Զանգեզուրը տվեց մեզ (ի միջիայլոց միակ օրինական փաստաթուղթը): Եվ միանգամից Թուրքայի և Ադրբեջանի իրական քաղաքական ուժերը նրա խելքը գլուխը բերեցին, սպառնալով Մոսկվային չընդունել բոլշևիզմը այն պատճառով, որ լավ հասկանում էին կամ գոնե բնազդաբար զգում էին, որ ազգային առումով սոցիալական հասարակարգը երկրորդային է տարածքային տիրապետության ընդլայնման նկատմամբ:

Հայաստանում դա հստակ գիտակցում էր XIX-XX դարերի հայ ռազմաքաղաքական գործիչներից մեծագույնըª ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԸ: Հենց նա Հայաստանի սահմաններում պահեց Զանգեզուրը, հակադրելով թաթար-բոլշևիկյան ագրեսիային նրանց համար անհաղթահարելի ուժª ԱՐԻԱԿԱՆ ՈԳՈՒ ուժը: Նժդեհի մեծությունը կայանում էր ոչ միայն և ոչ այնքան նրանում, որ նա ստեղծեց ՙցեղակրոն՚ ուսմուքը, այլ նրանում էր, որ ապրում էր նա իր գաղափարներին համաձայն: Անգամ գտնվելով խորհրդային գերության մեջ, նստած լինելով բանտում, նա առաջարկեց խորհրդային ղեկավարությանը ստեղծել հակաթուրքական կոալիցիա, ռազմա-քաղաքական գործողությունների կոնկրետ պլանի շարադրմամբ: Այնքան կարևոր չէ այն, որ Մոսկվայում չընդունեցին այդ պլանը, հանարելով այն չհամապատասխանող իրենց շահերին (վերջին հաշվով դա իրենց ստրատեգիական սխալն էր թողնել թե չթողնել իրենց քթի տակ NATO-ի երկրորդ բանակը, նշենք, հարձակողական զինված, ագրեսիվ տրամադրված, ԽՍՀՄ տարածքում սեփական էքսպանսիոնիստական շահեր ունեցող, երկրի բանակը): Այլ կարևորն այստեղ այն է, որ Նժդեհը ավելի կարևոր էր համարում հայերի և Հայաստանի համար պայքարել կորցրած տարածքների վերադարձնելու համար քան թե հանուն ավելի արդար սոցիալական հասարակարգի:

ՍՈՒՐԲ ԵՂԻՑԻ ԱՆՈՒՆԸ ՔՈ ԴԱՐԵՐՈՒՄ, ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴեՀ:
ԽՈՍՔԴ ՈՂՋ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԽԵԼՔԻՆ ՈՒ ՍՐՏԻՆ ՀԱՍՆԻ:
ԹՈՂ ԱՊԱՀՈՎԻ ԱԶԳԸ ՄԵՐ ԻՐ ԱՐԺԱՆԻ ՏԵՂՆ ԱՐԵՎԻ ՏԱԿ:

Ներեցեք լայնածավալ պատմական զեղումը: Դիտարկենք ստեղծված իրավիճակում մեզ համար անհրաժեշտ գործողությունների խումբը: Վերջին շրջանի իրադարձությունները հստակորեն ցույց տվեցին թե ինչի է ձգտում Արևմուտքը մեր տարածաշրջանում: Ամենից առաջ կայունության: Ցանկացած գնով: Երկրորդ-երրորդ պլան են մղված, և մարդու իրավունքները, և ժողովրդավարությունը, և նախագահի ոչօրինական լինելը և շատ այլ բաներ (նույնը ինչպես մեզ մոտ Հայաստանում այնպես էլ Ադրբեջանում և Վրաստանում): Գլխավորը կայունությունն է, բացարձակապես անհրաժեշտ նավթի արդյունահանման նպատակով կապիտալի, ճշտենքª մեծ կապիտալի, ներդրման համար: Պատահաբար նավթը հայտնվել է մեր թշնամի Ադրբեջանում: Կարծում եմ, թե հասնեին մեր զորքերը մինչև Բաքու, ՙժողովրդավարական կարգեր՚ հաստատեինք այնտեղª նոր ադրբեջանական ժողովրդավարական կառավարություն և շուկայական հարաբերություններ, ապապետականացնեինք արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը, բաժանեինք նավթային հանքահորերի բաժնետոմսերը խոշոր միջազգային ընկերություններին, անց կացնեինք համապատասխան քարոզչական գործողություններ միջազգային հասարակական կարծիքի հանդարտեցման համար և, պետք է ենթադրել, լուրջ ուժեր կգտնվեին, որոնք կաջակցեին Հայաստանի ձգտմանը կայունացնել իրերի ստեղծված դրությունը: Իհարկե ոչ բոլորը կաջակցեին մեզ, բայց գոնե դաշնակիցներ կունենայինք:

Այնպես որ չէր կարելի, ոչ մի դեպքում չէր կարելի կանգնեցնել մեր առաջխաղացումը դեպի Քուռ: Պետք էր ստիպել Ալիևին ծնկաչոք հրադադար աղերսել: Այդ ժամանակ էլ մեր պայմանները թելադրել: Հետաքրքիր հարց է. ՙԻնչու՞ դա տեղի չունեցավ՚: Առարկությունն այստեղ շատ հետաքրքիր էª նավթը միայն պատրվակ է, իրականում բախվում են Իսրաել-Թուրքիա-ԱՄՆ-ի շահերը Ռուսաստան-Իրան-Իրաքի շահերի հետ: Ի հաստատումն այս մտքի բերվում է այն փաստարկը թե Իրաքի նավթը երկու անգամ էժան է Բաքվի նավթից: Այդ մասին կարելի է վիճել ու վիճել: Ավելի լավ է խոսենք այն մասին, թե ինչ պետք է անել ստեղծված իրավիճակում:

Առաջին հերթին չպետք է ինքնախաբեությամբ ղբաղվել թե հրադադար է այսինքն խաղաղություն է ուրեմն պատերազմ չկա: Դա այդպես չէ: Ուղղակի այն վարվում է այլ մակարդակներում և այլ մեթոդներով: ՈՒրեմն մենք ևս պետք է շարունակենք պատերազմը ոչուժայնª ոչզինված ձևերով: Անհրաժեշտ է ձգտել պահպանել հրադադարը, բայց միևնույն ժամանակ բացարձակապես անհրաժեշտ է ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում: Առաջին հերթին Ադրբեջանում (անդրկովկասյան): Մեթոդները ակնհայտ են: Անհրաժեշտ է համոզել Իրանին սկսել ակտիվ գործողություններ իրանական և անդրկովկասյան Ադրբեջանների միջև Արաքս և Քուռ գետերով մինչև Կասպից ծով բուֆերային գոտի ստեղծելու համար: Այնտեղ կոմպակտ ապրում է իրանալեզու ժողովուրդª թաթերը: Նրանց պետք է անկախության կամ գոնե ինքնավարության համար պայքարի հանել: Իրանի ազդեցության կամ հովանավորության տակ գտնվող այդպիսի հանրապետության ստեղծումը տարածականապես կբաժաներ երկու Ադրբեջանների թյուրքալեզու բնակչությունը և Իրանի տարածքային ամբողջությանը սպառնացող վտանգը էապես կնվազեր: Իսկ մեզ դա կտա քաղաքական մանևրի հսկայական դաշտ: Պետք է հրահրել լեզգիներին նման ելույթներ կազմակերպել Դաղստանի սահմանին: Դա գործողության մեջ կդնի ռուսական զորքերը, ինչն էլ, բնական է, կխրտնացի նավթի արևմտյան սիրահարներին: Մեր թշնամին կկորցնի մեծ տերությունների շահագրգիռ աջակցությունը: Իսկ մենք հնարավորություն կունենանք մատնացույց անել նրան ու ասել. ՙՆայեցեք, Ադրբեջանը ստեղծվել էր անօրինաբար որպես հավասար ազգերի ինչ որ միություն, բայց խորհրդային տարիներին դարձել էր և մնում է փոքր կայսրությունª ժողովուրդների բանտ, որոնք հիմա ազատության են ձգտում: Մենք կօգնենք նրանց վերագտնել երկար սպասված ազատությունը՚:

Հիմա մի շատ կարևոր, սկզբունքային մի հարցի մասին: Ինչու՞ ղարաբաղյան հիմնախնդիրը միջազգայնացվում է միայն ու միայն, նորից ու նորից ազգերի ինքնորոշման իրավունքի տեսակաետից: Չէ որ պարզ է, որ հարցի այդ դրվածքը դրական լուծում չունի: Նախկին ԽՍՀՄ-ի բոլոր տեսակի նիստերում հարցը մտցվում էր փակուղի սահմանների անփոխելիության սկզբունքը առաջ քաշելով: Ստեղծվում էր այդ երկու սկզբունքների անորոշ առաջնայնության վրա հենված անհեթեթ մի վիճակ, որից էլ, նայած պահ, իրենց նպատակների իրականացման համար օգտվում էին ԽՍՀՄ-ի մեզ քաջ ծանոթ ղեկավարությունը: Իսկ այժմ, նույն անորոշությունից, նույն ձևով օգտվում է, այս անգամ արդեն, միջազգային ատյաններում ոչպաշտոնական ղեկավար ԱՄՆ-ը: Պետք է լինել քաղաքական վերլուծության ընդունակությունից բոլորովին զուրկ, որպեսզի հարցը նույն դրվածքով դուրս բերել միջազգային ասպարեզ և դրական արդյունքների հույս ունենալ:

Կա իհարկե այլ բացատրությունª դիտավորություն:

Իսկ ի՞նչ նպատակներ կարող է հետապնդել այդ դիտավորությունը: Ժողովրդին ուզում են համոզել թե ՀԱՅ ԴԱՏԸ, տվյալ դեպքումª Ղարաբաղի հարցը լուծում չունի: Դրանով հայ ազգի ոգին կկոտրվի, հաղթանակի հասնելու կամքը կկոտրվի, ու նաև հույսը կկտրվի: Կամազուրկ և հուսահատ մարդուց ավելի թույլ էակ չկա: Այդ վիճակում ինչ ասես կարելի է անել նրա հետ: Օրինակ, համոզել թե խաղաղության և կայունության միակ ուղին դա Ղարաբաղը Ադրբեջանի կազմում թողնելն է: Իհարկե, բոլոր միջազգային կազմակերպությունների հսկողության տակ, ժողովրդի անվտանգության բոլոր երաշխիքներով: Նման երաշխիքներ մի քանի անգամ արդեն ստացել ենքª սուլթան Համիդի օրոք, երիտթուրքերի օրոք, բոլշևիկների օրոք: Էշ պետք է լինել, որ պատմությունից դասեր չքաղել:

Հիմա այն մասին, թե խնդրի ինչպիսի այլ դրվածք կարող էր լինել: Հիմնական շեշտը կարելի էր և պետք է դրվեր (հիմա էլ ուշ չէ) Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ընդգրկվելու անօրինականության վրա: Չէ որ միջազգային իրավունքի տեսակետից բացահայտ անօրինականություն էին թե ՌԿ(բ)Կ Կովկասյան Բյուրոյի որոշումը, թե ռուս-թուրքական մոսկովյան հայտնի պայմանագրի համապատասխան կետերը, ընդունված առանց Հայաստանի մասնակցության (լրիվ նույն է Ռրբենտրոպ-Մոլոտով պակտը) որոնցով երկու պետություն երրորդից գաղտնի բաժանեցին նրա միջազգայնորեն ճանաչված (Սևրի պայմանագիր) տարածքը: (Լոզանի կոնֆերանսը տեղի ունեցավ մոսկովյան պայմանագրից հետո:) Եվ վերջապես գոյություն ունի Ադրբեջանի Հեղկոմի որոշումը վիճելի տարածքները Հայաստանին պատկանելու մասին: Ահա սրանք են միջազգային իրավունքի տեսակետից հետաքրքրություն ներկայացնող և ուժ ունեցող փաստաթղթերը: Մենք պետք է դրանք օգտագործեինք, սակայն, ավաղ, ոչ մի տեղ, ոչ մի անգամ, ոչ մի բառ այդ մասին չի ասվել Հայաստանի պաշտոնական շրջանների կողմից: Մինչդեռ մերձբալթյան հանրապետությունները գնացին այս ճանապարհով և հասան հաջողության: Նույնª պայմանագրերի քննարկման ճանապարհով են գնում նաև ճապոնացիները ռուսների հետ իրենց հարցերը լուծելիս: Եվ վերջապես գոյություն ունի քննարկաված երկու մոտեցումների համադրումը:


Հավելված 2.

ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ներքին քաղաքականության ծանրագույն խնդիրներից մեկն է հանդիսանում այսպես կոչված ՙազգային միասնության՚ հարցը: Հայաստանի պատմության հետ անգամ թռուցիկ ծանոթության դեպքում երևում է, որ մեր ազգի համար այդ խնդիրը կարևորագույններից մեկն էր արդեն գոնե վաղ միջնադարից:

Դիտարկենք այն առավել մանրամասնորեն:

Ի՞նչ պետք է հասկանալ ՙազգային մասնություն՚ ասելով:

Արդյո՞ք դա նշանակում է որ ամեն հայ մյուս բոլոր հայերի հետ միասին պետք է սիրի Սարյանի բոլոր նկարները, կամ Կոմիտասի ողջ երաժշտությունը, կամ Մալյանի բոլոր ֆիլմերը, կամ Թումանյանի բոլոր ստեղծագործությունները և այլն: Ակնհայտորեն` ոչ:

Արդյո՞ք դա նշանակում է որ ամեն հայ պետք է ընդգրկված լինի միայն ՀՀՇ-ի, կամ միայն ՀՅԴ-ի, կամ միայն ՀԿԿ-ի, կամ միայն ԱԺՄ-ի մեջ և այլն, կամ հակառակը բացարձակ հանդուրժողականություն դրսևորի այլ կուսակցությունների նկատմամբ: Ակնհայտորեն ոչ:

Արդյո՞ք դա նշանակում է որ ամեն հայ պետք է պատկանի Հայ Առաքելական Եկեղեցուն: Ակնհայտորեն ոչ: (Նրանց, ում համար դա ակնհայտ չէ, մատնացույց անենք այն հսկայական հայօգուտ գործունեությունը, որ կատարել են հայ-կաթոլիկներ մխիթարյանները:)

Ոչ, որովհետև ազգը բաղկացած է մարդ-անհատ-անհատականություններից, որոնցից ամեն մեկը հանդիսանում է ամբողջական համակարգ բոլոր այլ մարդկանց հետ ունեցած իրենց ընդհանրություններով և տարբերություններով: Կոծել այն առթիվ, որ նրանց մեջ համաձայնություն չկա ինչ-որ, անգամ շատ կարևոր, հարցերի վերաբերյալ առնվազն միամտություն է:

Արդյո՞ք դա նշանակում է որ ամեն հայ պետք է պարտադիր հայերեն խոսի որտեղ էլ որ ապրելուց լինի: Ամենևին էլ ակնհայտ չէ, սակայն ավելի շուտ` ոչ, քան այո, բայց հնարավոր է և հակառակը: Վերջին հաշվով կա շատ բնորոշ օրինակ: Դժվար թե բոլոր հարուստ ամերիկացի հրյաները խոսում են եբրաերեն կամ գոնե իդիշով:

Նույնքան քիչ հավանական է որ եբրաերեն իմանան ռուսական հրեաները: Բայց ինչպիսի ակտիվ, արդյունավետ հրեամետ-իսրաելամետ գործունեություն են ծավալել նրանք այդ երկու գերտերություններում: Սակայն մյուս կողմից, իրենց պատմական հայրենիքում իրենք ստիպված են խոսել եբրաերեն: Դա ազգային հարցի այնքան կարևոր մաս է, որ ես թույլ կտամ ինձ կրկնվել: Այդ հարցը ինձ համար բավականին բարդ է: Մեր լեզուն նույնքան հին է որքան հին է մեզ համար մեր տարածքը: Նա մեր հասակակիցն է: Ինչպես մեր ՀԱՅՐԵՆԻՔԸ` Հայկական լեռնաշխարհը մենք ոչ մեկից չենք գրավել ու չենք խլել, այնպես էլ մեր լեզուն ոչ մեկից չենք ընդօրինակել ու ոչ ոք մեր վզին այն չի փաթաթել, այլ ձևավորվել է մեր` արմենոիդ ռասայի ու մեր` հայերիս, որպես ազգ, ձևավորման հետ միասին:

Կարճ ասած, մեր տարածքի նման մեր լեզուն մեզ տրվել է ի վերուստ: Սակայն մյուս կողմից, պատմությունը ցույյց է տալիս, որ անգամ պահպանելով լեզուն և անգամ հաղորդելով այն տեղաբնիկներին հեռավոր գրաված երկրներում, արիացիներն այնուամենայնիվ ժամանակ անց սկսում են գիտակցել իրենց որպես առանձին` այլ ազգ: Հնարավոր առարկությունը զուրկ չէ իմաստից ու տրամաբանությունից` դա տեղի է ունենում մի քանի դարերի ընթացքում, իսկ մենք խոսում ենք պատմական համեմատաբար ոչերկար ժամանակների մասին: Պարզ է մի բան` մենք չենք կարող պարպել այդ հարցը: Հնարավոր է այն կապված է արմենոիդների ռասայական առնձնահատկությունների հետ (օրինակ` հոգեբանության), որոնք դեռ սպասում են իրենց լուծմանը:

ՈՒրեմն ի՞նչ է ՙազգային միասնությունը՚: Կա արդյո՞ք ինչոր բան, որը պարտադիր է ամեն մի հայի համար, կամ, այլ խոսքերով, հատուկ պետք է լինի բոլոր հայերին:
ՙԿԱ՚ -
պնդում ենք մենք –

ՙԱՄԵՆ ՀԱՅ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆԱԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ՚:

Իսկ դա նշանակում է, որ ինչպես ամեն մի նորմալ մարդ, հնարավոր է ենթագիտակցաբար, երջանիկ է որ ինքը մարդ է, որ ինքը ծնվել է ոԲչ որպես կենդանի, ոԲչ որպես բույս կամ միկրոօրգանիզմ այլ հենց մարդ և

ՀԱՄԱՐՈՒՄ Է, ՈՐ ՄԱՐԴ ԼԻՆԵԼԸ ԱՄԵՆԱՀԻԱՆԱԼԻ ԲԱՆՆ Է ՈՐ ԿԱ ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԱՄԵՆ ՄԻ ԻՐԵՆ ՀԱՅ ԳԻՏԱԿՑՈՂ ՄԱՐԴ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՐԵՆ ՊԵՏՔ Է Ի ՍԻՐՏԷ ՀԱՄԱՐԻ, ՈՐ ԻՐ ՀԱՄԱՐ ՄԵԾ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ Է ԱՅՆ, ՈՐ
ԻՆՔԸ ՀԱՅ-ԱՐԻԱՑԻ-ԱՐՄԵՆՈԻԴ է,

այլ ոչ թե ճապոնացի,օրինակ, կամ ամերկացի, կամ հաբեժ, կամ էլ ֆին:

Սա է ՙազգային ինքնագիտակցություն՚ եզրի հիմնական բովանդակությունը: Հայրենիքի, հավատքի, մոր, հողի, արմատների, հետ կապի` ասել է թե, ազգային ինքնագիտակցության կորուստի ողբերգականությունը և վերագտնումի երջանկությունը շատ վառ ու հուզական ձևով ցույց է տվել ռուս հանճար` Շուկշինը իր ՙԿարմիր բռնչենին՚ ֆիլմում:

Եթե հայ ծնողներից ծնված մարդու մոտ հայկական ազգային ինքնագիտակցություն չկա, ապա չի կարելի բառիս բուն կամ լրիվ իմաստով նրան հայ անվանել: Կարելի է միայն խասել ամենացածր, կոպիտ, զուտ կենսաբանական մակարդակի մասին` ռասայականի, այն էլ ընդամենը ծագման առումով: Ասենք, այսինչ մարդն հայկական (հայատիպ-արմենոիդ իմաստով) ծագում ունի:

Իսկ հիմա տեսնենք թե ինչ է լինում երբ որևե բան սպառնում է երջանիկ մարդու երջանկությանը: Մարդ հավագվում է հոգեպես ու ֆիզիկապես, ելնում է պայքարի իր երջանկության համար: Երբ երջանիկ մորից փորձում են խլել մանկիկին, սիրող տղամարդու մոտ մրցակից է հայտնվում, հայրենասերից փորձում են խլել հայրենիքը բոլորին էլ պարզ է թե ինչ է տեղի ունենում: Քանի որ Հայրենիքը մեկն է բոլոր հայրենասերների համար, ապա ընդվզելով նրանք ստեղծում են մի վիճակ, երբ ինքնաբերաբար առաջանում-կազմավորվում է ազգային միասնությունը:

Այո հենց սպառնալիքը, երջանկության դեմ ուղղված արտաքին սպառնալիքը (կյանքից զրկվելուց մինչև հավատքից զրկվելը) կարող է ոտքի հանել այն մարդուն, ով ճաշակել-ճանաչել է այդ երջանկությունը: Հիշենք Էկզյուպերիին, հիշենք հայ-ֆիդայիններին, հիշենք Սպարտակին և էլի շատ ու շատ ուրիշների: ԵՒս մի օրինակ: 1979 թիվ: Բեյրութ: Հայկական թաղամասերի ռմբա- և գնդակոծություններ: Հայկական համայնքի ոչնչացման սպառնալիք. արդյունքում բոլոր հայ կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները մի կողմ դնելով իրենց տարաձայնություններն ու հակասությունները և անգամ փոխթշնամանքը, կանգնեցին կողք-կողքի ի քաղաքական և ռազմական պաշտպանություն հայկական համայնքի:

Իհարկե կարելի շատ օրինակներ բերել, բայց կարծում եմ կարելի արդեն բավարարվել հետևյալ ընդհանուր օրինաչափության փաստումով:

ՀԱՏՈՒԿ ՁԵՎՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԻ` (ԿԵՆՍԱ- կամ ՍՈՑԻՈ-) ՕՐԳԱՆԻԶՄԻ ՏԱՐՐԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄԸ ԸՆԴԴԵՄ ԱՐՏԱՔԻՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ և ՍՈՑԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՕՐԻՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ Է:

Այդ միավորման ուժն ուղիղ համեմատական է տվյալ համակարգի տարրերի փոխկապակցվածության աստիճանի (չափի) և ընդհանուր առմամբ համակարգի համար արտաքին սպառնալիքի նշանակալիության արտադրյալին:

Եթե, ինչպես տվյալ դեպքում, դիտարկվում է ժողովուրդը (ազգը) որպես սոցիոօրգանիզմ, ապա կարելի խոսել ազգային միասնության ուժի մասին որպես ժողովրդի ազգային ինքնագիտակցության մակարդակի և այս կամ այն ձևով դրսևորվող սպառնալիքի գիտակցման չափի արտադրյալի: Այստեղ շատ կարևոր, անգամ արմատական, դեր է խաղում արտաքին սպառնալիքի գիտակցումը, քանզի կարելի ուղղակի չիմանալ այդ սպառնալիքի մասին: Այդ պատճառով եթե մենք ուզում ենք հասնել ազգային միասնության և եթե անգամ մեր առջև չլիներ այդաստիճան արյունարբու, լկտի ագրեսիվ, նենգ ու խորամանկ (աշխարհին, ընդգծեմ ողջ աշխարհին այլ ոչմիայն մեզ1 բազմիցս իր գազանային էությունը բացահայտած) թշնամի ինչպիսին Թուրքիան է իր մարդատյաց ազգային գաղափարախոսությամբ` պանթյուրքիզմով, ապա այդպիսի թշնամի մենք ստիպված կլինեինք հորինել ինչպես դա արել և անում են շատ ազգեր ու պետություններ: ԱՄՆ-ն, օրինակ, օրենսդրական մակարդակով (կա Կոնգրեսի որոշում` 1949 թ.) համարում են, և բնական է դրան համապատասխան կառուցում են իրենց արտաքին քաղաքականությունը, որ աշխարհի ցանկացած պետություն ԱՄՆ-ի պոտենցիալ թշնամին է հանդիսանում: Այդպիսիք են համարվում ավանդաբար բարեկամական, թվում է թե, Կանադան և թշնամական արդ Իրանը, ու նաև Վատիկանը, և Շվեդիան, և Հայաստանը …

Հետևաբար, մեր ազգի առաջ կանգնած խնդիրների լուծման համար պահանջվող ազգային միասնության մակարդակին հասնելու համար անհրաժեշտ է բոլոր հնարավոր միջոցներով հասցնել (պատկերավոր ասած արդեն երեկ պետք էր սկսել) ամեն մի հայի (որտեղ էլ որ նա ապրելիս լինի` Հայաստանում, թե Թուրքիայում, կամ էլ Երկրագնդի ավելի կամ պակաս բարեկեցիկ ու ապահով որևե անկյունում) այն սպառնալիքը, անձնական սպառնալիքը, սպառնալիքը իր ընտանիքին ու ծնողներին, երեխաներին ու թոռներին և իր անգամ հեռավոր ժառանգներին, անգամ իր անցյալին ու հիշողությանը, աշխատանքին ու հեղինակությանը, նյութական, բարոյական և հոգևոր սպառնալիքը, որ գալիս է Թուրքիայից և պանթյուրքիզմի գաղափարախոսությունից: Միաժամանակ, իհարկե, անհրաժեշտ է ցույց տալ իրապես ցույց տալ, գործով, ազգային միասնության ուժը: Ամենաուժեղ ազդող միջոցն այստեղ, ըստ ամենայնի, հանդիսանում է սփյուռքում հայ համայնքի աջակցությունը հայ երիտասարդներին պատասխանատու պաշտոնների առաջ քաշման գործում աշխարհի ամենատարբեր երկրներում:

Թուրքիայի կողմից սպառնալիքի գիտակցման աստիճանի (իսկ վերջին հաշվով նաև ազգային միասնության մակարդակի) բարձրացման և այս հարցի լայն հասարակական քննարկման դնելու համար շատ լավ մեկնակետ կդառնա թուրքական ապրանքների համազգային բոյկոտի ենթարկելու գործընթացը: Պարզ է որ սկսելուն պես այդ նախաձեռնությանն աջակցող լուրջ սպոնսորներ առաջ կգան ինչպես մեր երկրում, այնպես էլ Թուրքիայի մրցակից երկրներում` Ռուսաստանում, Հունաստանում, Իրանում, արաբախոս աշխարհի երկրներում և այլուր: Քանի դեռ Թուրքիան չի ճանաչել հայերի ցեղասպանությունը, չի դատապարտել մարդկության դեմ իր կատարած ծանր հանցագործությունը ամեն մի հայ մարդ, ամեն մի հայկական կուսակցություն, ամեն մի հայկական հասարակական, ստեղծագործական, գիտական կազմակերպություն, ամեն մի հայկական կրոնական կոնցեսիա, Հայաստանի կառավարությունը, Ազգային Ժողովն ու Նախագահը լրիվ բարոյական իրավունք ունեն (իմ տեսակետից ուղղակի պարտավոր են) Երկրագնդի ցանկացած տեղում, ցանկացած (հայ կամ ոչհայ) լսարանի առջև հայտարարել`

ՙ1915 Թ. ՀԵՏՈ
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՐՏԱԴՐՎԱԾ ՑԱՆԿԱՑԱԾ ԱՊՐԱՆՔԻ ՎՐԱ,
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀՐԱՏԱՐԱԿՎԱԾ ՑԱՆԿԱՑԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՎՐԱ,
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԱՐՎԵՍՏԻ ՑԱՆԿԱՑԱԾ ԳՈՐԾԻ ՎՐԱ
ՄԻՆՉԵՎ ՀԻՄԱ ԵՐԵՒՈՒՄ ԵՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՅԱՆ ՉՉՈՐԱՑԱԾ ՀԵՏՔԵՐ:
ԿԱԲՆԳ ԱՌԵՔ ՄԱՐԴԻԿ:
ՄԻԲ ԳՆԵՔ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՅՈՒՆՈՏ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ:

Հենց այսպես և ոչ այլ կերպ:

Ոչ մի նորմալ մարդ իր ծնողներին սպանողի և տան թալանողի հետ հարաբերությունների ոչ մի նորմալացման մասին չի էլ մտածի քանի դեռ նա չի կրել իր տեսակետից բավարար-արդար պատիժ և չի վերադարձրել կողոպտածը:

ԵՎ բացարձակապես հասկանալի չէ, թե ինչու՞ այս բարոյականությունը չպետք է գործի ազգերի հարաբերությունների մակարդակում: Այն, որ այս բարոյականությունը գործում է ազգերի փոխհարաբերություններում ակնհայտորեն ապացուցում է գոնե Գերմանիայի և սլավոնական աշխարհի միջև հետպատերազմյան հարաբերությունների պատմությունը: Ինչու՞ տարբեր ազգությունների սլավոնների չտեսնված քանակության ոչնչացումից հետո քաղաքական հարաբերությունները սլավոնական պետությունների և

Գերմանիայի միջև, ինչպես նաև այդ ազգերի միջև նորմալ են` չկա թշնամանք ու անվստահություն: Պատասխանը մեկն է: Սլավոնները հաղթեցին Գերմանիային:

Գերմանացիները որպես ազգ պատժվեցին և խորապես` իսկականից ապաշխարեցին: Հենց այսպես: ՄԻԱՅՆ ԱՐԴԱՐ ՊԱՏԻԺԸ ԿԱՏԱՐԱԾ ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԵՎ ԱՆԿԵՂԾ ԱՊԱՇԽԱՐԱՆՔԸ ԿԱՐՈՂ Է ՆԵՐԵԼՈՒ ՀԻՄՔ ԴԱՌՆԱԼ: Մեծ սխալ եմ ես տեսնում այն բանում, որ մեր գաղափարախոս-քաղաքական գործիչները, որոնք բացարձակության, ինքնանպատակի են հասցնում անկախությունը, հանուն ՙֆորմալ անկախության՚, այսպես ասած, անկախության ատրիբուտների մակարդակում, հանուն ՙպետականության ամրապնդման՚ (լավագույն դեպքում ՙտակտիկական նկատառումներից ելնելու՚ վերապահումով) պատրաստ են և գնում են Թուրքիայի հետ հարաբերությունների համընդհանուր նորմալացման: Ընդ որում վերջինս ինչպես և սազական է փողոցային կանանց, շահի հոտն առնելով, պայմաններ է դնում: Չնայած, ակնհայտ է, որ հենց մենք պետք է ձգտենք կազմակերպել Թուրքիային շրջափակման ենթարկելը: Անձամբ ինձ ամենևին հասկանալի չէ և քաղաքական գործիչներից ոչ մեկը չի բացատրում թե ինչ սպառնալիք է բերում մեր անկախությանը և մեր պետականության ամրապնդմանը ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ՉՆՈՐՄԱԼԱՑՈՒՄԸ:

Իսկ հակառակը անուղղելի վնաս է հասցնում այն ամենին ինչ ունի ՙհայկական՚ մակդիրը: Ասեմ միայն ամենագլխավորի` սերունդների ժառանգորդության մասին: Սեղմելով թուրք դիվանագետի ձեռքը, թուրք առևտրականից հաց, հագուստ կամ շինանյութ գնելով, հայը ներում է թուրքին, նրա ծնողների ոճրագործությունները և դրանով մոռանում է իր ծնողների անարժանորեն2 կրած ահավոր տառապանքները և նրանց բռնի մահը: Հրաժարվում է ոճրագործին3 պատժելու իր պատասխանատվությունից:
Դրանով իսԿ ԱնջԱտվում-ԱնջրպԵտվում է իր ծնողներից, հրաժարվում է իր սեփական հիշողությունից, կորցնում է սերունդների կապը: Իսկ դա երփեք անհետևանք չի անցնում: Այդ մասին շատ լավ գրել է Ֆիրդուսին, երբ Ռոստամը չճանաչելով ազգակցությունը սպանում է որդուն: Դա միակ միջոցն էր որով Չարքը հաղթեց Ռոստամին: Կատարվեց այն ինչ որ ասում էր Չարքը. ՙԻնքդ քեզ քո բարերար ձեռքով կսպանես՚: Այո, չարը կատարվեց միայն այն ժամանակ երբ տեղի ունեցավ սերունդների ժառանգորդության խզում: ԵՒ հիմա նա ով հանդես է գալիս Թուրքիայի հետ հարաբերությունների անվերապահ նորմալացման օգտին, նա հանդես է գալիս բացարձակ չարի` դժոխքի վիժվածքի դերում նա դրդում է հայերին սերունդների միջև կապի խզմանը, հոգևոր-բարոյական ազգային ինքնասպանության: Այլաբանորեն հայրը սպանում է որդուն իրականության մեջ նշանակում է, որ արդի սերունդը խզելով կապը անցյալ և ապագա սերնդների միջև իր սեփական ձեռքով հաշմում է իր որդիներին, սպանում է նրանց մեջ հայությունը: Այսինքն սպանում է հայկական ազգային ինքնագիտակցությունը:

Ինչոր մեկը կասի. ՙԽտացնում եք գույները, պարոնայք՚: Հավատացեք, ոչ: Կարելի էր գրել զգալիորեն ավելի կոշտ: Օրինակ. ՙԱյն հայը որ թուրքական արտադրանք է ուտում, իր ծնողների արյունն է ուտում: Կորցնում է մարդկային դեմքը, դառնում է մարդակեր:՚ ԵՎ դա ըստ էության հեռու չէ իսկությունից: ԵՎ մի վերջին վրձնահարված` անպատիժ ոճրագործի հետ հարաբերությունների անվերապահ նորմալացման մասին: Բաքվի, Սումգաիթի, Կիրովաբադի և արևելյան անդրկովկասի հայկական այլ համայնքները մոռանալով XX դարի սկզբի հայկական ջարդերը Բաքվում, Շուշիում և այլ հայաբնակ քաղաքներում, ներելով նրանց կատարած ողջ չարիքները, չփոխանցելով հաջորդ սերունդներին այդ պատմությունը, չփոխանցելով նրանց վիրավորանքի զգացումը և դրանով իսկ հանցագործին պատժելու անհրաժեշտության գիտակցումը, դատապարտել էին իրենց որդիներին ցեղասպանության կրկնությանը արդեն XX դարի վերջում:

Թուրքիայի (լայն իմաստով` Ադրբեջանը ընդգրկելով) և թուրք ցեղի կողմից սպառնալիքի մասին բավարար է:

Ոչ պակաս կարևոր է և ազգային միասնության մյուս բաղադրիչը` ազգային ինքնագիտակցության մակարդակը: Դիտարկենք այն առավել մանրամասնորեն: Ըստ էության ազգային ինքնագիտակցությունն էլ ունի երկու բաղադրիչ: Իսկ նրա մակարդակը ուղիղ համեմատական է նրանց արտադրյալին:

Առաջին բաղադրիչը դա սուբյեկտիվորեն դրական վերաբերմունքն է իր կենսաբանական ծագմանը: Մարդը սիրում է իրեն, իր ծնողներին, իր նախնիներին, իր երեխաներին, իր ժողովրդին, իր ազգը, իր ռասան, իր կենսաբանական տեսակը և այլն: Այս սերը կենսաբանական ենթագիտակցական բնույթ ունի, իսկ նրա ուժը կախված է ամեն մի կոնկրետ սուբյեկտի հոգեկան կառուցվածքից: Ես կարծում եմ որևե բան այստեղ ապացուցելն իմաստազուրկ է:

Ամեն ինչ ինքնաակնհայտ է` մարդուն դուր է գալիս անգամ երբ հաճախ իր անուն են արտասանում:

Երկրորդ բաղադրիչը դա ամեն անհատի համար ապացուցվածությունն է, նրա համոզվածությունն է իր ժողովրդի-ազգի կողմից դավանվող և արմատավորվող հոգևոր արժեքների ճշտության մեջ: Հարցը ամեն սուբյեկտի համար կայանում է արմատավորվող արժեքների սանդղակի ճշտության չափանիշի մեջ: Խորախորհուն մարդկանց, ասենք հանճարների, համար այդ չափանիշը գտնվում է իրենց մեջ, իրենց հոգևոր աշխարհում: Այդպիսի օրինակներ շատ կան` Կաթողիկոս Խրիմյանը և գրող Րաֆֆին, զորավար Նժդեհը և երգահան Կոմիտասը, փիլիսոփա Բերդյաևը և գրող Դոստոևսկին և շատ ու շատ ուրիշները: Իսկ կարճամիտ, պարզունակ մարդկանց համար այն (այդ ճափանիշը) գտնվում է շրջապատող աշխարհում` իրենցից դուրս: Նրանք արժեքավոր են համարում այն ինչ գնահատում է շրջապատող աշխարհը: Այդպիսի օրինակներ էլ շատ կան, ու դեռ շատից էլ շատ: Ես գիտեմ,որ ռուսահայերից շատերը ՙհիշեցին՚ իրենց հայկական ծագումը 1988 թ. ամառ-աշնանը, երբ հայերը ժողովրդականություն, մեծ ժողովրդականություն էին վայելում, քանի որ համարձակվել էին ասել ռեժիմին. ՙՈչ, մենք համաձայն չենք Քաղբյուրոյի որոշման հետ՚:

Ինչպես էլ, ինչ պատճառով էլ որ դա տեղի ունեցավ, գլխավորը կայանում է նրանում, որ այդ մարդիկ հավատացին թե հայերը դավանում և արմատավորում են ճիշտ (բոլորի կողմից ընդունվող) արժեքներ` արիություն, արդարության ձգտում, հայրենասիրություն, իրենց գաղափարների իդեալների համար պայքարելու քաղաքակիրթ մեթոդներ և այլն և այլն: ԵՎ մարդիկ ոչ միայն դադարեցին թաքցնել (մոսկովյան հայ երիտասարդության շրջանում ընդունված էր, օրինակ, այս տիպի արտհայտություններ. ՙԵս արևելյան ծագում ունեմ՚) այլ հակառակը` սկսեցին հպարտությամբ խոսել իրենց հայության մասին, Մեծ պատմություն, Մեծ մշակույթ ունեցող Մեծ ժողովրդի համարձակ ելույթին իրենց մասնակից լինելու մասին: Համատարած սկսեցին կնքվելու արարողություն անցնել Հայ Առաքելական Եկեղեցում: (Բանը նրան հասավ, որ դեպքեր եղան երբ հայոց եկեղեցում կնքվեցին ազգությամբ ռուսներ: Անձամբ ես իմ ռուս ընկերներից մեկի կնքահայրը դարձա:) Շատերը վերադարձան Հայաստան` իրենց նախնիների և ուրեմն իրենց հայրենիք: Այդ ամենը ՙարդնացած՚ ազգային ինքնագիտակցության դրսևորումներն էին:

Արտաքին ժողովրդականությունը լավ է, բայց դա, ինչպես ասում են, գլխավորը չէ: Շատ ավելի կարևոր է ամեն սուբյեկտի ներքին համոզվածությունը իր ճշմարտացի լինելու մեջ` այն արժեքների ճշտության մեջ, որոնք ինքը համարում է բնական և այդ պատճառով էլ դավանում է դրանք և հենց դրանք էլ իր հետ միասին դավանում է իր ժողովուրդը:

Հայտնի է, որ մարդու անհատականությունը, նրա հոգևոր աշխարհը, նրա կենսափիլիսոփայությունը ձևավորվում են երեք գործոնների ազդեցության ներքո` գեներ, դաստիարակություն (ընտանիք, դպրոց, հասարակություն) և ինքնադաստիարակում:

Ազգային ինքնագիտակցության ձևավորման մեջ ամենամեծ դերը խաղում է դաստիարակությունը և, որպես հետևանք, ինքնադաստիարակությունը: Առանձին մարդու անհատականության ձևավորման վրա հասարակության ազդեցությունը հսկայական է, բազմաբնույթ և մեծ մասամբ հակասական: Հակասական է, որովհետև ինքը հասարակությունը միատար չէ և ներքինից բախումնալից է:

Նրա տարբեր հաստատությունները որոշ դեպքերում ուղիղ հակամարտ են: Օրինակ` կրոնը և գիտությունը, դասական արվեստը և կեղծ-մշակույթը, ազգային ավանդույթները և վարվելաձևի նոր նորմերը, հասարակական կարգուկանոնը և անձնական շահերը և այլն:

Այս ամենը մարդկանց մեծամասնության մոտ բերում է կենսական կողմնորոշիչների և արժեքների հիերարքիայի լղոզվածությանը, գիտակցության մշուշոտությանը: Մարդիկ չեն ունենում ամուր համոզմունքներ: Լավագույնս ցուցադրող օրինակ կարող է հանդիսանալ այն իրավիճակը երբ ՙՀավատում ես արդյո՞ք դու Աստծուն՚ հարցին ի պատասխան կմկամալով ասում են. ՙԸնդհանրապես ասած չեմ հավատում, բայց այնուամենայնիվ ինչոր բան կա՚: Իսկ հավատացյալների մեծամասնությունը պարզապես չեն կարողանում քիչ թե շատ հստակ ասել թե ինչ են իրենք հասկանում երբ խոսում են Աստծո մասին, հոգու մասին և այլն: Էլ ինչ կարելի է սպասել այնպիսի հասկացությունների դիտարկման ժամանակ ինչպիսիք են բարին ու չարը, ոճիրն ու պատիժը, արդարությունն ու բարոյականությունը, սերն ու ընկերությունը, ազնվությունն ու արժանապատվությունը, հայրենասիրությունն ու քաղաքացիությունը և այլն:

Այդ հասկացությունները մարդկանց գիտակցության մեջ բավականին անորոշ են: Հենց այդ պատճառով մարդկանց մեծամասնությունը անգամ ամենակարևոր կենսական հարցերի վերաբերյալ որոշումներ ընդունում են ղեկավարվելով ավելի շուտ հեշտությամբ հրահրվող րոպեական զգացմունքներով, հիմնվելով ավելի շատ ինտուիցիայի, քան առողջ դատողությունների վրա:

Ակնհայտորեն զգացվում է կենսական կողմնորոշումները ավելի հստակ հասկանալու անհրաժեշտությունը, արմատավորվող արժեքների ավելի պարզ սանդղակի անհրաժեշտությունը:

ԵՎ այստեղ պետք է խոսել եկեղեցու մասին: Չէ որ հենց նա է ձևավորում ժողովրդի մոտ ՙլավի՚ ու ՙվատի՚ մասին պատկերացումները, սովորեցնոմ է մարդկանց թե ինչպես վարվեն այս կամ այն կենսական իրավիճակներում: Ես նկատի ունեմ քրիստոնեության պատվիրանները: Դրանցից մի քանիսը ինքնաակնհայտ են և միանգամայն բնական, և այդ պատճառով ներառնվում են բարու և չարի մասին մեր (և ոչ միայն մեր) պատկերացումների շրջանակներում: Օրինակ` ՙՄի սպանիր՚, ՙՄի շնացիր՚, ՙԿեղծ վկայություն մի տուր՚ և այլն:

Բայց կան և այնպիսիները, որոնց ընկալումը դժվար է շարադրման վերացարկման չափազանց բարձր աստիճանի պատճառով, կամ, հնարավոր է, էթնո-հոգեկան առանձնահատկությունների տարբերության և որոշ չափով նրանցով պայմանավորվող արիա-հայկական և սեմա-հրեական ռասաների մշակույթների տարբերության, կամ դարաշրջանների երկուհազարամյա տարբերության, կամ էլ ինչոր այլ պատճառներով:

Այդպիսիների թվին կարելի է դասել հետևյալըª ՙՍիրիր մերձավորիդ ինչպես ինքդ քեզ՚: Միանշանակ չէ հետևյալ հարցի պատասխսնը. ՙՈ՞վ է մերձավորը՚:
Եկեղեցին մեկնաբանում է այս պատվիրանը որպես բոլոր մարդկանց իրարու նկատմամբ սիրո կոչ, մինչդեռ ինքը Հիսուսը բարի սամարացու մասին առակում ցույց է տալիս, որ մարդկանց գնահատելիս պետք է տարբերակված մոտենալ և սիրել նրանց ովքեր քեզ բարությամբ են մոտեցել անկախ ազգությունից կամ ազգակցական կապերից: Այսպիսի մեկնաբանությունը դարձնում է պատվիրանը պարզ ինչպես ՙաստծո լույս՚:

Կամ ահա մեկ այլ պատվիրան. ՙՍիրիր թշնամուդ ինչպես ինքդ քեզ՚: Այստեղ արդեն, թվում է, բացարձակապես անհասկանալի է, անտրամաբանական և հակաբնական: Որպեսզի այս կոչը հասկանանք, փորձենք մեկնաբանել այն բարու և չարի մասին մերª արիա-հայկական ըմբռնումների հունում:

Թշնամուն սիրել չի նշանակում հաշտվել նրա հետ, հանձնվել նրա ողորմածությանը:

Այլ հակառակը, պետք է պայքարել նրա դեմ և ձգտել միայն հաղթանակի: ԵՎ ոչ միայն ձգտել, այլ հաղթել: Բայց հաղթանակից հետո վրեժ չլուծել ու չոչնչացնել արդեն տապալված թշնամուն: Հենց սրանումն է դիտարկվող պատվիրանի էությունը: Հենց նրա այսպիսի ըմբռնմամբ այն առավել բնական է, և այդ պատճառով ոգով մոտ է մեզ և համապատասխանում է մեր մտածելակերպին: Հիշենք Րամա-Արամի համապատասխան արիական օրենքըª ՙՀաղթողը և պարտվողը հավասար են՚: Հենց այդպես վարվեց Սասունցի Դավիթը տապալված Մելիքի զորքի հետ: ՈՒ մենք հայերս չենք մեղադրում նրան այլ հակառակը համարում ենք նրա արարքը բնական և հասկանալի:

Միայն բացարձակ պարզությունն ու հստակությունն այն բանի, թե ինչ է լավ և ինչ վատ, ու նաև դրանց համընկնումը, գոնե ընդհանուր գծերով, ազգային բոլոր հաստատությունների կողմից արմատավորվող արժեքների սանդղակի հետ ամեն սուբյեկտին համոզվածություն է ներշնչում իր գործողությունների ճշտության մեջ: ԵՎ դա էլ ամրապնդում է իր սուբյեկտիվ դրական կարծիքը իր մասին, իր պատկանելիության մասին այն միակ ազգին, որը դավանում է հենց այն հոգևոր արժեքները, այն մարդկային այն հատկությունները, որոնք անձամբ ինքը (ինքն էլ) համարում է ճիշտ, միակ ճիշտը:

ՀԵՆՑ ԱՅԴ ՈՒ ՄԻԱՅՆ ԱՅԴ ԴԵՊՔՈՒՄ Է ՄԱՐԴՈՒ ՄՈՏ ԱՌԱՋԱՆՈՒՄ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԱՅԴ ԱՐԺԵՔԵՐԻՆ ՀԱՂՈՐԴԱԿԻՑ ԴԱՐՁՆԵԼ ԱՅԼ ԱԶԳԵՐԻՑ ԱՅԼ ՄԱՐԴԿԱՆՑ:
ՄԻԱՅՆ ԱՅՆ ԴԵՊՔՈՒՄ Է ՄԱՐԴ ՊԱՏՐԱՍՏ ԱՄԵՆ ԻՆՉԻ ԵԹԵ ՈՐԵՎԵ ՄԵԿԸ ՁԵՌՔ ԲԱՐՁՐԱՑՆԻ ԱՅԴ ԻԴԵԱԼՆԵՐԻ ՎՐԱ:


--------------------------------------------------------
1 ՙՀեռացրեք թուրքերին Եվրոպայից, Եվրոպան դրանից միայն կշահի՚ գրում էր ինտերնացիոնալիստ Մարքսը:
2 Հայկական ծագում ունեցող (արդյո±ք հայկական) որոշ տականքներ, վատագույն դեպքում ուրիշի փսփսոցով (30 արծաթի դիմաց երևի), իսկ լավագույն դեպքում բթամտության պատճառով թյուր հասկանալով որոշ քրիստոնեական պատվիրաններ ճգնում են ապացուցել, թե հայերն արժանի էին ցեղասպանության: Իբր պետք չէր ռուսներին համակրել, այլ պետք էր հավատարմորեն ծառայել թուրք ցեղին և սուլթանին:
3 Անգամ ըստ միջազգային իրավական նորմերի ցեղասպանության ոճիրը վաղեմիություն չունի:

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 4758
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2012
22
Հուն
»15:49
АВТОРСКИЕ ПЕРЕВОДЫ АРМЯНСКИХ П ...
Article image НАС МАЛО, НО МЫ АРМЯНЕ (отрывок) Паруйр Севак Мало нас, но мы армяне – это знаем. Превыше никого себя не почитаем. Просто, давай признаемся мой брат, Что мы и только мы имеем Арарат. И что у нас – в голубизне севанских вод Копию с себя снимает небосвод. Просто, здесь у нас Давид сражался. Просто, здесь у нас Нарек писался… Просто в жизни нашей вековой, Когда сильны мы были – дух был боевой Мы никого в рабов не превращали, И от ударов наших народы не страдали. Вот книгами мы...
Կարդալ
2012
29
Մայ
»02:28
ПОЩЕЧИНА
Article image - Это сделал твой род, детка. – Сказал мне дед Вардан, сразу же утром, как только он меня увидел во второй день нашего приезда в деревню Мсмна, что в Карабахе. Я с раннего детства знала деда Вардана. Он часто захаживал к моему прадедушке Аваку. Обычно это бывало под вечер, скорее к темноте. Прабабушка моя Эрикназ, которую мы просто называли бабушкой, знала, зачем он заходит и, потому не спрашивая: «Что вы будете пить, и будете ли ужинать вообще?», всегда молча, накрывала на стол. Обычно, они ...
Կարդալ
2012
24
Հունվ
»20:44
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՆՈւՆԸ (Ծագումն ...
Article image Երևան դարձած իմ Էրեբունի … Պարույր Սևակ Մեր քաղաքի անվան ծագումը ժողովրդական բանահյուսությունը կապում է բիբլիական Նոյի հետ: Թերևս, ամեն հայ, դեռ մանուկ հասակից, լսել է այդ զրույցը: Այդ թվում նաև ես: Ինձ հասած պատումը հետևյալն է. ՙԵրբ համաշխարհային ջրհեղեղի ջրերը հետ քաշվեցին և Նոյն իր ընտանիքով իջնում էր Մասիս սարից, նա տեսավ առաջին ցամաքն ու բացականչեց. ՙԵրևաց…՚ Դրանից հետո այդ վայրը կոչվել է Երևան:՚ Քաջ հիշում եմ, որ իմ հարցին թե. ՙՆոյը հայերե՞ն արտասանեց այդ բառը՚, ես հստակ պատասխան չստ...
Կարդալ
2012
11
Հունվ
»15:25
ԱԶԳԱՅԻՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՐՈՇ ՀԱՍԿԱՑՈ ...
Article image Գիտական-աշխարհայացքային հավակնություն ունեցող բանավեճ-քննարկումներում և հրապարակային ելույթներում հաճախ ենք օգտագործում բառեր կամ, գիտական լեզվով ասած, տերմիններ, որոնց նշանակությունը թվում է լիովին ակնհայտ: Իրականության փորձը, սակայն, ցույց է տալիս, որ շատ դեպքերում նման հասկացությունների մասին ինտուիտիվ պատկերացումները անճշտությունների, հակասությունների և թյուրիմացությունների աղբյուր են հանդիսանում: Այդպիսի բառ-հասկացություններից են` ՙԺողովուրդ՚ և ՙԱզգ՚, ՙԱզգային ծագում՚ ՙԱզգային պատկանելությ...
Կարդալ
2012
10
Հունվ
»18:17
Բրիտներ
Article image Բրիտներ...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott